17. 481-484թթ. ՀԱՅՈՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
481թ-ին Պարսկաստանի քաղաքականությունը հայերի նկատմամբ կտրուկ փոխվեց:
Պերոզ արքայից արքայի օրոք կրոնական բռնությունները վերսկսվեցին:
Պարսկաստանը Հայաստանում գործակալի պաշտոնը տրամադրում էր միայն քրիստոնեությունը ուրացած և զրադաշտությունը ընդունած նախարարներին:
Հալածանքներից առավել շատ տուժեցին Մամիկոնյանները և Կամսարականները:
Նրանց տերությունները բռնագրավվեցին, իսկ 450-451թթ-ի ապստամբության ժամանակ նահատակված այս նախարարների զավակները` Վահան, Վասակ և Վարդ Մամիկոնյանները, ինչպես նաև Հրահատ և Ներսեհ Կամսարականները պատանդությունից ազատվեցին Աշուշա բդեշխի խնդրանքով և ապրում էին Ցուրտավի նրա պալատում:
481թ-ին վրաց Վախթանգ Գորգասար թագավորը սպանեց Աշուշայի որդուն` քրիստոնեությունը ուրացած Վազգեն բդեշխին և ապստամբեց:
Վախթանգ թագավորը նամակով դիմեց հայ նախարարներին և առաջարկեց միանալ բարձրացրած ապստամբությանը` հայտարարելով, որ ինքը կապ է հաստատել հյուսիսային Կովկասի հոների հետ, որոնք էլ հայերի ու վրացիների փոխարեն կռվում են պարիսկների դեմ:
Երբ նամակը ստացվեց հայկական հեծելազորը ու նրա հրամանատար նախարարը ձմեռելու նպատակով եկել էին Շիրակ:
Նախարարների ժողովում որոշվեց ապստամբության դրոշ պարզել:
Տեղեկանալով հայերի ապստամբության մասին` պարսիկ մարզպան Ատրվշնապը հայ ուրացող նախարարների առաջնորդ Գուդիշո Խոռխոռունին Շիրակի Անի ամրոցից փախչում են Արտաշատ:
Ճանապարհին Գադիշոն սպասնվում է, իսկ մարզպանը փախչում է Ատրպատական:
Մեկ այլ դավաճան հայ նախարար Գդիհոն Սյունին համոզում է մարզպանին Ատրպատականում զորք հավաքել և ճնշել ապստամբությունը:
Հետևելով այս խորհրդին` մարզպանը 7.000 խառնիճաղանջ մի բազմություն է հավաքում և ներխուժում է Հայաստան:
Մինչ այդ ապստամբները կառավարություն էին ստեղծել, որը տանուտիրոջ պաշտոնով գլխավորում էր Սահակ Բագրատունին, սպարապետի պաշտոնը զբաղեցնում էր Վհահան Մամիկոնյանը:
Այս բանակին ընդառաջ ապստամբ կառավարությունը ուղարկեց միայն 400 մարդիկ, որոնց գլխավորում էր Վասակ Մամիկոնյանը:
Ճակատամարտը տեղի ունեցավ Մասիս լեռան լանջին` Սկոռի գյուղի մոտ, հաղթանակը հայերինն էր:
Այս հաղթանակից հետո Պերոզ արքայից արքան 482թ-ին Զառիկից հետո մի խոշոր բանակ իր թիկնազորի հրամանատարի գլխավորությամբ ուղարկում է Հայաստան:
Ճակատամարտը տեղի ունեցավ Արտազ գավառում`Ներսեհապատ գյուղի մոտ:
Հայկական 30.000-անոց բանակը ջախջախում է պարսիկներին:
Ճակատամարտի ելքը կանխորշվեց Սահակ Բագրատունու և պարսկական բանակի հրամանատարի մենամարտով:
Այս հաղթանակից հետո հայկական բանակը ճամբար դրեց Ծաղկանց լեռներում, Վարշակի ջերմուկներում:
Սակայն հայոց բանակին չհաջողվեց ամառը անցկացնել այստեղ:
Վրաց Վախթանգ թագավորի բանբերը հաղորդեց, որ Վրաստան է ներխուժել պարսկական մի զորք` Միհրանի գլխավորությամբ և օգնություն խնդրեց հայերից:
Կատարելով իրենց դաշնակցային պարտքը հայկական բանակը շարժվեց դեպի Վրաստան:
Վախթանգը հավաստիացնում էր, թե շուտով կգան հոները և պարսիկներին հաղթելը շատ հեշտ կլինի:
Հայ-վրացական միացյալ բանակը, որի հրամանատարությունը ստանձնեց Վահան Մամիկոնյանը, Ճարմանայի դաշտում(այժմ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմանների միախառնման վայրն է` Կարմիր կամուրջը):
Ճակատամարտը հայերն ու վրացիները տանուլ տվեցին(482թ-ի ամառ):
Պատճառը կայանում էր նրանում, որ վրաց ազնվականությունը դժգոհ լինելով իրենց թագավորի իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու քաղաքավարությունից դավաճանում և լքում են մարտադաշտը:
Այս ճակատամարտում զոհվեցին Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և Հայոց տանուտեր Սահակ Բագրատունին:
Հայկական բանակի մնացորդով Վահան Մամիկոնյանը ստիպված էր հեռանալ` դժվարամատչելի Տայք նահանգ:
Պարսիկները հետապնդեցին հայերին և Դու գյուղում, որտեղ կանգ էր առել Միհրանը սկիզբ առան բանակցություններ կողմերի միջև:
Միհրանը հորդորում էր Վահանին զենքը վայր դնել և հնազանդվել Պերոզ արքայից արքային:
Մարտական գործողություններ չշարունակվեցին այդ թվականին, քանի որ Միհրանը հրաման ստացավ ամբողջ բանակով շարժվել դեպի Պարսկաստան. պարսիկները հեփթաղների հետ ճակատամարտում պարտություն էին կրել:
Վահան Մամիկոնյանը վերադարձավ Այրարատ և ստանձնեց կառավարության ղեկավարի տանուտիրոջ պաշտոնը:
Պերոզ արքան իր տրամադրության տակ եղած բոլոր ազատ ուժերը նետեց հայերի դեմ:
483թ-ի ապրիլի 2-րդ կեսին պարսկական մեծ բանակը Զարմիհր Հազարավուխտի գլխավորությամբ ներխուժեց Հայաստան և պաշարեց մայրաքաղաք Դվինը:
Պարսկական բանակը այնքան մեծ էր, որ Դվինից տարածվում էր մինչև Ջրվեժ գյուղը:
Վահան Մամիկոնյանը, որի ուժերը խիստ սակավ էին` փոքրաթիվ զորագնդով ճեղքեց քաղաքի պաշարման շղթան և վերստին հեռացավ Տայք:
Հայերը դիմեցին պարտիզանական պատերազմի տակտիկային:
Հայաստանում Զարմիհրնի փոխարինած Շապուհը մի քանի անգամ փորձեց թակարդի մեջ գցել Վահան Մամիկոնյանի փոքրաթիվ ուժերին, բայց դա նրան չհաջողվեց:
Ըշտյա գյուղի մոտ 30-40 հոգանոց ջոկատը ցաքուցրիվ արեց պարսկական բազմահազարանոց զորքը` հայ դավաճանների պարագլուխ` Գդիհոն Սյունին մարտում սպանվեց:
Այս հաջող մարտերի համար Վահան Մամիկոնյանը ժողովրդի կողմից արժանացավ Գայլ մականվանը:
Ի վերջո հայոց ապստամբության բախտը վճռվեց ոչ թե Հայաստանում, այլ հեռավոր Միջին Ասիայում:
Այստեղ պարսկական բանակը ջախջախիչ պարտություն էր կրել հեփթաղներից, Պերոզ արքան իր 7 որդիների հետ անհետ կորել էր:
Պարսկաստանը գտնվում էր կործանման եզրին:
Նոր թագավորը` Վաղարշը ստիպված էր բոլոր ուժերը նետել հեփթաղների դեմ, որոնք ներխուժել էին հյուսիս-արևելյան Իրան:
Վաղարշ արքան ստիպված էր հաշտության եզրեր որոնել հայերի հետ.
484թ-ի աշնանը պարսկական պատվիրակությունը Նեխորքի գլխավորությամբ անցավ Հայաստանի սահմանը և կանգ առավ այժմյան Խոյ քաղաքի մոտ գտնվող Նվարակ գյուղում:
Միխորը մարդիկ ուղարկեց Դվին, որոնք Վահան Մամիկոնյանին հաղորդեցին բանակցություններ սկսելու առաջարկը:
Այս լուրը հրճվանք առաջացրեց հայերի մոտ, որոնք բանակցությունները սկսելու համար պատանդներ պահանջեցին պարսիկներից:
Նվարսակում սկիզբ առած բանակցությունները ավարտվեցին, որն ուներ հեռևյալ կետերը.
1.Հայաստանում վերականգնվում էր պաշտամունքի ազատությունը:
2.Գործակալների պաշտոնում նշանակվելու էին միայն քրիստոնյա նախարարները:
3.Հայ նախարարները պարսից արքայից արքայի հետ առանց միջնորդների էին հաղորդակցվելու:
Հաջորդ տարի Վահան Մամիկոնյանը ժամանեց Տիզբոն և հանդիպում ունեցավ Վաղարշ թագավորի հետ:
Վերջինս ախստամբության ամբողջ մեղքը բարդեց իր նախորդի` Պերոզի վրա:
Նվարակի պայմանագիրը վավերացվեց Վաղարշի կողմից:
Վահան Մամիկոնյանը հաստատվեց Հայոց տանուտեր և սպարապետ, սակայն մարզպանի պաշտոնը նրան չհատկացվեց:
Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Ադեկան:
Սակայն հայ նախարարները միահամուռ պահանջեցին Վաղարշից Հայաստանի մարզպան նշանակել Վահան Մամիկոնյանին:
Արքայից արքան տեղի տվեց և Վահան Մամիկոնյանը նշանակվեց Հայաստանի մարզպան:
Կիսվել : |