24. ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆԿՈՒՄԸ

1020թ-ին Գագիկ I-ի մահից հետո Անիում գտնվող գահը անցավ նրա ավագ որդուն` Հովհաննես-Սմբատին:
Վերջինս ուսումնասեր մարդ էր, սակայն դիվանագիտությունից և ռազմական գործից շատ հետու էր:
Այս թագավորի դեմ ապստամբեց նրա կրտսեր եղբայր Աշոտը, որը եռանդուն և քաջ երիտասարդ էր:
Եղբայրասպան պատերազմը դադարեցվեց Վահրամ Պահլավունու և հայոց կաթողիկոսի միջնորդությամբ:
Կայացավ հաշտություն, որի համաձայն մայրաքաղան ու նրա շրջակա գավառները անցան Հոնհաննես-Սմբատին, իսկ ծայրամասային գավառները` Վրաստանին ու պարսկաստանին հարող, անցան Աշոտ IV-ին:
Պայմանագրում կար մի կետ, որով Հովհաննես-Սմբատի մահից հետո Անիի թագավորության ամբողջ տարածքը անցնելու էր Աշոտ IV-ին:
Այս դեպքերի ժամանակ մոտ 1021թ-ին, Վասպուրականի Սենեքերին թագավորը ահաբեկված սկիզբ առնող Սելջուկների արշավանքներից հանձնեց Վասպուրականը, որն ուներ 8 քաղաք` 60-ից ավել բերդ և 400 գյուղ Բյուզանդիային, փոխարենը ստանալով Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով:
Վասպուրականից գաղթեց` 70-80 հզ. մարդ, այդ թվում նաև ռազմիկ ազնվականությունը:
Բյուզանդական կայսր Վասիլ II-ը օգտվելով այն իրողությունից, որ Հովհաննես-Սմբատը աջակցել էր Բյուզանդիայի դեմ պատերազմող վրաց թագավոր Գիորգիաին, մտադիր էր 1022թ. գարնանը ներխուժել Բագրատունիների կենտրոնական թագավորություն:
Ահաբեկված Հովհաննես-Սմբատը Կայսեր մոտ Տրապիզոն է ուղարկում կաթողիկոս Գետադարձին:
1022թ-ի հունվարին կողմերի միջև տեղի է ունենում պայմանավորվածություն, որով Հովհաննես-Սմբատը իր թագավորությունը կտակում էր Բյուզանդացիներին:
1041թ-ին մահացավ Հովհաննես-Սմբատը, դրանից 1 տարի առաջ իր մահկանացուն էր կնքել Աշոտ IV-ը:
Տեղեկանալով այդ մասին բյուզանդական կայսր Միքայելը բանակ ուղարկեց Անին գրավելու:
1042թ. Անիի պատերի տակ Վահրամ Պահլավունու գլխավորած բանակը ծանր պարտության մատնեց բյուզանդացիներին:
Վահրամ Պահլավունին 30 հայ իշխանների հետ գահ բարձրացրեց Աշոտ IV-ի 18-ամյա որդուն` Գագիկ II-ին(1042-1045թթ.):
Գագիկ II-ը պատժեց կաթողիկոսին, որը արգելափակվեց Ամբերդում և Վեստ Սարգսին, որը գրավելով արքունի գանձարաբը սկզբում ապաստանել էր Անիի միջնաբերդում, ապա Սուրմալի տաճարում թագավորը հետևողական չէր ու ամենայն հավանականությամբ, այլ իշխանների ճնշման տակ, ազատ արձակեց ինչպես կաթողիկոսին, այնպես էլ Վեստ Սարգսին, որոնք շարունակեցին դավադրություն նյութել հայոց պետականության դեմ, 1043թ-ին 2 անգամ պարտություն կրելուց հետո բյուզանդիայի կայսր Կոստանդին Մոնումախը դավադրություն նյութեց Գագիկ II-ի դեմ:
Նա հրավիրեց Գագիկին Կ.Պոլիս:
Այս ուղևորությունից Գագիկը հայրենիք այլևս չվերադարձավ:
Կոստանդին կայսրը Գագիկից պահանջեց իրեն հանձնել Անին, Գագիկին ցույց տալով դավաճան կաթողիկոսի և մի քանի հայ իշխանների նամակները, որոնցում նամակագիրները հպարտություն էին հայտնում Բյուզանդիային, սակայն Գագիկ II-ը տեղի չտվեց, հայտարարելով, թե. «Հայոց թագավորության տերն ու թագավորը ե'ս եմ և ես այն քեզ չեմ տալիս»:
Սակայն առանց թագավորի մնացած քաղաքը դավաճանների պարտադրանքով 1045թ-ին հանձնվեց բյուզանդական բանակին, Գագիկը ստացավ Կապադովկիայում 2 փոքր քաղաք:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2315
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՖՐԵՅԴՈՒՆ ԱՂԱԼՅԱՆ ՀԱԿՈԲԻ Ֆ. Աղալյանի նախագծերով կառուցվել են. Բաքվում` բնակելի թաղամաս, երկթուղային ուղեկամուրջներ, գանձատուն ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott