29. ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐԻ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՀԱՅ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ:

Լևոն II-ի մահից հետո նրա իշխանությունը անցնում է դստերը Զաբելին:
Կիլիկիայի հայ իշխանների մի խմբավորում` Կոռիկոսի Վահրամ Մարաջախտի գլխավորությամբ ապստամբություն բարձրացրեց, փորձելով իշխանությունը հանձնել Լևոն II-ի կողմից Կիլիկիայում բոլոր իրավունքներից զրկված Ռուբեն- Ռայմոնդին:
Տարսոն քաղաքի մետ տեղի ունեցած ճակատամարտում Կոստանտին Գունդստաբլի բանակը ջախջախեց խռովարարներին, Ռուբեն-Ռայմոնդը բանտարկվեց և մահացավ բանտում:
Լևոն II-ի հրամանով մանկահասակ Զաբելի խնամակալներն էին նշանակվել Կոստանդին կաթողիկոսը, Կոստանտին Գունդստաբլը և ազգությամբ հույն Ադան իշխանը:
Լևոն II-ը Հունգարիայի Անդրաշ թագավորի հետ պայմանավորվել էր հունգարական արքայազնի և Զաբելի ամուսնության վերաբերյալ:
Սակայն հունգար արքայազնը հրաժարվեց գալ Կիլիկիա:
Կոստանտին Գուստաբլը ցանկանում էր Զաբելին ամուսնացնել իր որդի Հեթունի հետ, սակայն Կիլիկիայի խոշոր իշխանները ընդվզեցին և Կոստանտինը ստիպված էր համաձայնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Միակնանու որդու` Ֆիլիպի և Զաբելի ամուսնությանը:
Ֆիլիպը պարտավորվել էր պահպանել հայ իշխանների կանոնները և ենթարկվել հայ եկեղեցու կանոններին, սակայն դրժելով իր պարտավորությունները, հոր ազդեցության տակ ընկնելով, Լևոն թագավորի թագը և վրանը ուղարկեց Անտիոք ու սկսեց խախտել հայ իշպանների իրավունքները, ինչը հանգեցրեց այդ նույն իշխանների ապստամբությանը ր 1220թ. թագավոր հռչակվեց Ֆիլիպը, որը 1223թ. գահընկեց արվեց:
1223-1226թթ. Կիլիկիայի ամբողջ հայ խոշոր .... կենտրոնացավ Կոստանտին Գուստամբլի ձեռքում:
1226թ. հայ խոշոր իշխանները համաձայնվեցին Կոստանտինի որդու` 7 ամյա Հեթունի և Զաբելի ամուսնությանը:
Խոշոր գործակալական բոլոր պաշտոնները կենտրոնացան արքայական ընտանիքի ձեռքում. Կոստանտինը հռճակվեց թագավոր-հայր և ավագ պարոն եղբայրներից ավագը` Սմբատը ստացավ Գուստամբլի պաշտոնը, Լևոնը դարձավ Մարաձախտ(բանակի մատակարար), Oշինը դարձավ պայլ խնամակալ, իսկ կրտսեր եղբայր Բարսեղը դարձավ Սսի մայրաքաղաքի արքեպիսկոպոս և Դրազարկի վանքի վանահայր:
13-րդ դարի սկզբին ամբողջ Առաջավոր Ասիայի տարածքը ենթարկվեց Մոնղոլների ավերիչ արշավանքներին:
Մոնղոլական բանակը, գրավելով Պարսկաստանն ու Հայաստանը, 1243թ-ին Կարին և Երզնկա քաղաքների միջև Չմանկատուկ ավանի մոտ ջախջախեց Ռումի սուլթանության բանակը:
Հեթում I-ը Ռումի սուլթանի հետ պայմանագիր ուներ, որի համաձայն պետք է զինված օգնություն տրամադրեր սելջուկներին:
Սակայն Հեթում I-ը, վախենալով, որ սելջուկներին ջախջախելուց հետո մոնղոլները կներխուժեն Կիլիկիա, զինված օժանդակություն չհատկացրեց:
Չմանկատուկի ճակատամարտից հետո Կոստանդին Արայահայրը մեկնեց Կեսարիա, որտեղ գտնվում էր մոնղոլական բանակի հրամանատար Բաչու Նոյոնը:
Այստեղ պայմանավորվածություն կայացավ, որի համաձայն մոնղոլները չպետք է մտնեին Կիլիկիա:
1248թ. Հեթում I-ի եղբայր Սմբատ գունդստաբլը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Ղարաղորում:
Այնտեղ նա հանդիպեց մոնղոլ մեծ խան Գույուկի հետ:
Կնքվեց նախնական պայմանագիր, որի համաձայն դաշինք էր հաստատվելու մոնղոլական տերության և Կիլիկյան Հայաստանի միջև:
Խանը պահանձեց, որպեսզի Հեթումն անձամբ գա իր մոտ:
Հեթում I-ը տարբեր պատևվագներով ձգձգում էր իր այցելությունը Ղարաղորում:
Սակայն երբ Ոսկե Հորդայի խան Բաթույի միջնորդությամբ ստացվեց Ղարաղորում ներկայանալու Մանգու մեծ խանի կտրում հրամանը, Հեթումը ստիպված էր հնազանդվել և մեկնել Մոնղոլիա:
1254թ-ին Ղարաղորումում կնքվեց հայ-մոնղոլական դաշինքը, համաձայն որի.
1.Մոնղոլները ընդունում էին Կիլիկյան Հայաստանի անկախությունը. առանց Կիլիկիան արքունիքի համաձայնության ոչ մի մոնղոլ իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիա:
2.Հայերը պարտավորվում էին Մերձավոր Արևելքում մոնղոլների վարած պատերազմներում օժանդակ զորաբանակներ տրամադրել նրանց:
3.Մոնղոլների կողմից Կիլիկիայի հարևաններից խլված այն տարածքները, որոնք հարևան այդ պետությունները զավթել էին Կիլիկիայից` վերադարձվում էին հայերին:
4.Մոնղոլները պարտավորվում էին բուն Հայաստանում պակասեցնել հարկերը:
5.Կիլիկիայի հայ առևտրականները իրավունք էին ստանում առանց մաքսի ազատ առևտուր անել Մոնղոլական հսկայածավալ տերությունում:

Այս պայմանագրի համաձայն Կիլիկյան Հայաստան վերադարձած Հեթում I-ը օժանդակ զորամասեր տրամադրեց մոնղոլներին, որոնք մինչև 1259թ. գրավեցին Միջագետքը և Սիրիան:
1259թ-ին, երբ Հուլավուն պատրաստվում էր ներխուժել Եգիպտոս, ստացվեց նրա ավագ եղբոր` Մանգու Մեծ խանի մահվան լուրը:
Հուլավուն որոշեց մեկնել Ղարաղորում:
Նրա բացակայության պայմաններում մոնղոլները փորձեցին ներխուժել Եգիպտոս, սակայն Եգիպտոսի և Պաղեստինի սահմանին ընկած Այն-Ջակուտ վայրում ջախջախիչ պարտություն կրեցին եգիպտացի մամլուքների բանակից:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3933
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԻՔԱՅԵԼ ՉԱՅԼԱԽՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ Բույսերի ֆիզիոլոգ: Կենսբ. գիտ. դ-ր (1940), պրոֆ. (1943), ԽՍՀՄ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1971): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott