31. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ:

Օշին թագավորի մահից հետո գահին նստեց նրա անչափահաս որդին` Լևոն V-ը (1320-1342թթ.):
Այս անչափահաս թագավորի կառավարման առաջին տարիներին իշխանության համար սուր պայքար ծավալվեց հայ իշխանությունների տարբեր խմբավորումների միջև:
Այս պայքարում հաղթանակ տարավ Կոռիկոսի իշխան Օշինը, որը հակառակ խմբավորման ղեկավարների` այրի թագուհու քույր Իզաբելային և նրա 4 որդիներին բանտարկեց:
Բանտից հաջողվեց փախչել միայն որդիներից երկուսին` Ջիվան և Բոհեմունդ Լուսինյաններին:
Կոռիկոսի իշխան Օշինը ամբողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում. նա ամուսնացավ այրի թագուհու հետ, իր աղջիկ Ալիսին կնության տվեց Լևոն V-ին, իսկ եղբորը` Կոստանդինին նշանակեց պայլ:
Լևոն V-ի օրոք ևս շարունակվեցին Եգիպտոսի հարձակումները Կիլիկիայի դեմ:
1323թ-ին եգիպտացիները գրավեցին Կիլիկիայի խոշորագույն ծովային դարպասը` Այաս նավահանգիստը:
Կիլիկիայի հայկական արքունիքը ստիպված էր հաշտություն կնքել Եգիպտոսի հետ:
Հաշտության պայմանագրով Կիլիկյան ստիպված էր Եգիպտոսին զիջել Ջեյհան գետից արևելք ընկած բոլոր տարածքները, ինչպես նաև Եգիպտոսին վճարել հսկայական ռազմատուգանք` 1մլն. 200 հզ. դիրհեմ:
1329թ. Լևոն V-ը պետական հեղաշրջում իրականացրեց. հրամայեց մահապատժի ենթարկել Օշին իշխանին, նրա աղջկան և իր կնոջը` Ալիս թագուհուն և Կոստանդին պայլին:
Սպանվածների փոխարեն կարևոր պաշտոնները ստանձնեցին Ջիվան և Բոհեմունդ Լուսինյանները:
Նրանց խորհրդով Լևոն V-ը դիմեց արևմտաեվրոպական գահակալներին:
Տեղեկանալով, որ Ֆրանսիայում Վալուաների դինաստիայի հիմնադիր Հենրիխ VI-ը մտադիր է խաչակրաց արշավանք իրականացնել, Եգիպտոսի սուլթան Նասիրը հրամայեց իր բանակին ներխուժել Կիլիկիա:
Եգիպտացիները գրավեցին Դաշտային Կիլիկյան և Այաս նավահանգիստը:
1337թ. կնքվեց պայմանագիր, որով Կիլիկիան Եգիպտոսին էր զիջում Այասը:
1342թ. Լևոն V-ը հանկարծամահ եղավ:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նա թունավորվել է Լուսինյան եղբայրների կողմից:
Սակայն նրանց միանգամից չհաջողվեց գահը գրավել և միայն 1343թ-ին Կիլիկյան գահն անցավ Լուսինյան եղբայրներից ավագին` Գվիդոնին:
Վերջինս վարում էր ծայրահեղ լատինամոլ քաղաքականություն և Կիլիկյան արքունիքում փսրձում էր լատիներենը մտցնել:
Այս քաղաքականությունը առաջացրեց հայ իշխանների խոր զայրույթը և թագավորը սպանվեց:
Հայ իշխանները հավաքվեցին ժողովի և Կիլիկյան Հայաստանի արքա հռչակեցին Նըղր բերդի տեր Կոստանդինին:
Վերջինս ազգական կապ ուներ Հեթումյանների հետ:
Կոստանդին թագավորը իշխել է 1345-1363թթ.:
Նրա իշխանության առաջին տարում տեղի ունեցավ նոր եկեղեցական ժողով, որը ձևականերեն ընդունեց կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը:
Այս թագավորի օրոք Կիլիկյան Հայաստանի դաշնակից Կիպրոսը ռազմական գործողություննեև սկսեց Եգիպտոսի հետ. կիպրական հզոր նավատորմը ծովից, իսկ Կիլիկյան բանակը ցամաքից, գրոհեցին Այասը և գրավեցին այն:
Կոստանդինը ցանկանում էր որոշակի գումար վճարելով Եգիպտոսին Այասը պահել իր տիրապետության տակ և խաղաղություն հաստատել Եգիպտոսի հետ:
Սակայն մամլուքյան սուլթանը մերժեց այս առաջարկը. եգիպտացիները վերագրավեցին Այասը:
Կոստանդին թագավորը տեսնելով, որ Հռոմի պապը և արևմտաեվրոպական տերությունները չէին օժանդակում Կիլիկիային(այդ ժամանակ Անգլիայի և Ֆրանսիայի միջև սկիզբ էր առել 100-ամյա պատերազմը), 1360թ-ին Սիս մայրաքաղաքում ժողով գումարեց, որը բեկանեց կաթոլիկ եկեղեցու հետ ունիան:
Կոստանդին թագավորի մահից հետո Կիլիկիայում փորձ արվեց գահին նստեցնել Գվիդոն Լուսինյանի որդուն, բայց լատինամոլ տարրերին այդ փորձը չհաջողվեց:
Գահը 2 տարի թափուր մնաց և ևս 2 տարի հետո գահը տրամադրեց Նղրյան դինաստիայի այլ ներկայացուցչի, որը ևս հայտնի էր Կոստանդին անունով:
Այս թագավորի օրոք Կիլիկյան Հայաստանը պարփակվել էր միայն Կիլիկիայի լեռնային մասով:
Կիլիկյան Հայաստանը անկասելիօրեն գնում էր դեպի անկում, որի գլխավոր պատճառը միմյանց անընդհատ հերթագայող եգիպտական բանակի արշավանքներն էին:
Կոստանդին թագավորի մահից հետո` 1374թ. Սիս մայրաքաղաքի ավագանին Կիլիկյան գահին բազմելու հրավիրեց Գվիդոն Լուսինյանի որդուն` Լևոնին:
Վերջինս նույն թվականի սեպտեմբերին գաղտնի ափ ելավ Կիլիկիայում և 100 ասպետների ուղեկցությամբ անցավ մամլուքների կողմից գրավված տարածքով, մտավ Սիս:
Հայ իշխանները պահանջեցին Լևոն VI-րդ Լուսինյանից թագադրվել հայկական ծեսով:
Լևոն VI-ը զանազան պատճառաբանություններով մերժում էր այս պահանջը:
Ի վերջո փոխահամաձայնության հանգելով, սկզբում Լևոն VI-ը թագավոր օծվեց հայկական, ապա կաթոլիկ ծեսով:
Կիլիկյան Հայաստանի այս վերջին թագավորի օրոք պետությունը սահմանափակվում էր Սիս մայրաքաղաքով և նրա շրջակայքով:
Մամլուքները Լևոն VI-ի գահակալումից անմիջապես հետո ռազմական գործողություններ սանձազերծեցին հայերի դեմ:
1375թ. հունվարին եգիպտական բանակին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը:
Լևոն VI-ը և քաղաքի փոքրաթիվ պալատականները ամրացան քաղաքի միջնաբերդում:
1375թ. ապրիլին եգիպտացիներին հաջողվեց հարկադրել քաղաքը պաշտպանողներին հանձնվել:
Վիրավոր Լևոն VI-ը և նրա հետ գերի ընկած Պետրոս կաթողիկոսն ու մի քանի հայ իշխաններ գերեվարվեցին Կահիրե:
Այսպես պատմության ասպարեզից հեռացավ Կիլիկիայի անկախ հայկական թագավորությունը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 6338
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Կոմպոզիտոր, երաժշտ. գործիչ, թառահար: ՀԽՍՀ Ժող. արտիստ (1965): 1921-ից ստեղծել և ղեկավարել է Հայաստանում ժողգործիքների առաջին խմբերը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott