Կովկասի բանալին Հայաստանի ձեռքո՞ւմ է

Նորության նկար Հունիս 22, 2012 | 01:03
NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Nouvelles d`Arménie»-ում հրապարակված Ներսես Դյուրման-Արաբյանի հոդվածը.

Կովկասյան տարածաշրջանը համարվում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կարեւոր անցում: Տարածաշրջանում միայն Ադրբեջանն է, որ էներգետիկ ռեսուրսներ ունի: Վրաստանը, բացի Սեւ ծով ելքի հնարավորությունից, այլ ռեսուրսներ չունի, իսկ 2008թ. պատերազմը հանգեցրեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կորստին: Հայաստանը, անկասկած, մշակութային հուշարձանների գանձարան է, սակայն չունի օգտակար հանածոներ: Այն նաեւ սեղմված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք փակ են պահում սահմանները:

Արեւմուտքը կաշվից դուրս է գալիս կովկասյան երեք պետությունների վստահությունը նվաճելու հանմար. Վրաստանը տրվել է Արեւմուտքի հմայքին, ինչը նրա համար արժեցավ իր ռազմավարական ռեգիոնների կորուստը: Ադրբեջանը նավթի վաճառքով զարգանում է եւ ռազմական միջոցներ է ապահովում` Ղարաբաղը վերադարձնելու համար: Աղքատ եւ սեղմված Հայաստանն էլ երկու ելք ունի` Իրանն ու Վրաստանը: Այն սահման չունի Ռուսաստանի հետ, որի բանակը դեռ պաշտպանում է հայ-թուրքական սահմանը: Արդյո՞ք Ռուսաստանը մշտապես իր հավանու ներքո կպահի Հայաստանին:

Երկրորդ համաշխարհային տարիներին «չեզոք» թուրքական բանակի 26-րդ դիվիզիան Հայաստանի սահմանի մոտ էր` սպասելով Ստալինգրադից ազդանշանի, որի անկման դեպքում գրոհելու էին Հայաստանի վրա: Սակայն Ստալինգրադի մատույցներում գերմանացիները պարտության մատնվեցին, թուրքերի հարձակումն էլ կանխվեց:

Փոխվե՞լ է Արեւմուտքի եւ ԱՄՆ նախագիծն այսօր` կովկասյան երկրների անկախության հետ: Չե՞ն ցանակնում ունենալ այն բանալին, որը կբացի այդ տարածաշրջանի էներգետիկ հարստության դուռը: Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող երկիմաստ քաղաքականությունը Հայաստանի համար իրական սպառնալիք է մնում: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի վիճակը, որը շոշափելի տարր չունի`հաստատելու իր գոյությունը ագահների առջեւ, ովքեր ցանկանում են ձեռքը դնել ուրիշի հարստության վրա: Հայաստնի մո՞տ է արդյոք Կավկասի բանալին: Միայն հավասարակշռված քաղաքականությունը կարող է պաշտպանել երկիրը: Հույսը դնենք Հայաստանի դիվանագիության հնարամտության վրա, քանի որ միայն այն կարող է Հայաստանը պաշտպանել անկանխատեսելի աղետից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/110487.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-06-2012 11:34:22
Դիտումների քանակը: 873
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ԶԱՔԱՐԻ Նկարիչ, գրող, հաս. գործիչ, ազգ. ռեալիստ. բնանկարչության հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott