50. ՀԱՅԱՍՏԱՆԸ 1917 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ և ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ:
1917 թ. փետրվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցավ հեղափոխություն:
Պետրոգրադրում ցարական իշխանությունը փոխարինվեց ժամանակավոր կառավարությամբ իշխան Լվովի գլխավորությամբ:
Այս կառավարության հետ միաժամանակ գործում էր Պետրոգրադի բանվորների և զինվորների խորհուրդը:
Երկրում փաստորեն հաստատվեց երկիշխանություն:
1917թ. մարտի 2-ին Կովկասի փոխարքան իշխանության փոփոխության մասին հայտնեց Թիֆլիսի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանին:
1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասում վերացրեց նախկին իշխանության բոլոր մարմինները` ստեղծելով Անդրկովկասի հատուկ կոմիտե(ОЗАКОН):
Իշխանության այս մարմնի նախագահը ազգությամբ ռուս Խառլամովն էր, իսկ անդամներից երկուսը վրացիներ էին, մեկը թուրք էր, մյուսը` հայ (Պապաջանյան):
ՕԶԱԿՈՆ-ի իշխանության տակ դրվեց բացի Անդրկովկասից նաև ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքը:
Սակայն 1917թ. ապրիլի 26-ին ժամանակավոր կառավարությունը Արևմտյան Հայաստանը հատուկ որոշմամբ հանեց ՕԶԱԿՈՆ-ի իշխանությունից և Արևմտյան Հայաստանում հիմնեց առանձին նահանգապետություն գեներալ Սվերյանովի գլխավորությամբ:
Նրա օգնականն էր Զավիրյանը:
Արևմտյան Հայաստանը բաժանված էր 3 օկրուգների` Կարինի, Վանի և Խնուսի:
Ժամանակավոր կառավարության այս որոշման շնորհիվ 150 հազար հայեր վերադարձան Արևմտյան Հայաստան:
Ռուսական բանակաում տեղի է ունենում ազգային կազմավորումների ձևավորման գործընթաց:
Միայն Կովկասյան ճակատում հայերից բաղկացած 6 գունդ կար:
Ընդհանուր առմամբ ռուսական բանակում 1917թ-ին ծառայում էր 120 հազար հայ:
Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը ժամանակավոր կառավարության առջև հայ զինվորներին Արևմտյան ռազմաճակատից կովկասյան ռազմաճակատ տեղափոխելու հարց բարձրացրեց:
Ռուսաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հնարավորություն ընձեռեց ազգային կուսակցությունների ազատ գործունեության համար:
1917 թ. տեղի ունեցավ դաշնակցության կոներանսը և հայ ժողովրդական կուսակցության հիմնադիր համագումարը:
Դաշնակցությունն ու ՀԺԿ-ն հանդես էին գալիս Արևմտյան Հայաստանի անկախության և Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմում ինքնավարության առաջարկով:
Արևելյան Հայաստանը անցել էր Երևանի նահանգի, Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգի լեռնային հայաբնակ մասը և Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի հայկական հատվածը ու Ախալքալաքը:
Վրացիները և թուրքերը կտրուկ դեմ հանդես եկան հայկական կողմի այս առաջարկին:
Վրացական ազգային դեմոկրատական կուսակցությունը հայտարարում էր, որ Վրաստանի կազմի մեջ պետք է ընդգրկվեն Լոռին և Փամբակը:
Թուրքերի Մուսաֆաթական կուսակցությունը պահանջում էր իրենց ապագա պետությանը միացնել Ղարաբաղը, Զանգեզուրը, Սևանա լիճի ավազանը և Արարատյան դաշտի կեսը:
1917 թ-ի նոյեմբերի 15-ին ՕԶԱԿՈՆ-ը դադարեցրեց իր գործունեությունը, ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, որի երեք անդամները հայեր էին:
1917թ. նոյեմբերի 19-ին քայքայվող ռուսական բանակի փոխարեն Կովկասյան ճակատը կայունացնելու նպատակով ստեղծվեց հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ:
Հայկական կորպուսը բաղկացած էր 2 դիվիզիայից, որոնց հրամանատարն էին գեներալ Արեջյանը և Սիլիկյանը:
Ռուսական հրամանատարությունը ստիպված էր թուրքերի հետ 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում զինադադար հաստատել:
Սակայն թուրքական կողմը զինադադարն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար այն պարագայում, որ ռուսական զորքը մասսայաբար լքում էր ռազմաճակատն ու հեռանում Ռուսաստան:
….
Կիսվել : |