Կետի Դոլիձեն Ազնավուրին մեղադրում է Ջավաքն անեքսիայի ենթարկելու մեջ
Օգոստոս 16, 2012 | 20:43
Շառլ Ազնավուրին Ախալցխա համերգի հրավերը նշանակում է, որ «այդ տարածաշրջանը Հայաստանին է պատկանում»: Նման հայտարարություն է Facebook-ում արել վրացի ռեժիսոր Կետի Դոլիձեն, որը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցում: «Ես ազգատյաց չեմ, սակայն Ազնավուրի հրավերը նշանակում է, որ այդ տարածաշրջանը պատկանում է Հայաստանին: Միշա, դու ո՞ ւմ ես խաբում: Դու «Ջավախքի» սիրելի կերպարն ես», գրում է Դոլիձեն:
Ցանցի օգտատերերը այդ կապակցությամբ գրել են, որ «այդ տիկնոջ տրամաբանությունն ու ինտելեկը նոր բարձունքներ է նվաճում»:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության որոշմամբ, այսօր՝ օգոստոսի 16-ին, Ախալցխայի Ռաբատ ամրոցում Շառլ Ազնավուրի համերգի ավարտին հանդիսավոր արարողությամբ «աստղ» կբացվի։ «Ես հպարտ եմ, որ Ազնավուրի համերգը կեզրափակվի աստղի բացմամբ: Հուսով եմ, որ այստեղ` այս տարածքում, համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ, դեռ շատ հետաքրքիր համերգներ կլինեն»,-նշել է Բերիձեն:
Նորաբաց ամֆիթատրոնում էլ ելույթ կունենա Ազնավուրը։ Երեկ Թբիլիսիում նա հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/117404.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 841
Կիսվել : |