Ջավախքը թուրքաբնակ դարձնելը Թուրքիայի պետական քաղաքականությունն է. փորձագետներ
4:56 • 15.12.11
«Թուրքիայի կողմից սպառազինության նպատակով Վրաստանին տրամադրած 1,7 մլն դոլարն ամբողջը չէ, ինչ ներկայացվում է։ Այս պետությունը հետևողական շարունակում է իր վերահսկողության տակ պահել վրացական բանակը՝ ներկայացնելով իր գործունեությունը որպես ՆԱՏՕ–ի սկզբունքների դերակատար»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Մինչդեռ, ինչպես փորձագետը, այնպես էլ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը, այս գործընթացում այլ տողատակեր են տեսնում։ Ըստ նրանց՝ սա Թուրքիայի կողմից տարվող պետական քաղաքականություն է, որի նպատակն է Ջավախքի տարածքը թուրքաբնակ դարձնելով՝ լուծել նախ ժամ առ ժամ աճող դեմոգրաֆիական խնդիրները, ապա նաև ցամաքային տարածքով միանալ իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին։
«Թուրքիայի այս քաղաքականությունը կարելի է որակել որպես տրոյական ձի Վրաստանի տարածքում։ Իսկ հաստատվելու դերը կկատարի Կարս–Ախալքալաք–Բաքու երկաթուղին»,– ասաց Վահե Սարգսյանը՝ հավելելով, որ սրանից, բնականաբար, կտուժի առաջին հերթին Ջավախքը։ Փորձագետի համոզմամբ՝ մի գեղեցիկ օր Ախալքալաքը կդարձվի մեծ առևտրի կենտրոն, որտեղ հիմանակնում կներգրավվեն ադրբեջանցիներն ու թուրքերը և, ինչպես Ղարաբաղի պարագայում էր, Ջավախքը կդառնա թուրքաբնակ։
«Իսկ միթե՞ Վրաստանն այս ամենը չի հասկանում» հարցին, փորձագետները նշեցին, որ կամ Վրաստանը ի զորու չէ թուրք–արբեջանական գործոնին դիմագրավել, կամ կաշառված է, կամ էլ դեպի ՆԱՏՕ ձգտումը չափազանց շատ է։
Tert.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 785
Կիսվել : |