Մենք հայերին սպանել ենք լեզվական ու կրոնական տարբերության համար. Թաներ Աքչամ

Նորության նկար Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, թուրքական Today Zaman պարբերականին ծավալուն հարցազրույց է տվել պատմաբան Թաներ Աքչամը, ով վստահություն հայտնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, որքան` չեն հաստատվի կողմերի միջև դիվանագիտական հարաբերություններ:

Պարբերականն իր խոսքում խուսափում է «Հայոց Ցեղասպանություն» եզրույթից` ընդգծելով, թե իր հերթին Աքչամի համար 1915 թվականի դեպքերը միայն ունեն մեկ բնորոշում և դա ցեղասպանությունն է:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Թաներ Աքչամը դեպքերը, որին Թուրքիայում հակված են բնորոշել որպես «հայերի տեղահանություն», տալիս է ցեղասպանություն բնորոշիչը:

«Հենց այդ դեպքերի հետևանքով է, որ համաշխարհային շրջանառության մեջ է դրվել ցեղասպանություն (genocide) բառը: Ռաֆայել Լեմկինն, ով հենց հեղինակն է այս իրավաբանական տերմինի` ծանոթանալով 1915 թվականի դեպքերի հետ հենց որոշում է կայացրել դրան իրավական ձևակերպում տալ: 1948 թվականին իր խոսքում էլ նա նշել է, որ «Ցեղասպանություն եզրույթի մշակման հիմքում ընկած են հայերն ու 1915 թվականի դեպքերը»: Կարծում եմ` ժամանակն է արդեն, որ մենք չփորձենք քննարկել, թե արդյոք դա ցեղասպանություն էր, թե ոչ»,- նշել է Թաներ Աքչամը:

Դրա հաջորդել է հարցը, թե ինչպե՞ս է նա բնորոշում արդեն հայերի կողմից իրականացման «սպանությունները» Կարսում և Էրզրումում: «Այո՛, որոշ հայկական զինյալ խմբավորումներ 1915 թվականից հետո` 18-19-ին սկսեցին սպանություններ: Սակայն սպանությունը դա սպանություն է: Ըստ էության դա վրեժխնդրություն էր ու դա կարելի է հասկանալ: Մենք իրապես ցավում ենք ամեն մահվան դեպքի համար, սակայն չի կարելի «ցեղասպանություն» բնորոշումը տալ մի երևույթի, երբ ինչ-որ առանձին խմբեր, որոշում են կայացրել ինքնաբուխ վրեժխնդրության գործողություններ իրականացնել: Հայերը մահացել ենք, քանի որ կրոնական ու լեզվական տաբերություն է եղել ու դա է հիմնական տարբերությունը»,- եզրափակել է թուրք պատմաբանը: ©eMedia.am +Հայտնում է-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-04-2013 10:45:59
Դիտումների քանակը: 737
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott