Ադբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ
Օգոստոս 22, 2013 | 11:57Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի դիրքերը, ճանապարհներն ու բնակավայրերը:
NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 21-ի ցերեկը եւ երեկոյան Ադբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Չինարի եւ Բերդավան գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ: Գնդակոծումը կատարվել է խոշոր տրամաչափի եւ դիպուկահարի զենքերից: Երեկոյան կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ` Ոսկեպարի շրջանում: Ինքնաձիգային երկու կրակահերթ է արձակվել, այդ թվում` քաղաքացիական տրանսպորտի ուղղությամբ:
7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:
Հայտնում է news.am-ը
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը
Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ
Ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ավելին...
Մենք սոց. ցանցերում