2.4. ՍԱՍՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

1904 թ. Սասունի ապստամբությունը առանձնահատուկ տեղ է գրավում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի ազգային - ազատագրական պայքարում: Կարելի է աներկբա պնդել, որ իր ծավալով, ընդգրկումով, հետևանքներով և մանավանդ ձեռք բերած ժողովրդականությամբ ու հնչեղությամբ Սասունի ապստամբությունը Հ. Յ. Դաշնակցության կողմից Երկրում կենսագործած ամենանշանակալի և ծավալուն մարտական գործողությունն է: Եթե գնահատենք Սասունի ապստամբությունն իր ամողջականությամբ ու հետևանքներով, ապա ի թիվս այլ հարցերի պիտի պատասխանել նաև հետևյալների.

1. Ի՞նչու և ինչպիսի՞ հանգամանքներում կազմակերպվեց Սասունի ապստ ամբությունը:
2. Հնարավո՞ր էր խուսափել ապստամբությունը սկսելուց և այն ձեռնարկ ել՝ սպասելով առավել հասունացած նախադրյալների ու նպաստավոր պայմանների:
3. Ազատագրական պայքարին բերած նպաստները և հետևանքները: 1894 թ. Սասունի ինքնապաշտպանությունն ու 1904 թ. ապստամբությունը, որը նույնպես վերածվեց ինքնապաշտպանության, ունեին իրենց որակական առանձնահատկությունները և էապես տարբերվում են միմյանցից: 1894 թ. տեղի ունեցած դեպքերի ժամանակ, որը բացառապես ինքնապաշտպանական բնույթ ուներ, օսմանյան տերության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիները իրենց գործողություններում առաջնորդվել են Սասունի առաջնորդների կամքով ու որոշումներով, թեպետ այնտեղ էր հնչակյան Մեծ Մուրադը: 1904 թ. Սասունի ապստամբությունը, կազմակերպվել է Հ.Յ.Դաշն ակցության գործուն մասնակցությամբ և ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ:

Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր ղեկավարության տարիներին կարողացավ խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը, հարաբերական իմաստով, զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից: Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրում էր համեմատաբար խաղաղ պայմաններում: Սասունում կազմակերպվող ապստամբությունը կարելի էր ավելի ուշ սկսել, ժամանակ շահել և առավելագույնս նախապատրաստվել, եթե ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի ներկայացուցիչներն ու ֆիդայիները գործեին համերաշխ, փոխհամաձայնեցված և ընտրեին ժամանակի պահանջներին ու յուրահատկություններին համահունչ մարտավարություն:

Ապստամբության կազմակերպման վերաբերյալ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակ կենտր. կոմիտեի անդամները պաշտպանում էին հակոտնյա տեսակետներ, որոնք պայմանավորված էին հիմնականում հետևյալ խնդիրներով.

1. Ապստամբություն սկսելու ժամկետները:
2. Ապստամբությանը մասնակցող, նրա մեջ ընդգրկվող շրջանները: ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը: Համաձայն նրանց առաջարկած ծրագրի, պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին ոչ միայն Դուրան-Բարձրավանդակի, այլ նաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականը: Նրանք գտնում էին, որ եթե ընդարձակվի ապստամբություն բարձրացրած շրջանների շրջանակները, ապա հակառակորդը հարկադրված կլինի իր ուժերը ցրել ավելի մեծ ճակատի վրա, և «Այսպիսով հույս կար, թե դիմադրութիւնը կարելի պիտի ըլլա ոչ միայն դյուրացնել, այլ նաեւ երկարաձգել»1:

Այս տեսակետը պաշտպանողների դիրքորոշման մեջ բացակայում է ամենակարևոր փաստարկը. Ինչպե՞ս, ի՞նչ ուժերով էին նրանք պաշտպանելու առավել մեծ, ծավալուն ընդգրկում ունեցող ապստամբ շրջանների տարածքը, եթե այդ ժամանակ Դուրան-Բարձրավանդակի մարտական ուժերը ունեին սահմանափակ քանակությամբ զենք ու զինամթերք: Անդրանիկը մասնակցել է 1903 թ. Գելիեգուզանի մերձակա Ռըշկներ կոչված վայրում տեղի ունեցած ժողովին և հետևաբար տեղյակ էր, որ ժողովում որոշվում է տալվորիկցիներին հանձնել ընդամենը 30, գելիեգուզանցիներին 70, իսկ մյուս գյուղերին ավելի քիչ քանակության զենք: Այսինքն, այդ ժողովը մեկ անգամ ևս փաստում է, որ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակ կենտր. կոմիտեն հայ բնակչությանը կարող էր տրամադրել խիստ սահմանափակ քանակությ ամբ զենք ու զինամթերք2:

Ամենայն հավանականությամբ այս տեսակետը պաշտպանողներն առաջնոր դվել են հայդուկային-պարտիզանական կռիվներ մղելու մարտավարությ ամբ և այնքան էլ հաշվի չեն առել ու արժևորել ապստամբության և հայդուկային-պարտիզանական կռիվների առանձնահատկություններն ու տարբերությունը և նրանցից բխող հետևանքները:

Դուրան-Բարձրավանդակի գործիչների մյուս մասը Հրայրի գլխավորությ ամբ պաշտպանում է ճիշտ հակառակ տեսակետը: Նրանց կարծիքով «...գործը սկզբեն իսկ արդեն վիժած պետք է նկատել, քանի որ պայքարը կառավարության դեմ կմղվի չափազանց աննպաստ պայմաններու մեջ: Հրայրը աննպաստ կհամարեր մասնավորապես այն, որ հեղափոխական դրոշ բարձրացնողները միայն հայերն են եւ ոչ նաեւ մյուս ցեղերը...»3:

Հրայրը գտնում էր, որ քանի դեռ Դուրան-Բարձրավանդակի շրջաններն կազմակերպված ու պատրաստ չէին, և տակավին լուծված չէր Վասպուրականի և Բիթլիսի հետ միասնական ճակատ ստեղծելու խնդիրը, պիտի «...ընտրել փոքրագոյն չարիքը եւ ջանալ քիչ վնասով դուրս գալ»4:

Սթափ գնահատելով ժամանակաշրջանի յուրահատկությունները, Երկրում և մասնավորապես Դուրան-Բարձրավանդակում գործող ՀՅԴ կառույցն երի, մարտական ուժերի իրական ուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ժողովրդի կազմակերպվածությունն ու տրամադրվածութունը, Հրայրը պահանջում է հանգիստ թողնել ու չվտանգել Դուրան-Բարձրավանդակի մյուս շրջանները և շարժումը սահմանափակել միմիայն Սասունով: Կարելի է պնդել, որ շնորհիվ Հրայրի հեղինակության, խոհեմ ու կշռադատված գործ ելակերպի Դուրան-Բարձրավանդակի մյուս շրջանները չմասնակցեցին կռիվներին և դրանով իսկ զերծ մնացին անխուսափելի կոտորածներից:

ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեի անդմամ Վահան Փափազյանի հուշերից պարզվում է, որ այդ ժամանակ ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեն դիմել է իրենց և հետաքրքրվել՝«...թե Վասպուրականը ի հարկին կրնա՞ր արձագանք տալ Սասունին, թշնամիի ուժերը բաժանելու եւ ձեռնարկին ավելի եւ օգտակար ծավալ տալու նպատակով»5:

ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեն ՀՅԴ «Լեռնապար» կոմիտեի ներկ այացուցիչ Իշխանի բացակայությամբ, քննարկում է ՀՅԴ «ԴուրանԲարձրավանդակ» կենտր. կոմիտեի առաջարկությունը, և «...անհնար չգտավ նման քայլ – կը խորհվեր Ոստանը գրավել իւր լեռներով եւ ապա հաջողութեան պարագային հարձակիլ Վանի վրայ»6:

Ուշագրավ է, որ համանման գործողություն ձեռնարկելու վերաբերյալ չկա որևէ Ընդհանուր ժողովի կամ գոնե ՀՅԴ բյուրոյի որոշում: Տվյալ պարագայում ՀՅԴ ապակենտրոն կառույցները պիտի իրենք կենսագործեին մի այնպիսի գործողություն, որը կարող էր արևմտահայության համար ունենալ ճակատագրական նշանակություն: Եթե իրագործվեր «Շամ» կենտր. կոմիտեի մտահղացած ձեռնարկը, ապա այն պիտի ղեկավարեր Իշխանը: Ազատագրական պայքարի գործիչների մեջ Իշխանը առավելապես հայտնի է իր տաքարյունությամբ, մարտական ձեռնարկներ կենսագործելու նկատմամբ ունեցած հակվածությամբ: Բայց այս պարագայում, Իշխանը կարողանում է սթափ գնահատել իրավիճակը, իրենց ունեցած հնարավորությունները՝ ուժերի սակավությունն ու զինամթերքի պակասը, և իրավացիորեն այդ ձեռնարկը որակում է վտանգավոր ու անիրագործելի7:

Վանի ՀՅԴ «Շամ» կենտր. կոմիտեն, առաջնորդվելով այդ առաջարկությունը քննարկելու նպատակով ստեղծված Հատուկ հանձնաժողովի տրված եզրահանգումներով, հրաժարվում է ձեռնարկել մասնակի մարտական գործողություններ, պատճառաբանելով, որ «...թիւրքերը հարաւեն եւ հիւսիսեն կրնան զօրք բերել եւ մեր վրան քշել պարսկական սահմանագլխի եւ Լեռնապարի հարաւային փեշերու քիւրդ բազմազան ցեղերը նախ անարգել կոտորել տալով Արճեշ-Բերկրի-Թիմար-Արճակ գաւառները հիւսիս են, Հայոց Ձոր եւ լեռնային գաւառներ արեւելքեն ու հարաւեն...»8:

1904 թ. հունվար-փետրվար ամիսներին տեղի է ունենում ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովը, որն իրավասու էր վերջնականապես վճռելու ապստամբության հետ կապված խնդիրները: Հայության համար այդ կարևորագույն նշանակություն ունեցող հարցը քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու համար Ընդհանուր Ժողովի պատգամավորները, բնականաբար, նախ պարտավոր էին լսել և հաշվի առնել ապստամբության կազմակերպմանը վերաբերող Բարձրավանդակի կարծիքն ու առաջարկությունները:

Ժողովում ապստամբությունից հրաժարվելու վերաբերյալ որևէ լուրջ առաջարկություններ չեն եղել: Այդ հարցում ժողովի մասնակիցների համար որպես գործունեության ուղենիշ մնում էին ՀՅԴ նախորդ Ընդհանուր ժողովում ընդունած որոշումները: Ժողովականները տարաձայնություններ են ունեցել՝ կապված ապստամբությունը սկսելու ժամկետների հետ: Ընդհանուր ժողովի մասնակիցների մի մասը պաշտպանել է Աշոտ Երկաթի ներկայացրած Բարձրավանդակի Պատասխանատու Մարմնի առաջարկություննեը, համաձայն որի.

1. Թուրք իշխանությունները, տեղյակ լինելով Սասունում տիրող կացությ անը, համապատասխան պատրաստություններ էին տեսել սկսելու մարտ ական գործողությունները:
2. Սասունում ապստամբությունը սկսելու համար քաղաքական պայմանները նպաստավոր են: Իրենց այդ տեսակետը հիմնավորելու համար Բարձրավանդակի Պատասխանատու Մարմինը այն համոզմունքն է հայտնում, որ գարնանը թուրքական տերության դեմ վերսկսվելու է մակեդոնական շարժումը, և Եվրոպական դիվանագիտությունը հարկադրված իր ուշադրությունը բևեռելու է արևելյան հարցի վրա, որով «...հայկական ո’րեւէ ապստամբական գործ կրնայ մեր հարցը կապել մակեդոնական հարցին» 9:
3. Եթե ապստամբությունը բռնկվի մակեդոնականի հետ միաժամանակ, ապա թուրք կառավարությունը հարկադրված կլինի մասնատել իր ռազմական ուժերը, որով հնարավորություն այլևս չի ունենա ողջ հզորությամբ հարձ ակվելու Սասունի վրա:
4. Ապստամբությունը ձգձգելու պարագայում Սասունում կենտրոնացած մարտական ուժերը կարող էին ցրվել և անկարելի կլիներ հաստատել կայուն կարգապահություն:

Մարտավարության հարցում Բարձրավանդակի ներկայացուցիչը անհր աժեշտ էր համարում որդեգրել հարձակողական գործելակերպ, որը հնարավորություն կընձեռեր. Ա. գրավել զինվորական առավել կարևոր և հուսալի դիրքեր,
Բ. անակնկալ և արագ հարձակումներով սարսափի մատնել թուրք ական զորքին եւ քրդերին,
Գ. հակառակորդից գրավել զենք ու զինամթերք,
Դ. «...տէր դառնալով քանի մը կարեւոր անցքերու՝ անկարելիության մատնել քիւրտերու հաստատուիլը Սասնոյ մօտերը... ուժ ցոյց տալով՝ մէկ քանի ցեղերու ստիպել հայ յեղափոխականներու հետ դաշնակցելու»10:

Հակադիր տեսակետ պաշտպանողները գտնում էին.
1. Թուրք կառավարության իրականացրած նախապատրաստական աշխ ատանքները դեռեւս հիմք չէին տալիս պնդելու, որ առաջիկա գարնանը թուրքական զորքերն անպայմանորեն կհարձակվեն Սասունի վրա: Առաջ անցնելով նկատենք, որ այս տեսակետը պաշտպանողները սխալվում էին: Սասունի վրա հարձակումներն արդեն սկսել էին:
2. Մակեդոնական հարցում նրանք իրավացիորեն պնդում էին, որ չի կարելի հաստատապես համոզված լինել, որ Մակեդոնիայում գարնանը անխուսափելիորեն կբռնկվի ապստամբություն: Բնավ չէր բացառվում, որ մակեդոնացիները փոխեին իրենց մարտավարությունն ու ապստամբության ժամկետը:
3. Եթե նույնիսկ մակեդոնական շարժումը վերսկսվեր գարնանը, ապա չէր բացառվելու, որ եվրոպական դիվանագիտությունը անտեսեր Հայկական հարցը և իր ուշադրությունը բևեռեր միայն մակեդոնականի վրա: Ելնելով այդ համոզմունքից՝ Բարձրավանդակի ընդդիմադիրները գտնում էին. «...աւելի նպատակայարմար էր մեր կողմէ ապստամբական որեւէ շարժում յետաձգել այնպիսի ժամանակի մը, երբ եւրոպական դիւանագիտութիւնը Թուրքիո մէջ ուրիշ գործ չունենալով ստիպուէր միայն մեր հարցով զբաղւիլ»11:

4. Այս տեսակետը պաշտպանողները իրավացի էին նաև գտնելով, որ Օսմանյ ան տերության համար մեծ դժվարություն չէր ներկայացնում կռվել Մակեդոնիայում և Հայաստանում`՝միաժամանակ: Առաջնորդվելով վերոհիշյալ փաստ արկումներով՝ նրանք առաջարկում են. «...եթէ Սասունը տարի մըն ալ պատր աստուի, նոր ուժեր հաւաքէ եւ երկրի միւս վայրերն ալ՝ ինչպէս Կիլիկիան՝ պատրաստուին միաժամանակ ոտքի ելլելու համար, աւելի մեծ շարժում կարելի կ’ըլլայ առաջ բերել, աւելի երկար դիմադրել եւ այդպիսով եւրոպական միջամտութիւնն ալ աւելի հաւանական կը դառնայ. մանաւանդ մեր ներկայ ուժերով չենք կըրնար մեծ գործեր կատարել Սասնոյ մէջ …»12:

Այս տեսակետի կենսագործումը, ինչ խոսք, ցանկալի էր, բայց ոչ համահունչ իրականությանը: Իհարկե, եթե ապստամբությունը բռնկվեր ոչ թե գարնանը, այլ ավելի ուշ, ապա անկասկած ավելի մեծ հնարավորություն կընձեռվեր առավելագույնս նախապատրաստվելու և երկարատև կռիվներ մղելու: Բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով: Մի՞թե թուրք իշխանությունները, որոնք քաջատեղյակ էին Սասունի անց ու դարձին, կհանդուրժեին և թույլ կտային, որպեսզի կայսրության ներսում գոյություն ունեցող ապստամբական օջախը առավելագույնս պատրաստվեր ու հզորանար:

Ապստամբության կազմակերպիչները հաշվի չէին առել մի կարևորագույն գործոն ևս. ցարական իշխանությունների դիրքորոշումն ու վերաբերմունքը հայ ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ: Ժամանակը ցույց տվեց, որ Սասուն մեկնող մարտական խմբերի ճանապարհին կանգնած ամենագլխավոր արգելապատնեշներից մեկը հենց ռուս սահմանապահ զորք երն էին, որոնց բախվելով ջախջախվում էին հայ մարտական ուժերը:

Քննարկելով ապստամբության վերաբերյալ արտահայտած տեսակետն երը՝ 3-րդ Ընդհանուր Ժողովը միաձայն որոշում է. «...տալ Բարձրավանդակի Պատասխանատու Մարմնի լիազօրութիւն ընտրելու այն ուղղութիւնը, որ ինք յարմար կը տեսնէ առաջիկայ գարնան համար, դնելով անոր տրամադրութեան տակ պէտք եղած միջոցները …»13:

Միաժամանակ, հաշվի առնելով «Դուրան-Բարձրավանդակ»-ի ներկայացրած պահանջները, Ընդհանուր Ժողովը որոշում է.

1. «Ձիաւոր խմբով կամ որեւէ ուրիշ միջոցով Սասուն հասցնել ուժանակ, ռումբ, հրացանի մասեր, բերդանի գիլզէներ, 50000 մոսինի փամփուշտ եւ բերդանի փամփուշտ կարելի եղածին չափ մեծ քանակութեամբ …»:
2. «Որպեսզի Բարձրաւանդակի շարժումները չներկայանան արտաքին աշխարհի առջեւ իբր տեղական լեռնային բուռն ժողովրդի մը դժգոհութեան արդիւնք, այլ նկատուին հայկական բողոքի արտայայտութիւն, Ընդ. Ժողովը պարտականութիւն կը դնէ Թուրքիոյ սահմանակից մարմիններու վրայ՝ Սասնոյ շարժումները սկսելուն պէս, խորհրդակցութեամբ Բարձրաւանդակի Պատասխանատու Մարմնի հետ, օժանդակել երկրի շարժումին՝ յարձակողական այլեւ այլ կռուի կամ տեռորի բնաւորութիւն կրող ձեռնարկներով, թէ’ սահմանի վրայ, թէ’ Տաճկաստանի սահմանակից վայրերու մէջ» 14:

ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեն բացի ապստամբությունը սկսելու առաջարկությունը հիմնավորող փաստաթղթից, Թորգոմի և Կայծակ Վաղարշակի միջոցով ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոներին, Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեին է ներկայացնում 15 կետերից բաղկացած պահանջագիր-առաջարկություններ15:

Այդ փաստաթղթում առավել ուշագրավ են հետևյալ կետերը.
1. Ժամանակաշրջանի թելադրանքով ներկայացրած պահանջների մեջ առաջնահերթը վերաբերում է Սասունին զինական ուժեր, զենք ու զինամթերք տրամադրելու խնդրին:

Ա. Սասուն ուղարկելու նպատակով անհապաղ պետք է կազմակերպել մարտական խումբ, որը մինչև գարուն պիտի մնար Բայազետի շրջանում: Նրա անձնակազմի քանակը չպետք է 500 մարտիկներից պակաս լիներ16:

Բ. Որպեսզի Երկրի հետ կապը գործեր անխափան, Դուրան-Բարձրավանդակի ընկերներն առաջարկում են փորձառու և կարող գործիչներից կազմել Զինվորական կոմիտե, որն իր տրամադրության տակ մշտապես ունենալով անհրաժեշտ տեղեկություններ ու միջոցներ՝ կարողանա ժամանակին կազմակերպել ու տեղ հասցնել պահանջվող օգնությունը:

Գ. Դուրան-Բարձրավանդակի ընկերները գտնում են, որ մարտական ուժերը պետք է պահել ոչ միայն կենտրոնացման վայրում, այլ նաև Սալնո Ձոր (Բիթլիս) և Ախլաթի շրջաններում: Ըստ նրանց, այդ խմբերը պիտի «... կարող անան հարկ համարուած դեպքում փոքրիկ ցոյցեր անել»:
Դ. Վանում և Ատրպատականում պահեստավորած զենքն ու զինամթերքը տեղափոխել Սասուն, «...ոչ մի փամփուշտ ու հրացան չթողնելու պայմ անով Շամիրում (նկատի ունեն Վասպուրականը-Հ.Գ.)»17:

Կասկած լինել չէր կարող, որ թուրք իշխանությունները Սասունի վրա հարձ ակումներ ձեռնարկելու դեպքում, կօգտագործեին նաև թնդանոթներ: Նման իրավիճակում հաջողությամբ կռվելու համար հարկավոր էր հայդուկներին զինել առավել կատարելագործված զենքերով և «...պայթուցիկ նիւթերից ձեռք բերել ամենակատարելագործուածները, նաև կանօնաւոր զէնքեր բոլորը նոր սիստեմի (որքան հնարաւոր է Բերտանի կամ Չախմախլի չլինի)»18:

2.Կազմակերպական Խնդիր.
Ա.Ժողովրդի հետ աշխատելու համար Սասուն գործուղել մտավորական ուժերի, որոնց ներկայությունը Դուրան-Բարձրավանդակում ավելի շատ էր անհրաժեշտ, քան Վասպուրականում կամ Երկրի մեկ այլ գավառում:

Բ. Սասուն տանող ուղիների վերահսկողության պատասխանատվությունը հանձնարարել այնպիսի անհատների, որոնք ծանոթ էին իրենց վստահված շրջաններին և ի զորու կատարել տրված հանձնարարությունն երը: Փաստաթղթում նույնիսկ նշված են նաև այն անհատների անունները, որոնք պիտի պատասխանատու լինեին այս կամ այն շրջանի և ուղղության համար:

Գ. Դուրան-Բարձրավանդակի ընկերներն առաջարկում են Կովկասից և Սալմաստից մինչև Սասուն ընկած որոշ շրջաններում ստեղծել թռուցիկ խմբեր:

«Թռուցիկների,-նշվում է փաստաթղթում,-գործունեութեան վայրերը հնարաւոր եղածին չափ կենտրօնացման կետից հեռու պիտի լինեն. նրանց համար գործունեութեան վայր ընտրել Ախլաթը, Բուլանուխ, Բաղեշն ու Խնուսը: Բաղեշի, Բուլանուխի եւ Ախլաթի համար 20-30, իսկ Խնուսի եւ Դաշտի համար տասն եւ հինգական մարդ...»19:

3. Ցուցական և քարոզչական բնույթի գործողություններ: Քանի որ Եվրոպական տերությունների ուշադրությունը Երկրում կատարվող իրադարձությունների և Հայ Դատի վրա բևեռելու անհրաժեշտությունը ՀՅԴ - գործունեությունում առանձնահատուկ տեղ էր գրավում, ուստի համաձայն փաստաթղթի 8-րդ և 9-րդ կետերի առաջարկում են «Աշխատել հնարավորութիւնն եր ստեղծել Փոքր Ասիայում մեկ-մեկ թռուցիկներ պատրաստել եւ գործել ի նկատի ունենալով , որ յիշեալ տեղերի գործունեութիւնը աւելի կարող է նպաստ աւոր լինել այն պատճառով, որ այդ իսկ կետերում Եւրոպական շահերը կարող են աւելի վնասւել, եւ որ նորանց այդ շահեկան վնասումը առաջ կը բերի անպատճառ դիպլօմատեական միջամտութիւններ Եւրոպայի կողմից... »20:

4.Դուրան-Բարձրավանդակի ընկերները կարևորում են հայ ազգային-քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը և այդ նկառումով առաջարկում են «Համերաշխութիւն կայացնել հնչակեան գործիչների հետ եւ եթէ հնարաւոր է գործունէութիւնների դեպքում կապ հաստատել նրանց հետ»21:

5. Նկատի ունենալով, որ կռիվների հետևանքով Տարոնի և Սասունի հայ բնակչությունը թուրք զինվորների ու քուրդ հրոսակների բռնությունների պատճ առով հարկադրված կարող էր լքել իրենց բնակավայրերը, նրանք առաջարկում են նաև «Գաղթականութեանը պարսկական սահմանում հաստատելու համար աշխատել անպայման»22:

ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովը հաստատում է Սասունում ապստամբություն կազմակերպելու մասին նախորդ Ընդհանուր ժողովում ընդունած որոշումը: Եթե ՀՅԴ-ն հրաժարվեր և հետ կանգներ ապստամբություն կազմակերպելուց, դա անկասկած նշանակում էր հրաժարում իր մարտավարությունից և կուսակցության համաժողովներում այս հարցի վերաբերյալ ընդուն ած որոշումներից:

Սխալ կլինի ընդունել, որ Օսմանյան կայսրության և այդ ժամանակահատվ ածում նրա հետ համագործակցող ցարական իշխանության համապատասխ ան ծառայությունները կարող էին տեղյակ չլինել Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի ընդունած այդ որոշմանը: Հայ ազգային կուսակցությունների գործունեությանը հետևողականորեն հետևող թուրք իշխաննություններն անշուշտ տեղյակ էին Սասունը որպես ուժերի կենտրոնացման վայր ընտրելու ՀՅԴ որոշմանը: Բնականաբար պիտի ձեռնարկվեին կանխարգելիչ քայլեր և հնարավորություն չընձեռեին հայ հեղափոխական կազմակերպություններին մարտական ուժեր կենտրոնացնել կայսրության տարածքում:

Այսուհանդերձ, հարց է ծագում. ինչու՞ թուրք իշխանություններն ավելի վաղ` 1903 թ. փորձեր չձեռնարկեցին հարձակվելու Սասունի վրա:

Վ. Բայբուրդյանը իր Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում աշխատությունում քննարկելով այդ հարցը, մեջբերում է Էրզրումում անգլիական հյուպատոսի ուշագրավ վկայությունը, որն ըստ իս, կարող է լինել այդ հարցի փաստարկված պատասխանը:

Համաձայն անգլիական հյուպատոսի վկայության «Մի նոր գիծ է մուտք գործել ընդհանուր դրության վերջին ամիսների ընթացքում. դա քրդերի աշխ ատակցությունն է հայերի հետ: Հայտնի է, ու եթե թուրք կառավարությունը այս ամառը հրաժարվեց Սասունի վրա հարձակվելու մտքից, դրա պատճառն երից մեկն էր քրդերի անսպասելի դիրքը, որոնք մերժեցին իրենց աջակցությունը առաջարկված հարձակման համար»23:

Քուրդ ցեղախմբերի վրա զգաստացնող ազդեցություն է գործել Սասունի 1894 թ. դեպքերից հետո Եվրոպական տերությունների ներկայացուցիչների այցելությունը Սասուն, և թուրք իշխանությունների կողմից հայ բնակչության ջարդը իրենց վրա բարդելու ամբաստանությունը:

Քուրդ ցեղախմբերին հայերի դեմ տրամադրելու նպատակով թուրք իշխանությունները ոչ միայն սիրաշահում ու շռայլ խոստումներ են տալիս նրանց, այլև հայ ֆիդայինների հետ գաղտնի կապեր հաստատելու կեղծ մեղադրանքով ձերբակալում ու բանտերն են լցնում մի շարք ցեղապետերի: Ավելին, թուրք իշխանությունները «…արյունարբու ու անսանձ տարրերից կազմակերպեց «Ջանբեզար» անունով տեռորիստական մի կազմակերպություն, որի խնդիրն էր անհնազանդ համիդիեների և առհասարակ կառավարության կամքին չենթարկվող քրդերի զինաթափումն ու ահաբեկումը»24:

1904 թ. հունվարի սկզբներին թուրքական կանոնավոր բանակի զորամասերն ու նրանց աջակցող քրդական հրոսակախմբերը, կենտրոնանալով Դաշտում, աստիճանաբար սկսում են պաշարել լեռնաշխարհը: Թուրք իշխ անությունները շատ ճիշտ են ընտրում Սասունի վրա հարձակվելու և այն հիմնահատակ կործանելու հարմար պահը:

1904թ. բռնկված ռուս-ճապոնական պատերազմը, Երկիր մեկնող հայ հեղափոխական գործիչների, մարտական ուժերի նկատմամբ ցարական իշխանությունների դրսևորած թշնամական վերաբերմունքը, ինչպես նաև Հայ Դատի հանդեպ արևմտյան տերությունների որդեգրած երկդիմի քաղաքականությունը, թուրք կառավարությանը հրաշալի հնարավորություն է ընձեռում՝ ոչնչացնելու Հ.Յ. Դաշնակցության կողմից հեղափոխականմ արտական ուժերի կենտրոնացման վայր ընտրված Սասունը:

Լեռնաշխարհի ինքնապաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար բազում կարևոր հարցերի շարքում պետք է լուծվեր ևս մեկը. ո՞վ պետք է առաջնորդեր Սասունի մարտական ուժերը: Գաղտնիք չէ, որ Սասունում գտնվողներից և ոչ մեկը իր հերոսական անցյալով և մարտական հարուստ կենսափորձով չէր կարող համեմատվել Գևորգ Չավուշի հետ, և միանգամայն բնական է, որ ժողովուրդն ու ֆիդայիների մեծ մասը հենց նրան էին ցանկանում ընտրել հրամանատար:

Lեռնականների շրջանում արդեն մեծ հեղինակություն էր ձեռք բերել նաև Սեբաստացի Մուրադը: Թեև Սասունի փաստական առաջնորդը, անտարակույս, Հրայրն էր, բայց տվյալ պահին, որպես մարտական ուժերի հրամանատարի գլխավոր թեկնածուներ, համարվում էին Գևորգ Չավուշը, Անդրանիկն ու Մուրադը 25:

Անդրանիկի թեկնածությանը, որպես Սասունի մարտական ուժերի հրամանատարի, դեմ է եղել Հրայր Դժոխքը26:

Սմբատ Բորոյանի հավաստմամբ «Մուրատը կը խնդրէր, որ հրամանատարութիւնը կը պատկանի Անդրանիկին, իբր ծանօթ տեղին, տեղացիներուն, եւ մանաւանդ՝ զինեալ ուժերուն... Սեպուհը եւ Մուրատը, առանձին տեսակցության մը մէջ, կրցան համոզել Անդրանիկը, որ նշանակուեցաւ ընդհանուր հրամանատար կռուող ուժերուն»27:

Անդրանիկի թեկնածությունը պաշտպանում է նաև Գևորգ Չավուշը, որի «…սկզբունքն էր ղեկաւարութիւնը թողուլ դուրսէ եկած ոյժի մը: Այս ուղղութ եամբ կը համոզէ բոլոր զինուորները, որ ենթարկուեն Անդրանիկին 28:

Գևորգ Չավուշի և Սեբաստացի Մուրադի վճռական պաշտպանությամբ Անդրանիկը ընտրվում է Սասունի մարտական ուժերի հրամանատար: Թուրքական իշխանություններին հարկավոր էր որևէ պատրվակ, մի փոքրիկ դիպված, որպեսզի շարժման մեջ դնեին Սասունի վրա հարձակվ ելու նպատակով առանձնացրած զորքերն ու ձեռնարկեին վճռական գրոհներ: Հունվարի սկզբներին հարմար պատրվակ ներկայանում է: «…դժբախտաբար, - նշվում է Մուշից Արևելյան Բյուրոյին ուղարկված նամակում (18 ապրիլ 1904 թ.)քիւրտի գիւղերի վրայ դիպուածով բախում ունեցանք եւ այդ ժամանակ 30-40 հոգի քիւրտեր սպանւեցան»29:

Կառավարությունն ու նրանց կամակատար քուրդ աշիրեթները անմիջապես օգտագործում են ընձեռված հնարավորությունը և «... 20 թափուրի չափ զօրք տեղս լեցուց եւ տակաւին կը շարունակին գալ ամեն կողմերէ... Նմանապէս քիւրտէր ամեն կողմերէ հաւաքուել սկսած են»30:

Մինչ կանոնավոր զորամասերի հարձակումները, հայ մարտական ուժերը կռիվներ են մղել ընդդեմ քուրդ հրոսակախմբերի: 1904 թ. հունվարի 10- ին քուրդ ցեղապետներից Մյուդիր Քոռ Սլոն իր աշիրեթով և 15 ոստիկանն երով ներխուժում է Հեղին, Արտկունք, Ընկուզակ և Իշխնձոր գյուղերը:

Դուրան-Բարձրավանդակում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Մանվելյանը Թորգոմին հասցեագրած 1904 թ. մարտի 30-ի նամակում, անդրադառնալով Լաճկանի կռվի մանրամասներին, գրում է. «Կռիւը սկսւաւ: Թեեւ շատ կըփափագէինք, որ երբէք քիւրտերու հետ գործ չունենանք եւ անոնց բարեկամութիւնը շահելու համար ջանք չէինք խնայէր, բայց ինչ օգուտ… Այդ կոյր վայրենիները գործիք եղան կառաւարութեան ձեռքը ու առաջին ընդհարումը տեղի ունեցաւ երեկ»31:

Ռազմական խորհրդի հանձնարարությամբ աշիրեթների դեմ հայ մարտ ական ուժերի մղած կռիվները ղեկավարել են Սեբաստացի Մուրադը, Գևորգ Չավուշը, Գոմսա Իսոն և Հակոբ Կոտոյանը (Հաճի Հակոբ): Նրանց վարած բոլոր կռիվներն, առանց բացառության, ավարտվել են հայ մարտ ական ուժերի հաղթանակով 32:

Կռիվների արդյունքները ցույց տվեցին, որ միայն քրդական հրոսակախմբերի ուժերով անհնարին էր հաղթահարել սասունցիների դիմադրությունը: Թուրք հրամանատարությունը գարնանը՝ մարտի վերջերին կանոնավոր զոր ագնդերով, որոնց միանում են նաև քրդական տասնյակ աշիրեթներ, պաշարում է Սասունը և հարձակում ձեռնարկում մի քանի ուղղություններով: Համաձայն Ռուբեն Տեր-Մինասյանի վկայության, թուրք իշխանությունն երը Սասունի վրա կենտրոնացնում են հետևյալ ուժերը.«...9000-10000 կանոնավոր զօրք եւ ոստիկաններ եւ 5000-7000 քիւրտ խուժան»33:

Լեռնաշխարհում թուրքական և քրդական վերոհիշյալ ուժերին դիմակայում էին ընդամենը 200 ֆիդայիներ եւ 700-800 տեղացի մարտիկներ: Սասունի ինքնապաշտպանական ուժերի վերաբերյալ գրեթե համանման տվյալներ է վկայում նաև Սմբատը. «… խումբը հազիւ ընդամենը 100 մարզու ած մարտիկ կը համրէին, մօտ 200 հրացանով: Անոնցմէ դուրս, եթէ օժանդակ ուժ սեպենք զինեալ գիւղացիներ, անբաղդատելի կերպով գերակշիռ թշնամիին դէմ կրնանք արձանագրել մօտ 1000 հրացան, մէծ մասամբ հին… »34:

Սասունի ապստամբական շրջանի մեջ ընդգրկված էին ընդամենը 21 գյուղ՝ Քոփ, Գյատման, Իրեցանք, Տափըկ, Գեղաշեն,Շուշանամերիկ, Սեմալ, Շենիք, Գելեգնդման, Գելեմսուր, Աղջի, Հեթինք, Խլհովիտ, Գելիեգուզան, Տալվորիկ, Իշխնձոր, Արտկոնք, Արսըք, Սաղտուն, Հեղին: Այդ բնակավայրերից ամենամեծերը՝ Գելիեգուզանը և Տալվորիկը, համապատասխանաբար կազմված էին 18 և 12 փոքր գյուղերից կամ թաղերից35:

«Իսկ Բարձրավանդակի շրջաններէն ամբողջ Խուլբը, Խիանքի մէկ մասը, Ծովասարի փէշերու գիւղերու մէկ մասը, Փսնայ ամբողջ գավառը, Բալակցոց, Բռնաշէնի, Հազոյի Խութ եւ այլ լեռնագաւառներու հայերը ազատ էին պաշարումէ եւ կռվի մասնակցելէ: Այւսպէսով Դուրան- Բարձրաւանդակի 180.000 հայութենէն միայն Սասնոյ շրջանի 8000-8500 հայերն են որ ըմբոստութեան դրօշը կը պարզին»36:

Լեռնաշխարհի մարտական ուժերը տեղաբաշխվում են հինգ գլխավոր հենակետերում. հյուսիսային՝ Շենիկ ու Սեմալ, կենտրոնական՝ Գելիեգուզան և հարավային՝ Տալվորիկ և Իշխնձոր: Ըստ Սմբատի վկայության, այս ուղղություններից գլխավոր ճակատը՝ հյուսիսայինը (Շենիկ, Սեմալ), գլխավորում էր Հրայր Դժոխքը: Այս ճակատում էին նաև Մուրադը, Սեպուհը, Հաջի Հակոբը, Սպաղանաց Մակարը, Գոմսա Իսոն (Կորյուն) և այլոք: Կենտր նում Գելիեգուզանի ուղղությունը պաշտպանող մարտ ախմբերը գործում են Անդրանիկի հրամանատարությամբ, որի հրամանատարական կետը գտնվում էր Տափըկ գյուղում 37:

Մինչև ապրիլի 12-ը տարբեր ծավալի մարտեր են ընթանում լեռնաշխարհի զանազան կետերում, մասնավորապես` Շենիկ-Սեմալ ուղղությամբ:

Թուրք իշխանությունները, որոնք ձգտում էին հնարավորինս արագ ընկճել Սասունի պաշտպանների դիմադրությունը, փորձում են կեղծ խոստումներով սիրաշահել ու հնազանդության կոչել ֆիդայիներին և Սասունի բնակչությանը: Ապրիլի 12-ին Բիթլիսի կուսակալի կողմից Սեմալ է գալիս մի պատգամավորություն. «...բաղկացած,- համաձայն Սմբատի վկայության,-Մուշի եւ Պիթլիսի առաջնորդներէն, Առաքել եւ Վարդան վարդապետներէն, Մուշի քաղաքական ժողովոյ անդամներէն …Այս պատւիրակութեան պարտք դրուած էր համոզել ժողովուրդը, որ չմիանայ ըմբոստներուն եւ այս վերջինն երը անձնատուր ըլլան: Իրենց հետ ունեին Օրմանեանի (Պոլսի պատրիարք) մեկ կոնդակը եւ Սուլթանին Իրատէն»38:

Սասնո ապստամբությանը նվիրված տեղեկագրում Վահանը տեղեկացնում է, որ պատվիրակության բերած գրությունների բովանդակությունն էր. «..որ յեղափոխականներն անձնատուր ըլլան եւ ապահով դառնան տեղերնին, իսկ տեղացի ժողովուրդն ալ ամեն կերպով հպատակի կառավարութ եան եւ սպասէ անոր շնորհներուն, հակառակ պարագային՝ կառավարու թյունը խիստ միջոցներու պիտի դիմէ»39:

Թուրք հրամանատարությունը, վաղօրոք հաշվի առնելով հայերի մերժողական պատասխանը, զուգահեռաբար ձեռնարկում է հետևյալ քայլը: Հաշվարկ ելով, որ ապստամբների հրամանատարությունն անպայմանորեն կտարվի իրեն ներկայացված առաջարկություններին պատասխանելու գործով, ճակատի Սեմալ-Շենիկ հատվածում է կենտրոնացնում մարտական ուժեր, ավելի քան ութ կանոնավոր զորավաշտեր և 3-4 հազար քուրդ զինյալներ, որոնք, չսպասելով անգամ հայերի պատասխանին, անակնկալ հարձակում պիտի ձեռնարկեին հայ ինքնապաշտպանական ուժերի դիրքերի վրա 40:

Սասունի դեպքերը լուսաբանող սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը միանշանակորեն մատնանշում է, որ ապստամբության կազմակերպիչներն ու պատասխանատուները ի սկզբանե առանձնապես մեծ հույսեր չեն փայփ այել հաղթանակի նկատմամբ: Այլ տարբերակ լինել չէր կարող: Ի՞նչ ուժերով և ինչքան կարող էին ընդամենը մի քանի հարյուր ազատամարտիկներ դիմագրավել թնդանոթներով զինված թուրքական կանոնավոր բանակին և նրանց սատարող տասնյակ հազարավոր քուրդ զինյալներին:

Հարց է ծագում. եթե իրոք Սասունը չուներ պաշտպանվելու բավարար միջոցն եր, ապա ինչու՞ չէր ընդունում զենքը վայր դնելու առաջարկությունը: Վահանի վկայությամբ հայ բանագնացների մեջ էլ եղել են մարդիկ, որոնք դեմ լինելով զինված հակամարտությանը, փորձել են համոզել Սասունի առաջնորդներին , որպեսզի նրանք ընդունեին թուրքերի վերջնագիրն ու վերջ տային զինված ելույթներին 41:

Այս ամենով հանդերձ Սասունի առաջնորդները մերժում են իշխանությունն երի առաջարկությունը և որոշում շարունակել կռիվը: Համաձայն «Դրօշակ»-ի փաստարկման. «94-ի դեպքերը բավական ապացույցներ էին հաստատելու, որ չէ կարելի բնաւ թշնամու խոստումներուն հաւատալ եւ միշտ յիշեցնելու յեղափոխականներուն, որ այդ տեսակ բոլոր պաշտօն ական բանակցութիւնները լոկ «պատրանքներ» են ժամանակ շահելու եւ պատասխանատվութիւնը վրայէն նետելու: Ատոր համար մերժվեցան կոնդակն ալ, իրատէն ալ»42:

Թուրք հրամանատարությունը, չսպասելով անգամ Սասունի առաջնոր դների պատասխանին, սկսում է իրականացնել վաղօրոք ծրագրած մարտական գործողությունը ու հատկապես մեծ ուշադրություն դարձնելով Շենիկ-Սեմալ ուղղության վրա, վճռական քայլեր է ձեռնարկում առաջին հերթին գրավել ճակատի հենց այդ հատվածը:

Ապրիլի 11-ին Բիթլիսի նահանգապետի առաջնորդությամբ թուրքական զորքերը, ոստիկանական ուժերն ու քրդական աշիրեթները կենտրոնանում են քրդաբնակ Շեն գյուղում: Նրանք ծրագրում են աննկատ մոտենալ Շենիկ գյուղին և այնտեղից անսպասելիորեն գրոհել Սեմալի վրա: Նույն օրը 700 հեծյալ թուրք զինվորներ սրարշավ ներխուժում են գյուղ 43:

Թուրք հրամանատարությունը թեպետ փորձում էր հնարավորինս քող արկել իրենց ձեռնարկումներն ու հայերին անակնկալ մատուցել, սակայն Սեմալում վաղօրոք դիրքավորված հայ մարտական ուժերը, որոնց առաջնոր դում էր Հրայր Դժոխքը, ժամանակին նկատում են հակառակորդի պատրաստությունները և «... մեր տղայք եւ ժողովուրտ Հրայրի (Դժոխք Արմենակ) հրամանատարութեան տակ կը յարձակին քիւրտերու եւ զօրաց վրայ, զանոնք կքշեն, կտանին մինչեւ մարտի 31-ին կռւոյ տեղը, զօրքերը դէպի Դաշտ կը փախչին, իսկ քիւրտերը Շէն»44:

Բիթլիսի կուսակալը մեկ անգամ ևս փորձում է խաբեությամբ ծուղակի մեջ գցել Սասունի մարտական ուժերի հրամանատարությանը: Ապրիլի 12-ի երեկոյան կուսակալը Սասնո առաջնորդների հետ բանակցելու նպատակով նոր պատվիրակություն է ուղակում Սեմալ: Նա հույս է ունեցել, որ դրանով կհաջողվի հայ մարտական ուժերի հրամանատարներին հեռացնել ճակատից, նրանց հավաքել մի տեղում և ապա նոր ձեռնարկել հարձակումը: Թուրքական ութ զորավաշտեր, որոնց շարքերը պիտի համալրեին նոր զոր ամասեր, քուրդ զինյալների համագործակցությամբ, հարձակումը պիտի զարգացնեին երկու ուղղությամբ. «...մեծ մասը պիտի յառաջանար դէպի հարաւ, Ալիանքի վրայով անցնելու Բէրբերի հովիտով եւ մտներ Կէլիէկուզանի հովիտը, իսկ միւս մասը պիտի յառաջանար դէպի արեւելք՝ Սեմալ, Չայն ու Չայի գլուխներն անցնելով, նորէն պիտի մտնէր Կելլի հովիտը»45:

Բիթլիսի կուսակալի և թուրք հրամանատարության մտահղացումն այս անգամ դարձյալ մատնվում է անհաջողության: Ճիշտ գնահատելով թուրքական զորավաշտերի, քուրդ աշիրեթների զորաշարժերի և թուրք հրամանատարության իսկական նպատակը՝ Սասունի Զինվորական խորհուրդը ըստ այդմ էլ դասավորում է իր մարտական ուժերը: Կենտրոնում Տափըկ գյուղն է մեկնում Անդրանիկը: Ամենապատասխանատու՝ Շենիք-Սեմալ ուղղության պաշտպանությունը հանձնարարվում է Հրայր Դժոխքին, որի հրամանատարությամբ գործելու էին նաև Սեպուհի, Գոմսա Իսոյի և Ավոյի գլխավոր ած հայդուկային խմբերը: Գևորգ Չավուշը ստանձնում է Սասունի պաշտպ անության հարավային՝ Տալվորիկից Իշխնձոր ձգվող հատվածում դիրքավորված մարտական ուժերի հրամանատարությունը: Մուրադը Մակարի ու Հաճի Հակոբի ընկերակցությամբ տեղափոխվում է Չայի հատվածը 46:

Ապրիլի 13-ի առավոտյան, թուրքական զորամասերն ու քրդական հրոս ակախմբերը անցնում են հարձակման: Իսկ նույն պահին Սասունի զինվոր ական խորհրդի անդամներն ու գյուղերի առաջնորդները պիտի հավաքվեին Գեղաշեն գյուղում, որպեսզի վերջնական պատասխան տային հակառակորդի առաջարկություններին:

«… ապրիլի 13-ի առաւօտը,- գրում է Վահանը,- հոն հասայ, մենակ կը սպասէի Հրայրի գալուն, յանկարծ կռուի հաւարի ձայներ հասան: Կուսակալի բանակցութեանց խնդիրը կեղծ էր եղեր, զմեզ իրարու վրա հաւաքելով եւ ապահով համարելով՝ կուզէ եղեր մեկ հարուածով ամեն ինչ վերջացնել: Առաւօտեան ժամը 1-ին զօրքերը եւ աշիրը կը յառաջանան դէպի Շէնիկ եւ անկէ ալ Սեմալ 47»:

Թուրք հրամանատարությունը Սասունի պաշտպաններին ապակողմնորոշ ելու նպատակով գրոհը զարգացնում է երկու ուղղությամբ, որոնցից մեկը զուտ ցուցադրական, ուշադրությունը շեղող բնույթ ուներ: Գլխավորը Շենիք-Սեմալ ուղղությունն էր, ուր կենտրոնանում է կանոնավոր զորամասերի և քրդական հրոսակախմբերի մեծ մասը:

Նկատելով թուրքակական զորքերի տեղաշարժերը՝ Հրայրը, Մուրադն ու Սեպուհը հասկանում են թուրք հրամանատարության մարտավարությունը և կայացնում համարժեք վճիռ. «Անմիջապես կրակի կուտան Սեմալը, Դաշտոկը եւ խումբ մը գիւղացիք թէ ներկայ ժողովուրդ, երկու մասի կբաժանւին, մէկ մասը Սեպուհի եւ Մուրատի հետ կբռնին Բլըրիկ եւ միւսը պ. Հրայրի առաջնորդութեամբ, կըբարձրանան գիւղի վերեւի քարերը եւ կպատրաստուին դիմադրութեան»48:

Թուրքակական զորքերը տարբեր ուղղություններով ներխուժում են Սեմալ: Կատաղի ճակատամարտ է ծավալվում թնդանոթների կրակի ուղեկցությամբ գյուղի վրա հարձակվող թուրքական կանոնավոր զորամասերի, բազմահազար քուրդ զինյալների և նրանց դիմակայող փոքրաքանակ հայ մարտիկների միջև: Սեմալի պաշտպանները դիմագրավելով թշնամու անընդմեջ գրոհները, կարողանում են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը ու պահել դիրքերը:

Հետագա դիմադրությունը դառնում է գրեթե անհնարին: Գյուղի բնակչությանը դժվարությամբ հաջողվում է պարպել գյուղն ու շարժվել Գելիեգուզանի ուղղությ ամբ: Եթե թուրք հրամանատարությանը հաջողվեր իրականացնել ծրագրված գործողությունը, ապա, անտարակույս, Սասունի ինքնապաշտպանական ուժերը կհայտնվեին շատ ծանր իրավիճակում և, կարելի է ասել, հետագա դիմադրությունը կդառնար անհնարին: Սակայն ապրիլի 13-ին Շենիք-Սեմալ ճակատում ընթացող մարտերում Սասունի ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը ձախողում է հակառակորդի ծրագրած հարձակումը: Չնայած հայ մարտիկների դրսևորած հերոսությանը, այնուամենայնիվ, հետագա դիմադրությունը գնալով ավելի է դժվարանում և դառնում գրեթե անհնարին: Սեմալի պաշտպանները թողնում են գյուղը և նահանջելով դիրքեր գրավում գյուղի մերձակա լեռնալանջերին ու շարունակում դիմադրությունը: «Թշնամին,- նշում է Վահանը,- բազմաթիվ քիւրտեր եւ զօրքեր (10-12000) մեր կռուողները իրարմէ կբաժնվին, սարերը ձիւն, դիրքը անյարմար, բայց մեր կտրիճները, առանց վայրկեան մը կորսընցնելու, կշարունակեն կռիւը զանազան կողմերու վրայ»49:

Հակառակորդի գրոհներից մեկի ժամանակ վիրավորվում է Սեպուհը: Հրայր Դժոխքը, տեսնելով դժվարին իրավիճակում հայտնված մարտական ընկերոջը, նետվում է առաջ և փորձում մարտադաշտից դուրս բերել Սեպուհին: «Սեպուհը կը կանչէ, կաղաչէ Հրայրին թողուլ զինք, չգնալ իր ետեւէն, իրենց պաշտպանութեան համար աւելի բարձր, ամուր դիրքեր բռնել, բայց Հրայր չուզեր անոր լսել ու կը պատասխանէ. «Կա՛մ կը սպաննուիմ, կամ քեզ ալ ազատելով՝ հետս կը տանիմ»50:

Ինքնապաշտպանական ուժերը ունենում են թերևս ամենաթանկագին և ամենացավալի զոհը. «Գլուխն,- նշում է Վահանը,- գնդակի հարւած մը ընդունելով Կէլիէկուզանի եւ Սեմալի մեջեւ կսպանւի մեր անփոխարինելի ընկերը, յեղափոխութեան անվհատ առաքեալը՝ պ.Հրայր (Արմենակ Ղազարեան-Դժոխք, Ղըզըլաղաճ գիւղացի Մշոյի)»51:

Հրայրի զոհվելը և Սեպուհի վիրավորվելը, անտարակույս, կարող էր խուճ ապ սերմանել հայ մարտիկների շարքերում: Այդ նույն պահին Անդրանիկը գտնվում էր ճակատի կենտրոնական հատվածում և քանի որ նա նույնպես մարտնչում էր ծանրագույն իրավիճակում, չէր կարող թողնել պաշտպանական այդ հատվածն ու մեկնել Սեմալ-Շենիկ ուղղություն:

«Երբ կռիւները սկսան,- պատմում է Սմբատը,- ես կը գտնուէի Իշխնձոր, որուն ղեկաւարութիւնը յանձունած էր Գէորգին: Շատ չանցած, նամակ մը ստացանք, որով կը հրահանգուէր Գէորգին, վերադառնալ Կէլիէկիւզան, ինծի յանձնելով Տալւորիկի ճակատին ղեկաւարութիւնը»52:

Գևորգը մարտախմբով մեկնում է Սեմալ և ստանձնելով այդ ճակատի հրամանատարությունը՝ կասեցնում է թշնամու առաջխաղացումը: Թուրք հրամանատարությունը, լեռնականների պաշտպանական ճակատը ճեղքելու և Գելիեգուզան ներխուժելու նպատակով, գրոհ է ձեռնարկում նաև Չայի ուղղությամբ, բայց հանդիպելով Մուրադի գլխավորած մարտիկների դիմադրությանը և կրելով զգալի կորուստներ, դադարեցնում է առաջխաղացումը 53:

Սմբատի տվյալների համաձայն «Մերիններուն գնահատանքով թշնամին այդ օրը կորսնցուցեր էր 800-1000 հոգի: Կռուի զանազան կէտերէն հաւաքուած էին թրքական յիսունի չափ մաուզեր, եւ բռներ էին նույնքան մըն ալ գերի»54:

Ապրիլի 14-ին թուրքական ուժեղացված զորավաշտերը քրդերի աջակցությ ամբ գրոհում են Մերկեր գյուղի վրա: Ինչպես նախորդ, այդ օրվա կռվում ևս Մուրադը փայլում է իր մարտական վարպետությամբ՝ ժամանակին օգնության հասնելով դժվարին կացությունում հայտնված գյուղի պաշտպ աններին.«...եւ իւր խումբին արագ օգնութիւնը կտրուկ հարուած մը տուէր էր թշնամիին, որ մեկ քանի ժամուան կռիվէ յետոյ, հեռացէր էր»55:

Մինչև նույն ամսվա 20-ը համեմատաբար խաղաղ է անցնում: Թուրք հրամանատարությունը Դիարբեքիրից և Մուշից Սասուն է տեղափոխում նոր զորամասեր: Կենտրոնացնելով նոր զորամասեր և քրդական հրոսակախմբեր՝ իշխանությունները նախատեսում են առավել հզոր հարձակումով պարտությ ան մատնել լեռնաշխարհի պաշտպաններին ու գրավել Սասունը:

Դուրան-Բարձրավանդակի կենտ. կոմիտեի անդամ Գեղամ Տեր-Կարապետյանը ներկայացնելով թուրք հրամանատարության ձեռնարկած քայլերը, գրում է. «Ապրիլի 13-20 թուրք բանակը զբաղեցրած զորքերը աւելացրեց եւ նոր յարձակումներ պատրաստեց… արդէն 10-12000 կանոնաւոր զորք եւ 10-15000 բարբարոս քիւրտ աշիրէթներ խառնուած էին հոն»56:

Քանի որ մարտական ուժերի խիստ սահմանափակության պատճառով հակառակորդի լայնածավալ հարձակումների դեպքում անհնարին կլիներ պաշտպանել զգալի երկարությամբ ձգվող պաշտպանական բնագծերը, Սասունի ռազմական խորհուրդը որոշում է ուժերը կենտրոնացնել ավելի փոքր տարածքի վրա: Այդ նկատառումով այրում են գյուղերը ու մարտական ուժերը տեղափոխում Գելիեգուզան 57:

Ապրիլի 19-ին Անդրանիկի գլխավորությամբ գումարվում է ռազմական խորհրդակցություն, ուր վերջնականապես ճշտվում են պաշտպանական յուրաքանչյուր տեղամասը պաշտպանող մարտախմբի կազմն ու հրամանատարները: Յուրաքանչյուր խումբ ունեցել է «…10 կանոնաւոր հրացան, որոնցմէ 3-4 մօսին, մնացածները բերդանկա: Կանոնաւոր հրացաններուն կը միանային եւ չախմախլիով զինվածները»58:

Ապրիլի 20-ին, տասնյակ հրանոթներից հարյուրավոր արկեր տեղալով Գելիեգուզանի պաշտպանների դիրքերին և գյուղի վրա՝ թուրք կանոնավոր զորավաշտերն ու քրդերը անցնում են հարձակման:

Չնայած ուժերի բացահայտ գերակշռությանը, այդ օրը հակառակորդին, այնուամենայնիվ, չի հաջողվում գրավել հայ ինքնապաշտպանական ուժերի դիրքերը: Բայց մարտական ուժերն ու գյուղում կուտակված բազմությունը հայտնվում են օրհասական կացությունում: Պարզվում է, որ բազմահազար բնակչությանը կերակրելու համար շատ քիչ ուտելիք էր մնացել, իսկ ամենասարսափելին այն էր, որ արդեն սպառվում էր զինամթ երքը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն էր. օգտագործել մթության ընձեռած հնարավորությունն ու աննկատ թողնել գյուղը: Հազարավոր կանայք, երեխաներ և անզեն տղամարդիկ, դուրս գալով Գելիեգուզանից, մարտախմբերի պաշտպանությամբ հասնում են Սասունի Շատախի շրջան: Իսկ բնակչության ավելի մեծ մասը պատսպարվում է Սասունի լեռներում 59:

Իրենց հետագա անելիքները որոշակիացնելու նպատակով Անդրանիկը ապրիլի 21-ին Ալուճակ գյուղում խորհրդակցություն է հրավիրում: Խորհրդակցության մասնակիցներից ոմանք առաջարկում են ամրանալ ԱնդոքՔոփ լեռների դիրքերում և շարունակել կռիվը, իսկ «ոմանք ալ, մասնավորապէս Դաշտի ու դուրսէրեն եկած ֆետայիները, կըսեն թե անհնար է կռիւը շարունակել լեռներու մեջ, քանի որ ո՛չ պաշար կայ, ո՛չ ալ ռազմամթերք»60:

Ի դեպ, Սասունի ընդհանուր մատակարար Քեռին զինամթերքի ու սննդամթ երքի պաշարների սպառման մասին զինվորական խորհրդի անդամներին հայտնել էր դեռևս խորհրդակցության նախօրեին: Հաշվի առնելով այդ իրողությունը, խորհրդակցությունում որոշվում է ժողովրդին իջեցնել Դաշտ: Պատասխանատու այդ խնդիրը հանձնարարվում է Մուրադին, իսկ կռվողների հիմնական մասը, ապավինելով Սասունի անմատչելի լեռներին, Անդրանիկի և Գևորգ Չավուշի գլխավորությամբ պիտի շարունակեր կռիվները: «Ատոնք,- գրում է Ռուբենը,- կը մտածէին շարունակել կռիվը լեռներուն մէջ այն յոյսով, որ գուցէ Դաշտէն կամ Վասպուրականէն իրենց ռազմամթերք ու օգնութիւն հասնի…»61:

Սեբաստցի Մուրադը իր զինակիցներով կատարում է առաջադրանքը: Հազարավոր հայեր դժվարանցանելի լեռներով ու ձորերով տեղափոխվում են Դաշտի գյուղերը 62:

Ժողովրդին Դաշտի գյուղերում տեղաբաշխելուց հետո Մուրադն ու Քեռին մի փոքրիկ խմբով անցնում են Վան, որտեղից զենք ու զինամթերք պիտի հասցնեին Սասունի լեռներում իրենց սպասող ֆիդայիներին:

«Մուրատը եւ Քեռին,- գրում է ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտէի անդամ Վ. Փափազյանը,- բերած էին նամակներ Հրայրէն եւ Վահանէն: Նկարագրեցին Տարօնի ծանր եւ օրհասական կացութիւնը եւ ռազմամթերքի պակասը, խնդրելով տալ ինչ որ կրնանք եւ զիրենք վերադարձնել իսկոյն: Անմիջապէս զատեցինք ամենաընտիր մեր սակաւաթիւ հրացաններէն, կարծեմ 40 հատ, 10 մաուզէր ատրճանակ եւ 12.000 հրացանի եւ մաուզէրի փամփուշտ, ռումբեր... Այդքանը միայն կրնայինք տալ այդ ատեն»63:

Մինչև Մուրադի վերադարձը, կռիվները Սասունում շարունակվում էին: Գելիեգուզանի անկման հաջորդ օրերին ամենակատաղի կռիվներն ընթա- նում էին հարավային ճակատում, ուր Տալվորիկի և Խիանքի պաշտպանները դիմագրավում էին թուրք զորամասերի և քրդերի հարձակումները:

ՀՅԴ Արևելյան Բյուրոյի ընկերներին ուղղված 1904 թ. մայիսի 2-ի նամակում նշվում է. «Նորից մեծ ուժեր հաւաքեց թշնամին. – քիչ էին եղածնե- րը, 4-5 վաշտ զօրք էլ, որ վերջերս հեռաւոր քաղաք ներից եկած էին, Սասուն բարձրացան անմիջապէս: Մեծ կռիւը Տալւորիկի վրայ է հիմա եւ երկու օր է թնդանօթների գոռունները սար ու ձոր թնդացնում են: Հազարաւոր ռումբէր արձակել է դուշմանը մինչեւ հիմա: Մարդախողխող վալին (նկատի ունի Բիթլիսի նահանգապետին – Հ.Գ.) յայտարարել է, որ «ռումբերով Սասունի լեռներն էլ պիտի քանդեմ…»64:

Մինչև ապրիլի 23-ը այդ ճակատում ընթացող մարտերում կանոնավոր զորամասերի և նրանց սատարող քրդական հրոսակախմբերի կողմից ձեռն արկվող անընդմեջ հարձակումները որևէ կերպ չեն սասանում Տալվորիկի պաշտպանների մարտաշարքերն ու դիմադրությունը: Եվ միայն Գելիեգուզանի անկման հաջորդ օրը Տալվորիկի պաշտպանները հարկադրված թողնում են պաշտպանական բնագծերը և տեղափոխվում լեռները 65:

Ապրիլի 25-ից մինչև մայիսի 1-ը հայ ֆիդայիները լեռնականների մարտ ական ուժերի համագործակցությամբ, օգտագործելով մարտնչելու վերջին հնարավորությունները, մնում են Սասունում, սակայն սովամահության սպառնալիքից հարկադրված՝ լքում են դիրքերն ու իջնում Դաշտ: Սասունը գրեթե ամայացել էր, լեռների ծերպերում մնացել էին հատ ու կենտ մարդիկ: Լեռների խորշերից մեկում պատսպարվել էր նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահանը: Գևորգ Չավուշը մի քանի մարտիկներով հասնում է Տալվորիկ ՝ Վահանի պատսպարված քարայրը, բայց արդեն ուշ էր: Թուրքերը հասցրել էին հայտնաբերել նրան և ճանաչելով՝ սպանել:

Վահանն իր վերջին նամակում մեկ անգամ ևս ներկայացնում է Դուրան-Բարձրավանդակի ծանր կացությունը և ընկերներին հայտնում. «Անգլիայի (Բիթլիս) տեսպանին պաշտօնական գրութիւն մը ղրկեցինք, որպեսզի հեռագրէ Պոլիս իր պաշտոնակցին. Կարնոյ տեսպանին ալ սուրհանդակ ղրկեցինք: Վանայ մեր թղթակցին ալ գրեցինք եղած կոտորածը: Դուք ալ ձեր կողմէ աշխատեցէք լուր տալ արտաքին աշխարհին…» 66:

Այդ նամակը մեկ անգամ ևս վկայում է, որ ամենաօրհասական պահին նրանց մեջ դեռևս ապրում էր արտաքին աշխարհից օգնություն ստանալու հույսը: Ի՞նչպիսին էր կացությունը Սասունում ապստամբությունից հետո:

Ուշագրավ է «Դրօշակ»-ի ներկայացրած հետևյալ պատկերը. «...Սասնոյ մէջ 45 հայաբնակ գիւղեր աւրեր, քանդւեր եւ փչացեր են: Ահա այդ գիւղերը՝ Կէլէկուզան իր վեց թաղով. Մխիթար, Հէսէյնիկ, Ղարիպշահ, Դահոլ, Մերկե, Կըռհսար, Ալիանք, Հրմօի գոմ, որոնց բնակիչներու թիւը 1,800-էն աւել է: Սէմալ եւ Շէնըք--2.130 բնակիչ. Աղբի, Գեղաշէն, Շուշնա- մերկ,--1415 բնակիչ. Քոբ, Տաբըգ, Երիցունք, Կեարմաւ--1175 բնակիչ. Հիթենք, Խոծոծվանք, Խտան, Կէլիէմսուր--875 բնակիչ. Հեղին, Իշխնձոր, Սարթ, Ընկուզիկ, Արտկոնք, Կէլիէկէնըման--1860 բնակիչ. Տալւորիկ, Էգուտուն, Փուրխ, Հագմանք--1030 բնակիչ. Թուահինք, Խըլհովիտ, Հլող ենք, Արգուխու, Միզրէ--850 բնակիչ. Հուսնուտ, Քորոխու, Սպաղանք, Եղկարտ--650 բնակիչ. Յարգի, Ձորեր, Քարաւանք եւ այլն 850 բնակիչ: Գումար 12,650 բնակիչ»67:

«Դրօշակ»-ի հավաստմամբ վերոհիշյալ 12,650 բնակիչներից 2500-ը սպանվել էին, 5500 կանայք, երեխաներ, ծերեր և վիրավորներ մեծ դժվարությամբ ու հալածական հասել էին Մուշ, իսկ մնացածները թուրք երի և քրդերի սրերից մազապուրծ ապաստանել էին տարբեր անհայտ վայրերում 68:

Չբավարարվելով կատարվածով` թուրք ոստիկաններին խստագույնս հանձնարարված էր ամենուրեք որոնել ու գտնել սասունցիներին: Ոստիկ անները կատարելով հանձնարարությունը՝ հավաքում էին լեռներում և այլուր ապաստանած հայերին ու քշում Մուշ: ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ»-ի կենտր. կոմիտեի վերոհիշյալ նամակում (1904 թ., մայիս 2) այդ առնչությամբ նշվում է. «Ապր. 24-են ի վեր սկսեցին Մուշ հասնել խոժորաբարոյ թուրք ոստիկ աներու մտրակներու ներքո Սասունից ջարդուկտոր ժողովրդի մնացորդները. միայն կիներ եւ երեխաներ: Մինչեւ հիմա հասել էին հոս 7-800-ի չափ…»69:

Գրեթե նույն պատկերն է տիրել նաև Դաշտի գյուղերում, ամենուրեք թուրք իշխանությունների հանձնարարությամբ ոստիկանական ուժերն ու քուրդ հրոսակները հեղեղում են հայկական գյուղերը և հեղափոխականներին գտնելու նպատակով տանջանքների ենթարկում սասունցիներին ու նրանց պատսպարող Դաշտի հայ գյուղացիներին:

Դաշտի բնակչությունը բացարձակորեն պատրաստ չէր կռիվներ մղելու, և ֆիդայիների ներկայությունը տվյալ իրավիճակում ոչ միայն պայմանավորված չէր որևէ խելամիտ ու օգտակար հանգամանքներով, այլ նաև ավելորդ էր ու վնասակար: Թուրք իշխանությունները կարող էին լավագույնս գտագործել Տարոնում ֆիդայիների ներկայության փաստը և ջարդերի ալիքը սփռել նաև Դաշտի գյուղերում: Իսկ նման պարագայում խիստ սահմանափակ ուժեր ունեցող ֆիդայիների մարտախումբը որևէ միջոցով ի զորու չէր դիմակայելու հակառակորդի ձեռնարկումները: Եթե անաչառ և ճիշտ գնահատենք Սասունի ապստամբության պարտությունից հետո Դաշտում տիրող կացությունը, ապա միանշանակ պիտի նշել, որ ավելի ճիշտ կլիներ, որ ֆիդայիները հանգիստ ու անշշուկ թողնեին Տարոնի տարածքը ու անցնեին Վասպուրական:

Սասունի ինքնապաշտպանությունը ընկճելուց հետո թուրք իշխանությունն երն իրենց ուշադրությունը բևեռում են Դաշտի վրա: Տարոնի գյուղերի վրա են արշավում քուրդ հրոսակախմբերը: Ֆիդայիների գլխավորությամբ Դաշտի բնակչությունը Բերդակ, Գոմս, Մկրագոմ, Դերեկ, Գոմեր, Դերգևանք, Կուրավու, Ալիգլրուն, Դրմերտ գյուղերում կարողանում է դիմագրավել թշնամու հարձ ակումներին ու փրկվել անխուսափելի կոտորածից: Վերոհիշյալ կռիվներից հետո, զինամթերքի սպառման պատճառով, հայդուկները վերստին բարձրանում են Սասուն և սպասում Վասպուրական ուղևորված Մուրադին:

Հուլիսի 10-ին վերադառնում է Մուրադը: «Անդրանիկ,- գրում է Կ. Սասունին,- եւ միւս խմբապետները զանազան վայրերէն հաւաքուեցան Բերդակ լեռը, ուր կը հասնէր Մուրատ՝ բավական ռազմամթերք բերելով իր հետ: Ֆետայիները ուրախութեամբ կը լեցնեն իրենց դատարկուած փամփըշտակալները եւ աւելի անձնավստահութեամբ կը նային ապագային»70:

Իրենց հետագա գործողությունները որոշելու նպատակով Սասունի առաջնորդները Մառնիկա սարի բարձունքում գումարում են իրենց վերջին խորհրդաժողովը: Համաձայն Սմբատի վկայության, խորհրդաժողովի 80 մասնակիցների մեջ տիրել է երկու տեսակետ: Առաջին տեսակետի համաձայն, որը պաշտպանել են ՀՅԴ Մուշի Կենտր. Կոմիտեն, մարտախմբերը պետք է ցրվեին, իսկ Անդրանիկը. «...ինքն ալ ապաստանի Մուշի ռուսա- կան հյուպատոսարանը, ուր իրեն թաքստոց մը պատրաստված էր»»71:

Երկրորդ տեսակետը պաշտպանողները, Անդրանիկի գլխավորությամբ, նույնպես համամիտ են եղել մարտախմբերը ցրելու առաջարկությանը, բայց պահանջել են, որպեսզի կուսակցական և ազգային մարմինները թուրք իշխանությունների հետ վարեին անհրաժեշտ բանակցություններ: Իսկ ռուսական հյուպատոսարանում պատսպարվելու Անդրանիկին արած առաջարկությունը մերժվում է: Ավելին, Անդրանիկն առաջարկում է. «...Գեւորգն ու ես դաշտ իջնենք, հաւաքենք ու Մարնկայ սարը փոխադրենք որք ան մարդ ու զենք որ կրնանք ու գրոհ տանք թշնամիի վրայ»72:

Խորհրդաժողովը, առաջնորդվելով Սասունում և Դաշտում տիրող իրական կացության թելադրանքով, դեմ է արտահայտվում այդ առաջարկությանը և ըն- դունում հետևյալ որոշումը. «...Դուրան-Բարձրավանդակի Կ.Կոմիտեն եւ շրջանի պատասխանատու վարիչները կը մտածեն վերջ տալ կռիւներուն եւ ֆետային երը հեռացնել Տարօնէն, շրջանի վերքերը բուժելու մտադրությամբ, նկատի առնելով, որ հիւպատոսներն ալ շրջանի մէջ էին»73:

Խորհրդակցության մասնակիցները Անդրանիկի և Գևորգ Չավուշի ստոր ագրությամբ պահանջագիր են ներկայացնում արևմտյան տերությունների հյուպատոսներին և որոշում անցնել Վասպուրական: Չնայած խորհրդաժողովի վերոհիշյալ որոշմանը, հետագա դեպքերը զարգանում են բոլորովին այլ ուղղվածությամբ: Կոմսին գրած նամակում (1904, յուլիս 13) Անդրանիկը նշում է, որ իրենք գումարել են ընկերական ժողով և ընդհանուր համաձայնությամբ որոշել. «… մօտաւորապէս յերե- սուն հինգ (35) կռւող ուժերով կենալ շրջանները կազմակերպութիւնը եւ յյեղափոխական գործունեութիւնը վառ պահելու համար»74:

Այս նամակը Անդրանիկը գրել է Դաշտում գտնվելու ժամանակ և տարօրին ակ է նրա հետևյալ հաղորդածը, համաձայն որի համանման որոշմանը համամիտ են եղել «…նոյնիսկ տեղական ընկերներն ալ խորհուրդ կուտան ցոյցեր անելու…»75:

Թեպետ զոհվել էր Դուրան-Բարձրավանդակի իրական առաջնորդը՝ Հրայր Դժոխքը, բայց Դաշտում էին ՀՅԴ կենտր. կոմիտեի անդամներ Վարդան վարդապետն ու Գեղամ Տեր-Կարապետյանը (Տատրակ): Դժվար է հավատալ, որ նրանք կարող էին հավանություն տալ համանման որոշմանը: Չի բացառվում, որ այդ որոշումը Անդրանիկը ու նրա զինակիցները կատարել են շրջանցելով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակ կենտր. կոմիտեին և վերոհիշյալ խորհրդաժողովի որոշումը: Իսկ նույն օրերին, երբ հայ հեղափոխականներին և հայդուկներին որոնելու կեղծ պատճառաբանությամբ թուրքական զորք երն ու ոստիկանական ուժերը լցվել էին Դաշտի գյուղերը ու զանգվածային բռնությունների էին ենթարկում հայ բնակչությանը, որքանով էր նպատակահարմար ընդամենը մի քանի տասնյակ հայդուկների ներկայությունը:

Համաձայն վերոհիշյալ խորհրդաժողովի որոշման, նրանք պետք է անցնեին Վասպուրական, սակայն, ինչպես նշում է Ռուբենը. «Ֆետայինները քիչ մը շունչ առին, իրենց փամփշտակալները արդեն լիքն էին, այժմ կը մտածէին սրբել արատը իրենց երեսէն»76:

Ինչպիսի՞ մարտական ուժերից էր բաղկացած Անդրանիկի գլխավորած մարտախումբը: Այդ մասին «Յարգելի ընկերնէր մեծ քաղաքի» խորագիրը կրող 1904 յուլիս 15-ի նամակում ընկերներին հայտնում է Անդրանիկը77:

Նամակում, նախ տեղեկացնում է իրենց գումարած ժողովի մասին և հայտնում, որ գործը շարունակելու համար տեղերում մնալու են 35 մարդ: «Մէր ունեցած,- գրում է Անդրանիկը,- ռազմական ուժերը այժմ մոտաւոր ապէս 140 ի կհասնի: ԹԷ Տարօնի մէջ եւ թէ Բարձրաւանդակի մէջ ինչ ըն էնք որ ծայր չունինք (նկատի ունի փամփուշտ-Հ.Գ.): Մի քանի օր առաջ Մուրատի եւ Առաքելի ու Մեշետիի միջոցով Շամիրէն (նկատի ունի Վանը-Հ. Գ.) պ. Բժիշք (նկատի ունի Վ. Փափազյանին-Հ.Գ.) ղրկեց 2000 հատ ծայր, 2000 հատ ալ բարակ ծայր: Բոլոր ունեցած ծայրերուն քանակը այժմ կըհ ասնի 10000 ի չափ»78:

Թեպետ Անդրանիկը նամակում ներկայացնում է իրենց մարտական ուժերի խիստ սահմանափակ հնարավորությունը, սակայն ֆիդայիները, այնուամենայնիվ, իջնում են Դաշտ: Նրանք ծրագրում են զուտ վրեժխնդրության նպատակով ձեռնարկել մի քանի պատժիչ գործողություններ և նոր միայն թողնել Տարոնի սահմաններն ու անցնել Վասպուրական: Դաշտում Ֆիդայիների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեն որևէ որոշում չի կայացրել: Կարելի է ասել, որ ֆիդայիներն իրենք են որոշել կռիվ տալ նաև Դաշտի գյուղերում, ընդսմին, անտեսելով Տարոնի տարածքը թողնելու Մառնիկա սարում տեղի ունեցած ժողովի որոշումը: Եթե նույնիսկ ֆիդայիներին հաջողվեր մի քանի հաղթական կռիվներ մղել, միևնույն է, նրանք չէին կարող գոնե փոքր-ինչ փոխել Դուրան-Բարձրավանդակում տիրող կացությունը: Ընդհակառակ, թուրք իշխանությունները կարող էին որպես պատրվակ օգտագործել Դաշտում նրանց գտնվելու փաստը և կոտորածներ սկսել նաև Դաշտի գյուղերում:

Հրայրը ժամանակին զգուշացրել ու պահանջել էր, որ չպետք է կռիվների մեջ ներգրավեին Դաշտի գյուղերը և դրանով իսկ վտանգեին այդ շրջանների հայությանը: Իրականում ի՞նչ արդյունավետ, հայանպաստ գործ կարող էին անել սահմանափակ քանակության զինամթերք ունեցող, ընդամենը 120, իսկ ըստ Անդրանիկի 140 ֆիդայիներ ընդդեմ թուրքական կանոնավոր զորավաշտերի ու քրդական հրոսակախմբերի: Նրանք, անտեսելով Դուրան-Բարձրավանդակում տիրող իրական կացությունը, օրեր շարունակ մնում են Դաշտի գյուղերում և մի քանի կռիվներ մղում թուրքական զորավաշտերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Դաշտի գյուղերում մղած կռիվներում ֆիդայիները կրկին դրսևորում են իրենց վարպետությունն ու քաջությունը79:

Օգոստոսի 13-ին տեղի ունեցած Շամիրամի կռվում հայ մարտիկները մարտնչում են մինչև մութն ընկնելը, ապա ճեղքում պաշարման շղթան և Աղբյուր Սերոբի զինակից Տելեմակի (Դանիել Տեր-Հովհաննիսյան) աջակցությ ամբ տեղափոխվում են Ախլաթ, ապա անցնում Աղթամար80:

Կարելի է ասել. զուտ վրեժխնդրության նպատակով Դաշտի գյուղերում ֆիդայիների մղած կռիվները, որոնք անկասկած, ինչպես արդեն նշվել է, հերոսական էին, ունենում են աղետալի հետևանքներ:

Սեպուհը, որն այդ դեպքերի անմիջական մասնակիցներից է, իր նամակն երում (1904թ. հուլիսի 18,25) ներկայացնելով կռիվների հետևանքով Տարոնում, Սասունում ու Ախլաթում տիրող սարսափելի իրավիճակը, որպես ընդհանրացնող խոսք նշում է. «Տաճկահայաստանը ավերի ու ավարի է մատնւ ած… Ամեն հայ փախչում է, որը դէպի գերեզման, որպէսզի դրսում փողոցում չմնայ, որովետեւ վերցնող չկայ: Ամէն մարդ իրա սեւ օրն է ողբում, երանի է տալիս գերեզմաններում խորը լռութեան մէջ հանգստացողներին…Տարօնը քարուքանդ եղաւ, Սասունը բոլորովին հիմնահատակ եղաւ կրկին..»81:

Հուլիսի 15-ին Աղթամարի Դանիել վարդապետը ՀՅԴ Վանի «Շամ» Կենտր. Կոմիտեին ուղղած նամակով հայտնում է հարյուրից ավելի ֆիդայիների՝ կղզում գտնվելու մասին և միաժամանակ նրանց խնդրում շտապ գալ կղզի՝ որոշ ելու հետագա անելիքները: Համանման բովանդակության նամակ Դանիել վարդապետը հղում է նաև «Լեռնապար» (Շատախ) կոմիտեին: Ստանալով այդ ուղերձները` Աղթամար են ուղևորվում «Շամ» Կենտր. Կոմիտեի ներկայացուցիչներ Կոմսը և Իշխանը: Աղթամարի խորհրդաժողովը պետք է վճռեր ֆիդայիների հետագա անելիքներն ու Դուրան-Բարձրավանդակի հետ կապվ ած հարցերը: Խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք, հատկապես տարոնցիները, պահանջում են լրացուցիչ զենք ու զինամթերք և վերստին վերադառնալ Սասուն ու շարունակել կռիվները: Սակայն «Շամ» Կենտր. կոմիտեի ներկայացուցիչները, հիմնավոր փաստարկներով, մատնանշում են նրանց առաջարկության վտանգավորությունը:

Այդ ամենով հանդերձ, հարկավոր էր նաև չլքել ժողովրդին և նրան չթողնել հուսալքված վիճակում, միայնակ ու անօգնական: Հարցի ճիշտ և արդյունավետ լուծման համար անհրաժեշտ էր ընտրել միջանկյալ, տիրող կացությանը համահունչ տարբերակ:

«Որքան,-գրում է Ռուբենը,- աւելի որոշ կերպով կը զգային, թե պէտք չէ երկիրը դատարկ թողուլ, առանց ղեկաւարի, առանց ֆետայինի, մանաւանդ որ Իշխանն ու Կոմսն ալ այն կարծիքին էին, թէ անհրաժեշտ է գէթ փոքրիկ կազմակերպուած ուժ մը պահել Մշոյ աշխարհի մեջ»82:

Խորհրդաժողովի մասնակիցները որոշում են մի փոքրիկ զինավառ խումբ ուղարկել Դուրան-Բարձրավանդակ: Բայց ո՞վ պետք է վերադառնար Երկիր: Մասնակիցներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում էր, որ Երկիր վերադառնալը հավասարազոր էր անխուսափելի մահվանն ընդառաջ գնալուն: Ո՞վ պիտի մեկներ Երկիր, դեպի ստույգ մահվան գիրկը:

«Գէորգ Չավուշը,- վկայում է Վ.Փափազյանը,- գլուխը բարձրացուց, նայեցաւ իր ընկերներուն եւ մեղմ, բայց վճռական ձայնով ըսաւ՝ - Ես կը դառնամ... Ո՜ւր պըտի էրթամ, չըխօ Դուրանն է զիմ երկիր. հոնի ծնունտ, հոն պըտ մեռնիմ...»:

Եվ լռեց սանձազերծ յուզմունքէն: ...

Առաջին արձագանքը Կորիւնէն (Գոմսա Իսո) եկաւ...»83:

Խորհրդաժողովի ավարտից հետո, Գևորգ Չավուշն ու Կորյունը 17 ֆիդային երով թողնում են Աղթամար կղզին և մեկնում Ախլաթ, ապա անցնում Սասուն: Հաջորդ օրը, առավոտյան երեք առագաստանավով, մեկ շոգեմակույկով Աղթամարին են մոտենում թուրք զինվորները:Կղզին գրավելու թուրքերի ձեռնարկած բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Ֆիդայիները կարող անում են դիպուկ հարվածներով խափանել հակառակորդի բոլոր հարձակումները: Թեև թուրքերին չի հաջողվում կղզին գրավել և հաշվեհարդար տեսնել ֆիդայիների հետ, բայց այնտեղ նրանց մնալը ոչ միայն աննպատակահարմար էր, այլև անհնար: Ֆիդայիների մի մասը, թողնելով կղզին, ուղևորվում է Լեռնապար, իսկ մյուսները՝ Վան 84:

Խմբի անդամների մեծ մասը, հասկանալով կռիվները վերսկսելու անմտությունն ու կործանարար նշանակությունը, աշխատում է չերևալ քաղաքում, մնալ աննկատ: Չնայած զգուշավորությանը, այնուամենայնիվ, երկու անգամ հանդիպում են թուրք գիշերապահ զինվորների: Առաջին հանդիպմ ան ժամանակ նրանց հաջողվում է աննկատ մնալ և խուսափել բախումից, սակայն երկրորդ անգամ խումբն, այլ ելք չունենալով, հարկադրված մարտի է բռնվում: Ընդհարման ընթացքում տալով մեկ սպանված և մեկ վիրավոր՝ թուրքերը դիմում են փախուստի: Հաջորդ օրը թուրքերը հարձակվում են քաղաքի հայ բնակչության վրա: Արդյունքում. խպանվում են 60 հայե 85:

Վանում մնալն անիմաստ էր ու նաև չափազանց վտանգավոր: Գործին միջ ամտում է նույնիսկ Վանի նահանգապետը՝ պահանջելով խմբին անմիջապես հեռանալ Վասպուրականի տարածքից, ընդսմին՝ խոստանալով սահմ անն անցնելու անվտանգությունը: Ֆիդայիները Վանից անցնում են Պարսկաստան, հյուրընկալվում Խոյի և Սալմաստի հայությանը, ապա մի քանի քանի օր հետո հեռանում են նաև Պարսկաստանից:

Անտարակույս Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները, օգնությ ան շտապող մարտական ու զինատար խմբերը հերթական անգամ դրսևոր եցին հերոսականության հիասքանչ ու ուսանելի օրինակներ:

Բայց անժխտ ելի է հետևյալ իրողությունը.

1. Սասունը և Դաշտի բազմաթիվ գյուղեր ամայացան ու հարյուրավոր հայեր դարձան թուրք զինվորների և քուրդ հրոս ակների զոհը:

2. Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չարժանացրեց տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չբարձրացրեց ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության:

Կարելի է ասել, 1894 թ. ինքնապաշտպանական մարտերը, որի ժամանակ Սասունն առանց որևէ կողմնակի աջակցության Օսմանյան բռնապետությ ան դեմ մարտնչում էր՝ ապավինելով միմիայն իր սեփական ուժերին, ավե- լի մեծ արձագանք առաջացրեց, քան 1904 թ. ՀՅԴ գլխավորած ապստամ- բությունը: Այն ժամանակ Եվրոպական տերությունների ներկայացուցիչնե- րը կատարված դեպքերը գոնե ձևականորեն տեղում ուսումնասիրելու նպա- տակով, այնուամենայնիվ, ժամանել են Սասուն, իսկ 1904 թ. դեպքերից հետո փորձ անգամ չեն կատարել կրկնելու այդ ձևականությունները: Վե- րոհիշյալ իրողությունը ՀՅԴ 4-րդ Ընդհանուր Ժողովում խոստովանում է Անդրանիկը՝ նշելով.«Սասունը 1894-ին՝ հրացանով է կռուել միայն, բայց այն ժամանակ նա ավելի արձագանք տուեց, քան 904-ին»86:

Սասունի ապստամբության կազմակերպիչները հույսեր են փայփայել, որ Եվրոպ ական տերությունների ուշադրությունը գրավելու կարևորագույն նախադրյ ալներից, եթե ոչ կարևորագույնը, երկարատև կռիվներ մղելն էր և ըստ այդմ մեծադղորդ աղմուկ բարձրացնելը: Ընդհանուր Ժողովում անդրադառնալով նաև այդ հարցին՝ Անդրանիկը պատասխանել է. «Մենք եթէ երեք ամիս էլ կարողանանք դիմանալ, ոչ մէկ երաշխաւորութիւն չկայ թէ եւրոպացիք կը միջամտեն… »87:

Սասունի ապստամբության մասին ուշագրավ է 1906թ. մարտ-ապրիլ ամիսներին կայացած ՀՅԴ (Արևելյան) ռայոնական ժողովում Ս. Զավարյանի արտահայտած տեսակետը: Նախ, Ս. Զավարյանի գնահատմամբ «…վերջին մեր ձեռնարկները-Պոլսոյ (նկատի ունի 1905 թ. սուլթան Համիդի դեմ կազմակերպած մահափորձը-Հ.Գ) եւ Սասնոյթէեւ անյաջողութինն եր են, բայց կիսով չափ հաւասար են յաղթութեան»:

Երկրորդ. Ս. Զավարյանի համոզմամբ «…եթէ Սասնոյ փամփուշտների թիւը աւել լիներ` 40-50.000, մենք ահագին դրական հետեւանքների հասած կը լինէինք»88:

Ի՞նչ նկատի ունի Ս. Զավարյանը: Իհարկե, խոսք լինել չէր կարող Սասունի ձեռնարկի հաղթանակի մասին: Պատասխանը անկասկած մեկն է. եթե Սասունի մարտիկները ունենային գոնե Ս. Զավարյանի մատնանշած 40-50.000 փամփուշտներ, ապա կարելի էր երկարատև դիմադրել ու ըստ այդմ մեծադղորդ աղմուկ բարձրացնել, որը կնպաստեր գրավելու Եվրոպական տերությունների ուշադրությունը: Այս ամենով հանդերձ, անժխտելի է այն իրողությունը, որ Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի հայորդիների, հատկապես նրանց առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործություննեի պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչում և ազատության ու պայքարի տրամադրություն էին հաղորդում: Այս առումով Սասունի ապստամբությունն անկասկած դրական ազդեցություն գործեց ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Պատմագրութիւն Հ.Յ. Դաշնակցութեան, հ Բ, էջ 265:
2. Նույն տեղում:
3. Նույն տեղում:
4. Տե’ս նույն տեղում:
5. «ՎԵՄ», 1934, էջ 56:
6. Նույն տեղում:
7. Տե’ս նույն տեղում, էջ 57:
8. Նույն տեղում:
9. Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 110:
10. Նույն տեղում:
11. Նույն տեղում, էջ 111:
12. Նույն տեղում:
13. Նույն տեղում:
14. Նույն տեղում:
15. ՀՅԴ ԿԱ, թծ. 714, Գ. 47, էջ 1:
16. Նույն տեղում:
17. Նույն տեղում:
18. Նույն տեղում:
19. Նույն տեղում:
20. Նույն տեղում, էջ 3:
21. Նույն տեղում:
22. Նույն տեղում, էջ 4:
23. Բայμուրդյան Վ., Հայ-քրդական հարաμերությունները Օսմանյան կայսրությունում,
Երևան, 1989, էջ 241:
24. Նույն տեղում, էջ 241:
25. Տե’ս Տարոնեան Էդ., Արիւնոտ եւ Արեւոտ էջեր, էջ 25:
26. Տե’ս Փափազեան Վ., Իմ յուշէրը, հ. 1, էջ 304:
27. Երիցանց Մ., Զօրաւար Սմμատի յուշէրը, հ. Ա, էջ 207:
28. Յեղափոխական Ալպոմ, 1972, թիւ 9, էջ 17:
29. ՀՅԴ ԿԱ, թծ. 687, գ. 22, էջ 1:
30. Նույն տեղում:
31. Նույն տեղում, թծ. 689, գ. 2, էջ 2:
32. Տե’ս նույն տեղում, էջ 2-3:
33. Ռուμէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 264:
34. Երիցանց Մ., նշվ. աշխ., հ. Ա, էջ 226:
35. Տե’ս Ռուμէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 264:
36. Նույն տեղում:
37. Տե’ս Երիցանց Մ., նշվ. աշխ., էջ 228:
38. Նույն տեղում, էջ 235:
39. ՀՅԴ, ԿԱ, թծ. 689, գ.7, էջ 1:
40. Տե’ս Սասուն-Մուշ կռիւները, Պէյրութ, 1965, էջ 15:
41. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ .7, էջ 2:
42. «Դրոշակ», 1905, թիվ 2, էջ 28:
43. Նույն տեղում:
44. Նույն տեղում:
45. Նույն տեղում:
46. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 7, էջ 2:
47. Նույն տեղում, գ.8, էջ5:
48. Նույն տեղում:
49. Նույն տեղում, էջ 5:
50. Նույն տեղում:
51. Նույն տեղում:
52. Երիցանց Մ., նշվ. աշխ., էջ 252:
53. Տե’ս «Դրօշակ», 1905, թիւ 2, էջ 20:
54. Տե’ս Երիցանց Մ., նշվ. աշխ., էջ 255:
55. Նույն տեղում:
56. ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 7, էջ 2:
57. Տե’ս Երիցանց Մ., նշվ. աշխ., էջ 255:
58. «Սասուն-Մուշ կռիւները», էջ 44:
59. Տե’ս Ռուμէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 288-289:
60. Նույն տեղում:
61. Նույն տեղում:
62. Տե’ս Սասունի Կ., նշվ. աշխ., էջ 688:
63. Փափազեան Վ., նշվ. աշխ., հ. 1, էջ 301:
64. ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 9, էջ 3:
65. Տե’ս Ռուμէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 293
66. ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 28, էջ 1:
67. «Դրօշակ», 1904, թիւ 12, էջ 184:
68. Նույն տեղում:
69. ՀՅԴ ԿԱ, թծ, 689, գ. 28, էջ 2:
70. Սասունի Կ., Պատմութիւն Տարօն աշխարհի, էջ 687:
71. Երիցանց Մ., նշվ. աշխ., էջ 267:
72. Նույն տեղում:
73. Սասունի Կ., Պատմութին Տարօն աշխարհի, էջ 688:
74. ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 28, էջ 1:
75. Նույն տեղում:
76. Ռուμէն, նշվ. աշխ., հ.3, էջ 303:
77. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ, 688, գ. 48, էջ1:
78. Նույն տեղում:
79. Տե’ս Գևորգյան Հ., Ազատագրական պայքարի հերոսապատումից, էջ 245-248:
80. Տե’ս Ռուμէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 311-312:
81. ՀՅԴ ԿԱ, թծ, 688, գ. 49, էջ1, թծ. 689, գ.41:
82. Ռուμէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 303:
83. Փափազեան Վ., նշվ. աշխ., հ.1, էջ 319:
84. Մանրամասն տե’ս Գևորգյան Հ., նշվ. աշխ., էջ 250-254:
85. ՀՅԴ ԿԱ, թծ. 467, գ.65, էջ1:
86. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. գ, էջ 111:
87. Նույն տեղում:
88. «Սիմոն Զաւարեան (մահուան եօթանասուն ամեակին առթիւ)», հ. Ա, էջ148:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 9450
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott