Հայերի թափած արյան գույնն էլ կա Թուրքիայի դրոշի վրա. թուրք նախարար
Օգոստոս 11, 2012 | 00:04
Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Նիհաթ Էրգյունը գլխավորապես քրդերով բնակեցված Դիարբեքիրում հանդիպել է տեղի նահանգապետի, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների, տեղի ՀԿ-ների ներկայացուցիչների եւ գործարարների հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, Նիհաթ Էրգյունն իր ելույթում խոսել է «հայրենիք» հասկացությունից՝ նշելով, թե հայրենիքը գեղեցկացնողը ոչ թե նրանում առկա բնական գեղեցկություններն են, այլ՝ այնտեղ ապրող մարդիկ:
«Այս հողերում մենք կանք, դուք կաք: Այս հողերում կա մեր եւ ձեր ճակատի քրտինքը, արցունքը եւ արյունը: Դրա համար այն արժեքավոր է: Էդիռնեյից մինչեւ Հաքքարի շատ բան կա: Այդ ամենը բոլորի հայրենիքն է:
Այս երկրի դրոշը վերցված է մեր բոլորի թափած արյան գույնից: Նայեցի եւ տեսա, որ նահատակներ կան Դիարբեքիրից, Էդիռնեից, Էրզրումից: Նահատակները մահմեդականներ եւ քրիստոնյաներ են: Մեր հայ քաղաքացիների արյունն էլ թափվել այս հողերի համար: Նրանց արյան գույնն էլ կա մեր դրոշի վրա»,-ասել է թուրք նախարարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 728
Կիսվել : |