1. 7. ՎԱԶԳԵՆ ԴԵՐՈՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՄՈՒՏՔԸ ՎԱՆ

Վանի «Պստիկ կռիւներ»- ից ավարտից, ինչպես արդեն նշել ենք նախորդ գլխում, Վարդանի եւ Բուլղարացի Պետոյի գլխավորած մարտական խմբերը մեծ դժվարությամբ դուրս են գալիս պաշարման օղակից եւ մի շարք կռիվներ մղելով ու խոչընդոտներ հաղթահարելով` ուղեւորվում են Սալմաստ 1:

Բուլղարացի Պետոյի մարտախումբը, Սալմաստի տարածքից դուրս էեկել 1896թ. հուլիսի 31-ին, եւ անկարող լինելով, հաստատվել ու գործել Վանում կամ Երկրի մի որեւ շրջանում, հարկադրված հետ է վերադառնում եւ նույն թվականի հոկտեմբերի 1- ին մուտք գործում Ղալասար 2:

Սալմաստի տարածքից մարտախմբերի մեկնելու օրից անցել էր ավելի քան երկու ամիս, սակայն ՀՅԴ ծրագրած «...գարնանը մեծ արշավանք սկսելու» հարձակողական բնույթի ձեռնարկումը դեռևս չէր կենսագործվել, իսկ Սալմաստում հավաքված կամավորներից շատերը, անհույս սպասելուց ձանձրացած, հեռանում էին 3:

Մի ուշագրավ փաստ. Ս. Վրացյանը նշում է, որ Դաշնակցությունը, ի պատասխան թուրք իշխանությունների կողմից սանձազերծած կոտորածների և Հայկական Հարցին հասցրած հարվածների, ծրագրում է 1896թ. Կարսի և Պարսկաստանի տարածքներից ձեռնարկել մարտական գործողություններ 4:

Ավելին, ըստ Ս. Վրացյանի Հ.Յ. Դաշնակցությունը Վասպուրական ուղարկելու նպատակով կազմակերպում է մի արշավախումբ, բայց Վանի 1896 հունիսյան ողբերգական դեպքերն ի չիք դարձրին «ծրագրուած և արդէն նախապատրաստուած արշաւանքը»: Ընդ որում, արշավանքն իրականացնելու համար Թավրիզում և Սալմաստում պահեստավորել էին մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, իսկ մի քանի հարյուր մարտիկներ հավաքվել և տեղավորվել էին Սալմաստի հայկական գյուղերում 5:

Անդրադառնալով այդ նույն հարցին՝ Վրացյանը «Դրօշակ»-ին հասց եագրած նամակում ավելի որոշակիացնելով արշավանքին մասնակցողն երի թիվը՝ նշում է. «... մօտ երկու հազար հայդուկ կը պասրաստուին Խնուս եւ Վասպուրական արշաւել» 6:

Պատմական վերոհիշյալ ժամանակահատվածի ուսումնասիրությունը մատնանշում է, որ այդ նույն օրերին, երբ ՀՅԴ գործիչները համանման բով անդակությամբ հագեցած նամակներ էին հասցեագրում իրենց կուսակցությ ան պաշտոնաթերթ «Դրօշակ»-ին, կամ միմյանց, Սալմաստում գտնվող մարտիկներն ու նույնիսկ ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեի անդամն երը դույզն ինչ տեղեկություններ չունեին, թե ինչ է իրականում կատարվում Երկրում, անգամ Վասպուրականում, որն իրենց կենտրոնացման վայրին անհամեմատ ավեի մոտ էր գտնվում: Վանից որևէ լուր ստանալու համար Նիկոլ Դումանը, այլ ելք չունենալով, հարկադրված կաշառելով, այնտեղ է ուղարկում մի պարսիկի7: Իսկ դա միանշանակորեն փաստում է, որ կապը Երկրի հետ շատ թույլ էր, կամ ընդհանրապես գոյություն չուներ: Տվյալ ժամանակահատվածում լուրջ մեծածավալ մարտական գործողություն ձեռն արկելու համար անհրաժեշտ էին բավարար մարտական ուժեր: Սալմաստում կենտրոնացած մարտական ուժերը դեռևս թույլ էին և անկազմակերպ: Պատահական չէ Բուլղարացի Պետոյի գլխավորած մարտափումբը Վան ճանապարհելիս Դումանի ցավով արտահայտած հետևյալ խոստովանությունը. «- Ա~խ, մեր խմբերի, մեր զէնքերի թիւը 100- ից չանցաւ. լինէր 1000-2000 զինված հայդուկ եւ հաց՝ հրաշքներ կարելի էր կատարել» 8: Հարց է ծագում.հնարավոր էր արդյոք համանման իրավիճակում կազմակերպել ու իրականացնել «Մեծ արշավանք»:

Բնական է, որ այդպիսի մեծածավալ արշավանք չէր կարող ձեռնարկվ ել, մանավանդ, որ դեռևս չկային ՀՅԴ ղեկավար որևէ մարմնի՝ Ընդհանուր, Շրջանային ժողովի, կամ Բյուրոյի հստակ դիրքորոշումն ու համապատասխան որոշումը: Արշավանքը ըստ ամենայնի կազմակերպելու և իրականացնելու համար բացակայում էին նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Մեծ արշավանք ձեռնարկելու որոշումը, ինչպես հայտնի է, երկարատև բանավեճերից հետո, ընդունվել է 1896թ.-ի դեկտեմբերի 27-ին Թիֆլիսում կայացած ՀՅԴ ռայոնական ժողովում, ուր ի թիվս կուսակցության մարտավարությանը (տակտիկան) վերաբերող մի շարք հարցերի, որոշվում է. «Վրեժստանում (Թավրիզ, Սալմաստ-Հ.Գ.) պարտադիր ոյժ (զէնք և մարդիկ) պահել եւ յարմար դեպքում Մեծ արշաւանք գործել սահմանից»9: Ընդունելով «Մեծ արշավանք» կազմակերպելու մասին որոշումը` ժողովն, այնուամենայնիվ, հստակ չի սահմանում արշավանքի ձեռնարկմ ան ու իրականացման ստույգ ժամկետը և ծանուցման կարգով ընդունում է ևս մի որոշում. «Դրանց մանրամասնութիւնը եւ իրագործելը թողնում է տեղական կոմիտենէրին» հայեցողությանը, որը հետագայում ավելի է խորացնում արշավանքի նկատմամբ տարբեր դիրքորոշում ունեցող գործիչների միջև եղած տարաձայնություններն ու հակասությունները: «...Սալմաստ գտնուող գործիչներու մէջ,- գրում է Ռուբենը,- այդ ատենները, երկու հակամարտ հոսանքներ կային: Կարծիքներու բախում տեղի կունենար հեսեւեալ հարցին շուրջ,- պէ՞տք է, արդեօք, կազմակերպել Խանասորի արշաւանքը եւ մարտական ուժերը տրամադրել այդ նպատակի իրագործման համար, թէ մարտիկներն ու զէնքերը պիտի Երկիր ուղարկել»10:

Մինչև Թիֆլիսի «Ընդհանուր» ռայոնական ժողովի կողմից «Մեծ արշավանք»- ի մասին որոշում կայացնելը, տարաձայնություններն ու վիճաբանություններն արշավանքի կազմակերպման վերաբերյալ ընթանում էին հիմն ականում հեղափոխական երկու՝ ավագ և կրտսեր ներկայացուցիչների միջև: Իսկ այժմ, երբ արդեն «Մեծ արշավանք» ձեռնարկելու վերաբերյալ արդեն առկա էր անհրաժեշտ համապատասխան որոշումը, տարաձայնությունն երը փոխանակ հարթվելու, ընդհակառակը, ավելի էին խորանում: Եթե մինչ այդ Հովսեփ Արղությանն ու օրիորդ Ծաղիկը( Սաթենիկ Մատինյան, ապագա տիկին Արղության-Հ.Գ.) արշավանքի կազմակերպման կողմնակից էին, ապա այժմ՝ ճիշտ հակառակը:

ՀՅԴ Թավրիզի «Շանթ» կենտր. կոմիտեի անդամներից ոմանք, հատկապես Հովսեփ Արղությանն ու նրա կողմնակիցները, գտնում էին, որ մարտական ուժերն ու զենքը պետք է օգտագործվեին ոչ թե նման արշավանքներ կազմակերպելու, այլ երկրում ռազմական գործողություններ ծավալելու համար: «Ես,- պնդում է Հ. Արղությանը,- ոչ մի խելացի նպատակ չեմ տեսնում քրդական ամենակատաղի ու խոշոր ցեղի վրայ արշաւելու մէջ: Յաջողութ եան ոչ մի շանս չկայ: Ի՞նչ միտք ունի գնալ ու կոտորուել նրանց վրաների առաջ: Աւելի նպատակահարմար է անցնել ուղղակի Վան»11:

Հետաքրքիր և ինչ-որ տեղ անհասկանալի տեսակետ է: Հ. Արղությանն ու նրա համախոհները, ինչպես նաև արշավանքի ապագա հրամանատար Վարդանը, երկյուղելով բաց դաշտում քրդական Մազրիկ ցեղի վրա հարձակում գործելուց, առաջարկում են Սալմաստում կենտրոնացած մարտական ողջ ուժերն անցկացնել Երկիր և հաստատվել ու գործել Արևմտահայաստանի զանազան շրջաններում, իսկ այդ օրերին որևէ մեկի համար գաղտնիք լլինել չէր կարող, որ սահմանամերձ շրջաններում և Արևմտահայաստանի տարածքում ամենուրեք վխտում էին թուրքական կանոնավոր զորամասերն ու քրդական ցեղախմբերը: Ջարդերից հետո, երբ Արևմտահայաստանի բազմաթիվ բնակավայրեր վերածվել էին ավերակույտերի, իսկ ժողովուրդը դեռևս ապրում էր կոտորածների սարսափներում, որքանո՞վ էր նպատակահարմար մարտախմբերի մուտքը Երկիր: Սալմաստում գտնվող ընկերները քաջատեղյակ էին Մ. Ավետիսյանի, Պետոյի և Մարտիկի խմբերի եղերական նահատակությունից հետո, երբ Վարդանը Պետրոս Սերեմջյանի և Գուրգենի հետ միասին, Մ. Ավետիսյանի, Պետոյի և Մարտիկի խմբերի եղերական նահատակությունից հետո, որի մասին արդեն նշվել է, գնացին Վան, տեղի հայությունը, զգաստանալով թուրքերի կողմից սանձազերծվող նոր կոտոր ածներից, մերժեց ընդունել ֆիդայիներին: Եվ իրոք, ի՞նչ օգտակար, ազգանպաստ գործ կարող էին անել մի քանի տասնյակ ֆիդայիները, երբ ամենուրեք տեղաբաշխված էին թուրքական կանոնավոր զորամասեր և նրանց աջակցող քրդական աշիրեթներ, որոնք պատրվակներ էին որոնում՝ շարունակելու կոտորածները:

ՀՅԴ փորձառու գործիչները պարտավոր էին նկատի ունենալ ու ճիշտ գնահատել այդ իրողությւնը և իրենց գործողություններում առաջնորդվել ժամանակաշրջանի առանձնահատկությամբ: Տվյալ ժամանակահատվածում մարտական խմբերի մուտքը Երկիր, ինչը և ապացուցեց ժամանակը, ոչ միայն նպատակահարմար չէր, այլև վտանգավոր էր: Եթե մարտական խմբերի մուտքը Երկիր կարող էր տեղիք տալ անկանխատեսելի վտանգավոր հետևանքների, ապա առանձին գործիչների ներկայությունը կարող էր լինել ավելի անվտանգ ու արդյունավետ: Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Երկրին անհրաժեշտ էին կարող և նվիրյալ գործիչներ: Ըստ Ռուբենի հավաստման, այս հարցի կապակցությամբ զինակիցների տարաձայնությունները հարթեցնելու նպատակով Սալմաստ է գալիս նաև ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեի անդամ Վազգենը, որը «Պստիկ կռիւն եր»-ի ժամանակ հիվանդացել էր, և այդ պատճառով չէր կարողացել Վարդանի ու Բուլղարացի Պետոյի մարտախմբերի հետ դուրս գալ Վանից և ստիպված մնացել էր քաղաքում 12:

Նա ծնվել և իր ողջ կյանքն անցկացրել էր Վան քաղաքում: Ազատագրական պայքարում Վազգենն առաջնահերթ ու կարևորագույն նշանակություն էր տալիս Երկրում և հատկապես իր հայրենի Վասպուրականում գործելու ու ամրակուռ և փոխհամագործակցող մարտական կառույցներ հիմնելուն նպատակաուղղված գործունեությանը: Ուստի միանգամայն տրամաբանական է, որ «Վազգենն էլ Վարդանի, Իշխանի(Նկատի ունի Հ. Արղությանին-Հ.Գ.), ուրիշն երի հետ համամիտ չէր մեծ արշաւանքին դրսից»13:

Վանի 1896 թ. հուլիսյան ողբերգությունից հետո, թեպետ ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեն մասամբ պահպանել էր իր կառույցը և շարունակում էր գործել, սակայն Պետոյի նահատակությունը մեծ հարված էր ՀՅԴ Վասպուրականի կազմակերպության համար: Ո՞վ պիտի փոխարիներ Պետոյին՝ վերականգնելու ու հզորացնելու ՀՅԴ Վասպուրականի կառույցները: Ժամանակը միանշանակորեն ապացուցել էր, որ Վազգենը հայ ազատագրական պայքարին դրսևորած իր նվիրվածությամբ ու կազմակերպական տաղանդով այն եզակի գործիչներից է, որն ի զորու էր ոչ միայն լիարժ եքորեն փոխարինել Պետոյին, այլ նաև վերականգնել և ավելի ընդարձակել ու ամրապնդել Վասպուրականի նահանգում հիմնադրված, բայց համիդյան ջարդերի հետևանքով զգալիորեն թուլացած ՀՅԴ կառույցները: Ի վերջո, ինչպես հայտնի է, ամիսներ շարունակ վիճաբանությունների առարկա դարձած հարցը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Շահրիկյանի միջնոր դությամբ, լուծվում է հոգուտ միջանկյալ տարբերակի. ձեռնարկել Մեծ արշ ավանք ու միաժամանակ թույլատրել փոքր խմբերին՝ անցնել Երկիր 14:

Այդ նույն օրերին, երբ Սալմաստի շրջանում « Խանասորի արշավանք»- ի վերջին պատրաստություններն էին ավարտվում, ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեն և արշավանքի կազմակերպիչները վճռում են երկու մարտ ական խմբեր ուղարկել Երկիր՝ Վանի ու Տարոնի շրջանները, որովհետև չէր բացառվում, որ հայ մարտիկների ձեռնարկած «Մեծ արշավանք»-ի հետեւանքով, քրդերը վրեժխնդրությունից դրդված, հարձակվեին հայկական գյուղերի վրա: Այդ երկու մարտախմբերն անհրաժեշտության դեպքում պետք է պաշտպանեին հարձակման ենթարկվող շրջանների հայ բնակչությ անն ու թույլ չտային քրդերին սանձազերծել նոր կոտորածներ:

«Խումբը, - պատմում է այդ խմբի անդամ, Խզլդաշ գյուղի բնակիչ Սահակ Ավետիսյանը, - բաղկացած 40 հոգուց, յունիսի 18-ին, գիշերւայ ժամը 12-ից յետոյ ճանապարհ ընկաւ: Ամէն մի հայդուկ զինւած էր մօսին հրացանով, ունէր վէց հարիւր փամփուշտ, խէնչալ եւ դանակ: Իւրաքանչիւրն ունէր ջրամն եւ հացի տոպրակ, որի մէջ տեղաւորված էին 5-6 բաղարջ, հալւա, քիշմիշ, թել, ասեղ եւ այլն: Իրենց հետ ահագին քանակութեամբ դեղօր այք ունէին, որ գտնւում էր Գուրգէնի մօտ»15:

Իր զինակիցներին հրաժեշտ տալու ու վերջին բարեմաղթանքները հղելու նպատակով` նրանց ճանապարհելու էր եկել նաև «Խանասորի արշավանք»-ի նախաձեռնող ու կազմակերպիչ Նիկոլ Դումանը: Նա, իհարկե, ուզում էր, որ նրանք մնային և մասնակցեին արշավանքին, բայց խմբի անդամների, հատկապես Գուրգենի Երկիր մեկնելու համոզմունքն ու ցանկությունն այնքան անսասան էին ու, որ ստիպված էր համակերպվել այդ իրողությանը և գալ ու ճանապարհել մարտադաշտ մեկնող զինակիցներին:

Վերհիշելով իր համար այդ անմոռանալի և հիշարժան պահը՝ խմբի անդամ Արամայիսը նշում է. «Վերջին րոպէին նա կանգնեց մէր առաջ, նայեց մեզ մի անմեկնելի փաղաքշող հայացքով, ապա ղեկաւարող խօսքեր ուղղելով՝ խորհուրդներ տուաւ, եւ երբ ձայնը մատնեց նրա հոգեկան դրութիւնը, որ այնքան վարպէտորէն միշտ ծածկել գիտէ, մօտեցաւ մեզ, ու չհամբերեց, այլ համբուրեց բոլորիս մէկ-մէկ, եւ մենք ճանապարհ ընկանք՝ տանելու մէզ հետ Նիկօլի ոգին, որ կարծես համբույրի հետ առատօրէն մտցրեց մեր սիրտը»16:

Մարտական խումբը Վազգենի և Գուրգենի առաջնորդությամբ գիշերը դուրս է գալիս Սալմաստի Փայաջուկ գյուղից ու Խոյի ուղղությամբ շարժվում դեպի Սբ. Թադեի վանքը: Նրանք երեք օր մնում են վանքում, ուր նրանց է միանում Փարամազի գլխավորած 40 մարտիկներից բաղկացած հնչակյանների մարտախումբը: Մարտախմբի առաջնորդներ Վազգենը, Գուրգենն ու Փարամազը խորհրդակցելով որոշում են իրենց գործողությունն երի հետագա ծրագիրը: Նկատի ունենալով, որ անհամեմատ դժվար կլիներ մեծաքանակ խմբով (80 հոգի) աննկատ ու առանց միջադեպի անցն ել թուրք-պարսկական սահմանը, նպատակահարմար են գտնում «...քանի որ դաշնակցական խումբն իր հետ վալադներ ունի, ամենից առաջ սահմ անն անցնի, մինչև Բերկրի գաւառի Կիւր Ձոր գիւղը, որտեղից եւ վալադները պիտի վերադառնան ու Հնչակյաններին առաջնորդեին»17:

Դաշնակցականների խումբն առաջինն է դուրս գալիս Սբ. Թադեի վանքից և մյուս օրը հասնում Մակուի շրջան, Խանասորի դաշտի հարևանությ ամբ ու հանգիստ առնում ինչ-որ աղլում (ոչխարներ պահելու տեղ-Հ.Գ.): Նույն պահին հեռվից լսվում են հրացանների կրակոցների ձայները: Վազգենը, որ տեղյակ էր այդ օրը ծավալվող իրադարձություններին, ստուգում է ժամացույցը և, հուրախություն մարտիկների, հայտնում, որ համազարկերը տեղու ե իենց մարտական ընկերները, որոնք հարձակվել են Խանասորի դաշտում գտնվող Շարաֆ բեկի «Մազրիկ» ցեղի վրա: Լսելով իրենց խմբապետի հաղորդածը «... կռւի ծարաւ հայդուկները «կեցցե՜» են գոռում»18:

Ցերեկը նրանք անցկացնում են աղլում, իսկ երեկոյան ճանապարհ ընկնում և երեք օր անց հասնում Աբաղայի դաշտ՝ Բերկրի գավառ, Վանա լճի արևելյան կողմում գտնվող Սպահան լճի մոտ: Արշալույսին հայ մարտիկն երին նկատում է հեռվում գտնվող մի քուրդ ու այդ մասին շտապում հայտն ել մերձակայքում գտնվող քուրդ աշիրեթներին: Ֆիդայիները, կանխատեսելով իրենց սպառնացող վերահաս վտանգը, բարձրանում են Սպահան լճի հարևանությամբ գտնվող սարը, դիրքեր գրավում և պատրաստվում մարտի: Նրանք նախորդ կռիվների փորձառությամբ հրաշալի գիտեին, որ թշնամին իրենց երկար սպասեցնել չէր տալու: Նրանք չէին սխալվում. շուտով սարի հետևից հայտնվում են քուրդ հեծյալները և կարծես զուտ հետախուզություն կատարելու նպատակով շրջում են սարի չորս կողմերը և դեպի սարն ի վեր կրակոցներ արձակում: Ֆիդայիներն, անկարող լինելով հանգիստ դիտել քուրդ հեծյալների համարձակ տեղաշարժերը, մոսինների հեռահար հարվածներով ձիերից վայր են գլորում քրդերից մի քանիսին: Շատ չանցած` մարտադաշտում են հայտնվում հարյուրավոր զինվորներ ու քուրդ հեծյալներ ու գրոհում սարի բարձունքներում դիրքավորված հայ մարտիկների վրա: Քաջավարժ 40 ֆիդայիների համար, որոնք զինված էին հեռահար մոսիններով, և յուրաքանչյուրն ուներ ավելի քան 600 փամփուշտ, սարսափելի չէին հակառակորդի հարձակումները: Նրան հեռահար ու անվրեպ հարվածները հեշտությամբ կասեցնում են թուրք զինվորների ու քրդերի` սարն ի վեր առաջանալու բոլոր փորձերը:

«Կռիւը,- նշում է «Դրօշակ»-ի հոդվածագիրը, - տեւեց մինչեւ իրիկւան մութը: Հաւար շատ տեղերէ հասաւ, երեք կողմերէ պաշարւեցանք, բայց այնքան հեռաւորութիւնով՝ որ մեզ վրայ արձակած գնդակներէն շատ քչէր մէզ կը հասն էին: Կարելի է ըսել թէ մօսինը հիապէս ցոյց տւաւ այդտեղ իր շնորհքը»19:

«Սպահան լիճ» կռվում, համաձայն կռվի մասնակից Սահակ Ավետիսյանի, իր համարձակ գործողություններով հատկապես աչքի է ընկել Գուրգենը, որն անընդհատ անցնելով մի դիրքից մյուսը, անձնական օրինակով ոգևորել ու սխրանքի է կոչել զինակիցներին: Ս. Ավետիսյանի պատմելով` այդ կռվին թշնամու կողմից մասնակցել են նաև կանայք, որոնք փամփուշտներ մատակարարելով՝ ոգևորում էին իրենց ամուսիններին: Ֆիդայիները, թեև համաձայն ընդունված անխախտ օրենքի, երբեք զենք չէին բարձրացնում կանանց վրա, բայց այս անգամ, չհանդուրժելով նրանց պահվածքը, համազարկեր են տեղում ու ստիպում քրդուհիներին` լքել մարտադաշտը 20:

Երեկոյան, մութն ընկնելուն պես, կռիվը դադարում է: Ֆիդայիները, բազմաթիվ թուրքերի ու քրդերի գնդակահարելով, չեն ունեցել որևէ զոհ և անգամ վիրավոր: «Թշնամին, - շարունակում է «Դրօշակ»-ի հոդվածագիրը, - հեռացաւ, իսկ մենք ինչու՞ շարունակեինք սկսած գործը, այս հարցը մէզ կըտանջէր:

Ի՞նչ ընել: Սահմանագլուխը սկսած էր արդեն գործը (նկատի ունի «Խանասորի արշավանքը»-Հ.Գ.), իսկ մենք մտադրւած էինք Վան հասնիլ, եւ եթէ սահմանագլխի մէր ընկերներու Մէծ Արշաւանքի առթիւ կառաւարութիւնը իր թոյնը քաղքին վրայ թափէր, կարողանայինք պաշտպանել անտէր հայ ժողովուրդը»21:

Իրենց ստանձնած հանձնարարությունը կատարելու նպատակով ֆիդայիները իջնում են սարից և ուղևորվում Վան: Ճանապարհին նրանք տեղեկանում են Մեծ Արշավանքի հետևանքով քրդական «Մազրիկ» ցեղի բնաջնջման իրողության մանրամասները և աճապարում շուտով հասնել Վան՝ սպառնացող աղետից պաշտպանելու քաղաքի հայ բնակչությանը: Վանի թուրք իշխանությունները, վաղօրոք տեղեկանալով դեպի Վան ուղևորվող ֆիդայիների մասին, նրանց մուտքը խոչընդոտելու նպատակով՝ զինվորական ու ոստիկանական ուժերով փակում են քաղաք տանող բոլոր մուտքերը: Չնայած նրանց ձեռնարկած քայլերին, հայ մարտիկներին` այնու ամենայնիվ, հաջողվում է մուտք գործել քաղաք:

Հարց է ծագում. Եթե Վանի ողջ ելքերն ու մուտքերը խստորեն հսկում էին թուրք զինվորական ու ոստիկանական ուժերը, ապա 40 զինավառ մարտիկն եր ինչպե՞ս կարողացան աննկատ թափանցել քաղաք: Միթե թուրք իշխանությունն երն անզոր էին խոչընդոտել, որպեսզի ֆիդայիները չհայտնվեին քաղաքում: Ամենայն հավանականությամբ, նահանգի իշխանությունների համար ֆիդայիների ներկայությունը քաղաքում, ինչ-որ իմաստով, նպատակահարմ ար էր: Նրանք հարմար պատրվակ էին փնտրում եվրոպական տերությունն երի հյուպատոսներին, ի դեմս ֆիդայիների, ցույց տալու օսմանյան տերությ ան դեմ ապստամբություն կազմակերպող հայ հեղափոխականներին, որոնք, համաձայն հորինած վարկածների, իրենց հակապետական անօրինական գործողություններով ապակայունացնում էին կայսրության անդորրն ու հրահրում ազգամիջյան բախումներ: Իսկ թուրքական քարոզչությունը, ինչպ ես հայտնի է, Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում և Արևմտահայաստանում կենսագործած հայաջինջ քաղաքանությունն արդարացնելու համար պատճառներ հորինելիս մատնանշում է նաև քուրդ աշիրեթներին, որոնց հայության նկատմամբ թշնամանքով էին տրամադրել ազգամիջյան ընդհարումներ հրահրող հայ հեղափոխական կազմակերպությունները:

Հայ մարտիկները մուտք են գործում քաղաք, և Վանի նահանգի իշխանությունները սկսում են ուղիներ որոնել՝ բանակցելու նրանց հետ: Այս անգամ ևս, ինչպես 1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, որպես միջնորդ, դարձյալ հանդես է գալիս անգլիական հյուպատոսը: Քանի որ հայ մարտիկների առաջնորդները Վազգենն ու Գուրգենն էին, ուստի նահանգապետի և հյուպատոսության ներկայացուցիչներն աշխատում էին հանդիպել ու բանակցել հենց նրանց հետ:

«Քաղաք մտնելէն ետքը, - նշում է «Դրօշակ»-ը, - անգլ. պատկառելի հիւպ ատոսը Մըստըր Ալէնի միջոցով փափաք յայտնեց խմբապետին հետ տեսակցութիւն մը ունենալ: Երբ այդ տեսակցութիւնը մերժւեցաւ եւ ազդու կերպով ցոյց տրւեցաւ այն որոշ պատճառները՝ որով իրաւունք կունենար Դաշնակցութիւնը չվստահիլ իրենց եւ կարեւորութիւն չտալ, հիւպատոսը կակղեցաւ, փրփրեցաւ, ակռաները կրճցրուց, բայց ի՞նչ օգուտ, իր կրակը չէր ազդէր ֆէդայիներուն»22:

Ֆիդայիների համակրանքը շահելու և Վազգենի հետ տեսակցելու նպատակով հյուպատոսը մի գրություն է ուղարկում նրան, որտեղ իր հիացմունքն է արտահայտում թուրք-պարսկական սահմանագլխին հայ հեղափոխականների կատարած քաջագործությունների մասին (նկատի ունի «Խանասորի արշավանքը»- Հ.Գ.), որը, ըստ հյուպատոսի խոստովանության, մեծ արձագանք էր գտել և հուզում առաջացրել Եվրոպայում: Հյուպատոսը ընդգծում է, որ «Անգլիոյ եւ Ֆրանսիայի մէջ առաւելապէս համակրելի եղան, երբ ստուգւեցաւ մանաւանդ թէ յեղափոխականները ամենայն ազնւութեամբ չէն ուզած սպանել ոչ կին…»23:

Դիտավորությամբ գովեստի խոսքեր շռայլելով հայ հեղափոխականների հասցեին ու միաժամանակ քննադատելով քրդերի իրականացրած ջարդերը՝ Անգլիայի հյուպատոսը Վազգենին և Գուրգենին է ներկայացնում իշխանություններին հանձնվելու Վանի նահանգապետի առաջարկությունը, ընդսմին խոստանալով հարթեցնել հակասությունները երկու կողմերի միջև ու միաժամանակ պատրատակամություն հայտնում գործն ավարտել խաղաղությամբ ու հաշտությամբ: Այդ ժամանակ Վանի նահանգը , հանձինս չերքեզ Շեմսեդին բեյի, թեպետ արդեն ուներ իր նոր անշանակ կուսակալը, բայց փաստական իշխանության ղեկը դեռևս պատկանում էր կայսրական քննիչ, Վանի կուսակալության փոխանորդ Սաադեդին փաշային, որը սուլթան Համիդի կողմից «...հայ երեւակայական ապստամբութիւնը զսպելու, 8-10.000 անմեղ անձերի կոտորածի, հարիւրաւոր կոյսերի եւ պատանիների առեւանգումի, հազարաւոր տների աւերակ դարձնելու, ամբողջ Վանի գաւառը կողոպտելու եւ վայրագ գործ երի առթիւ,- բարեհաճեց ի նշան կայս. գոհունակութեան շնորհել նորան Օսմանիէի ականակուռ աւագ պատւանշանը...»24:

Անգլիայի հյուպատոսի խոստումներն այլևս չէին կարող որևէ մեկին հավատ ներշնչել: Այդ նույն հյուպատոսի միջամտությունն ու խոստումները դույզն-ինչ չխոչընդոտեցին Վանի իշխանություններին` թուրքակական կանոնավոր զորքի և քուրդ աշիրեթների ուժերով կազմակերպելու դեպի Պարսկաստան գնացող Ավետիսյանի, Պետոյի ու Մարտիկի գլխավորած մարտախմբերի և 800 վանեցիների ջարդը:

«Վերջնապէս, - փաստում է «Դրօշակ»-ը, - մերժողական պատասխան տրւեցաւ թէ՛ հիւպատոսին, եւ թէ՛ կառաւարութեան: Բան մը պատահած չէ դեռ»25:

Այս անգամ, բարեբախտաբար, քաղաքում ֆիդայիների ներկայությունը տեղիք չի տալիս նոր բախումների ու արյունահեղության: Հավանաբար, Վանի թուրք իշխանությունների համար հարմար հնարավորություն էր ընձ եռնվել ի ցույց աշխարհի և Եվրոպական տերությունների հյուպատոսնե- րի, իրեն ներկայացնել որպես «Խաղաղության և օրինապահության» պահապան՝ ներողամիտ ու արդարադատ իշխանավոր, իսկ հայ հեղափոխ ականներին` որպես օրինական իշխանության դեմ ապստամբություն կազմակերպողների և ազգամիջյան թշնամանք սերմանողների: Վերոհիշյ ալ դեպքերից հետո Վազգենը մնում է գործելու Վանում, իսկ Գուրգենը ուղևորվում է դեպի Տարոն ու Սասուն:

Հեղափոխական գործունեություն ծավալելու նրա երազանքների վայրը Հ.Յ.Դաշնակցության կողմից հայ ժողովրդի ազատագրական պայքարի կենտրոն հռչակված Սասունն էր ու Տարոնը և այդ պատճառով 10 մարտիկն եր (Գուրգենի խմբի կազմում էր նաեւ Անդրանիկը - Հ.Գ.) գլուխ անց ած ուղևորվում է Ախլաթ ու միանում Աղբյուր Սերոբի խմբին:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տե’ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 314, ց. 2, գ. 2:
2. Նույն տեղում:
3. «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան», հ. 1, Պոսթըն, 1939, էջ281:
4. «Պատմագրութիւն Հ.Յ. Դաշնակցութեան»,1990. հ.Ա, հ.Ա, էջ305
5. Ռուբէն, նշվ. աշխ., հ.2, էջ120:
6. «Դիւան Հ.Յ. Դաշնակցութեան», հ. 2, էջ 636:
7. ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 314, ց. 2, գ. 2, էջ 177:
8. Նույն տեղում, էջ207:
9. Նույն տեղում:
10. Տե’ս Ռուբէն, նշվ. աշխ., հ.2, էջ120:
11. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 267
12. Ռուբէն, նշվ. աշխ., հ.2, 1973,էջ120:
13. «Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան, 1890-1950», էջ 396:2. «Խանասորա Վարդան», էջ 157
14. Տե’ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 314, ց.2, գ.2:
15. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ285:
16. Արամասյիս, «Զարհուրելի ոճիրը», 1916, էջ164:
17. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ287:
18. Նույն տեղում:
19. «Դրօշակ», 1897, թիւ 12, էջ100
20. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 287:
21. «Դրօշակ», 1897, թիւ 12, էջ100:
22. Նույն տեղում:
22. Նույն տեղում:
23. Նույն տեղում:
24. «Արաքս», 1898, գիրք Ա, Ս. Պետերբուրգ, էջ120:
25. «Դրօշակ», 1897, թիւ 12, էջ100:


ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՋԵՐ ՆՐԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ, ԵՐԵՎԱՆ 2011թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2340
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԿԱՄՈ - ՍԻՄՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՇԱԿԻ Ծնվ. 15(27).05.1882թ., Գորի:Մահ. 14.07.1922թ., Թիֆլիս, զոհվել է ավտովթարից:Հեղափոխական: ՌԱԴԲԿ անդամ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott