39. ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆՈՆԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
Ամենայն Հայոց կաթողիկոսությունը բազմաթիվ թեմեր ուներ ոչ միայն ռուսական տարածքում, այլ նաև Թուրքիայում, Պարսկաստանում և Հայկական սփյուռքի գաղթավայրերում:
Ռուսաստանը ձգտում էր իր վերահսկողության տակ դնել սեփական տիրապետության չգտնվող հայերին:
Ցարիզմը շահագրգռված էր ամուր հիմքերի վրա դնել հայոց եկեղեցու նկատմամբ իր իշխանությունը:
Այդ նպատակով 1836թ-ի մարտի 11-ին Նիկոլայ I կայսրը ստորագրեց Ամենայն Հայոց կաթողիկոսության կանոնադրությունը (պոլոժենիե):
Այս կանոնադրությամբ հայոց եկեղեցին հայտնվեց ռուսական բյուրոկրատիայի իշխանության տակ. Մինչ կանոնադրության ընդունումը Ամենայն Հայոց կաթողիկոսին նրա ընտրությութնից հետո հաստատելու էին միաժամանակ և' ռուսական կայսրը, և Թուրքիայի սուլթանությունը, և' պարսից շահը:
Կանոնադրության ընտրությամբ հայոց կաթողիկոսին հաստատելու մենաշնորհը անցավ ռուսաց կայսերը:
Որպեսզի կաթողիկոսի իրավունքները սահմանափակվեն` ստեղծվեց հագևոր հոգևոր բարձրագույն խորհուրդ(Սենոդ):
Այս խորհրդի անդամները եպիսկոպոսներ էին, սակայն խորհուրդը ղեկավարում էր ռուս աստիճանավորը:
Այս կանոնադրությամբ Ռուսաստանի տարածքում ստեղծվեց Ամենայն Հայոց կաթողիկոսության 6 թեմ` Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի, Շիրվանի, Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի:
Այս կանոնադրությունը ուներ ևս մեկ կողմբ:
Հայերը Ռուսաստանի տարածքում մշակութային-կրթական ինքնուրույնություն էին ստանում, այսինքն` կարող էին եկեղոցիներին կից հայկական դպրոցներ բացել և ունենալ հայերեն լեզվով մամուլի օրգաններ:
Կիսվել : |