1.2 Ախլաբ գավառի ինքնապաշտպանությունը

Եթե զուտ գործնական առումով արժևորենք Հ.Յ. Դաշնակցության գործունեությունը ազգային-ազատագրական պայքարում, ապա աներկբա պիտի ընդգծել, որ ՀՅԴ իր գործունեությունը Արևմտյան Հայաստանում, ըստ էության, ծավալել է Սասանի 1894 թ. դեպքերից հետո: ՀՅԴ գործունեության մեջ տեղի ունեցած արմատական տեղաշարժը, առավելապես մարտավարական բնույթով, կարելի է ասել, պայմանավորված էր հիմնականում հետևյալ հանգամանքներով.

1. Արտաքին, կապված Հայկական Հարցի նկատմամբ Եվրոպական տերությունների դրսևորած վերաբերմունքի հետ: Ինչպես հայտնի է, Սասանում տեղի ունեցած դեպքերը տեղում ուսումնասիրելու նպատակով առաջին անգամ 1895 թ. հունվարին այնտեղ են ժամանում եվրոպական տերությունների ներկայացուցիչները: Սասանում կատարած ուսումնասիրությամբ համոզվելով, որ հայության նկատմամբ իրոք կատարվել էր ոճրագործության, նրանք սութան Համիղին են ներկայացնում հայկական նահանգներում բարեփոխումներ անցկացնելու ծրագիր (1895թ. Մայիսյան ծրագիր - Հ. Գ.):

Սասանի 1894 թ, ողբերգական դեպքերը, ապա նաև արևմտահայության զանգվածային կոտորածները միանշանակորեն հաստատում էին, որ հայ ազգային կուսակցությունները, որոնք կոչված էին առաջնորդել արևմտահայության ազատագրական պայքարը, այդ ժամանակաշրջանում անպատրաստ էին և ի զորու չէին կազմակերպել արևմտահայության ինքնապաշտպանությանն ու խոչընդոտելու թուրք իշխանություններին' կենսագործելու ծրագրած հայաջինջ քաղաքականությունը: Եվրոպական տերությունների միջամտությանը, Հայկական հարցի վերաբացումը որոշակի հայսեր են արթնացնում ոչ միայն ջարդերի սարսափում ապրող հայության, այլև ազգային կուսակցությունների, մասնավորապես ՀՅԴ ի շրջանում:

Երրորդ ուժին ապավինելը, այն է ' եվրոպական տերությունների աջակցությամբ Հայկական հարցի լուծումը, հայկական նահանգներումբարեփոխումների իրականացումն ու դրանով իսկ ջարդերի կանխումը կուսակցությունների քաղաքական կողմնոյաշման, նրանց որդեգրած ռազմավարության կենսագործման հարցում ձեռք են բերում առաջնահերթ նշանակություն:

2. 1894-96թթ. համիդյան «արյունոտ» քաղաքականության ծավալման ժամանակահատվածում հայ ազգային կուսակցությունների, մասնավորապես ՀՅԴ գերխնւլիրը, բնականաբար, պիտի իներ արևմտահայության ինքնապաշտպանության կազմակերպումը: Այդ խնդրի կենսագործումը Հ.Յ. Դաշնակցության գործունեության մեջ անհրաժեշտաբար պետք է ձեռք բերեր ռազմավարական նշանակություն, որի իրագործման համար անհրաժեշտ էր մշակել և որդեգրել ժամանակաշրջանի առանձնահատկություններից բխող մարտավարություն: Եթե Հ.Յ. Դաշնակցության գործունեության առաջին շրջանը (1890-1895) Հ. Տասնապետյանիբնորոշմամբ «..կազմեցին բիրեղացման, կազմակերպման եւ տարածման շրջան մթ>, ապա ՀՅԴ գործունեության երկրորդ շրջանը, որը պայմանավորված է 1894-96թթ. համիդյան «արյունոտ» քաղաքականությամբ, կարելի է սահմանել որպես ինքնապաշտպանության, մարտական ու զինակիր խմբերի կազմակերպման և հայդուկային-պարտիզանական կռիվների ու ահաբեկչական գործողությունների շրջան:

Այդ ժամանակահատվածում Արևմտահայաստանում տ եղ ունեցող դեպքերի թելադրանքով բազմաթիվ կամավորներ, գւխավորապես հենց Դաշնակցության նախաձեռնությամբ, համախմբվում էին Կարսի նահանգում ու Սալմաստի շրջանում և ձգտում մեկնել Երկիր'իրենց մասնակցությունը բերելու արևմտահայության ինքնապաշտպանության կազմակերպմանը: Բացի դրանից, համաձայն դեռևս գործող մարտավարության, Երկրում հաստատված մարտական ուժերը պիտի ձեռնարկեին հայդուկային-պարտիզանական կռիվներ ու ահաբեկչական գործողություններ, որոնք ունեին ոչ թե հարձակողական, այլ առավելապես պաշտպանական բնույթ:

Հ.Յ. Դաշնակցության գործունեությունը արժ1արեիս կարելի է մասամբ համաձայնվել Կ. Սասունու հետևյալ ձևակերպմանը. «Ծանր փորձութեան շրջանն էր 1895-96թթ.-ի փոթորիկը հայկական ազատագրական շարժման համար: Այդ ծանր հարւածը հայ երիտասարդ յեղափոխութեան մէջքը կոտրեց: Վերջնականօրէն հրապարակէն քաշւեցան այլ յեղափոխական կազմակերպութիւները եւ մէջտեղ մնաց միայն Հ.Յ. Դաշնակցութիւնը}1:

ՀՅԴ գործունեության ուսումնասիրությունը ցույց է տայիս, որ կուսակցությունը իր գործունեությունն Արևմտյան Հայաստանում, ինչպես արդեն նշվել է, առավելապես ծավալել էԲիթլիսի և Վան նահանգներում: Բիթյիսի նահանգը (վիլայեթ) բաղկացած էր չորս (Բիթիս, Սղերդ, Մաշ, Գենջ) գավառներից (սանջակ): Բիթիս գավառը իր հերթին բաղկացած էր չորս գավառակներից (կազա), որոնց կազմում եղել են 441 գյուղ: Սղելդ կազմում եղել են հինգ գավառակ և 679 գյուղ, Մաշինը' հինգ գավառակ, 567 գյուղ,իսկ Գենջիինը' երեք գավառակ, 423 գյուղ2 :

Ազատագրական պայքարի առաջնորդ ազգային կուսակցությունների գործունեության ասումնասիյաւթյունը միանշանակորեն մատնանշում է, որ այդ նայն ժամանակահատվածում նրանցից և ոչ մեկը որևէ շոշափեի օգնության չի ցուցաբերել Սասանին, թեև չէին կայաղ տեղյակ չինել այնտեղ տիյաղ իրավիճակին և նրան սպառնացող ահավոր վտանգի մասին:

Մինչև 1894 թ. Սասանի ինքնապաշտպանական մարտերը Հ. Յ. Դաշնակցությունը դեռ նոր էր կազմավորվել և Սասանում դեռևս չէր հասցրել գործել: Բայց դա չէր նշանակում, որ նրա ուշադրությունից դարս էր Արևմտան հայաստանի կարևորագույն մի այնպիսի շրջան, ինչպիսին Սասանն էր իր բնական ամրակուռ դիրքով և հեյասական անցյալով: ՀՅԴ Սասանի դեպքերի նախօրեին փորձե՞լ է իր կարել1աւթյուննեբի սահմաննեյաւմ զինական աջակցություն ցույց տալ սասունցինեբին, ոյանց համար օրհասական այդ օրերին զենք ձեռք բերելը կենսական նշանակության ուներ:

Հ.Յ. Դաշնակցության կազմավորած մարտական խմբերից մեկը նշանավոր Արաբոյի գլխավոյաւթյամբ 1893թ. գարնանը Կովկասից Երկիր անցնեիս, Մշո դաշտը չհասած, Գյալառաշի ձորում շրջապատվում է թշնամա կողմից: Չնայած հերոսական դիմադրությանը, խմբի անդամները մինչև վերջին փամվաւշտը մարտնչում են և նայն ձորում էլ նահատակվում3:

Այդ նայն տայաւմ ՀՅԴ աջակցությամբ Տայան է վերադառնամ Մարգար Վարժապետը և հաստատվելով իր հայրենի Վայւդենիս գյուղում' բուռն գործունեության է ծավալում մարտական խմբեր կազմակերպելու նպատակով, բայց թուրք իշխանությունները տեղեկանալով նրա կատարած գործերի մասին' ձերբակալում են նրան, տանում Բիթիս ու կախաղան բարձրացնում:

Հնչակյան կուսակցությանը, որի ներկայացուցիչ Համբարձում Բոյաջյանը (Մեծ Մուրադ) ստանձնել էր ինքնապաշտպանության առաջնորդի ղեկը, նույնպես զինական աջակցություն ցույց չի տվել Սասանին:

Սասանցիները խոր հիասթափություն են ապրել իմանալով, որ «Մուրատը, բացի Կարսէնբերած բեյսլան հրացաններէն եւ 2000 փամփուշտներէն, այլ զէնք չունէր»4 Սասունցինեբի պահանջները բավարարելու համար Մուրադը որոշում է մի խումբ ուղարկել Կովկաս' զենք ու զինամթերք բերելու: Խմբապետ նշանակում են Հրայրին, որը 50 սասունցինեբի ընկերակցությամբ մեկնում է Կարս, որտեղից, ըստ Մարալի հավաստման, տեղի հնչակյան ների կենտյանից պիտի ստանար զենք և վերադառնար Սասան:

Համաձայն Կառնեցի Մկրտիչի և Ղըգլաղաճցի Պււղոսի վկայության, իրենք հասնելով Կարս' գտնում են Հնչակյան կուսակցության մի քանի անդամների, նրանց հանձնում Մորալի նամակներն ու զենք պահանջում: Բայց, ի զարմանս սասունցինեբի, հնչակները չեն բավարարում նրանց պահանջները' պատճառաբանելով. «Այդ Կենտրոնին գործն է, մենք զէնքեր չունինք: Ըսինք. «Ջանմ, միք անէք այդպէս, Սասնոյ վրայ կռիւ է, Մուրատ նեղն է մնացել, մեզ փութով ճամփած է օգնութիւն հասցնելու: Դուք արիւնի տակ կը մնաք: էդպես չի ի նի »: Օգուտ չունեցաւ: Ըսին. «Կենտրոնի գործն է» ու կանգնեցան: Իսկ Կենտրոնը ո՞ւր է, սատանան գիտէ»5

Հնչակներից անորոշ պատասխան ստանալուց հետո նրանք հարկադրված դիմում են ՀՅԴ «Ջրաբեր» Կարսի կենտր. կոմիտեին' ներկայացնում Սասանում տիրող իրավիճակը և խնդրումիրենց զենքեր տալ:

«Երբ ըսինք, վկայում են Կաոնեցի Մկրտիչն ու Ղըգլաղաճցի Պողոսը,֊թէ եկած ենք զէնքի, հոն կռիւ կայ, պարապ ինչպէ՞ս դաոնանք, անոնք մէկէն ըսին. «Ինչ որ մենք ունինք, ձերը համարեցէք: Մեր տղաներն ալ թող ձեզի մատաղ լինին: Մենք եւ մէկ հաւատի ենք եւ մեր ազգի ազատութիւնը կուզենք.. ,»6

Սասանցիները ՀՅԴ Կարսի կենտր. կոմիտեից ստանամ են 2 6 հրացան, ավելի քան 3000 փամփուշտ և ուղևորվում Սասան 7:

Դաշնակցության կողմից Սասանին ցույց տրված մեկ այլ օգնության մասին նշվում է Հովսեփ Արղաթյանին հասցեագրած Կարսի կենտր. կոմիտեի 1894թ. հաիսի 10-ի նամակում. «Սորանից երկու շաբաթ առաջ 17 հոգուց մի խումբ անց կացրինք դէպի Հայրենիք: Այդ խումբը պէտք է գնար մինչեւ Մուրատի մօտ, որը այժմս Սասանում է: Խումբը տանում էր հարկաւոր գործիքներ (նկատի ունի զէնքեր Հ. Գ.) որ թողնէր այնտեղ եւ դարձեալ վերադառնար մեզ մօտ, բերելով այնտեղից - Մուրատից - տեղեկութխններ» 8:

Համաձայն այդ նայն նամակի զինախամբը սահմանն անցնեիս հանդիպում է թուրքական զորքի ու կովի բռնվում: Խմբի մի մասը, որը զինված է եղել ատրճանակներով և 2 հրացաններով, անկարող ինելռվ հաղթահարել թուրք զինվորների արգելապատնեշը' հետ է վերադառնամ, իսկ մյուս մասը քաջաբար մարտնչում ու, փախուստի մատնելով հակառակորդին, ազատվում է շրջափակումից և ուղևորվում Երկիր: Հավանաբար, Հրայրի հրաժարումը Հնչակյան կուսակցությունից և անդամագրումը Դաշնակցությանը մասամբ պայմանավորված է Սասանին մարտական աժերով, զենքով աջակցելու ՀՅԴ պատրաստակամաթյամբ: Ընդ որամ, ՀՅԴ մասին նա առաջին անգամ դրականորեն է արտահայտվում «Դրօշակ»-ին հասցեագրած հետևյալ գրությունում (1895թ., հանիս). «... ծանոթանալով Դաշնակցութեան ծրագրի ապակենդյանացման, ճշմարտութեան դէմ մեղանչած կը ինեմ մեղադրելով ամբողջ դաշնակցութիւնը' Մուրատին ձեռք չկառկառելուն առթիւ, քանի որ միայն Տ-ի խումբը մերժել է նրան իբր անպայման Հնչակեանի.. .Դաշնակցականները' կուսակցական ինելով մէկտեղ, նրանք հայհոյում են Հ-ի Կենտրոնին, եւ անձնական կբքեբից կուրացող պօռոտախօսնեբին, մինչդեռ կը յարգեն բոլոր անձնուրաց գործիչները խոստովանելով որ նրանք հերոսներ են » 9:

Բիթյիսի նահանգում Դաշնակցության գործունեությանն արժևորեիս իր նշանակությամբ առաջին հերթին աներկբա պիտի առանձնացնել Աղբյուր Սերոբի հայդուկապետաթյան շրջանը: ՀՅԴ գործունեության այդ ժամանակահատվածն առանձնահատուկ է ոչ միայն նշանավոր հայդակապետի գործողություններով այլև նահանգի հայ և մահմեդական բնակչության ու անգամիշխանությունների վրա ունեցած բացառիկ ազդեցությամբ:

Բիթլիսի նահանգում 1895-1899թթ. ՀՅԴ ծավալած գործունեության ուսումնասիրությունը միանշանակորեն հավաստում է Կ. Սասանու հետևյալ գնահատականը. «Սերոբ- Աղբիւրը Պիթլիսէն ու Ախլաթէն մինչեւ Մշո Դաշտ, ու ապա Սասուն կուսակցական-կազմակերպական գործերը, ինչպես նաեւ յեղափոխական կռիւները կը տանէր զինուորական արշաւանքի մը պէս, իր հասկացողութեամբ եւ խիզախ զինուորական նկարագրով: Այդ ժամանակաշրջանի ֆետայա- կան գործանէութիւնը կարեի է կոչել Սերոբեան շրջան»10:

Ըստ Բիթյիսի հոգևոր թեմի առաջնորդ Եղիշէ եպիս. Չիինկիրյանի'(Եղւշե Չիինկիրյանը այդ ժամանակ վարդապետ էր-Հ. Գ ) «1894-ի գարնան Աղբիւր մտավ Երկիր: Թաթողի (Աշոտ Արամյան) եւ Արմենակի (Հրայր Դժոխք) ղեկաւարաթեամբ սահմանագլխի վրայ կային քանի մը հարիւր մարտիկներ, բայց ներս մտնելու նկատմամբ որոշում չէր կայացած: Իսկ նոյն ամրան մասնակցեցաւ Սասուն գնացող հրոսակախմբի մը, բայց մինչեւ իրենց Մաշի կողմերը հասնելը, Սասանը արդեն ինկած էթ>ս:

Այստեղ կա որոշակի շփոթության: Ինչպես հայտնի է, Սասանի ինքնապաշտպանությունը ընկել է 1894 թ. օգոստոսի 24-ին: Եթե Սերոբը համաձայն Եղիշե եպիս. Չիլինկիրյանի վկայության, Երկիր է մտել այն ժամանակ, երբ արդեն,. «Սասանը ինկած էր», ապա նա Ախլաթ է հասել ոչ թէ 1894-ի, այլ 1895թ. ամռանը, այսինքն Սասանի ինքնապաշտպանության անկումից հետո:

Հրայր Դժոխքը նույնպես մատնանշում է, որ Սերոբը Երկիր է մեկնել այն ժամանակ, երբ Սասանում ինքնապաշտպանական մարտերն արդեն ավարտվել էին և « . զորս Եւրոպացիներ անձամբ Սասանը այցելելով կերթան: Զօրքերը կը քաշուին եւ Մուրադն ալ Պօիս կը տանին:

Իսկ Սերորի խումբն Աւագը տարած է անվնաս Խնուս»12: Տուրուբերան աշխարհի Ախլաթ (Խլաթ), պատմական Բզնունիք գավառը, ուր իր մարտական խմբով հաստատվում է Սերոբը, գտնվում է Վանա լճի հյուսիս արևմտյան ափին: Ախլաթին հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմերում սահմանակից են Բալանխ, Ալջավազ, Տարոն գավառները: Այդ ժամանակ գավառը, որը մասն էր կազմում Բիթյիսի նահանգի (վիլայեթ), համաձայն Կ. Սասանու, բաղկացած էր 35 հայկական գյուղերից, որոնցից նա նշում է միայն 24-ը13:

Ըստ Աշոտ Երկաթի(Արմենակ ԼԽւնյան), որը գործել է մեծմասամբ Ախլաթ գավառում և քաջատեղյակ էր այնտեղ տիրող կացությանը, գավառը բաղկացած էր 46 բնակավայրերց, իսկ ազգաբնակչությունը. «Հայ ծախ 2010. թարք-իսլամ 730(միայն Ախլաթի եւ մէկ գիւղի մէջ): Քիւրտ' 176: Չերքեզ, որոնք վերջերս բերուած էին, 120; Ընդամենը 3036 ծուխ: Այսինքն ըստ ծուխերու' շուրջ 70% հայ, ընդլէմ միւս ժողովուրդներու»14:

Նախքան Սերոբի Ախլաթում հաստատվելը, Բիթլւսի նահանգում ՀՅԴ - կառույցները թեև արդեն գործում էին, բայց դեռևս շատ թույլ էին:

1895թ. սկզբնեբին, ինչպես արդեն նշվել է, Թիֆլւսում տ եղ էր ունեցել ՀՅԴ կոմիտեների ներկայացուցիչների «Ընդհանուր» ռայոնական ժողովը, որտեղ ի թիվս մի շարք հարցերի, ընդունել է որոշումներ նաև հեղափոխական գործունեությունը ուժեղացնելու վերաբերյալ15:

Համաձայն ժողովի որոշման պիտի «.. .շատացնել Տամկաստանում ղեկավարող կազմակերպող ուժերի քանակութիւնը... Այս պատճառով ժողովը որոշեց, որ «՛ներկայացուցիչները իրենց ռայոները վերադառնալուն պէս անմիջապէս կոմիտէի խնւլիրը դարձնեն կազմակերպող ուժեր ուղարկելու հարցը եւ համաձայնութիւն ստողների մասին առանց ուշացնելու լուր տան Բիւրռյին ,.»16:

Սերոբը ՀՅԴ անդամ էր և իր գործունեությունում պիտի առաջնորդվեր վերոհիշյալ «Ընղհանուր} ռայոնական ժողովի որոշումներով: Որևէ փաստաթուղթ, սկզբնաղբյուր չկա, որը մատնանշի մինչև Սերոբի Ախլաթում հաստատվելը ախլաթահայությանինքնապաշտպանության կազմակերպման գործում ՀՅԴ կառույցների ներդրումը: Հաստատվելով Ախլաթում' Սերոբի առաջնահերթ խնղիրն էր կազմակերպել ախլաթահայության ինքնապաշտպանությունը:

Գավառի ՀՅԴ կոմիտեի համագործակցությամբ պիտի կենսագործեին Ընդհանուր ժողովի հետևյալ որոշումները. «1. Կազմակերպել մարտական խմբեր...

2. Ամեն միջոց ի գործ դնել' թե խօսքով եւ թէ գործով բարձրացնելու ժողովրդին հեղափոխական գործը ու ոգին», 3. «Կազմակերպել հեղափոխական կոմիտէներ եւ սերտ կապ հաստատել անոնց միջեւ»17:

Քանի որ Սերռբն ու նրա զինակիցները տեղացիներ էին, առանց դժվարության շրջում էին գյուղերում և ամենուրեք տարածում ազատագրական պայքարի գաղափարներ: Ախլաթի գյուղերում ժողովրին կոչելով ինքնապաշտպանության ' նրանց կարգախոսն էր. «... տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»18:

Կարճ ժամանակահատվածում Սերռբն իր զինակիցների համագործակցությամբ կարողանում է Ախլաթի մի շարք գյուղերում հիմնել մարտական խմբեր: Իսկ որպեսզի նոր-նոր ձևավորված խմբերը ի զորռւ ինեին կենսագործելու ազատագրական պայքարի գաղափարները և դիմագրավեին գաիք փորձություններին, անհրաժեշտ էին ոչ միայն նախապատրաստական աշխատանքներ, այլև զենք: Երկրռւմ զենք ձեռք բերելը չափազանց դժվար էր: Սերռբը զենք բերելու նպատակով ուղևորվում է Կովկաս :

Սերոբի նպատակը միայն զենք ձեռք բերելը չէր: Ախլաթահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էին հայրենանվեր և քաջակորով մարտիկներ: Այդ նպատակով «...հօն սկսաւ իւր նման քաջ ընկերնէր հաւաքել: Օրինակի համար ամէն մէկ գաւառի մէկ մարդ հազիւ զտաւ իւր ուզածին պէս քաջասիրտ մա րիկ...»19:

ՀՅԴ Կարսի «Ջրաբեր» կենտր կոմիտեի աջակցությամբ Սերոբը Կովկասում բացառապես ախլաթցի 27 քաջակորով երիտասարդներից կազմում է մարտական խումբ և փռքր-ինչ զինավարժություններ անցկացնելուց հետո պատրաստվում է անցնել սահմանն ու ուղևորվել Երկիր 20:

Ըստ Արամայիս ԱզնավուրյաԸի վկայության, որը որպես ՀՅԴ գործիչ այդ օրերին գործում էր Ալեքսանդրապոի և Կարսի շրջաններում, մարտախմբի «Զենքեբի թիւը 33 էր (վեցը ռուսական մոսիններ, մնացեալ ռուսական բերդաններ), իւրաքանչիւր հրացանի համար 350-400 փամփուշտ*1:

1895թ. օգոստոսի վերջերին Կարսի շրջանում կազմավորված մարտախումբը, խստորեն պահպանելով քողարկման անոնները, գիշերով ճանապարհ են բռնում դեպի Երկիր: Որքան էլ նրանք գործեին զգուշորեն, այնուամենայնիվ, թուրքերը տեղեկանում են մարտախմբերի մասին ու հետևելով նրանց տեղաշարժերին ' դարանակալում և փորձում են անակնկալ հարձակումով ոչնչացնել նրանց: Խմբի անդամները ժամանակին նկատում են իրենց հետևողներին և այդ մասին անմիջապես տեղեկացնում Սերոբին, որն այդ պահից սկսած արդեն ստանձնում է մարտախմբերի հրամանատարությունը:

Թեպետ Ախլաթ գավառում զենքը խաչաձևելով քարդ ավարառուների հետ' Սերոբը ձեռք էր բերել մարտական որոշակի փորձառություն, սակայն Չրխանա լեռան մերձակայքում տեղի ունեցած կռիվը նրա կյանքում առաջին մարտական գործողությունն էր, երբ նրան վիճակվում է առաջնորդել մարտական խմբերին ու հանդես գալ որպես հրամանատար:

Այդ կռվի մանրամասները ներկայացնող Խոշագյաւթյունների ուսումնասիրաթյունը մատնանշում է, որ առաջին իսկ մարտում Սեյաբը դբսևռրել է ռազմագիտական ակնառու կայաղություն: Շնոյւհիվ ճկուն մարտավայաւթյան, նրան հաջողվում է հաղթահարել հակառակորդի արգելքներն ու մարտախմբերը դուրս բերել անվտանգ գոտի 22:

«Չբխանա կռիվ» անվանումը ստացած մարտից հետո մարտախումբը բաժանվում է երկու մասի: Սի մասը թվով 27 հոգի, Սեյաբի գւխավոյաւթյամբ 1895 թ. հոկտեմբերին թողնում է Խնուսի շրջանը և ուղևորվում Ախլաթ, իսկ մյուս մասը Քեռու (Արշակ Գաֆաֆյան) գւխավոյաւթյամբ պիտի մնար Բասենում23:

1895թ.-ին Արևմտահայաստանի մի շարք գավառնեյաւմ, հատկապես Տայանում և Վասպորականում, այւդեն կային հայդուկային փոքրաքանակ խմբեր, ոյանք գործում էին իրարից կտրված, անջատ-անջատ: Շատ կարևոր էր, որ հայդուկների գործողությունները հետայսու ընթանային առավել կազմակերպված: Իսկ այդ կարևոր խնղիրը լուծելու համար անհրաժեշտ էր, որպեսզի հայդուկներն իրենց պայքայաւմ առաջնոյդվեին ոչ միայն վրեժխնդյաւթյամբ, այլ նաև համախմբվեին մեկ միասնական, այն է ' ազգային-ազատագրական պայքարի գաղափարի շուրջը և գործեին համախմբված ու նպատակաուղղված:

Արևմտահայության ինքնապաշտպանության կազմակերպումը դարձնելով գործունեության առաջնահերթխնղիր' Դաշնակցությունը, որպես մարտավարական կարևորագույն քայլ, ոյաշակի աշխատանքներ է ծավալում մարտական փորձառություն ձեռք բերած և ժողովրւի կողմից հարգանքի արժանացած հայդուկներին իր դյաշի ներքո համախմբելու ուղղությամբ:

Դաշնակցության կողմից 1895 թ. կազմակերպած մարտական խմբերից Սերոբի գյխւավորած մարտախումբն առաջինն էր, որը Երկիր է մեկնում կազմակերպելու Ախլաթ գավառի հայության ինքնապաշտպանությունը:

«... 1895թ. ամառուան ամիսներէն սկս եա լ֊ գրում է Ռուբեն Տեր Սինասյանը - Ախլաթ գաւառը ասպարէզ դարձաւ Մօտկանի, Խութի, Չուխուրի, Խիզանի ու Սիփանի քիւրտ աշիրէթներու ասպատակութեանց եւ Մանազկերտի ու Բուլանըխիչերքէզներու աւարառութեանց:

Ախլաթը ծանրապէս կը հեծէր այդ անծանօթ ջրւլիրի (աւազակային խումբ) բարբարոսութխններէն եւ շուարումի մէջ էր, երբ աշնան իր հայրենի գաւառը վերադարձաւ Սոխորղի Սերոբը իր զինուած խմբով» 24:

Սերոբի մարտական խումբը, փաստորեն, այն միակ մարտունակ ուժն էր, որը պետք է հիմք ծառայեր ողջ գավառի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Սթափ գնահատելով, որ միայն իր խմբով անկարող կինի ապահովել գավառի ինքնապաշտպանությունը, Սերոբը ինքնապաշտպանական մարտախմբեր կազմավորելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու հարձակման առավել վտանգավոր ուղղությունները: Օրինակ, Տապավանք գյաւինը հանձնարարում է Սիմոնին (Ազրայել), Որտափ և Փրխաւս գյռւղեբինը'Բալաբեխ Կարապետին, խնձորեկցի Նատոյինու Զուլումաթին և պատվիրում մարտախմբեր կազմավորելու համար օգտագործել գյուղացիների մոտ գտնվող բոլոր տեսակի զենքերը25:

Սերոբը 10 ֆիդայինելավ մնում է Սոխարդում: «Բոլոր գխղելաւմ Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցաւ տեղական երիտասարդութիւնը, իսկ ինքը' Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ'...» 26:

Սերոբի զինվորները, որոնք բոլորն էլ ախլաթցիներ էին, քաջածանոթ ինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղեբամ կազմակերպել ինքնապաշտպանական խմբեր, որոնց շարքերը համալրում էին նաև Բիթյիսի նահանգի հայդուկները:

«Առաջին անգամն էր, նշում է Ե. Չիլինկիրյանը, որ հայ մարտիկները սկսան կանոնաւոր կերպով վարժոիլ եւ թռուցիկ խումբեր կանոնաար գոյն ստացան: Գիւղացի կիներ' խումբեր կազմելով սկսան հետզհետէ իրենք ալ կարեւոր չափով մասնակցիլ յեղափոխական գործին» 27:

Կարճ ժամանակ անց նրա գլխավորած մարտախումբը դառնում է Բիթիսի նահանգի ամենագործաւն մարտական ուժ: Թուրք իշխանությունները, տեղում չունենալով կայուն հենարան, հայ բնակչությանը կոտորելու նպատակով օգտագործեցին հարևան շրջանների քուրդ և չերքեզ մահմեդականությանը: Հարևան գավառներում կոտորած ու թալան սանձազերծելուց հետո քուրդ և չերքեզ զինված ամբոխը արշավում է Ախլաթ ու առավել մեծաքանակ ուժերով հարձակվում Սոխարդ գյուղի վրա:

«Ոչ կառաւարութխնէն,- գրում է Ռուբենը, - ոչ ալ քիւրտերէն ծածուկ չէր մնացեր, որ Ախլաթ գաւառի ինքնապաշտպանութեան ոգին էր Սոխարդ գիւղը, Խչէենց տունը, Ռես Մխոն եւ մանաւանդ անոր եղբայր Սերոբթ> 28:

ԲիթիԱի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերը և Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սոխոյի վրա: Սերռբը ֆիղայիների զինակցությամբ կարողանում է կազմակերպել Ախլաթի հայության գոյապայքարն ու մի շարք կռիվներում գավառի հայ բնակչության գործուն աջակցությամբ պարտության է մատնում հայկական բնակավայրերն ասպատակող թուրք և քուրդ հրոսակախմբերին1 *:

Հայ ինքնապաշտպանական ուժերի հերոսամարտերը հարուցել են ոչ միայն քրդերի ու թուրքերի, այլև' նահանգի իշխանությունների զարմանքը. «Կառավարութիւնը կը զարմանար այդ արտասովոր երեւոյթի վրա, քիւրերը սովալլուկ գայլերու նման փորերնքն կըճմռէին եւ իրենց կորսընցուցած աւարները կողբային, իսկ հայերը կօրհնէին Սերոբի անունը եւ անոր համբաւին թեւերը տւած, հրաշագործ սուրբի պէս կը պաշտէին զայն»29:

1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն կայուն ինքնապաշտպանության կազմակերպմամբ:

«Այնտեղ,- պնդում է Ռոստոմը, - որտեղ Դաշնակցութիւնը զէնք էր բաժանել., որտեղ զինաւարժ մարիկ էր պատրաստել կամ հայդուկային խմբեր էր պահել, այնտեղ ժողովուրդը կամ բոլորովին անվնաս է մնացել, կամ թէ համեմատաբար շատ քիչ է վնասուել»30:

Իր պնդման իսկությունը հաստատելու համար Ռոստոմը որպես փաստարկ վկայակոչում Էրզլումի գյուղերը, որոնք ջարւիւ տարիներին, շնորհիվ իրենց ինքնապաշտպանության, փրկվել էին անիտшափեխ կոտորածից 31: Պիտի նշել որ դժվար է անվերապահորեն ընդունել Ռոստոմի այդ վկայության հավաստիությունը: Ե՞րբ, ինչպե՞ս Դաշնակցությունը կարողացավ այղքան կարճ ժամանակահատվածում զենք բաժանել ու կազմակերպել գյուղերի ինքնապաշտպանությունը: Որևէ սկզբնաղբյուրում չի հիշատակվում, բացառությամբ Արշավան գյուղի («Դրօշակ» 1896, թիւ14), Էրզլումի այն գյուղերի ինքնապաշտպանական մարտերը, որոնց շնորհիվ, ինչպես նշում է Ռոստոմը, փրկվել էին աnնիտшափեխ կոտորածից: Մինչև 1895թ. մայիսի վերջերը Ռոստոմը գտնվում էր ժնևռւմ, որտեղ խմբագրում էր ՀՅԴ - պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը 32:

Ըստ Քր Միքայեյյանի, Ռոստոմի ներկայությունը «...հարկաոր է, որ այդ մարդկանց հետ ինէին ընկերներ, որոնց մենք հաւատում ենք կատարելապէս եւ որոնք կապ կունենային թէ կազմակերպութեան հետ եւ թէ գնացողների հետ» 33:

Ռոստոմը պիտի ընտրեր Երկիր մեկնող ՀՅԴ գործիչների ու համադրեր նրաց գործունեությունը: Նրա ներկայությունը հատկապես կարևոր էր ինքնապաշտպանություն կազմակերպելու ժամանակ: «Անոր գալով, - նշում է Ռուբեն Տեր-Սինասյանը,֊ նոր թափ եւ նոր ուղղութիւն կը ստանայ յեղափոխական գործունեութիւնը էրզբամի եւ Պիթիսի նահանգներու մէջ» 34:

Ռոտաւմն անշուշտ հեղինակություն էր, բայց այս պարագայում նրան վերագրվող գործերը, կարելի է ասել, չափազանցված են: Հր. ՏասնապետյաԸի կարծիքով «ժամանակի զուգատիպութեան տեսակէտէն, Ռուբէնի հաստատումը տեղին ըսալու տուեալներ ունի, բայց դժուար է անոր բառացի ստուգումթ> 35:

Նույնը կարելի վերագրել նաև Ս Վբացյանի հետևյալ հաստատմանը, որի համաձայն «Ռուստամը նոր էր հասած Կաբին, երբ սկսաեցին հայկական շրջանների ընդհանուր կոտորածներթ>: Շեշտելով, որ Ռոստոմը նոր էր հասել Կաբին, Ս Վրացյանը հավաստում է, որ շնորհիվ նրա ջանքեբի կազմվում են մարտախմբեր, որոնք «Կարինի կոտորածի օրը, դիմադրեցին ջարդարարներին, որի շնորհիւ կոտորածը, համեմատաբար լայն ծաւալ չստացաւ»36:

Կաբինի կոտորածը, որը հենց էրգրամցինեբի որակումով ստացել է «Մեծ դեպք» անվանումը, տեղի է ունեցել 1895թ. նոյեմբերի 18-ին: Այդ օրը թուրք ամբոխը հարձակվում է շուկայում և թուրքական թաղերում հայերին պատկանող տների վրա: Հարձակման հետևանքով սպանվում են 316 հայեր 37:

Բացի Ս Վրացյանից, որևէ այլ սկզբնաղբյուր չի նշում հայ ինքնապաշտ- պանական ուժերի դիմադրության իրողությունը: Ավեին, «Դրօշակ»- խմբագրաթյանը հասցեագրած 1895 թ. հունիսի 11-ը թվագրած նամակից պարզվում է, որ Ռոստոմն այդ ժամանակ դեռևս գտնվում էր Կարսում:

Այո, Ռուբենի, նաև Ս. Վրացյանի ու Մ. Վարանդյանի վկայությամբ Ռոստոմը 1895 թ. ամռանը գործել է էրզբամամ, բայց որևէ սկզբնաղբյուր չի նշում, թե արդյոք նրան հաջողվել է սահմանափակ ժամանակահատվածում կուսակցական ամրակուռ կառույցներ հիմնել էրզբամում:

«Դրօշակ»-ին հասցեագրած նամակում (1895թ. հոկտեմբեր) Ս. Զավարյանը նշում է, որ այդ օրերին էրզբամի կողմերը ուղարկել են ընդամենը 100 միավոր զենք: Իսկ դա դեռևս բոլորովին չի նշանակում, որ այդ զենքերն ամբողջովին հանձնվել է էրզբամի գյուղերին 38:

Հիմք ունենալով վերոհիշյալ նախադրյալները, դժվար է եզրակացնել, որ Դաշնակցությանը կարող էր այղքան կարճ ժամանակահատվածում զենք բաժանել ու կազմակերպել գյուղերի ինքնապաշտպանությունը: Իսկ Ռոստոմի վկայակոչած փաստարկը Ախլաթիինքնապաշտպանական մարտերին կարելի է վերագրել մասնակիորեն: Դարձյալ որևէ սկզբնաղբյուր չի մատնանշում, որ ՀՅԴ, բացառությամբ Սերոբի մարտախմբի 27 անդամներից, կայաղացել է այդ օրերին Ախլաթ ուղարկել նույնիսկ մեկ միավոր զենք:

Հայրենական պատմագիտությանը բազմիցս անդրադառնալով 1894- 1896թթ. հայության մղած ինքնապաշտպանական մարտերին, տակավին ինչպես հարկն է չի արժևորել Ախլաթ գավառի ինքնապաշտպանական մարտերի նշանակությանը: Համիղյան արյունոտ ժամանակաշրջանում Տարոն աշխարհի Ախլաթ գավառը Արևմտահայաստանի այն եզակի շրջաններից էր, որը զերծ մնաց կոտորածներից: Ի՞նչ կիներ Ախլաթի հայության վիճակը, եթե ժամանակին ֆիդայիների գլուխն անցած այնտեղ չգար Սերոբը: Միանգամայն ճշմարիտ է «Դրօշակ»-ի հոդվածագիրը' պնդելով. «Այդ աղետաի թւականին, Հայաստանի արիւնի ու կրակի տարին, Ախլաթի 27 գեղերը Սերոբիխաւմբինշնորհիվ անվնաս մնացին»39:

«Ախլաթի ժողովուրդը,֊ գրամ է Ռուբենը,֊իր փրկութիւնը վերագրելով Սերոբին, անսահման սիրով, հաւատքով համակուեցաւ անոր հանդեպ: Մինչեւ այսօր չկայ ոչ մէկ գործիչ եւ ոչ մէկ սրբութիւն, որ այնքան պաշտեի ըլլայ Ախլաթցիի համար որքան Սերոբ: Վերեն Աստուած, ներքեւ Սերոբ...» 40:

Ախլաթի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում նրան մեծապես օգնել և աջակցել են իր քաջավարժ մերձավոր զինակիցները' Մոտկանցի Սիմոնը, ՛ճարտարը Բիթիսցի Մուշեղը Բալաբեխ Կարապետը Առյուծ Ավագը Զուլումաթը (Հովհաննես), Նատոն, Երկար Բարսեղը և այլոք, որոնց առաջնորդությամբ մղած ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ ախլաթահայաթյունը կարողացավ զերծ մնալ անխաաափեի կոտորածներից 41:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1* Աղբյուր Սեյոբի գլխավորած Ախլաթ գավառի ինքնապաշտպանությունը մանրամասն տե’ս Համլետ Գեւորգյան «Էջեր Հայռց Ազատամարտի», Եբեան, 2005, էջ 26-56:

1. Սասանի Կ, Պատմութիւն Տաբօնի աշխարհի, էջ 591:
2. Տ ե ’ս Ա-ԴՕ, Վանի, Բիթլիսի եւ էբզբամի վիլայեթները, Եբևան, 1912, էջ 8:
3. Տես ՀՅԴ ԿԱ, թծ. 685, գ. 6, էջ 2-3:
4. Նույն տեղամ:
5. ՀՅԴ ԿԱ, թծ. 479, գ. 8, էջ 2-3::
6. Նույն տեղամ:
7. Տ ե ’ս նայն տեղում:
8. Դիւան Հ Յ Դաշնակցութեան, հ. Ա էջ 238:
9. Պատմագրութիւն Հա յ Յեղափոխական Դաշնակցութեան, հ. Ա էջ 238:
10. Սասանի Կ., Պատմութիւն Տաբօն աշխաբձի, էջ 591:
11. Եղիշէ եպիս. Չիլինկիբեան, Փնջիկ բարոյական առածներու եւ յիշատակ առաջնորդութեան, էջ 86:
12. ՀՅԴ ԿԱ, թծ. 1710, գ. 14:
13. Սասանի Կ., նշվ. աշխ., էջ 590:
14. Տե ’ս Նայն տեղամ:
15. Տ ե ’ս Նիւթեբ Հ Յ. Դաշնակցութեան պատմութեան համաբ, հ. Բ, էջ 20:
16. Նայն տեղում:
17. Նայն տեղամ, էջ 15:
18. Լազեան Գ., Յեղափոխականդէմքեբ, էջ 296:
19. ՀՅԴ ԿԱ թծ. 685, գ. 1, էջ 1:
20. Տ ե ’ս նույն տեղամ, էջ 2-3:
21. «ՀայբեԸիք» ամս., 1937, թիւ 11, Աբամայիս ԱզնաաւբեաԸի յաշէբը, էջ 127:
22. Տ ե ’ս նայն տեղում:
23. Տ ե ’ս նույն տեղում, էջ 127-128:
24. Ռաբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 147:
25. Տե՛ս ՀՅԴ ԿԱ, թծ. 685, գ. 6, էջ 1:
26. Յա^ապատամ, Հ. Յ. Դաշնակցութեան, էջ 384:
27. Եղիշէ եպիս. Չիլինկիբեան, նշվ. աշխ., էջ 87:
28. Ռուբէն, նշվ. աշխ, հ. 3, էջ 150:
29. «Դրօշակ», 1901, թիւ 2, էջ 39:
30. Պատմագրութիւն Հա յ Յեղափոխական Դաշնակցութեան, հ. Ա, էջ 337-338:
31 37. Տե՛ս նույն տեղում:
32. Տ ե ’ս Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հ. 1, էջ 168:
33. Նույն տեղում, էջ 168:
34. Ռուրէն, Նշվ. աշխ., հ. 3, էջ 123:
35. Տասնապետեան Հր., Պատմութիւն Հ. Յ. Դաշնակցութեան, հ. 2, էջ 204
36. Յուշապատում, Հ. Յ. Դաշնակցութեան, էջ 108:
37. Տ ե ’ս Ղազար Չարըգ, Յաշամատեան Բարձր Հայքի, էջ 427:
38. Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հ. 1, էջ 179:
39. «Դրօշակ», 1901, թիւ 2, էջ 39.
40. 48. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 151:
41. Տ ե ’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 688, գ. 5, 6, 7:

ԱՂԲՅՈՒՐԸ
Համլետ Գևորգյան - «Ազատագրական պայքարի ռազմավարությունը և Էջեր նրա հերոսապատումից»

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1402
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ ՏՓՂԻՍԵՑԻ Ամենայն հայոց կաթողիկոս 1932-ից: Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցիև: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott