46. 1908թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ:

Թուրքական կայսրությունը արագ քայքայվում էր, ինչին նպաստում էին քրիստոնյա ժողովուրդների պայքարը և եվրոպական տերությունների աճող միջամտությունը:
Այս ամենը քիչ թե շատ կրթված թուրքերի մոտ ազգայնամոլության ալիք առաջացրեց:
Երիտթուրքական առաջին կազմակերպությունը ձևավորվել է 1889թ-ին Ստամբուլում ռազմաբժշկական ուսումնարանում:
Երիտթուրքերը Օսմանյան կայսրության ծայրահեղ բարդ կացության մեղավոր էին համարում սուլթան Արբդուլ Համեդ II-ին:
Սակայն նրանք նպատակ չունեին վերացնել սուլթանությունը:
Նրանք համարում էին Օսմանյան դինաստիան թուրքերի համար սրբազան:
19-րդ դարի 90-ական թթ-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, ծովափնյա խոշոր կենտրոններում և Արևմտյան Հայաստանում հայ ազգային ազատագրական շարժման դրսևորումները խիստ անհանգստացրին երիտթուրքերին, որոնք հանդես էին գալիս Թուրքիայի տարածքային ամբուղջության պահպանման օգտին:
Երիտթուրքական կուսակցության` «Միություն և առաջադիմություն» անվան մեջ երիտթուրքերը տեսնում էին Օսմանյան կայսրության միասնությունը և հանդես էին գալիս կայրսության հպատակ բոլոր օսմանների պետության հավատարիմ լինելու լոզունգով:
Երիտթուրքերը քննադատում էին հայկական կուսակցություններին Օսմանյան կայսրության կարքի դեմ հանդես գալու համար:
Երիտթուրքերի և հայկական կուսակցությունների միջև առաջին շփումները տեղի են ունցել 1896թ-ին:
Այս թվականին հանդիպում է տեղի ունեցել վերակազմյալ հնչակյանների և երիտթուրքերի միջև:
Վերակազմյալ հնչակյանների առաջնորդ Արփիար Արիարյանը հետևյալն էր հայտարարում` երիտթուրքերի հետ շփումները օգտակար են, սակայն նրանց հետ գործունեության համատեղ ծրագրի մշակումը շատ բարդ գործ է:
1900թ-ին շփումներ սկսվեցին երիտթուրքերի և դաշնակցականների միջև:
1905թ-ին Կովակսում սկսված հայ-թուրքական ընդհարումները ստիպեցին դաշնակցությանը փոխել իր քաղաքականությունը:
Դաշնակցականները իրենց գործունեության կենտրոնը Արևմտյան Հայաստանից տեղափոխեցին Արևելյան Հայաստան:
Դրա համար անհրաժեշտ էր լեզու գտնել երիտթուրքերի հետ:
Հնչակյան կուսակցությունը առաջարկեց Դաշնակցությանը երիտթուրքերի նկատմամբ միասնական դիրքորոշում որդեգրել:
Սակայն Դաշնակցությունը այս առաջարկ մերժեց և 1907թ-ի դեկտեմբերին մասնակցեց Փարիզում բոլոր հակասուլթանական քաղաքական ուժերի համագումարներին:
Այս համագումարում որոշում ընդունվեց սուլթանի դեմ հանդես գալ 1909թ-ին:
Սակայն Մակեդանիայում սկսված ապստամբությունը հարկադրեց երիտթուրքերին ժամանակից շուտ հանդես գալ:
1908թ-ի հունիսի 28-ին Մակեդանիայի Ռեսնա քաղաքում թուրքական բանակի ստորաբաժանումները ապստամբեցին:
Մեկ շաբաթ անց Մակեդոնիայում գտնվող թուրքական բանակը հրաժարվեց ենթարկվել սուլթանին և շարժվեց դեպի Կ. Պոլիս:
Ահաբեկված սուլթանը հայտարարեց 1876թ-ի սահմանադրության վերականգման մասին, ինչպես նաև խորհրդարանի գումարման մասին:
Երիտթուրքերը, գալով իշխանության, չկատարեցին նույնիսկ իրենց խոստումների 1/3-ը:
Օսմանյան 230 տեղանող խորհրդարանը հավասար իրավունքներ չէր ընձեռում Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին:
2,5 միլիոն արևմտահայությունը 10 պատգամավորական տեղ ուներ:
Երբ ամենևին ոչ մեծամասնություն կազմող թուրքերը հարյուրից ավել պատգամավորական տեղ ունեին:
Երիտթուրքերին այդպես էլ չհաջողվեց ձուլել հայերին:
1910թ. Սալոնիկում տեղի ունեցած երիտթուրքերի համագումարում Թալեաթը հայտարարեց. «Մենք ցանկանում էինք գյավուրներին թուրքացնել, երբ դա չհաջողվեց որոշեցինք դրանց ոչնչացնել»:
1909թ. ապրիլի 1-ին Կիլիկիայում և մասնավորապես Ադանա քաղաքում սկսվեց հայերի ջարդ:
Մի քանի օր անց ջարդը մեծ ծավալներ ընդունեց, երբ Ադանա մտավ երիտթուրքերի ուղղակի հրամանատարության տակ գտնվող «Ազատության» բանակը:
Ջարդի հետևանքով Կիլիկիայում սպանվեց 30.000 հայ:
Օսմանյան խորհրդարանում ձևավորվեց հանձնաժողով, որը ուսումնասիրելու էր ջարդի պատճառներն ու հետևանքները, սակայն հանձնաժողովի եզրակացությունները այդպես էլ չքննարկվեցին խորհրդարանում:
Հանձնաժողովի անդամներից մեկը` Հակոբ Պապիկյանը, տարօրինակ հանգամանքներում սպանվեց Ստամբուլի իր բնակարանում:
Միայն մեկ տարի անց մամուլում հրատարակվեց Ադանայի ջարդին վերաբերող նրա եզրակացությունը:
Երիտթուրքական կառավարությունը որդեգրել էր հայկական հարցը հայերին ոչնչացնելու ճանապարհով լուծելու քաղաքականությունը:
Երիտթուրքական կառավարության վարած քաղաքականության նկատմամբ հետևյալն է ասել Չոպանյանը. «Այն օրը, երբ հայերի օգնությամբ Օսմանյան կայսրությունում սահմանադրություն կհաստատվի, երիտթուրքերը կայսրությունում չեն ճանաչի ոչ մի ազգի գոյություն բացի թուրքականից և հայերի արյան շնորհիվ ստեղված սահմանադրությունը կօգտագործեն, որպեսզի վերջնականապես սպանեն Հայկական հարցը»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1963
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ Դեղաբան: Բժշկ. գիտ. դ-ր (1971), պրոֆ. (1972), ՀՀ ԳԱԱ ակԱդ. (1994, թղթ. անդամ՝ 1977-ից): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott