40. 1877-1878ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԾԱԳՈՒՄԸ:

1877 թ. Բալկաններում սլավոնական ժողովուրդների ապստամբությունը Թուրքիայի դեմ հանգեցրեց հերթական ռուս-թուրքական պատերազմին:
Ռազմական գործողությունները ծավալվեցին երկու` Բալկանյան և Կովկասյան ճակատներում:
Կովկասյան ճակատում ռուսների 52.000-անոց բանակի առջև կանգնած էր թուրքական 70.000-անոց զորք:
Այս ճակատամարտում ռազմական գործողությունների բեկումը տեղի ունեցավ 1877թ-ի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, երբ հայ ազգի գեներալ Լազարևի հրամանատարության տակ գործող ռուսական բանակը գրավեց Կարսը:
Ռուս-թուրքական այս պատերազմին մասնակցել է 20.000 հայ, այդ թվում 7 գեներալ և 500 սպա:
Գեներալներից աչքի են ընկել Տարիել Լորիս-Մելիքովը, Արշակ Տեր-Ղուկասովը:
Օսմանյան կայսրությունը ծանր պարտություն կրեց ոչ միայն Կովկասյան ճակատում, այլ նաև Բալկաններում:
Ռուսական բանակը ջախջախելով թուրքական զորքը Շիպկայի և Պլևնայի ճակատամարտերում, առաջացավ դեպի Կոստանդնուպոլիս:
Թուրքերն անկարող էին շարունակել պատերազմը և 1878թ-ի հունվարի 19-ին ստիպված էին ռուսների հետ Ադրիանապոլսում(այժմ`Էդիրնե) զինադադար կնքել:
Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնական հակառակորդ Անգլիան որոշեց հայերին օգտագործել և թույլ չտալ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի նվաճումը:
Կոստանդնուպոլսում Անգլիայի դեսպանը սկսեց հորդորել հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանին, որպեսզի վերջինս արևմտահայության անունից հանդես գա Արևմտյան Հայաստանի ինքնավարության պահանջով:
Անգլիացի դեսպանը դիմում էր այդ քայլին, որովհետև անգլիացիները վախենում էին, որ Ռուսաստանը իրենց կմիացնի Արևմտյան Հայաստանում իր գրաված բոլոր տարածքները:
Տեղի տալով դեսպանի հորդորներին` պատրիարք Ներսես Վարժապետյանը 1887թ. փետրվարի 25-ին հանդիպում ունեցավ ռուսական բանակի գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռոմանովի հետ և այս հանդիպման ժամանակ առաջ քաշեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության պահանջը:
Պատրիարքի ծրագրերին տեղյակ էր սուլթան Աբդուլ-Համիդ II-ը, որը հավանություն էր տվել այդ ծրագրերին:
1878թ. փետրվարի 19-ին Մարմարյա ծովի ափին գտնվող Սան-Ստեֆանո բնակավայրում կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր:
Այս պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերվում էր արևմտահայերին:
«Օսմանյան կողմը պարտավորվում էր Հայաստանում իրականացնել բարեփոխումներ: Հայկական բնակչությունը ապահովել քրդերի և չերքեզների ավարառությունից»:
Այս հոդվածով թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ ընդունում էր Հայաստան անունով երկրի գոյությունը:
Թուրքերը բարեփոխումները պետք է իրականացնեին ռուսական զորքի առկայության պայմաներում և կես տարվա ընթացքում:
Սան-ստեֆանոյի պայմանագիրը խիստ անհանգստացրեց Անգլիային:
Այս տերությունը պահանջեց Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայում` հակառակ դեպքում սպասռնալով պատերազմով:
Անգլիայի ճնշման տակ ռուսաստանը տեղի տվեց և համաձայնեց Բեռլինում Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայիմ Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ կոնգրեսի գումարմանը:
Այս կոնգրեսին որոշեցին մասնակցել նաև արևմտահայերը:
Ստեղծվեց մի պատվիրակություն, որը ղեկավարում էր ազգային ու կրոնական մեծ գործիչ` 1895-1907թթ-ի Ամենայ Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը:
Խրիմյանը բացարձակապես չէր համապատասխանում դիվանագիտական պատվիրակության ղեկավարի պաշտոնին:
Երբ նրան հարցրին, թե օտարլ լեզվի չտիրապետելով ինչպես է հաղորդակցվելու արտասահմանում, նա պատասխանեց. «Խոսելու եմ մի լեզվով, որ համաշխարհային է և միաժամանակ տառապանքի լեզուն է` լաց եմ լինելու»:
Պատվիրակությունը մինչ Բեռլին –ամանալեը հանդիպումներ ունեցավ եվրոպական մի շարք երկրների կառավարությունների անդամների հետ և ոչինչ չպարտավորեցնող խոստումներ ստացավ:
Բեռլինի կոնգրեսը իր աշխատանքները սկսեց 1878թ-ի հունիսի 13-ին և տևեց ուղիղ մեկ ամիս:
Կոնգրեսում Հայկական հարցը քննարկվեց հուլիսի 8-ի նիստում:
Անգլիայի ճնշման տակ հայկական խնդրին վերաբերող շատ ավելի թերի հոդված ընդունվեց:
Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր. «հայաբնակ գավառներում իրականացնել բարեփոխումներ և դրանց ընթացքի մասին ժամանակ առ ժամանակ ծանոթացնել եվրոպական տերություններին»:
Հայկական պատվիրակությանը չհաջողվեց մասնակցել կոնգրեսի նիստերին:
Հայկական պատվիարկությունը ստիպված էր բողոքի հեռագիր ուղարկել կոնգրեսի մասնակիցներին և ձեռնունայն հեռանալ:
1878թ-ի Սան-Ստեֆանոյի պայմանագրով առաջին անգամ միջազգային դիվանագիտության քննարկմանն է դրվում Հայկական հարցը:
Այն սկզբում Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացմանը միտված մի խնդիր էր, ապա վերաճեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության և անկախության հարցի:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 5712
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԿԻՄ ԹԱՄԻՐՈՎ Երկու անգամ եղել է «Օսքար» մրցանակի թեկնածու: Համարվում է ամերիկյան շարժանկարի խոշորագույն բնութագրական դերասաններից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott