Հայոց ցեղասպանությունն ու միջազգային հարաբերությունները․ The Jerusalem Post
Թուրքիայի ներկայիս հանրապետությունը հիմնադրվել է 1923 թվականին՝ հայերի նկատմամբ օսմանյան թուրքերի իրականացրած ջարդերից 8 տարի անց։ Դեպքերից 97 տարի անց Թուրքիան իր պատմության պատճառով Արևմուտքի տարբեր ազգերի հետ դիվանագիտական գժտության մեջ է։
Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերը տեղահանումների և ջարդերի թիրախ դարձան։ Օսմանյան թուրքերը որոշեցին հայերի հարցը «վերջնականապես լուծել»։
1915-ի ապրիլի 24-ին նրանք գործի անցան։ Նրանց վայրագությունները ուղեկցվեցին հայ մտավորականների ձերբակալություններով ու սպնադով։ Մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվեցին ու զոհվեցին Սիրիայի անապատներում։ Հայերի կրած նյութական և մշակութային կորուստները վիթխարի են․3000 եկեղեցիներ ավերվեցին։ Թուրքիայում բնակվող 2 միլիոն հայերից 1․5 միլիոնը կոտորվեց, իսկ կես միլիոնը ապաստանեց այլ երկրներում՝ ձևվորելով հայկական Սփյուռքը։
Փախստականները, որոնք արդեն հաստատվել էին իրենց հյուրընկալած հասարակություններում, տարիներ անց սկսեցին պայքարել արդարության համար։ Հայ փախստական ընտանիքների բարձրացրած հարցերը քննարկվել են տարբեր երկրների խորհրդարաններում և կառավարական նիստերում։ Արդյունքում՝ շուրջ 20 երկիր և ԱՄՆ-ի 43 նահանգ պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ բազում դժվարություններով և քաղաքական մարտերով։
Ֆրանսիան դեռևս 2001 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ցեղասպանութան ժխտումը քրեականացնող բանաձևը դեռևս օդում կախված է մնում։ Հունվարի 24-ին Ֆրանսիայի Սենատը 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, որը Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին սպառնում է 1 տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով։ Օրինագիծը, սակայն, Սահմանադրական խորհրդի կողմից ճանաչվեց ոչ սահմանադրական։
Աշխարհում հայկական ամենաազդեցիկ սփյուռքը ԱՄՆ-ի հայկական լոբբին է, որն ամեն տարի փորձում է ազդել Կոնգրեսի վրա՝ընդունելու Հայոց ցեղասպանությունը։ Ընդունմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից Սպիտակ տան վրա գործադրվող ճնշումները։ Անկարան սպառնում է փակել իր տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան։
Եվ չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, այնուամենայնիվ ամեն տարի հայերը նրանից չեն լսում «ցեղասպանություն» եզրույթը։
Ցեղասպանությունից մեկ դար անց Թուրքիան գտնվում է միջազգային ճնշման և մեկուսացման մեջ։ Միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել նախնիների սխալները։ Անկարան ցանկանում է միանալ Եվրամիությանը, սակայն պատմությանը առերեսվել չկարողանալու պատաճառով շարունակում է տեղում մնալ: Հայոց ցեղասպանության ճանաչումը, կիպրական և քրդական հարցերը ևս մնում են Թուրքիայի եվրոպականացման ճանապարհի հիմնական խոչընդոտները։
Ինչպես նշում է The Jerusalem Post-ի հոդվածագիր Հարութ Հարրի Սեմերդջիանը, եթե Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկիրը տանել ժողովրդավարական ուղով և տարածաշրջանում դառնալ իշխող ուժ, ապա պետք է հարևանների հետ խաղաղություն ու բարեկամություն հաստատեն՝ սեփական պատմության ազնիվ ըմբռնումով։
http://www.1in.am/arm/regional_turkey_77010.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 761
Կիսվել : |