25. ՍԵԼՋՈՒԿՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Բյուզանդիան իր արևելյան սահմանների վրա վերջ տալով հայկական պետականությանը` դրանով վերացրեց այն պատնեշը, որը ապահովում էր բյուզանդիայի թիկունքը արևելքից:
Թուրքական ծագում ունեցող սելջուկյան հորդուները ներխուժեցին Մերձավոր արևելք, այդ թվում նաև Հայաստան, և 2 փուլով` 1) 1016-1063, 2) 1064-1092 արշավեցին Հայաստանի վրա:
Առաջին փուլում սելջուկները միայն ասպատակում, ավերում և թալանում էին, երկրորդ փուլում նրանք վերջանականապես նվաճեցին Հայաստանը և բնակություն հաստատեցին այստեղ:
Առաջին փուլում 1048թ. սելջուկները ավերեցին ու թալանեցին Վանա լճից արևմուտք ընկած հայկական հողերը:
Այս արշավանքի ժամանակ նրանք գրավեցին 300 հզ. բնակչություն ունեցող վաճառաշատ Արծն քաղաքը:
Բնակչության կեսը կամ գերեվարվեղ կամ սպանվեց:
1049թ. Բասենի դաշտում Կապատռու բերդի մոտ բյուզանդական բանակը ջախջախիչ պարտություն կրեց:
Այս պարտությունից հետո բյուզանդացիները ստիպված էին Հայաստանում համբերատար քաղաքականություն վարել:
1054թ. Հայաստան ներխուժեց անձամբ Տուղրիլ սուլթանի գլխավորած բանակը:
1054թ. Ապահունյաց գավառի Մանազկերտ բերդի մոտ Տուղրիլ բեկի բանակը պարտություն կրեց:
Այս պարտությունից հետո համարյա մեկ տասնամյակ Հայաստանը զերծ էր սելջուկների արշավանքներից:
Սելջուկյան արշավանքների հաջորդ էտապը սկիզբ առավ 1064թ-ին, նրանց առաջնորդում էր Տուղրիլի եղբայրորդին` Ալփ-Սալանը:
Նա իր բանակը բաժանեց 2 մասի: Առաջին մասի գլուխն անցած` նա ասպատակեց Հայաստանի հյուսիսային գավառները և Վրաստանի հարավը:
1064թ. օգոստոսին սելջուկները գրավեցին Անին:
Բանակի երկրորդ մասը Ալփ-Ասլանի որդու` Մելիքշահի գլխավորությամբ գրավեց Սուրմարին, ապա Մարմարաշենը:
Բյուզանդիայի հետ վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1071թ-ին Մանազկերտի մոտ:
Չնայած բյուզանդական բանակի մեծաքանակ լինելուն` վերջիններս պարտություն կրեցին, իսկ կայսր Ռոմանոս Դիոգենեսը գերի ընկավ:
Ալփ-Ասլանի հաջորդ` Մելիքշահի օրոք սելջուկները վերջնականապես իրենց տիրապետությունը հաստատեցին Հայաստանում:
Սելջուկների ստեղծած մեծածավալ տերությունը իր մեջ ներառում էր կուլտուրական և տնտեսական առումով շատ ավելի զարգացած ժողովուրդների, քան իրենք` սելջուկ թուրքերն էին:
Այդ պատճառով միայն զենքի ուժով պահպանվող տերությունը Մելիքշահի մահից հետո` 1092թ-ին սկսեց արագ քայքայվել:
Կիսվել : |