ԹՈՒՐՔԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՈՍԿԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՆԳԼԻԱՅԻՑ
Թուրքիայում «հայտնաբերել» են Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին պատկանող անշարժ գույքի վաճառքից ստացված ոսկիները: Այս մասին տեղեկացնում են թուրքական աղբյուրները:
Մեծ եղեռնի տարիներին հայերից խլված, սեփականության վաճառքից գոյացած գումարը` շուրջ 5 մլն օսմանյան ոսկի, որը ներկայիս հաշվարկով կազմում է 1 միլիարդ 300 մլն ֆունտ, երիտթուրք պարագլուխները փոխանցել են գերմանական Reichsbank:
Առաջին աշխարհամարտից հետո, երբ Օսմանյան կայսրությունն ու նրա դաշնակից Գերմանիան պարտված դուրս եկան, հայերի ոսկիները փոխանցվել են պատերազմում հաղթած Անգլիային, Ֆրանսիային` որպես ռազմական տուգանք:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Քեմալ Չիչեքը հայտարարել է, թե «իրենք շուրջ 2 տարի զբաղվել են այս ոսկիների փնտրտուքով»:
Չիչեքը նաև նշում է, թե «հայերը պետք է գումարը պահանջեն Անգլիայից, որն այն ժամանակ էլ գիտեր, որ այդ գումարը պատկանում է իրենց դաշնակից հայերին, սակայն իրենով է արել»:
Նշենք, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանությամբ զբաղվող ի պաշտոնե թիվ մեկ գիտնականը ցանկություն չունի հասկանալու, թե այդ ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով հայերից խլվեց իրենց գույքն ու ունեցվածքը, ապա այն հայտնվեց Գերմանիայում` որպես Օսմանյան կայսրության սեփականություն, ապա պատերազմում պարտվելու պատճառով հենց հայերի ոսկիները որպես ռազմատուգանք վճարվեցին թուրքական կողմից:
http://gevorgpetrosyan.livejournal.com/199942.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 804
Կիսվել : |