Հայոց ցեղասպանությունն արդարացի էր եւ իրավական. Թուրքիայի նախկին նախագահ
Թուրքիայում 1980 թվականի ռազմական հեղաշրջումով իշխանության եկած եւ Թուրքիայի 7-րդ նախագահ դարձած Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Քենան Էվրենի ստորագրությամբ զեկույցում 1915-ի Հայոց ցեղասպանության մասին նշվում է որպես «արդարացի եւ իրավական»։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման գործով դատավարությանը ԶՈՒ գլխավոր շտաբից ուղարկված «Թուրքիայի ներքին վտանգը» զեկույցում խիստ բացասական տողեր են գրված հայերի վերաբերյալ։
1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից 3 ամիս առաջ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում պատրաստված «հույժ գաղտնի» որակված եւ «Թուրքիայի ներքին վտանգը» անունը կրող զեկույցն ստորագրված է Քենան Էվրենի կողմից։
Զեկույցում 1914-1915 թվականների հետ կապված հայերին դավաճանության մեղադրանք է ներկայացվել՝ նշվելով, թե 1915-ին հայերի հանդեպ կիրառածն արդարացի էր եւ իրավական։ Զեկույցում հայերի կորուստները հաշվում են 50-ից 100 հազար, միեւնույն ժամանակ ավելացնում, թե թուրքերի կորուստները զգալիորեն ավելի շատ էին։
Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։
Հայտնում է NEWS.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 749
Կիսվել : |