Մեծ Բրիտանիայի դեսպան. Հայաստանի մասին երկու գլուխ է մտածում

Նորության նկար Դեկտեմբեր 09, 2012 | 18:37
Մեր առաջին հարցազրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը պատմեց իր աշխատանքի եւ որպես դիվանագետ իր աշխատանքային փորձի մասին:

Դիվանագիտության մասին

-Ձեր կարծիքով, ո՞րն է ամենադժվարը դիվանագետի աշխատանքում:

-Կարելի է կարծել, թե ամենադժվարը տեղափոխություններն են, երբ մշտապես ստիպված ես ամեն ինչ սկսել զրոյից նոր երկրում, սակայն դա այն է, ինչ ամենից շատն է ինձ դուր գալիս: Ամենադժվարը պատկերացնելն է, ինչի դու իրապես կարող ես հասնել այդ երկրում, քանի որ հաճախ կառավարություններն ու դիվանագետները չեն ցանականում ռիսկի գնալ: Կարծում եմ` ամենադժվարը թարմ հայացքով իրավիճակին նայելն է եւ փորձելն ավելի բարդ խորհուրդներ տալ քո կառավարությանն ու փորձել փոխել քո կառվարության քաղաքականությունը:

-Որպես դիվանագետ, երբեւէ համարձակ քայլեր ձեռնարկե՞լ եք:

-Եղել է մի դեպք, որ կարող եմ հիշել: Երբ աշխատում էի Ճապոնիայում, իմ օգնությամբ հնարավոր եղավ խթանել գործարար հատվածի զարգացումը, որի ներկայացուցիչները ձգտում էին հասնել իրենց կառավարության ավելի հավակնոտ գործողություններին «կանաչ» էներգիայի ոլորտում:

Դա շատ կարեւոր էր, քանի որ ճապոնական բիզնեսը զգուշավոր եւ պահպանողական է, եւ այն, որ բիզնեսը միավորվեց եւ ասաց. «Մենք պետք է ավելի դինամիկ եւ ագրեսիվ լիենք կառավարությունում այդ հարցի լոբբինգի հարցում», զարմանալի էր: Ես զգացի, որ ունեցել եմ իմ ներդրումը:

-Ի՞նչ եք կարծում, կան արդյոք բառեր, որոնք դիվանագետն երբեք չպետք է ասի։

-Ես կարծում եմ, որ մենք ձգտում ենք չլինել կոպիտ, ձգտում ենք լինել հարգալից։ Ես ավելի հաճախ ասում եմ «այո»։

-Ինչո՞վ կզբաղվեիք, եթե դիվանագետ չլինեիք։

-Խելամիտ տարբերակ է լինել իրավաբան։ Եթե մի քիչ երեւակայեմ, ապա կաշխատեի բարեգործական կազմակերպություններում, որոնք գնում են հողերը եւ հին տներն, ապա դրանք վերականգնում են եւ դարձնում բաց՝ այցելությունների համար։ Ես աշխատել եմ բարեգործական բնագավառում։ Այդ կազմակերպությունում ներգրավված էր մոտ միլիոն մարդ։ Նրանք գումար էին հավաքում՝ նմանատիպ տներ գնելու համար։ Մինչ Արտաքին գործերի նախարարություն գալս՝ դրանով էի զբաղվում։

Տարբեր երկրներ

-Ինչպես եք կարծում, նոր երկիր գնալով պե՞տք է, որ դիվանագետը հստակ նպատակ դնի։

-Ես կարծում եմ, որ հստակ նպատակ ունենալը միշտ էլ լավ է։ Երբ մենք Հայաստան եկանք, մենք երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման հստակ նպատակ ունեինք՝ հատկապես առեւտրի բնագավառում, խթանել երկու երկրների միջեւ գործնական կապերը։

Դուք աշխատել եք տարբեր երկրներում։ Ինչպես եք կարծում, հնարավո՞ր է, որ Ձեր մտածելակերպը փոխվի նոր երկներ գնալուց։ Ինչ-որ բան ստանո՞ւմ եք նոր մշակույթից։

Քո էությունը մնում է նույնը։ Յուրաքանչյուր երկրում, որտեղ ապրում ես, գնահատում ես տարբեր բաներ, որոնք չես տեսնի քո սեփական երկրում կամ որոնք հնարավոր է, վերացել են հայրենիքում։ Ես Հայաստանում տեսնում եմ մեծ հյուրասիրություն եւ հյուրերի նկատմամբ առատաձեռնություն՝ մի բան, որ որոշ առումներով վերացել է Մեծ Բրիտանիայում։ Ճապոնիայում ես գնահատում եմ բարեհամբույր վերաբերմունքը եւ հարգանքի մշակույթը ։ Ճապոնիան եւ Հայաստանը նման են նրանով, որ կարեւորություն են տալիս ընտանիքին, ծնողներին, տատիկներին եւ պապիկներին։ Մեծ Բրիտանիայում այս երեւույթը փոքր-ինչ վերացել է։

Հայաստանի մասին

-Դուք հիշո՞ւմ եք արդյոք Հայաստան ժամանելու առաջին տպավորությունները։

-Ինձ գրավեց այն, թե ինչքան ջերմ եւ զվարճալի էին մարդիկ՝ նրանց հումորի զգացումը։ Եւ, իհարկե, նաեւ լանդշաֆտը։ Եթե դու Անգլիայի հարավային գյուղերից ես, որտեղ կան շատ ֆերմաներ, Հայաստանում քեզ զգում ես ինչպես լեռներում։

-Ի՞նչ հայերեն բառեր եք հասցրել սովորել։

Ես միշտ ձգտում եմ սովորել լեզուն։ Իմ հայերենը այնքան լավ չէ, ինչքան որ պետք է լիներ, քանի որ ես խոսում եմ ռուսերեն եւ ինձ համար հեշտ է շփվելը։ Հաջորդ տարվա համար ես իմ առաջ խնդիր եմ դրել՝ ուշադրություն դարձնել հայոց լեզվին։ Ես գիտեմ այս արտահայտությունը. «Շուտով ավելի լավ կլինի»։

-Կա՞ ինչ-որ բան, որին Դուք շատ կարոտում եք՝ Մեծ Բրիտանիայից հեռու գտնվելով։

-Ես կարոտում եմ մի քանի հեռուստահաղորդումներ եւ երշիկեղենը։ Ես կարոտում եմ իմ ընկերներին եւ ընտանիքս։ Մենք ունենք գեղեցիկ գյուղեր եւ հին տներ, որոնց մասին հոգում են բարեգործական կազմակերպությունները եւ որոնք բաց են լայն հանրության առջեւ։ Հին տներն ունեն մեծ այգիներ, ես սիրում եմ բրիտանական այգիները։

Երկու դեսպան. Առավելություններ եւ թերություններ

-Մեծ Բրիտանիան նշանակել է երկու դեսպան։ Ի՞նչ առավելություններ եւ թերություններ ունի այս աշխատանքը։

Ահռելի առավելությունը նրանում է, որ կա երկու գլուխ, էներգիայի երկու աղբյուր, որոնք մտածում են Հայաստանի եւ դեսպանության մասին։ Դեսպան լինելն իրականում միայնակ աշխատանք է։ Եւ ինձ հետ կա մեկ ուրիշը, մտային այլ տեսանկյունով, որի հետ կարող ես քննարկել բոլոր գործերը. ծնվում են ավելի շատ գաղափարներ։ Հիմնական թերությունը հանդիսանում է այն, որ դա չափազանց անսովոր է, որոշ առումներով ապշեցնում է մարդկանց։ Բայց ես հույս ունեմ, որ հենց նրանք դիմավորեն մեր երկուսին՝ կհասկանան, որ դա չի նշանակում, որ Հայաստանում կես դեսպան կա, այլ՝ երկու լիարժեք։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 11-12-2012 06:57:28
Դիտումների քանակը: 729
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից: Ուոլթեր Չափի հետ գրել է «Ռոք երաժշտության ձայնապնակային գրառում» գիրքը՝ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք ն Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott