13. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ
301թ-ին Մեծ Հայքի թագավորությունում տեղի ունեցավ դարակազմից մի իրադարձություն, որը ամբողջովին հեղաբեկեց հայ ժողովրդի ճակատագիրը. Տրդատ III-ը (298-330թթ.) քրիստոնեությունը ճանաչել է պետական կրոն:
Հայ Առաքելական եկեղեցու ավանդության համաձայն` Մեծ Հայքում առաջինը քրիստոնեություն են քարոզել Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոսն ու Բարդողեմեոսը:
Քրիստոնեությունը Հայաստան ներթափանցում էր 2 ուղղությամբ.
1.հարավից-այս ուղղության ներկայացուցիչները ասորիներն էին
2.արևմուտքից-այս ուղղության ներկայացուցիչները հույներն էին:
Վերջին` հունական ուղղության ներկայացուցիչն էր Գրիգոր Լուսավորիչը:
Լուսավորչի վերաբերյալ հայ առաքելական եկեղեցին ունի մի ավանդություն, որի համաձայն Գրիգոր Լուսավորիչը պատկանում է արքայական տոհմի ճյուղերից մեկին` Սուրենի Պահլավին:
Այս ավանդությունը ամենայն հավանականությամբ չի համապատասպանում իրականությանը և եկեղեցական պատմիչները այն հյուսել են, որպեսզի ցույց տան, թե Լուսավորիչի տոհմը, որը IV դարում հագևորից բացի աշխարհիկ իշխանության հավակնություններ էր ներկայացրել, հայ Արշակունիների տոհմին հավասար ծագում ունի:
Ամենայն հավանականությամբ Գրիգորը մաքուր հայ էր և ծնվել էր Մեծ Հայքի արևմուտքում գտնվող Բարձր Հայքի նահանգում` Թորդան ավանում:
301թ-ին Արածանի գետի ջրերում հայերի համար սրբազան Նպար լեռան ստորոտին տեղի է ունենում թագավորի և արքունիքի մկրտությունը:
Գրիգոր Լոիսավորիչը մկրտությունից հետո Տրդատին վերանվանում է Հովհաննես և այդ առթիվ Նպարի ստորոտին գտնվող Բագավանում կառուցվում է սուրբ Հովհաննես տաճարը:
Գրիգորը պատմության մեջ է մտել «Լուսավորիչ» պատվանմամբ:
Նրա կյանքն ու գործնեությունը ներկայացված են Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ:
Իր գործնեության սկզբում և իր կյանքի տարիներին Գրիգորը կրել է ոչ թե «լուսավորիչ» պատվանունը, այլ անվանվել է Ագաթանգեղոս, որը հունարենից թարգմանված նշանակում է «բարի լուր բերող»:
Հայաստանի քրիստոնեությունը ընդունելուց հետո ռազմական բախում է տեղի ունենում քրիստոնյա Մեծ Հայքի թագավորության և հեթանոս Հռոմեական կայսրության միջև:
Այս բախումները շարունակվում են մինչև 313թ-ը, երբ Կոստանդիանոս կայսրը, հաղթանակ տանելով կայսրական գահի հավակնորդներից մեկի նկատմամբ, Միլան քաղաքում հրապարակում է մի հրովարտակ(էդիկտ), որով քրիստոնեությունը հեթանոսության հետ հավասար իրավունքներ է ձեռք բերում:
Ի վերջո, 324թ-ին քրիստոնեությունը ընդունվեց Հռոմեական Կայսրության պետական կրոն, նույն թվականին տեղի ունեցավ քրիստոնեական եկեղեցու տիեզերական առաջին ժողովը` Նիկիա քաղաքում:
Այս ժողովին մասնակցել է նաև Լուսավորչի որդին` Արիստակեսը, որը Հայաստան է բերել ժողովի որոշումը` քրիստոնեական հավատի հանգանակը:
Հայոց եկեղեցին ընդունում է տիեզերական 3 ժողով, բացի առաջինից` Եփեսոսի 381թ-ի ժողովը և Կոստանդնուպոլսի 441թ-ի ժողովը:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


