3. ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԴԻՆԱՍՏԻԱՆ
Երվանդունիների տոհմը առաջ է եկել Վանա լճի արևելյան ափին:
Այս տոհմի բնօրանն է Հայոց Ձոր գետի հովիտը:
Նախարարական Երվանդունիների տոհմի մասին տեղեկություններ են պահպանվել մինչև մ.թ.ա. 7-րդ դարը:
Հին լեզուներից մեկով` սանսկրիտով, Երվանդ նշանակում է արագընթաց նժույգ:
Առաջին տեղեկությունները Երվանդունիների մասին տալիս է հույն պատմիչ` Քսենոփոնը և Մովսես Խորենացին:
Քսենոփոնը իր Կյուրեպեդիա(Կյուրոսի կյանքը) աշխատության մեջ գրում է, որ մ.թ.ա. 6 դ-ի առաջին կեսին Հայաստանը հայտնվել էր Մարական տերության գերիշխանության ներքո:
Հայերը ապստամբել էին մար թագավոր` Աժդահակի դեմ և հայերի ապստամբությունը ճնշելու համար այս արքան Հայաստան է ուղարկում մի բանակ`իր զորավար` Կյուրոսի գլխավորությամբ:
Վերջինիս հաջողվում է ապստամբությունը ճնշել:
Քսենոփոնը չի հաղորդում հայոց թագավորի անունը, նրա անվան մասին տեղեկանում ենք Մովսես Խորենացուց, համաձայն որին, այս թագավորը կոչվել է Երվանդ Սակավակյաց:
Աղբյուրները տալիս են նաև այս թագավորի երկու որդիների` Տիգրանի և Շավարշի անունները:
Համաձայն Քսենոփոնի այդ ժամանակ հայկական գանձարանը պարունակում էր 3.000 արծաթե տաղանդ (1 տաղանդը = 25 կգ.: Ընդամենը` 73 տ. արծաթ):
Հայկական բանակը բաղկացած էր 8.000 հեծելազորից և 40.000 հետևակից:
Հայերը այս բանակի ուղիղ կեսը տրամադրում էին մար թագավորների արշավանքներին:
Ամեն տարի Հայաստանը Մարական գանձարանին վճարում էր 50 տաղանդ արծաթ:
Հաջորդ տեղեկության համաձայն Հայաստանի մասին հաղորդում է Աքեմենյան դինասռիայի թագավորներից մեկը` Դարեհ I-ը:
Նրա թսղած արձանագրության համաձայն, հայերը մ.թ.ա. 521-520 թթ-ին ապստամբություն են բարձրացնում Պարսկաստանի դեմ և պարսիկներից պահանջվում է 5 ճակատամարտ տալ հայերին, որպեսզի ճնշել այս ապստամբությունը:
Նույն արձանագրությունից տեղեկանում ենք, որ 1 մլն. Բնակչություն ունեցող Բաբելոն քաղաքում պարսիկների դեմ ծագած ապստամբությունը գլխավորել է հայ Արաքան (Խալդիտայի որդի` Հայկ):
Դարեհ I-ի օրոք Պարսկաստանը բաժանվում է ռազմավարչական 20 միավորների, որոնք կոչվում են Սատրապություններ (զինվորություն):
Հայաստանը Դարեհի օրոք բաժանվում է 2 սատրապությունների` արևմտյան Հայաստանը ընդգրկում էր 13-րդ սատրապությունը, այն ամեն տարի պարսկական գանձարանին վճարում էր 400 արծաթե տաղանդ, իսկ Պարսկական բանակին մատակարարում 20.000 նժույգ:
Արևելյան Հայաստանը ընդգրկում էր 18-րդ սատրապության տարածքը և ամեն տարի պարսկական գանձարանին վճարում էր 200 արծաթե տաղանդ:
Կշռի այս տարբերությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի տնտեսական կենտրոնը, ինչպես նաև նախկին մայրաքաղաք Տուշպան գտնվում էին արևմտյան Հայաստանում:
Բացի դրանից արևմտյան Հայաստանի տարածքով էր անցնում Պարսկաստանի մայրաքաղաք Շուշշը, փոքր Ասիայի հետ կապող Արքայական ճանապարհը:
Նույն Քսենոփոնը իր մեկ այլ` Անաբասիս աշխատության մեջ նոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի մասին:
Մ.թ.ա. 401թ-ին Պարսկաստանում գահակալական պայքար է սկսվում, որին մասնակցում էին նաև հույները, երբ պարսկաստանի թագավորի դեմ ապստամբածները ճակատամարտում պարտություն են կրում:
Հույն 10.000-ոց վարձկան զորքը Ասորեստանի տարածքից դեպի Սևծովյան նավահանգիստ` Տրապիզոն է շարժվում Հայաստանի տարածքով:
Քսենոփոնը հաղորդում է, որ այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Երվանդ II-ը, Արևմտյան Հայաստանում Երվանդի կառավարիչն էր Տիրիբազոսը:
Քսենոփոնը հաղորդում է, որ Հայաստանը այդ ժամանակ բավականին զարգացած տնտեսություն ունեցող երկիր էր:
10.000 հունական վարձկան բանակի անարգել երթը Միջագետքի տարածքից Հայաստանի վրայով Տրապիզոն ցույց տվեց, որ. – «Պարսկաստանը կավե ոտքերի վրա կանգնած հսկա էր»:
Սա հանդիսացավ այն պատճառներից մեկը, Հունա-Մակիդոնական միացյալ բանակը Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ ներխուժեր Աքեմենյան պարսկաստան և մ.թ.ա. 331թ-ին Գավգամելլայի ճակատամարտում գլխովին ջախջախեր Դարե III պարսից թագավորի գլխավորած պարսկական բանակը:
Այս ճակատամարտում պասրկական բանակի կազմում կռվում էր նաև հայկական զորք, որը գլխավորում էին Երվանդ II-ը և Միհրվահիշտը:
Ճակատամարտից հետո Երվանդ II-ը Մեծ Հայքում, իսկ Միհրվայիշտը Փոքր Հայքում անկախություն հռչակեցին:
Ալեքսանդր Մակեդոնացին փորձեց գրավել Հայաստանը և այդ նպատակով իր զորավարներից մեկի` Մենոնի գլխավորությամբ բանակ ուղարկեց նվաճելու ոսկու հանքերով հարուստ Սպերի գավառը, սակայն այս զորքը գլխովին ջախջախվեց, իսկ նրա հրամանատարը գրվեղ և հայերի կողմից խեղդամահ արվեց:
Մ.թ.ա. 301թ-ին Հայաստանը շատ կարճ ժամանակահատված հայտնվում է Ալեքսանդրի զորավարներից` Սելեկոսի գերիշխանության տակ:
Սակայն մ.թ.ա. 270-260 թթ-ին Հայաստանը վերագտավ իր անկախությունը և Հայոց արքան(Արաքսատ) իրեն այնքան ամուր էր զգում գահին, որ նույնիսկ օժանդակեց Կադովկիայի Սատրապետին անկախություն նվաճել:
Մ.թ.ա. 240թ-ին Ծոփքը, որպես պետություն առանձնանում է և այստեղ սկսում է իշխել Երվանդունիների առանջին մի ճյուղ:
Այս ճյուղի թագավորներից` Արշամը Եփրատ գետի միջին հոսանքում հիմնադրում է իր անունով քաղաք` Արշամաշատ:
Մ.թ.ա. 212թ-ին Սելևկյան Անիոքոս III արքան պատերազմ է սկսում Ծոփքի հայոց թագավորության դեմ և ծոփքի թագավորին(Քսեքսոսին) հարկադրում է ընդունել իր գերիշխանությունը:
10 տարի անց Անտիոքոս III-ը սպանել է տալիս Ծոփքի թագավորին և այստեղ կառավարիչ նշանակում ստրատեգ Զարեհին:
Համանման իրադարձություններ են տեղի ունեցել նաև Մեծ Հայքում:
Այստեղ մ.թ.ա. 220-200 թթ-ին իշխում էր Երվանդ IV արքան:
Նա իր վարած պատերազմներում պարտություն էր կրել և ստիպված էր տարածքներ զիջել Վրաստանին ու Ատրպատականին (Իրանի հյուսիս-արևելք` Ատրոպատ արքա):
Հայոց ավագանին և ժողովուրդը դժգոհ էին Երվանդ IV-ի կառավարումից և այդ մասին թագավորը տեղյակ էր:
Իր անվտանգությունը ապահովելու նպատակով, նա մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխում է Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում հիմնած Երվանդաշատ:
Սակայն մայրաքաղաքի տեղափոխումը չփրկեց Երվանդ IV-ին:
Անտիոքոս III-ի հրահրմամբ Հայաստանում ապստամբություն սկսվեց, որը գլխավերեց Արտաշեսը:
Ապստամբների և թագավորական բանակի միջև ճակատամարտը տեղի ունեցավ Երվանդաշատից քիչ հյուսիս գտնվող Երվանդավան քաղաքի մոտ:
Թագավորական բանակը պարտություն կրեց, իսկ Երվանդաշատ փախած Երվանդ IV-ը սպանվեց ապստամբներից մեկի նիզակի հարվածով:
Արտաշեսը հրամայեց նաև սպանել Երվանդ IV-ի եղբորը` քրմապետ Երվազին: Հայաստանում ևս արքայական դինաստիան տապալվեց և այստեղ Անտիոքոսի կառավարիչ նշանակվեց Արտաշեսը:
Կիսվել : |