Ֆրանսիացի պատգամավոր. Չի կարելի ենթարկվել Թուրքիայի սպառնալիքներին
Դեկտեմբեր 23, 2011 | 12:26
Ստամբուլի սպառնալիքները չեն տպավորում Պատրիկ Դեւեջյանին, գրում է ֆրանսիական Le Figaro-ն: Talk-Orange-Le Figaro հաղորդման ընթացքում Օ-դե-Սենի Գերագույն խորհրդի նախագահը նշել է, որ «Թուրքիան չափազանց ագրեսիվ է մի երկրի համար, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը»: Նրա խոսքով, Թուրքիայի վարմունքը Իսրայելի, Կիպրոսի, Հյուսիսային Իրաքի, Սիրիայի, հունաստանի եւ, իհարկե, Հայաստանի հանդեպ «բավական տհաճ» տպավորություն են թողնում: «Սա միջազգային հարաբերություններում դրսեւորվելու ձեւ չէ: Պետք է սովորել ապրել այլ երկրների հետ»,- ասել է նա:
Ի պատասխան «ուժի ցուցադրման» եւ «խիստ կոշտ կարգախոսների, որ թուրք ցուցարարները դրսեւորել են Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի առջեւ, Դեւեջյանը ասել է, թե «Թուրքիան չի կարող մտքի ազատության մասին դասեր տալ, քանի որ իր քրեական օրենսգրքի 301 հոդվածը արգելում է Թուրքիայում որեւէ բառ ասել ցեղասպանության մասին»:
«Մենք չպետք է ենթարկվենք սպառնալիքներին»- նշել է նա: Հարցին, թե ինչո՞ւ է լռում արտգործնախարար Ալլեն Ժյուպեն, Դեւեջյանն ասել է, թե ԱԳ նախարարը որդեգրել է «ԱԳՆ-ի տրամաբանությունը եւ հակամարտություն չի սիրում»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 772
Կիսվել : |