16. 450-451թթ. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Արշակունիների դինաստիայի վերացումից հետո Պարսկաստանին անցած Հայաստանի հատվածը չվերացվեծ սովորական պարսկական նահանգի:
Հայ նախարարները ամբողջովին պահպանեցին իրենց իրավունքները և հարկային իմունիտետը:
Սակայն Պարսկաստանի այս մեղմ քաղաքականությունը Հարզկերտ II-ի օրոք փոխվեց:
Հազկերտ II-ը հայ ազնվականների զինվորական ուժը ծանրազեն հեծելազորը դուրս բերեց Հայաստանից և օգտագործում էր Միջին Ասիայի տափաստաններից Պարսկաստան ներխուժող քոչվորների ճնշումը կասեցնելու նպատակով:
Պարսկաստանը ավելացրեց Հայաստանից գանձվող հարկերը:
449թ-ին Հայաստան է գալիս պարսից արքունիքի պաշտպաններից մեկը` Դենշապուհը, որը աշխարհագիր անցկացրեց` հայտարարելով, թր աշխարհագիրը հարկերի պակասեցումն է:
Այս աշխարհագրի արդյունքում հարկատու դարձան մինչ այդ ապահարկ եկեղեցին ու հոգևորականությունը:
Եղիշեն գրում է, որ հարկ էին վերցնում նույնիսկ ավերակներից:
Այս ամենը դժգոհություն առաջացրեց հայերի շրջանում:
Համբերության բաժակը լցվեց, երբ նույն 449թ-ին պարսից հազարապետ Միհր Ներսեհը Հազկերտ II-ի անունից հայկական վերնախավի առջև դրեց հավատը փոխելու հարցը:
Այն շարադրված էր նամակի տեսքով, որտեղ այսպիսի տողեր կային. «Արքայից արքան շահագրգռված է իր հպատակների ոչ միայն նյութական բարեկեցության, այլ նաև հոգու փրկության համար»:
Հայերը կամ պետք է ընդունեին զրադաշտականությունը կամ գրավոր ընդարձակ պատասխան պետք է տային:
Հայկական վերնախավը 17 եպիսկոպոս կաթողիկոսական տեղապահ Հովսեփ Վայոց Ձորեցու գլխավորությամբ և 17 նախարարների Միհրներսեհի ուղերձին պատասխանելու նպատակով ժողով գումարեցին Արտաշատում:
Ժողովը պատասխան ծավալուն մի նամակ հեղինակեց, որտեղ նշվում էր, թե հայերը պարսից արքայից արքայի հավատարիմ հպատակներն են և պատրաստ են կատարել դրանից բխող բոլոր պարտականությունները: Սակայն հավատի հարցում նրանք իրենց միանգամայն անկախ են համարում:
Եղիշեն գրում է. «Ինչպես հավատի լույսն է կարևոր մարդկային տեսողության համար, այնպես էլ չի կարելի բռնություն գործադրել մարդկային հավատի վրա»:
Ստանալով այս պատասխանը` Միհրներսեհը համոզեց Հազկերտ II-ին, որ այն հակապետական արարք է:
Զայրացած Հազկերտ II-ը հայ, վրաց և աղվանից նախարարներին հրամայեց ներկայանալ Տիզբոն:
Եղիշեն տալիս է Պարսկաստանի մայրաքաղաք ժամանած 10 հայ նախարարների անուններ Արքունի ատյանում Հազկերտ II-ը կտրուկ պահանջում է այս նախարարներից զրադաշտություն ընդունել, հակառակ դեպքում սպառնալով, ինչպես վերջիններիս մահապատժով, այնպես էլ նրանց ունեցվածքի բռնագրավմամբ:
Առաջ է գալիս Սահակ Պարթևի թոռ Վարդան Մամիկոնյանը և կտրուկ մերժում է հավատափոխ լինելու պահանջը` այսպիսի հայտարարություն անելով. «Եթե այս ճշմարիտ հավատը սովորած լինեի մարդուց և հրաժարվեյի նրանից` մահկանացուների մեջ ամենաստորը կլինեյի, ուր մնաց Աստծուց սովորած ճշմարիտ վարդապետությունից հրաժարվեմ: Սա է իմ վերջին խոսքը և սրանով պատրաստ եմ մեռնել»:
Հազկերտ II-ը սպատնաց, որ եթե հայերը մեկ օրվա ընթացքում դրական պատասխան չտան իր պահանջին, ապա նրանց ծանր պատիժ է սպասվում:
Հայ նախարարները խորհրդակցելով միմյանց հետ համար համարեցին ձևականորեն ընդունել զրադաշտությունը, վերադառնալ հայրենիք և այստեղ ապստամբություն բարձրացնել:
Սակայն շատ դժվար էր համոզել Վարդան Մամիկոնյանին:
Միայն նրա մտերիմ ընկերոջ Մոկաց նախարար Արտակի և բոլոր նախարարների կողմից ավետարանի վրա երդվելուց հետո Վարդանը համաձայնեց առ երես ուրանալ քրիստոնեությունը:
Հազկերտ II-ը, լսելով նախարարի համաձայնությունը, խիստ ուրախացավ, արտոնեց նրանց վերադառնալ Հայաստան, սակայն զրադաշտությունը Հայաստանում տարածելու նպատակով հայ նախարարների հետ Հայաստան ուղարկվեցին 700 մոգեր:
Որպեսզի հայերը հավատարիմ մնան իրենց խոսքին Հազկերտ II-ը հրամայեց Տիզբոնում պատանդ պահել մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Վրաց Աշուշա բդեշխին:
Դեռ ճանապարհին մոգերը սկսեցին միմյանց միջև բաժանել պարսկական Հայաստանը:
Ժամանելով հայրենիք Վարդան Մամիկոնյանը իր ընտանիքով անցավ Հռոմեկան կայսրության տարածք:
Նրան վերադարձնողը Վասակ Սյունին էր:
Վերջինս մի նամակ է ուղարկում Վարդան Մամիկոնյանին, ուր առաջարկում էր նրան վերադառնալ հայրենիք:
Վասակը գրում էր, որ նամակներ է ուղարկել հյուսիսային Կովկասի լեռնականներին և հոներին:
Նա պատրաստակամություն էր հայտնում նաև դիմել Հռոմի կայսեր` օժանդակության խնդրանքով:
Վասակը գրում էր, թե լեռնականներն ու հոները պատրաստ են ասպատակել Պարսկաստանը:
Վերադառնալով հայրենիք Վարդան Մամիկոնյանը ապստամբության նախախատրաստումը ամբողջությամբ կենտրոնացրեց իր ձեռքում:
Պարսկաստանի դեմ ապստամբություն բարձրացնելու կողմնակից նախարարները իրենց ժողովները հրավիրում էին Վասակից գաղտնի:
Նախարարներից մեկը` Զանդաղան իշխանը, որոշեց ժողովում ընդունած որոշումը հայտնել Վասակ Մամիկոնյանին, սակայն ժողովի մասնակից նախարարները հետապնդեցին նրան և որպես դավաճանի քարկոծեցին:
Վասակ Սյունին դրվեց կատարված փաստի առջև Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ նախարարները անակնկալ ներկայացան Վասակին և պահանջեցին Վասակից իրական քայլերի դիմել:
Կամուրջները այրելու նշանակություն ուներ նաև պարսիկ մոգերի սպանությունը` Զարեհավանում:
451թ-ի սկզբին Արտաշատում գտնվող նախարարները տեղեկացան, որ պարսից հազարապետ Միհրնեսեհը ժամանել է Փայտակարան և այստեղ զորք է կուտակում:
Արևելքից սպասվող հարվածը կանխելու նպատակով Վարդանը հայկական բանակը բաժանեց 3 մասի:
1 մասի հրամանատարությունը ստանձնելով` նա շարժվեց դեպի Դերբենդ քաղաքից հարավ գտնվող Ճորա պահակ` նպատակ ունենալով կապ հաստատել հոների հետ:
Բանակի 2-րդ մասը տրամադրվեց Ներշապուհ Արծրունուն, որին Վարդանը հրահանգեց պարսիկների բանակի հարավից եկող սպատնալիքը կանխել:
Հայոց բանակի 3-րդ հատվածը հանձնվեց Վասակ մարզպանին, որը այս ռազմական ուժով պետք է պահպաներ երկրի կենտրոնը և խոշոր քաղաքները:
Վասակ Սյունին ենթադրում էր, որ պարսկական բանակը կջախջախի Վարդանի փոքրաթիվ զորքը:
Նա նամակ է գրում այժմյան Դերբենտ քաղաքից հարավ գտնվող Ճորա պահակը պաշտպանող պարսիկ զորահրամանատար Սեբուխտին` հայտնելով, որ հայերը փոքրաքանակ են և նրանց հեշտ է ջախջախելը:
Երբ Վարդանի գլխավորած բանակը դուրս եկավ Աշարև գետի հարթ հովիտը, հայերը նկատեցին, որ իրենց առջև է գտնվում կազմուպատրաստ պարսկական բանակը:
Չնայած դա Վարդանի համար անակնկալ էր, սակայն նա կարողացավ փայլուն կերպով դասավորել հայկական զորքը և հաղթանակ տանել ավելի մեծաքանակ պարսկական բանակի նկատմամբ` Խաղխաղի ճակատամարտում:
Վարդանը հասավ Ճորա պահակ և բացեց ամրությունները Հյուսիսային Կովկասի լեռնականների և հոների առջև:
Սակայն այդ ժամանակ լուր հասավ, որ Վասակ Մարզպանը դավաճանել է ընդհանուր գործին Հայաստանի կենտրոնում գտնվող քաղաքների և բերդերի հայկական կայազորները փոխարինել է պարսիկներով ուխտապահ նախարարների ընտանիքներից պատանդներ էր վերցրել, որոնք պահվում էին Սյունիքի բերդերում:
Այս մասին տեղեկանալով Վարդան Մամիկոնյանը ստիպված էր թողնել Ճորա պահակը և վերադառնալ Հայաստան:
Վասակ Սյունին լսելով Վարդանի վերադաձի մասին, թողեց Այրարատը հեռացավ Սյունիք:
Այստեղ նա կապ հաստատեց պարսիկ հազարապետ Միհրներսեհի հետ, որը խոստացավ արքունիքի հետ գործակցելու դիմաց Հայաստանի թագավորությունը:
Քանի որ Վասակ Սյունին մինչև իր Սյունիք հեռանալը դատարկել էր սննդամթերքի պահեստները, Վարդան Մամիկոնյանը չէր կարող զորքը պահել ձմռանը երկրի կենտրոնում:
Գարնանը հավաքվելու պայմանով զորքը ցրվեց:
451թ-ի մայիսին 90.000-ոց պարսկական բանակը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ ներխուժեց Հայաստան:
Վարդան Մամիկոնյանը կարողացավ 66.000-ոց զորք ժողովել և հանդիպեց պարսիկներին այժմյան Կուրասու(Տղմուտ) գետի ափին Ավարայրի դաշտավայրում:
Վարդան Մամիկոնյանը առաջինը սկսեց մարտը, անցավ գետը, նրա հարվածին Մարյան գունդը չդիմացավ և ցիրուցան եղավ:
Սակայն ուժերը շատ փոքրաքանակ էին, պարսիկներին հաջողվեց փղերի օգնությամբ շրջապատման մեջ վերցնել Վարդանին, օրհասական կռվում Վարդանը ընկավ:
Ավարայրի ճակատամարտում զոհվեց 1036 մարդ` հայերից, պարսիկներից զոհվեց մոտ 3500 մարդ:
Այս ճակատամարտից հետո հահերի դիմադրությունը շարունակվեց. Հայաստանի լեռնային նահանգներում` Տմորք, Տայք, Արցախ, սկզիբ առավ պարտիզանական պատերազմ, այդ պայմաններում պարսկական արքունիքը ստիպված էր զիջումների գնալ:
Վասակ Սյունին հեռացվեց մարզպանի պաշտոնից և մահվան դատապարտվեց:
Մարզպան նշանակվեց Ատրորմիզդ Արշականը, որը պարթև Արշակունին էր:
Վերջինս սկսեց Հայաստանում մեղմ քաղաքականություն վարել, կրոնական հալածանքը դադարեց:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3062
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԲՈՒՐԴԱՂՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ Դիրիժոր, երաժշտ. գործիչ: ՀԽՍՀ ժող. արտիստ (1945): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott