55. ԹՈՒՐՔ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ
ՀՀ-ում թուրքերը կազմում էին ագրեսիվ փոքրամասնություն:
Հայաստանի փոքր տարածքում ձևավորվել էին թուրքական 20 «հանրապետություններ», որոնք ֆինանսավորվում էին Ադրբեջանի կողմից, զենք ու սպաներ նրանց տալիս էր Թուրքիան:
Դրանցից ամենախոշորներն էին Շարուր-Նախիջևանինը, որը կարող էր մարտադաշտ հանել 10.000 զինվոր, Զանգիբասարինը (ներկայիս Մասիսի շրջան)` 5.000 զինվոր և Մեծ Վեդիինը` 4.000 զինվոր:
ՀՀ կառավարությունը Անգլիայի օժանդակությամբ 1919թ-ի ապրիլի 24-ին իր զորքերը մտցրեց Կարս, որտեղ ինքնահռչակ Արևմտյան Կովակասի Հանրապետության շուրայի (պարսկ. խորհուրդ) անդամները անգլիացիների կողմից ձերբակալվեցին և աքսորվեցին Մալթա:
Մայիսի 26-ին Հայաստանի բանակը մտավ Նախիջևան, սակայն վերջնականապես չհաջողվեց ճնշել թուրքերի խռովությունը:
1920թ. ամռանը հայկական բանակը ՀՀ իշխանությունը տարածեց Սևանա լճի ավազանում, Շատուր-Դարազագյուղում, Վեդիում:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


