Ինչ՞ կապ ունի ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 20-ին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ
Օգոստոսի 18-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադրձել էր Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և նշել, որ Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգություն, հանդիպելու է համարժեք հակազդեցության:
Օգոստոսի 20-ի երեկոյան Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք հեռակառավարման միջոցով պայթեցրեցին ռումբով բեռնված մի մեքենա, պայթյունի հետեւանքով մահացավ 8 , վիրավորվեց` 66 մարդ: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ առիթը բաց չթողեցին և հայտարարեցին, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է ԱՍԱԼԱ-ն՝ վկայակոչելով հայտարարությունը:
PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ՝ ԱՍԱԼԱ-ի վետերան Վազգեն Սիսլյանն ասաց, որ նման մեղադրանքները նորություն չեն.«Թուրքիայում ինչ լինում է, ասում են՝ մենք ենք մեղավոր, մեզ համար դա նորություն չէ»: Վետերանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-յի հայտարարությունը Թուրքիայի ահաբեկչության հետ կապելը պարզապես հերթական դատարկ խոսակցությունն է:
www.panarmenian.net
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1127
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

