Կօգնի՞ հրեական լոբբին Թուրքիային՝ Ցեղասպանության հարցում շահերը պաշտպանելիս. «Հուրրիյեթ»-ի անդրադարձը

Նորության նկար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Թուրքիայի և Իսրայելի միջև առկա ճգնաժամը՝ «Մավի Մարմարա» նավի ճգնաժամի հետ կապված, լուծվեց։

«Հուրրիյեթ»-ի հոդվածագիր Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է տեղի ունեցածին և խոսել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա դրա հնարավոր հետևանքների մասին։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուn Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զանգահարելով ներողություն խնդրեց, իսկ Էրդողանն ընդունեց այն։ Իսկ այժմ ի՞նչ է լինելու»,-հարցնում է հեղինակը։

Նա նշում է, որ ամենահեշտ լուծվող հարցը փոխհատուցման խնդիրն է, քանի որ Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու պատրաստակամության մասին ավելի վաղ էլ էր հայտարարել։

Այլ հարցերին զուգահեռ՝ բոլորին մի հարց է հետաքրքրում. արտասահմանում հրեական լոբբին Թուրքիային կաջակցի՞, թե ոչ։

«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին փորձությունը տեղի կունենա ապրիլին։ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում գործող և մեծ կապեր ունեցող հրեական լոբբին՝ նավի միջադեպից հետո դադարել էր աջակցել Թուրքիային։ Այժմ բոլորին հետաքրքրում է՝ ուժեղ հրեական լոբբին երրորդ երկրներում Թուրքիայի շահերին կաջակցի՞, թե ոչ։ Առաջին թեստը կլինի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության պնդումներով պայմանավորված, որոնք ամեն տարի ակտիվանում են ամենաբարձր մակարդակով»,- գրում է «Հուրրիյեթ»-ը։

Թուրքիան ԱՄՆ հրեական լոբբիից աջակցություն է ակնկալում նաև ԱՄՆ-ից ռազմական պայմանագրերի և ռազմական աջակցության հարցերում։ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում կիրառելու համար ԱՄՆ-ից անօդաչու ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զենքեր է գնել, սակայն ԱՄՆ Կոնգրեսը վետո էր կիրառում այդ հարցերում։

Հայտնում է tert.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-04-2013 11:28:07
Դիտումների քանակը: 1020
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ Աշոտ, Գուսան Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան, 1907, ապրիլի 25 - 1989, փետրվարի 20), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958-ից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott