2. 1. Խաթավինի և Ավերակ ջրաղացի հերոսամարտերը

1896-97թթ. Հ.Յ. Դաշնակցության «Ընդհանուր» ռայոնական ժողովի որոշումն երը զուտ մարտավարական առումով պիտի որոշակի փոփոխություն մտցնեին ՀՅԴ և, մասնավորապես, «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի գործունեությունում: Համաձայն ժողովի որոշման ոչ միայն Խանարազի ու Բերդիկի շրջանում եղած ուժերը պիտի կենտրոնանային Բարձրավանդակում և զուգահեռաբար ավելի ընդլայնվեին ու ամր ապնդվեին այնտեղ գործող ՀՅԴ կառույցները, այլև պահպանվելու էին Երկրի այս կամ այն գավառում արդեն կազմակերպված հայդուկային խմբերը, որովհետև նրանք «…ինչպէս անցեալում, այնպէս էլ ապագայում կարող են որոշ պաշտպանութիւն ցոյց տալ ժողովրդին1:

Հարց է ծագում. եթե պահպանվելու էին հայդուկային խմբերը, ապա ի՞նչ - պիտի անեին նրանք. շարունակեին գործել նախկին մարտավարությամբ, թե զերծ մնային հայդուկային կռիվներ մղելուց: Քանի որ այս հարցի վերաբերյ ալ չկար Հ.Յ.Դաշնակցության «Ընդհանուր» ռայոնական ժողովի հստակ դիրքորոշումը, ապա տեղական կոմիտեները ելակետ ունենալով տեղի և ժամանակի յուրահատկությունն ու կառույցների հնարավորությունը, համաձայն գործունեության ապակենտրոն սկզբունքի իրենք պիտի որոշեին իրենց գործելակերպն ու անելիքները:

Թեպետ այդ ժամանակահատվածում Ախլաթում, Բիթլիսում, Տարոնում արդեն որոշակիորեն կազմավորվել և գործում էին ՀՅԴ կառույցներն ու մարտական խմբերը, բայց իրականում դրանք այնքան էլ ուժեղ չէին: Սասունում, ի տարբերություն Ախլաթ գավառի, որը զերծ էր մնացել 1895-1896 թթ. կոտորածներից, անհամեմատ դժվար էր հեղափոխական գործունեություն ծավալելը: Ժողովուրդը դեռևս չէր սթափվել 1894 թ. ջարդերի սարսափներից և զգուշանալով հնարավոր նոր ջարդերի կրկնությունից` այնքան էլ համակրանքով չէր վերաբերվում հեղափոխական գործիչն երի և ֆիդայիների ներկայությանն ու քարոզչությանը:

Գևորգ Չավուշի խոստովանությամբ. «Ես չորս ընկերներով մնացի Սասուն, ամբողջ երկու տարի առանց ղեկի էինք, ոչ մեզ պահող ունեինք, ոչ պաշտպանող, ոչ մի տեղէ օգնութիւն չկար, ուր որ կերթայինք կը հրեին, կը հըրմշտէին մէզ, ինչ նեղութիւններ ու չարչարանքներ քաշեցինք, զոր չեմ կարող պատմել…»2:

1896 թ. դեկտեմբերին, թուրք իշխանությունները ընդհանուր ներում շնորհեցին քաղբանտարկյալներին: Բազում հայ գործիչներ, որոնց թվում նաև Հրայր Դժոխքը, ազատվում են բանտերից: Կ. Սասունու գնահատմամբ. «Հրայրը, ժողովրդական զանգուածային ապստ ամբութեան կողմնակից էր եւ մշտապէս կը քարոզեր ուժերու կեդրոնացում: Ան միամիտ չէր կարծելու, որ «խաչապաշտները» պիտի գային ու ազատէին հայ ժողովուրդը. ընդհակառակը Հրայր ամէն տեղ կը մղէր ժողովուրդը, որ իր յոյսը դնէ իր սեփական ուժի վրայ» 3:

Պիտի ասել, որ Հրայրը այն եզակի գործիչներից էր, որն ի սկզբանե հավատ չընծայելով օտար տերությունների աջակցությանը, ազատագրական պայքարում մեծապես արժևորում էր սեփական ուժերին ապավինելու կարևորությունը: Այս առումով ուշագրավ և ուսանելի է 1896թ. նրա արտահայտած հետևյալ տեսակետը. «Հայ տարրը այլեւս յոյսը կտրում է խաբեբայ դիպլօմատիայից եւ իսկապէս էլ հայ ժողովրդի համար մնացել է միայն հենուիլ իւր բարոյական ուժերի վրայ…Հա’յ ժողովուրդ, անգութ է Եւրոպան, աւելի արիւնարբու է քան մեր դարաւոր ոսոխը. չհաւատալ նրան երբե’ք… Մեր յոյսը պիտի լինի մեզ վրայ միայն»4:

Թեպետ Հ.Յ.Դաշնակցությունն ազատագրական պայքարը կազմակերպ ելու վերաբերյալ ուներ իր դիրքորոշումը՝ ամրագրված ՀՅԴ ծրագրում և հաստատված 1-ին Ընդհանուր Ժողովի կողմից, սակայն գործունեության ռազմավարության և մարտավարության վերաբերող հարցերում կուսակցությ ան ապակենտրոն կառույցների դիրքորոշումներն ու տեսակետները ընդհանրություններով հանդերձ երբեմն միատեսակ չէին և ունեին իրենց յուրահատկությունները:

Ռուբենի գնահատմամբ. «Տակաւին Արաբոյի ժամանակներէն Դուրան Բարձրաւանդակի շրջանին մէջ երկու ուղղութիւն գոյութիւն ուներ. մեկը կարելի է որակել` ժողովրդական-յեղափոխական, իսկ միւսը` ֆետայական-զինուորական»5:

Ինչով էր այն պայմանավորված:

1. ՀՅԴ ապակենտրոն կառույցներով գործելու սզբունքով: Արևմտյան Հայաստանի գավառներն իրենց աշխարհագրական դիրքով, հայ և մահմեդական բնակչության կազմով ու տնտեսական կացությամբ ունենալով որոշ ակի ընդհանրություններ՝ միաժամանակ ունեին նաև իրենց տարբերությունն երն ու առանձնահատկությունները: Այդ պատճառով ՀՅԴ ծրագրում ամրագրված ռազմավարության կենսագործմանը միտված մարտավարությունը յուրովի էր ընկալվում ու իրականացվում նրա ապակենտրոն կառույցների կողմից:

2. ՀՅԴ գործիչների անհատականությամբ: Թեպետ Դաշնակցությանը անդամագրվածների, հատկապես Երկրում գործող, գերակշիռ մասը իրենց գործունեությամբ ապացուցել էին, որ իրենք ազգային - ազատագրական պայքարի նվիրյալներ են, բայց նրանցից յուրաքանչյուրը իր բարոյահոգեբանական կերտվածքով, մտավոր կարողությամբ ու գաղափարական համոզմունքով միևնույն խորությամբ չէին կարող ընկալել ու արժևորել ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու ազատագրական պայքարի առավել արդյունավետ ձևերն ու միջոցները:

Ընդհանուր ապստամբության կազմակերպման մարտավարությունը զարգացրել ու իրենց գործունեության մեջ դրանով առաջնորդվել են ՀՅԴ որոշ գործիչներ, որոնցից ամենահետևողականը Հրայր Դժոխքն էր` Տարոնում և Սասունում, Վազգենը, ապա նաև Վարդգեսը (Հովհաննես Սերենգուլյան)` Վասպուրականում, Գուրգենը` Բիթլիսի նահանգում, իսկ մի փոքր ավելի ուշ` Աշոտ Երկաթը:

Երկրում գործելու տարիներին, նաև նամակագրության միջոցով, առավել սերտորեն համագործակցել են Հրայրը, Գուրգենն ու Վազգենը, որոնց տեսակետները ՀՅԴ գործունեության, ազատագրական պայքարի ռազմավարության և մարտավարության, այն է`ընդհանուր ապստամբության կազմակերպման ու կենսագործման վերաբերյալ, ունեին որոշակի ընդհանրություններ: Վազգենին հասցեագրած նամակում (1897 թ. հոկտեմբերի 20), ներկայացնելով ազատագրական պայքարը կազմակերպելու իր տեսակետը, Հրայրը նշում է. «…մանր-մունր ուժերով, հայդուկային ուժերով գործ սկսել` ժողովրդին ապարդիւն կորստեան պատճառ դառնալ ըսել է, մեզ մնացել է միայն մեր ամէն ջանքերը չխնայել եւ մի քանի հարմ ար պունկտերում բաւականաչափ ուժ կենտրոնացնելով գործի սկսել…»6:

Նրա կարծիքով Երկրում ծավալած որևէ շարժում, անգամ Սասունի 1894 թ. դեպքերը, ազդեցություն չեն թողնելու «… այդ լիրբ քաղաքական աշխ արհի վրայ»: Ելակետ ընդունելով այդ նախադրյալը` Հրայրը եզրակացնում է. «…Երկրի խորքում սկսել մի այնպիսի ձեռնարկ, որ ստանար լայն ծաւալ եւ վերջնականապես որոշում մը տար ժողովրդի ներկա անտանելի կացութեան»7:

Համանման տեսակետ «Դրօշակ»-ին գրած նամակում (1897 թ. նոյեմբերի 22) զարգացնում է նաև Վազգենը. «Եթէ կուսակցութիւնը առանձին ուշադրութիւն դարձնէ շատ գեղեցիկ ծրագիր մը շատ փառաւոր կերպով կարելի է իրագործել 2-3 տարիէն` միաժամանակ դրօշակ պարզելով Քարէ-Ժայռեն (նկատի ունի Դերսիմը-Հ.Գ) մինչեւ Ծովասար (Սասուն-Հ. Գ.) եւ մինչեւ Վասպուրական: Գործը շատ մեծ կլինի եւ արդյունքը փառաւոր ու եթէ մանր ամասնութեանց մէջ մտնենք լուրջ կերպով իմաստաւորելու գործը, ապա պիտի հաւատանք, որ կարելի է, Քարէ-Ժայռեն, Ծովասար, Ծիրանակատար (Մուշ-Հ.Գ.), Ցամաք-Ձոր, Նեմրութ (Ախլաթ եւ Վասպուրական իրար կապուած են, հաղորդակցութիւն իրար հետ հնարաւոր է եւ շատ դիւրին…»8:

Պայքարի մարտավարության վերաբերյալ առկա տարաձայնությունները մասամբ հստակեցվեցին, երբ կայացավ Հ.Յ. Դաշնակցության 2-րդ Ընդհանուր Ժողովը (1898 թ. ապրիլին), որի ընդունած որոշումների մեջ կենտրոնականը «Տակտիկա կամ գործունէութեան եղանակ» վերաբերյալ կայացրած «Ուժերու Կեդրոնացում կամ ապստամբութեան նախապատր աստութիւն» որոշումն է:

ՀՅԴ 1896-97 թթ. «Ընդհանուր» ռայոնական ժողովում արդեն ընդունել էր ուժերը Բարձրավանդակում կենտրոնացնելու մասին որոշում, բայց մի էական տարբերությամբ: Եթե «Ընդհանուր» ռայոնական ժողովի որոշմամբ պիտի պահպանվեին գավառում արդեն կազմակերպված հայդուկային խմբերը, ապա 2-րդ Ընդհանուր Ժողովը մերժում է «ֆէտայական ասպատակային գործունեութիւնը» և ընդունում «մարտական-զինամարզական խումբեր կազմակերպելու ծրագիր»9:

Ճիշտ է, Ընդհանուր Ժողովը թեև ընդունել է այդ որոշումը, բայց դա և կուսակցության հետագա գործունեությունը, հատկապես Տարոնում ու Սասունում (1901 թ. Առաքելոց վանքի կռիվը, Գևորգ Չավուշի հայդուկապետության շրջանը` 1904-1907 թթ.) հիմք չեն տալիս պնդելու, որ ՀՅԴ ընդհանուր ապստամբության կազմակերպումը հաստատապես դարձրել էր իր մարտավարությունը, բացառելով ֆիդայական, առանձնակի մարտ ական և ցուցական գործողությունները: Ավելի ճիշտ «Ուժերու կեդրոնացում կամ ապստամբութեան պատրաստութիւն» որոշումը նախապատր աստական փուլն է ընդհանուր ապստամբության կազմակերպմանը, ինչի մասին ամրագրված է Ընդհանուր Ժողովի օրակարգի «Կեդրոնացում» կետի հետևյալ բացատրությունում. «Կեդրոնացման» գործն է, որ պիտի ամրապնդէ ժողովուրդի հոգին, պիտի սովրոցնէ անոր իր բազուկն երուն վստահելու հարատեւութեան մէջ գործին պսակումն ակնկալելու… եւ, վերջապէս, պիտի պատրաստէ մեծ գործը–հեղափոխական ընդհանուր շարժումը բովանդակ Հայաստանի մէջ…»10:

Այստեղ հարկ է ընդգծել, որ ազատագրական պայքարի ուղիներում որևէ կուսակցության, այդ թվում նաև Հ.Յ. Դաշնակցության որդեգրած մարտավարության առանձնահատկությունն ու միջոցներն արժևորելիս չպետք է առաջնորդվել սոսկ Ընդհանուր ժողովների և ղեկավար մարմինների որոշումն երով: Կուսակցությունների գործունեության գնահատման իրական արժեքներն ու չափանիշներն առավել հստակությամբ երևում են նրանց գործնական ձեռնարկումներն ու կատարած գործերը վերլուծելիս և անհր աժեշտ եզրահանգումներ կատարելիս:

Եթե նույնիսկ ընդունենք, որ «Տակտիկա կամ գործունեութեան եղանակ»-ի վերաբերյալ ընդունած «Ուժերու կեդրոնացում կամ ապստամբութեան պատրաստութին» որոշումը նշանակում է ընդհանուր ապստամբության կազմակերպում, ապա հարց է ծագում՝ ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով էր Հ.Յ. Դաշնակցությունը իրականացնելու իր որոշումը:

Ընդհանուր ապստամբություն կազմակերպելու համար ՀՅԴ, ի թիվս մի շարք հարցերի, պետք է լուծեր կարևորագույն հետևյալ խնդիրը.

1. Արևմտահայաստանում կազմակերպել միմյանց հետ սերտորեն հա- մագործակցող ու շաղկապված հզոր կառույցներ, որոնք անհրաժեշտ պահին պիտի ազատագրական պայքարի դրոշը պարզեին առավելագույնս կազմակերպված և միասնական: Իսկ որպեսզի Արևմտահայաստանում կազմակերպվեին համանման կառույցներ, անհրաժեշտ էին. ա. Ազգային-ազատագրական պայքարին անվերապահորեն նվիրված, ժողովրդի հետ աշխատելու, նրան կազմակերպելու ընդունակ գործիչներ, որոնք ոչ միայն պիտի օժտված լինեին մտավոր և կազմակերպական համապատասխան կարողություններով, այլև մարտական ոգով ու գործը մինչև հաղթ ական ավարտ հասցնելու կամքով ու պատասխանատվությամբ:

Հարց է ծագում. իսկ ՀՅԴ որտեղի՞ց և ինչպե՞ս ի զորու կլիներ պատրաստ ել ու իր կառույցները համալրել համանման կարողություններով օժտված գործիչներով: Իսկ այդ նույն օրերին «Դուրան-Բարձրավանդակ»-ի և «Շամ»-ի կենտր. կոմիտեներն ի դեմս իրենց ներկայացուցիչներ Գուրգենի ու Վազգենի, ՀՅԴ Բյուրոյին հասցեագրած դիմումներով պահանջում էին Երկիր ուղարկել այնտեղ աշխատելու ընդունակ և կարող գործիչներ11:

2. Մարտական ուժերը զինելու համար զենք և զինամթերք: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե ինչ քանակությամբ զենք էր անհրաժեշտ ընդհանուր ապստամբություն կազմակերպելու համար, վկայակոչենք ՀՅԴ Շամ կենտր. կոմիտեի անդամ Վազգենի ընդհանուր ժողովին հասցեագրած նամակը, որը յուրօրինակ ծրագիր է ՀՅԴ ապագա գործունեության:

«Մասնակի թեթեւ շարժումները,– գրում է Վազգենը,– անպայման կերպով իրենց շրջանը լրացուցած ըլլալով` անհրաժեշտ է այսուհետեւ խորհել լուրջ, դրական գործունէութեան մը համար, որու ուժեղութեան շնորհիւ հնար լինի ուժգին ցնցում առաջ բերել եւ վերջնականապէս վճռել հայկական հարցը: Այդ լուրջ գործունէութեան համար` Վասպ. Կեդր. Կոմիտէն աչքի առաջ ունի` Քարաժայռ (Դերսիմ), Ծովասար (Աբրոյի-Գերեզման, Սասուն), Շամի (Վան) եւ Ասորեստան (ասորիներ): Այս չորս տեղերը իրար հետ կապու ած` կարելի է հաղորդակցութիւնը մշակել եւ միեւնույն ծրագրով գործ սկսել: Առաջին երեք տեղերու մէջ պետք է կեդրոնացնել զէնքի մեծ ուժեր - իւրաքանչիւրի մէջ գոնէ պատրաստել 500-700-ական հրացանով կազմակերպած ուժեր:

Իսկ չորս տեղերու մէջ մտցնել մեծ քանակութեամբ իւղ (նկատի ունի պայթուցիկ նյութ – Հ.Գ.): Ասորեստանի համար 2-3 գաղափարական գործիչներ եւ 1-2 թեթեւ հայդուկային խումբեր բաւական են ոտքի հանելու Ասորոց մելիքները»12: Վազգենի մատնանշած թվերը, կարելի է ասել, ավելի քան համեստ են: Օսմանյան կայսրության դեմ ընդհանուր ապստամբություն կազմակերպելու և այն հաղթական ավարտին հասցնելու համար, անկասկած, անհրաժեշտ էին ավելի մեծաքանակ զենք ու զինամթերք:

3. Մարտական ուժեր կազմակերպելու և դրանք ըստ ամենայնի զինելու ու հանդերձավորելու համար հարկավոր էին ֆինանսական հսկայական միջոցներ: Ինչպե՞ս, որտեղի՞ց կամ ու՞մ աջակցությամբ ՀՅԴ կկարողա- նար ձեռք բերել այդ գումարները և լուծեր ընդհանուր ապստամբություն կազմակերպելու համար պահանջվող խնդիրները:

1897 թ-ից մինչև 2-րդ Ընդհանուր Ժողով (1898 թ.) Կովկասից և Պարսկ աստանի տարածքներից Երկիր են մեկնել հետևյալ մարտական ու զին ատար խմբերը. 1. Վազգենի 2-րդ խումբը, 1897 (Սալմաստ-Վան), 2. Ճարտարի, 1897 (Կարս-Ախլաթ), 3. Ճարտարի, 1897 (Կարս-Մանազ- կերտ-Ախլաթ), 4. Փոխիկի (Օհան Օհանյան, Վահրամ Հովհաննիսյան), 1898 (Սալմաստ-Վան), 5. Սեպուհի և Սևքարեցի Սաքոյի, 1898 (ԿարսՏ արոն-Սասուն)13:

Թվարկած մարտական խմբերն ու Արևմտահայաստանի զանազան շրջանն երում եղած ուժերն իրենց թվակազմով, զինվածությամբ ու կազմակերպվածությամբ ոչ միայն բավարար չէին ապահովելու Արևմտահայաստանի ինքն ապաշտպանությունը, այլև առավել ևս բավարարել ընդհանուր ապստամբություն կազմակերպելու պահանջները: Անհրաժեշտ էր գործող մարտական ուժերը բազմապատկել, զինել և դարձնել առավել մարտունակ ու կազմակերպված: Այդ ամենի համար հարկավոր էին ֆինանսական միջոցներ, որոնց ձեռք բերումը չափազանց դժվար էր, գրեթե անիրագործելի:

Մ. Վարանդյանը Խանասորի արշավանքի օրինակով նշում է դրամական այն միջոցները, որոնք ծախսվել էին այդ արշավանքը կազմակերպելու համար: «Իսկ այդ ձեռնարկը խլել էր Կազմակերպութենէն ոչ պակաս քան 40000 ռուբլիի ծախքայն ժամանակւան չափով պատկառելի գումար մը»14:

Հարց է ծագում՝ եթե մի արշավանք իրականացնելու ժամանակ ծախսվել էր 40000 ռուբլիի, Մ. Վարանդյանի գնահատմամբ «… այն ժամանակվան չափով պատկառելի գումար մը», ապա, ինչպիսի՞ ֆինանսական միջոցներ էին պահանջվում ընդհանուր ապստամբություն կազմակերպելու ու կենսագործելու համար:

Եթե Ընդհանուր Ժողովը որոշեր, որ Լեռնավայրը (Կիլիկիա-Զեյթուն) նույնպես պիտի դառնար «Կեդրոնացման» վայրը, ապա այդ շրջանը կազմակերպելու համար կպահանջվեին ևս նույնքան ֆինանսական միջոցն եր, որքան Բարձրավանդակինը, այսինքն` 300.000 ռուբլի: Իսկ որք ա՞ն ֆինանսական միջոցներ էին հարկավոր Վասպուրականի, Բիթլիսի, Էրզրումի և մյուս գավառների ՀՅԴ կառույցների մարտական ուժերն ու բնակչության թեկուզև փոքրագույն մասը զինելու և այլ կարիքներ հոգալու համար: Իսկ, ՀՅԴ չնայած իր գործադրած ջանքերին, արդյոք ի զորո՞ւ էր ձեռք բերել պահանջվող գումարները:

1895թ. Թիֆլիսում կայացած Ընդհանուր-ռայոնական ժողովը նկատի ուն ենալով այդ հանգամանքը` նշում է. «Զենքի եւ դրամական միջոցների հայթայթումը.- Կռուի միջոցներ շատացնելը եւ դրա հետ սերտ կապուած դրամական հարցը կանոնավոր հիմքերի վրայ դնելը պիտի համարուի նոյնպէս ամենագլխավոր հարցերից մէկը»15:

Իր գործունեության ընթացքում անհրաժեշտ գումարներ ձեռք բերելու համար Հ.Յ. Դաշնակցությունը դիմել է զանազան միջոցների, ընդհուպ մինչև բռնի հանգանակության (1901 թ. «Փոթորիկի» գործը – Հ. Գ. ), բայց, այնուամենայնիվ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը եղել են անբավարար հայության ինքնապաշտպանությունն ու առավել ևս ընդհանուր ապստ ամբություն կազմակերպելու համար:

Քր. Միքայելյանը «Դրօշակ»-ում տպագրած «Պատմական չարիք» հոդ- վածաշարում անդրադառնալով նաև ֆինանսների ձեռքբերման խնդրում առկա դժվարություններին ու այս հարցում խարազանելով հայ մեծահա- րուստ դրամատերերի ոչ ազգանվեր պահվածքը, գրում է. «Հազարավոր անհատներ կարելի է գտնել հայերիս մէջ, որոնցից իւրաքանչիւրը կարող էր մի ամբողջ նահանգ զինել Տաճկահայաստանի մէջ: … ամենախոշոր գումարը, որ ամբողջ հայութեան մէջ մի հատիկ մարդ նվիրել է զէնքի գործին, այդ եղել է ընդամենը 25000 ֆրանկի չափ մի ծախս …»16:

4. Մարտական ու զինատար խմբերի, զենք ու զինամթերքի առաքումը: 1898թ.-ից, 2-րդ Ընդհանուր Ժողովից միչև Աղբյուր Սերոբի նահատակվ ելը` 1899թ. ՀՅԴ Երկիր է ուղարկել հետևյալ մարտախմբերը.1. Սեպուհի և Սևքարեցի Սաքոյի խումբը: Այս մարտախումբը Երկիր չի հասել, իսկ Սաքոն ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսի բերդում: 2. Շաշոյի (Սոսոյ ան), Սալմաստ-Վան, 3. Ճարտարի 2-րդ խումբը (Խաթավինի և Ավերակ ջրաղացի կռիվը), 4. Խանի (Բարսեղ Թիրաքյան), Կարս-Ալաշկերտ (Խաստուրի կռիվը), 5. Հովհաննեսի խումբը, սբ. Թադե-Բերկրի17:

5. Մարտական ուժերի կազմակերպումը, զենք ու զինամթերքի ձեռքբերումը մեկ խնդիր էր, իսկ դրանք Երկրի համապատասխան վայրեր առաքելը` մեկ այլ, ինչը և հստակորեն ապացուցեց ժամանակը, թերևս առավել դժվարին խնդիր էր: Կովկասից կամ Պարսկաստանի տարածքից մինչև Տարոն, Սասուն, Վասպուրական ձգվող հսկայական տարածքում, հատկապես սահմ անամերձ շրջաններում, տեղաբաշխված էին թուրքական զինվորական միավորումներ, որոնց գործուն կերպով օգնում և աջակցում էին քրդական զինյալ հրոսակախմբերը: Այս ամենին պետք է գումարել ռուսական սահմանապահ զորամասերը, որոնք թուրքերից ու քրդերից ոչ պակաս եռանդով և հետևողականորեն ամեն կերպ խոչընդոտում էին հայկական մարտական ուժերի, զենք ու զինամթերքի առաքմանը:

Եթե Հ. Յ. Դաշնակցության մարտավարությունը լիներ ընդհանուր ապստ ամբության կազմակերպումը, ապա աներկբա պիտի հաշվի առներ վերը թվարկած գործոնները, այսինքն` հստակ արժևորեր ժամանակաշրջանի առանձնահատկությունները, ժողովրդի հոգեբանական և գաղափարական պատրաստվածությունը, իր կազմակերպական, մարտական, ֆինանսական հնարավորություններն ու գտներ կուսակցության առջև ծառացած բոլոր խոչըն դոտները հաղթահարելու առավել արդյունավետ և կենսունակ ձևերն ու միջոցները: Իսկ ընդհանուր ապստամբությունը ենթադրում է ոչ թե ուժերի կենտրոնացում մեկ վայրում` Բարձրավանդակ (Ընդհանուր Ժողովի որոշում է – Հ.Գ.), այլ գոնե մի քանի վայրերում միաժամանակ, որի հնարավորությունն ինչպես նշում է Ընդհանուր Ժողովը «Դաշնակցութեյան արդի միջոցները չեն ներեր Բարձրավանդակի (Սասուն), Լեռնավայրի (Զեյթուն), եւ Կռուածաղիկի համահավասար հոգ տանել այդ վայրերու (նկատի ունի Շատախն ու Դերսիմը – Հ.Գ.) կազմակերպութեան և զինման գործին …»18:

Գործունեության նոր եղանակի որոշման ընդունումը, բնականաբար, թելադրում էր, որպեսզի կուսակցությունը ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացներ «կեդրոնացման» վայրի, այն է` Սասունի մարտական ուժերն ըստ ամենայնի կազմակերպելու և առավելագույնս զինելու գործում: Իսկ Ընդհանուր Ժողովի որոշումների կենսագործումը պարտադիր էր ՀՅԴ բոլոր ապակենտրոն կառույցների, և իհարկե նաև «Դուրան-Բարձրավանդակ» Պատասխանատու կենտր. կոմիտեի համար:

«Ուժերու կեդրոնացում»-ը նախ և առաջ ենթադրում էր Բարձրավանդակում զենք, մարտական ուժերի կենտրոնացում: Ինչպե՞ս, ի՞նչ եղանակով ու միջոցներով ՀՅԴ պիտի կարողանար անհրաժեշտ քանակությամբ մարտ ական ուժեր, զենք տեղափոխեր և կենտրոնացներ Բարձրավանդակում:

Ընդհանուր ժողովում այս կարևորագույն հարցի վերաբերյալ ոչ միայն նոր որոշում չի կայացվել, այլև չի արվել նույնիսկ որևէ ուշագրավ առաջարկություն: Բնականաբար, այս հարցում Դաշնակցությունը շարուն ակելու էր գործել նախկին մարտավարությամբ, այն է`
1. Կովկասից և Պարսկաստանից Երկիր զենք ու զինամթերք շարունակելու էին տեղափոխ ել զինատար խմբերը,
2. Արևմտյան Հայաստանում գործող ՀՅԴ կառույցները զենք ու զինամթերք տեղափոխելու համար Կովկաս և Պարսկ աստան էին ուղարկում իրենց զինատար խմբերը,
3. Զենք ու զինամթերք կարելի էր գնել տեղերում, նույնիսկ քրդերից ու թուրքերից, որն այդ ժամանակ ՀՅԴ գործունեությունում դեռևս շատ քիչ էր կիրառվում:

Զինատար խմբերից առավել նշանավորներից է Աղբյուր Սերոբի հորեղբորորդու՝ Ճարտարի (Հակոբ Վարդանյան) գլխավորած ֆիդայիների՝ զենք ու զինամթերքով բեռնված խմբի բարեհաջող անցումը Կարսից Ախլաթ:

Անդրադառնալով իր արդյունավետությամբ գրեթե հավասարը չունեցող Ճարտարի զինատար խմբի այդ գործողության արժևւորմանը՝ Աղբյուր Սերոբի մարտախմբի անդամ Բիթլիսցի Պողոսը գրում է. «1897 տարուայ աշն անը խմբապէտ Յակոբը (նկատի ունի Ճարտարին – Հ.Գ.) 77 (եօթանասուն եւ յօթը) հոգօվ Նեմրուտ լեռան գլուխ եկաւ Սերօբ փաշայի քօվը եւ բերաւ նաեւ 77 (եօթանասունյօթը) հրացան (հրացաններն էին մօսին, պերտ անկի եւ մսըւլի) եւ յանձնէց Ս. Փաշային եւ քիչ ժամանակ յետոյ խմբապէտ Յակօն հետ առաւ 25 (քսանհինգ) հօգի եւ դարձավ Ռուսաստան»19:

Մարտական ու զինատար խմբեր կազմավորելու և Երկիր ուղարկելու խնդիրը, ինչպես նաեւ ֆիդայական-պարտիզանական կռիվների մղումը, ահաբեկչ ական գործողությունների իրականացումը մինչև 1898 թ., դեռևս մնում էին Հ.Յ. Դաշնակցության մարտավարության ամենագործուն շարժիչ ուժը:

1898թ. տեղի է ունենում ՀՅԴ 2-րդ Ընդհանուր Ժողովը, ուր ի թիվս մի շարք հարցերի, քննարկվում են նաև ընդհանուր ապստամբության ու հայդուկային-պարտիզանական պայքարին վերաբերող հարցեր, և ըն- դունվում է հետեւյալ որոշումը. «Ժողովը, երկար վիճաբանութիւններէ վերջ, ստվար մեծամասնութեամբ (2 ձայն դէմ) սկզբունքով ընդունեց ուժերու կեդրոնացումը երկրին մէջ, ցոյցը Պոլիս եւ ծովեզերեայ քաղաքն երը, եւ մերժելով ֆէտայական ասպատակային գործունէութիւնը՝ ընդուն եց մարտական-զինամարզական խումբեր կազմակերպելու ծրագիրը»20:

Համաձայն այս որոշման, ՀՅԴ փաստորեն հրաժարվում է իր՝ ֆիդայական-պարտիզանական կռիվներ մղելու մարտավարությունից և պատր աստվում Երկրի առավել կարևորագույն վայրերում (Բարձրավանդակ, Վասպուրական) ուժերի կենտրոնացմանը՝ ընդհանուր ապստամբություն կազմակերպելու համար: Գործունեության նոր եղանակի որդեգրումը, բնականաբար, թելադրում էր, որպեսզի կուսակցությունը ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացներ «կեդրոնացման» վայրի մարտական ուժերն ըստ ամենայնի կազմակերպելու և այն առավելագույնս զինելու գործում: Իսկ Ընդհանուր Ժողովի որոշումների կենսագործումը պարտադիր էր ՀՅԴ բոլոր ապակենտրոն կառույցների և իհարկե նաև «Դուրան- Բարձրավանդակ» կենտր.կոմիտեի համար: Իսկ այդ ժամանակահատվածում «Դուրան-Բարձրավանդակ»-ի, ինչպես նաև Բիթլիսի շրջանում գործող հայկական մարտական խմբերի առաջնորդն Աղբյուր Սերոբն էր:

«Սերոբ (նա Ընդհանուր Ժողովի կողմից ընտրվել էր Բարձրավանդակի Պատասխանատու Կենտր. կոմիտեի անդամ – Հ.Գ.),- գրում է Կ. Սասունին,- տեղեակ էր, որ Հ. Յ. Դաշնակցութեան Բ. Ընդհանուր Ժողովը տեղի կունենայ Կովկասի մէջ: Տեղեակ էր նաեւ այն տրամադրութեան, որով Սասունը կընտրէին որպես միջնաբերդ հայ յեղափոխական շարժման»21:

Քանի որ Ճարտարի գլխավորած զինատար խմբի անցումը Կարսից Ախլ աթ պսակվել էր աննախադեպ հաջողությամբ, իսկ զենք ու զինամթերքի ձեռքբերումը, մարտական խմբերի կազմակերպումը եղել և մնում էր Հ.Յ. Դաշնակցության գործունեության կարևորագույն բաղադրամասերից մեկը, ուստի «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի և անձամբ Աղբյուր Սերոբի հանձնարարությամբ Ճարտարը 25 մարտիկներով մեկնում է Կովկաս, դարձյալ նույն՝ զենք ու զինամթերք տեղափոխելու առաքելությամբ22:

Ճարտարը բարեհաջող հասնում է Կարս, ՀՅԴ տեղի կենտրոնական կոմիտ եից ստանում է որոշակի քանակության զենք ու զինամթերք և նոր մարտիկն երով համալրելով իր զինատար խումբը՝ պատրաստվում վերադառնալ Ախլաթ: Համաձայն Կ. Սասունու և Ռուբենի տվյալների, Ճարտարի խումբը բաղկացած է եղել 66, իսկ Ա. Նորյանի, որի վկայությունն իր իսկ հավաստմ ան, գրի է առել ականատեսի պատմածի հիման վրա, 78 մարտիկներից 23:

Զինատար խմբի կազմում են եղել Բիթլիսցի Մուշեղը, Առաքելը, Բալաբեխ Կարապետը, Երկար Նադոն, Զուլումաթը, Առյուծ Ավագը եւ այլ փորձառու ռազմիկներ, որոնք մինչ այդ մասնակցել էին Աղբյուր Սերոբի գլխավորած Ախլաթի ինքնապաշտպանական և գրեթե բոլոր ֆիդայական մարտերին:

1898թ. սեպտեմբերի սկզբներին զինատար խումբը Ճարտարի գլխավորությ ամբ Կարսից տեղափոխվում է Կաղզվան, ապա անցնում ռուս-թուրք ական սահմանը և փորձում Ալաշկերտ-Մանազկերտ-Բուլանուխ գծով ուղևորվել Ախլաթ: Սակայն այս անգամ նույն հաջողությունը, ինչպիսին առաջին անցման ժամանակ էր, չի ուղեկցում հայ մարտիկներին:

Մինչև Ճարտարի 2-րդ զինատար խմբի մեկնումը, Կարսից դեպի Երկիր էին ուղևորվել մոտավորապես 16 մարտական ու զինատար խմբեր 24:

Որևէ կասկած լինել չէր կարող, որ հայ մարտական ուժերի երթուղիները կարող էին դուրս մնալ թուրք իշխանությունների տեսադաշտից: Ամենուրեք գործող գործակալների ու մատնիչների աջակցությամբ, ակնդետ հետևելով հայ հեղափոխական գործիչների գործողությւննրին, թուրք իշխանությունն երը մեծ ջանքեր էին գործադրում ջախջախել բոլոր այն խմբերը, որոնք փորձեր էին ձեռնարկում անցնել ռուս-թուրքական սահմանն ու ուղևորվել Արևմտահայաստանի որևէ շրջանը:

Ճարտարի 1-ին խմբի բարեհաջող անցմանն ամիսներ էին հաջորդել: Իսկ թուրք իշխանություններն այդ ընթացքում ավելի ու ավելի էին ուժեղացնում սահմանամերձ շրջանների, հատկապես Կարսից դեպի Բագրևանդ (Ալաշկերտ)-Տարոնը ձգվող ուղիների հսկողությունը: Կարսի նահանգից մինչև Էրզրում, Տարոն, Սասուն ընկած տարածքում տեղաբաշխվել էին համիդեի բազմաթիվ գնդեր, որոնց գլխավոր պարտականությունն երից մեկը հայ մարտական ուժերին ու հեղափոխական գործիչներին հետևելն ու ոչնչացնելն էր: Իհարկե, Հ.Յ. Դաշնակցության ղեկավար մարմիններն իրենց դավանած ռազմավարությունը կենսագործելու նպատակով համապատասխան մարտավարություն մշակելիս, պարտավոր էին որոշակիորեն տեղյակ լինել ու սթափ արժևորել թուրք իշխանությունների կողմից իրենց գործունեությանը խոչընդոտելուն նպատակաուղղված բոլոր կարգի դժվարությունները: Բայց արևմտահայության ազատագրական պայքարը կազմակերպելու համար անհրաժեշտ էին կարող և նվիրյալ գործիչն եր, մարտական ուժեր, զենք ու զինամթերք:

Ճանապարհելով հերթական զինատար խումբը՝ ճանապարհողները չէին կարող կասկածել, որ այս անգամ Ճարտարին և նրա գլխավորած մարտիկն երին սպասվում էին ավելի դաժան փորձություններ: Եվ իրոք, Ճարտարի խումբն այս անգամ ենթարկվում է դաժան փորձությունն երի: Զինատար խմբի մղած հերոսամարտերը, որոնք պատմությանը հայտնի են «Խաթավին և Ավերակ Ջրաղացի կռիվներ» անվամբ, ազատագրական պայքարի այն նշանավոր դրվագներից են, որոնց մասին հյուսած երգերը ժողովուրդըերգում էմինչ օրս:

Զինատրար խմբի անվտանգությունն ու աննկատ անցումն առավելագույնս ապահովելու նպատակով խումբը բաժանվում է երկու մասի: Առաջին՝ փոքրաքանակ մասը, Երկար Նադոյի գլխավորությամբ, որպես առաջապահ, շարժվում է առջևից: Այդ խումբը հակառակորդին անակնկալ հանդիպելիս, առաջինը պիտի դիմագրավեր հարձակումը և այդ մասին անհ ապաղ տեղեկացներ իր հետևից շարժվող հիմնական խմբին: Առաջապահ խումբը մտնում է Ալաշկերտի սարահարթը և հասնելով մի քրդական գյուղի՝ հանգստանալու նպատակով որոշում է փոքր-ինչ դադար առնել, հանգստանալ:

«Այդ բանի համար,- նշում է «Դրօշակ»-ի հոդվածագիրը,- քիւրդին կը վճարեն որոշ գումար մը, որպէսզի զիրենք պատսպարէ մինչեւ երեկոյ: Քիւրդը կը խաբէ տղաներին եւ կը լեցնէ տունը ու գումարն էլ առնելուց յետոյ, կը վազէ լուր կը տայ գիւղապէտին»25:

Գյուղապետն անմիջապես հավաքում է գյուղի բնակիչներին և նրանց առաջնորդում պաշտպանելու այն տունը, որտեղ իր զինակիցներով հանգրվանում էր Նադոն: Հայ մարտիկները հայտնվում են անելանելի իրավիճակում: Քրդերը, պաշարելով տունը, կրակ են տեղում հայ մարտիկների վրա: Ելքը միակն էր, հարկավոր էր դուրս գալ տնից և սրընթաց գրոհով ճեղք ել պաշարման շղթան ու արագորեն հեռանալ: Տնից դուրս գալու փորձ կատարելիս ֆիդայիներից մի քանիսը զոհվում են, իսկ Նադոն երեք զինակիցներով կարողանում է դուրս գալ տնից ու դրսում շարունակել մարտը26:

Բարեբախտաբար հիմնական խումբը, որը նույնպես անցնում էր այդ գյուղի մերձակայքով, լսում է հրացանների ձայնը և ճիշտ կողմնորոշվելով՝ շտապում օգնության ու պաշարում գյուղը:

«Մի քանի ժամւայ մէջ, - նշում է «Դրօշակը», - բնակչութիւնը պատուհասելէ յետոյ, կենդանի մնացած մեր զինւորներին կազատի... Ռազմամթերքը, որ մինչև հոս շալակով կը բերէին, բեռցնելով քիւրդ գիւղի գրաստների վրա, մայրամուտին կը շարունակեն իրենց ճանապարհը»27:

Արագորեն հաղթահարելով առաջին արգելքը՝ խումբը ձգտում է որքան կարելի է շուտ անցնել Ալաշկերտի տարածքը և խուսափելով կռիվների բռնվելուց՝ Մանազկերտ-Բուլանուխ գծով ուղևորվել Ախլաթ: «Սեպտեմբերի 3-ին, - գրում է Ա. Նորյանը, - խումբն հանգիստ է առնում Սիպկնցոց սահմանի մէջ՝ Քեօշկայ լերան արեւելեան (Քեօշք՝ սիպկնցոց քիւրդ բէկերի գիւղն էր, որ իր մէջ խոշոր ապարանք ունի, որի համար եւ գիւղն ու շրջակայքը Քէօշք են կոչվում)»28:

Ապարանքի պահպան քրդերը հեռվից նկատում են զինված խմբին և հասկանալով նրանց ոչ յուրային լինելը ու համաձայն իրենց սովորությանը, իսկույն վայնասուն (հավար) են բարձրացնում ևշատ չանցած ավելի քան 2000-2500 համիդեի զինվորներ, հայտնվում են դեպքի վայրում:

Թեպետև հայ մարտիկներն ամեն կերպ ձգտում էին խուսափել ավելորդ կռիվների բռնվելուց, բայց այս պարագայում այլընտրանք այլևս չկար: Ֆիդայինները դույզն-ինչ չերկնչելով թշնամու բազաանաությունից՝ սառն ասրտորեն ընդունում են հակառակորդի մարտահրավերը և պատրաստվում մարտի: Վստահ իրենց քանակական գերակշռությանը՝ քրդերը, համազարկեր տեղալով, նետվում են գրոհի: Հայ մարտիկներն այդ ընթացքում հասցնում են հարմար դիրքեր գրավել մերձակա սարի բարձունքներում և իրենց մոսինների հեռահար ու դիպուկ հարվածներով կարողանում են կասեցնել քուրդ զինյալների անընդմեջ շարունակվող հարձակումները: Քանի որ Ալաշկերտի սարահարթում կային բազմաթիվ հայկական գյուղեր, ուստի ֆիդայինները, նկատի ունենալով հայ բնակչությանը սպառնացող վտանգը, կռվի սկզբում այնքան էլ տրամադրված չեն եղել դիպուկ հարվածներով դիմագրավել հարձակվողներին: Սակայն իրավիճակը փոխվում է, երբ քրդերը, ավելի սաստկացնելով կրակն, սպանում են Ախլաթցի Գևորգին: «Մուշեղը երբ կը տեսնէ Գէորգի անշնչացած դիակը, կը հրամայէ, - «Տղե՛ք, լաւ նշան բռնեցէք դէպի թշնամին: Մեր ֆիդայիները մէկի փոխարէն 20-ի չափ դիակներ կը փռեն»»29:

Կռիվը շարունակվում է մինչև կեսօր: Քրդերը, փոքր-ինչ դադար առնելուց և իրենց մարտաշարքերը համալրելուց հետո, առավել սաստկությամբ կրակ են տեղում հայ մարտիկների դիրքերին և վերսկսում գրոհները. «Սա- կայն, ապարդյուն են անցնում քրդերի ձեռնարկած բոլոր հարձակումները, ֆիդայիներն անխորտակ պաշտպանությամբ պահում են իրենց դիրքերը»: «Քրդերը, - նշում է Ա. Նորյանը, - մի քանի անգամ գրոհ են տալիս, խտացրած շարքերով, բայց քաջարի մարտիկների մօսիններն անմիջապէս յետ են մղում նրանց: Թշնամին բազմաթիւ դիակներ է տալիս»30:

Ռուբենը, նույնպես անդրադառնալով այդ կռվի լուսաբանմանը, գրում է. «Կէսօրէ ետք, սկսած կռիւը կը շարունակուի անընդհատ, մինչեւ ուշ երկոյ: Հայերը կուտան մէկ-երկու զոհեր, իսկ քիւրդերը տասէն աւելի»31:

Ֆիդայինները նախորդ կռիվներից քաջատեղյակ էին քրդերի կռիվներ մղելու սովորությանը: Որպես չգրված օրենք` քրդերը կռվում էին մինչև մութն ընկնելը: Աներեր դիմագրավեով հկառակորդի շարունակաբար կրկնվող հարձակումներին՝ հայ ֆիդայինները կռվում են մինչև մութն ընկն ելը և ապա օգտվելով մթության պատճառով քրդերի դադարեցրած գրոհն երից, կարողանում են անկորուստ իջնել դիրքերից և «... Դուդախի մօտէն աննկատելի կերպով կանցնին Եփրատը: Ամբողջ գիշեր ճամբայ կտրելով կը հասնին Քեօշկ գիւղը, հոգնած, բեզարած»32:

Ֆիդայինները թեև չափազանց հոգնած էին, բայց ձգտում էին որքան հնարավոր է կտրվել հակառակորդից և բարձրանալ գյուղի մերձակա Խաթավին սարը, փոքր-ինչ հանգստանալ, ապա նոր ուղևորվել Ախլաթ: Բայց քանի որ շատ հոգնած էին ու քաղցած, ուստի անտեսելով վտանգը, հարկդրված մոտ ենում են հայ-քրդական խառը բնակչություն ունեցող Քեոշկ գյուղին (Ա. Նորյանի ներկայացրածը հենց այս գյուղն է Հ.Գ.): Նախորդ օրվա կռվի արձ ագանքները տարածվելով հասել էին նաև այդ գյուղին: Քրդերը, երկյուղելով հայ ֆիդայինների հայտնվելուց, յուրաքանչյուր գյուղի մոտ կարգել էին զինված պահակախմբեր: Գյուղին մոտենալիս, խումբը դարձյալ նկատվում է քրդերի կողմից, որոնք անմիջապես կրակ են տեղում հայ մարտիկների վրա, փորձելով խոչընդոտել նրանց առաջխաղացումն ու միաժամանակ ֆիդայիների հայտնվելու մասին տեղեկացնել համիդիեի գնդին և մոտակայքում գտնվող քրդական աշիրեթներին: Քանի որ քրդերն այս անգամ փոքրաքանակ էին, ուստի ֆիդայիններն անաղմուկ գործելու նպատակով, մերկացնում են դաշույնները և հարձակվելով նրանց վրա՝ արագորեն ընկճում են նրանց դիմադրությունը և շարունակում իրենևց ուղին: Բայց մի քանի քրդերի, այնուամենայնիվ, հաջողվում է խույս տալ հայ մարտիկների դաշույնների հարվածներից և նրանց մասին տեղեկացնել համիդիեի զինվորներին, որոնց կենտրոնը գտնվում էր Պոտնոսի մոտակայքում:

«Հոն, - նշում է Կ. Սասունին, - կը նստէր Քէօռ Հիւսէին փաշան, որ կանգնած էր 2000-3000 Համիտիէներուն գլուխը: Քիչ մը աւելի դէպի արեւմուտք – հարաւ կը տարածուէին Հասանացի Համիտիէներն ու գիւղերը, որոնց գլխաւորներու՝ Ֆադէհի եւ Ռըզախի հրամանատարութեան տակ կը գտնուէին 800 ամենաընտիր քիւրտ հեծեալները: Մօտ էր նաեւ Սիփկանցի աշիրէթը, որ արդէն ընդհարում ունեցել էր խումբի հետ…»33:

Մինչ համիդիեի գնդերն ու քրդական աշիրեթները կհասցներ շտապել դեպքի վայրը, հայ մարտիկները, հաղթահարելով քաղցն ու հոգնածությունը, հասնում են Խաթավին սարին և որոշում գիշերն անցկացնել սարի վրա:

Հաջորդ օրը` լույսը բացվելուն պես, համիդիեի գնդերն ու աշիրեթները պաշարում են Խաթավին սարը և առանց փոքր-ինչ դադար առնելու, հարյուրավոր հրացանների համազարկերի պաշտպանությամբ` նետվում գրոհի: «Ղըլըճ Կէտիւկէն, - նշում են Ռուբենն ու Կ. Սասունին, - մինչեւ Սիփան, մինչեւ Խաթաւին եւ Մանազկերտի դաշտը՝ քրտական գիւղերը, գիւղէ-գիւղ հաւարի ազդանշան տալով, կը հաւաքուին գունդագունդ՝ պաշարելու համար ֆետայիներու փոքրիկ խումբ մը...»34:

Իսկ Ա. Նորյանը, ներկայացնելով քրդերի առաջին հարձակման պահը, գրում է. «Արշալույսին, երբ հայդուկները թշնամուց շրջապատելն իմանում են, չնայած յոգնածութեան եւ քաղցին, մի րոպէ կը մոռանան ամէն ինչ եւ խմբի «Մահ կամ Ազատութիւն» դրօշն են բարձրացնում»35:

Դիրքեր գրավելով սարի լեռնալանջերին՝ ֆիդայինները անկոտրում համառությամբ և անվրեպ հարվածներով կասեցնում են թշնամու գրոհները: Այդ օրը քրդերը նախորդ կռվի համեմատ ավելի կատաղությամբ ու համարձարկությամբ են գրոհել հայ մարտիկների դիրքերը:

«... Ալիար քիւրտ գիւղի շեյխի երկու «թոսուն» (կտրիճ) տիտղոսը կրող որդիներն առանջ ընկան, եւ գնդակների տարափի տակ, կրօնական կանչ երով եւ հայհոյանքներով «կուռ է խորսէ՜, ամ հաթըն (հոտաներու տղաքն եր, մենք եկանք) կանչելով՝ դէպի դիրքերը վազեցին»»36:

Ֆիդայինները, տեսնելով քրդերի նման ինքնավստահ, արհամարիական կեցվածքը, որոշում են նրանց գերի վերցնել ու արժանավույնս պատժել: Այդ նպատակով նրանք դադարեցնում են կրակը՝ հնարավորություն ընձեռելով քրդերին ավելի մոտենալու իրենց: Քուրդ եղբայրներն ոգեւորվելով՝ ընդհուպ մոտենում են ֆիդայինների դիրքերին:

«Այդ ժամանակ տղաները հրացանները դէպի նրանց ուղղեցին, պահանջ ելով «Թէսիմ, թէսիմ (անձնատուր, անձնատուր եղէք, իշու՛ ծնունդներ)...»: Հայդուկները երկուսին էլ բռնելով, ոտն ու ձեռքը կապելով՝ մօտակա խոտի դէզի մէջ ձգեցին ու լուցկիով կրակ տուին...»37:

Մինչև կեսօր հետ մղելով քրդերի՝ մեկը մյուսին հաջորդող գրոհները՝ ֆիդայինները կարողանում են ամուր պահել իրենց դիրքերը: Կեսօրին, քրդերը առավել մեծաքանակ ուժերով ուժգին գրոհ են ձեռնարկում և մի պահ արդեն մոտ էին հաջողության՝ գրավելու երկու կարևոր դիրքեր: Եթե քրդերին հաջողվեր գրավել այդ երկու դիրքերը, ապա հայ մարտիկները կհայտնվեին անելանելի կացությունում: Բայց ֆիդայիները, դժվարագույն պահին անգամ կատարում են աներևակայելին. «... յանկարծ Առիւծ Աւագը, Բալաբեխ Կարապետը, Առաքելն ու Մուշեղը իրենց տասնեակ մը ընկերներով գրոհ կուտան յարձակողներու վրայ և, մեծ զոհեր պատճառելով թշնամին, կը փրկեն Երկար Նատոյի վտանգուած դիրքը»38:

Այդ խիզախ գրոհից ոգևորված՝ քրդերին իրենց դիրքերից հետ են մղում նաև մյուս ֆիդայինները: Թեպետ հայ մարտիկները տոնում են իրենց հերթ ական հաղթանակը, բայց նրանց շարքերն անընդմեջ կռիվների հետևանքով զգալիորեն նոսրացել էին: Դրան հակառակ, քրդերի քանակը, չնայած հարյուրավոր սպանվածների, գնալով ավելի ու ավելի էր շատանում:

Ֆիդայինները, եթե նույնիսկ օժտված լինեին գերմարդկային կարողությ ամբ, ապա դժվար թէ ի զորու լինեին դիմակայել հակադակորդի գրոհները:

Արդեն զգացնել էր տալիս նաև զինամթերքի սակավությունը, իսկ մյուս կողմից ՝ նրանց խիստ կերպով տանջել են քաղցն ու հոգնածությունը: Մութն ընկն ելուն պես Ճարտարը, հաշվի առնելով զոհերի քանակն ու տիրող կացությունը, հավաքում է դիրքերում գտնվող 25 մարտիկների և իջնելով սարից, փորձում է կտրվել հակառակորդից ու շարժվել Ախլաթ: Սակայն համիդիեի զինվորն երը նկատում և կրակ են նրանց վրա: Ֆիդայիններից մի քանիսը զոհվում են, իսկ Ճարտարը մի քանի զինվորներով կարողանում է խույս տալ հետապնդումից ու բազում դժվարություններ հաղթահարելով՝ հասնում Ախլաթ:

Զինատար խմբի մյուս մասը՝ Առաքել, Բիթլիսցի Մուշեղի և Առյուծ Ավագի գլխավորությամբ կարողանում է ճեղքել պաշարման շղթան և, կտրվելով հակառակորդից, փորձում է Մանազկերտի ուղղությամբ շարժվել Ախլաթ: Ճարտ արը, որը մինչ այդ հմտորեն ու քաջաբար էր վարել կռիվները, այդ պահին թույլ է տալիս մարտավարական որոշ վրիպում: Այն պահին, երբ նա 25 մարտիկն երով իջնում էր սարից, այնտեղ դեռևս մնացել էին ֆիդայիների մի մասը: «Մինչ Ճարտարը,- նշում են Ռուբենն ու Կ. Սասունին,- կիջնէր դաշտ եւ կռիւ տալով ճամբայ կուզէր բանալ իր խումբին համար, Բալաբեխ Կարապետը իր տասնեակ մը զինուորներով Խաթաւինա բարձունքներու վրայ կը փնտռէր Ճարտարը»39:

Չգտնելով Ճարտարին՝ Բալաբեխ Կարապետը, իր մարտիկներով անկ արող լինելով սարից իջնել, հարկադրված տեղափոխվում է սարի մեկ այլ մաս և ապաստանում չորացած խոտերի մեջ: Քրդերը նկատելով՝ վառում են չորացած խոտը ու կրակը տարածվելով մոտենում է այն տեղին, ուր պատսպ արվել էր Կարապետի տասնյակը: Քրդերը համոզվելով, որ ֆիդայիններն այլևս չունեն փրկվելու որևէ հնարավորություն, կրակի հետևից բարձրանում են և ընդհուպ մոտենում ֆիդայիններին: Ելքը միակն էր. Բալաբեխ Կարապետի ֆիդայիներն անսպասելիորեն դուրս են թռչում բոցերի միջից և անվր եպ հարվածներ տեղալով՝ շարունակում են կռիվը մինչև երեկո:

«Նորէն, - գրում է Ռուբենը,- մութը կիյնա եւ Բալաբեխ Կարապետ իր խումբով աննկատելի կերպով կը բռնէ Թաքառլուի ճամբան: Քանի մը օր ետք կը հասնի Նէմրութ, զարմանք պատճառելով իր ընկերներուն եւ Աղբիւր Սերոբին»40:

Իսկ Մուշեղի, Առաքելի և Առյուծ Ավագի մարտիկներին սպասում էին ևս նոր դժվարին փորձություններ: Այդ խումբը, Խաթավինի կռվից հետո Ախլ աթ ուղևորվելիս, նույն օրը երեկոյան հասնում է Չավուշ և Բաթնոց սարերի մոտ ու փորձում մի փոքր հանգստանալ այդ սարերից մեկի վրա: Համիդիեի զինվորներն ու քուրդ զինյալները, որոնք կրնկակոխ հետապնդում էին, հասնում են նրանց, և դարձյալ ֆիդայինները հայտնվում են թշնամու օղակում: Հայ մարտիկները, մոռանալով հոգնածությունը, արագորեն դիրք եր են գրավում ու սպասում հակառակորդի հարձակմանը: «Տղաներու,- նշում է «Դրօշակ»-ը,- ապաստանած ամբողջ լեռը պաշարուած էր թշնամիի բազմաթիւ զօրքերով: Եվ ահա սկսւում են համազարկերը թշնամու յառաջապահներու կողմից դէպի մէր հայդուկներու դիրքերը»41:

Այդ օրը, քրդերը հակառակ իրենց սովորությանը, թեև ոչ այնքան ուժգնությամբ, գրոհներ են ձեռնարկում նաև գիշերը: Առավոտյան մարտադաշտում են հայտնվում քրդական նոր հրոսակախմբեր, և կռիվը բորբոքվում է ավելի մեծ ուժգնությամբ ու ծավալով:

Մուշեղը, որը ստանձնել էր ֆիդայիների հրամանատարությունը, «նկատի առնելով, որ թշնամին իր պաշարման օղակը ավելի պիտի թանձրացնէ, կը հրահանգէ ընկերներուն լեռն ի վեր մերթ կռւել, մերթ առաջանալ դէպի Մարմարուս գետը»42:

Ճկուն մարտավարությամբ ֆիդայիններին հաջողվում է կտրվել հակառակորդից և անընդհատ առաջանալով, հաջորդ օրն առավոտյան հասնում են հայկական Գարագայա գյուղի մոտ ու ապաստնումԱռահուտ բերդի ստորոտում գտնվող քարայրում: Քանի որ չափազանց հոգնած էին, փակում են քարայրի բոլոր մուտքերն ու քնում: Առավոտյան ֆիդայինները դուրս են գալիս քարայրից և հանդիպում ճիշտ նույ պահն այդ տեղով անցնող թուրք ոստիկաններին: Դիպուկ հարվածներով փախուստի մատնելով ոստիկաններին՝ հայդուկները «... կերթան Մանազկերտի Բերդի վրայով դէպի Եփրատ գետի եզերքը գտնւող աւերակ ջրաղացը, ու հոն կը մընան գիշերը: (Ավէրակ ջրաղացը Մանազկերտի գյուղաքաղաքէն կէս ժամ հեռու է, Խաթուն և Եփրատ գետերի միացման տէղը)»43:

Մի քանի օր մղած անընդմեջ կռիվների, տեղաշարժերի ընթացքում ֆիդայիները, չունենալով սնվելու որևէ հնարավորություն, հարկադրված հավաքում են ջրաղացի պատերին, անկյուններում մնացած ալյուրը, և քանի որ թշնամին դեռևս չէր երևում, կրակ են վառում և բաղարջ թխում: Առավոտյ ան ջրաղացի մոտակայքով անցնող մի քուրդ, նկատելով ծխնելույզից բարձրացող ծուխը և կարծես հասկանալով, որ այնտեղ կարող են ապաստ անել միայն հայ ֆիդայինները, շտապում է Մանազկերտ ու այդ մասին հայտնում ոստիկանությանը: Տեղեկանալով ջրաղացում ֆիդայինների գտնվելու մասին՝ ոստիկանական ուժերը, համիդիեական ջոկատներնու քրդական շրեթները, որոնք ամենուրեք որոնում էին նրանց, անմիջապես ուղևորվում են քրդի մատնանշած վայրն ու չորս կողմից պաշարում ջրաղացում ապաստանած ֆիդայիներին 44:

Պաշարելով ջրաղացը, զորքի և ոստիկանների հրամանատարությունը, նախքան վճռական գործողություններ ձեռնարկելը, իրենց տեղեկություն հայտնող քրդին ուղարկում են պարզելու հայ մարտիկների՝ այնտեղ գտնվելու իսկությունը: «Քիւրդը վարանումով կը մօտենայն ջրաղացին, բայց դէռ չմօտեցած՝ կը նշմարուի Մուշեղին ամենատես աչքերէն: Մուշեղ խօրհելով, որ իրենց դիրքի մասին կըրնար տեղեկութիւն հաղորդել՝ մուսէնիի գնդակով մը գետին կը տապալե զայն»45:

Տեսնելով իրենց լրտեսի աճիւնը, թուրք զինվորներն ու քրդերը չորս կողմից կրակ են տեղում և փորձում առաջանալ դեպի ջրաղացը: Պատսպարվ ելով պատերի ետևում և խնայելով փամփուշտները, ֆիդայիները մերթ ընդ մերթ արձակած, բայց անվրեպ հարվածներով՝ խափանում են ջրաղացին առավելագույնս մոտենալ ձգտող հակառակորդի փորձերը:

Իրենց զարկերն առավել արդյունավետ ու ազդեցիկ դարձնելու և թշնամու հարձակումներն ավելի դյուրությամբ հետ մղելու նպատակով հայդուկն երը փոքրիկ ճեղքեր են բացում պատերի մեջ և այնտեղից սկսում են դիպուկ նշանառությամբ գնդակահարել հարձակվողներին: Հայ մարտիկների հերոսական դիմադրությունից գազազած, թուրք զինվորներն ու քրդերը, կեսօրին համալրելով իրենց մարտաշարքերը, կատաղի գրոհ են ձեռնարկում: «Հարիւրապետ մը,- նշում է «Դրօշակ»-ը,- բանակին մէջ կը գտնուէր, կա- տարուած եղերական ամլութենէն կատղած՝ զօրաց խուռն բազմութեամբ մը կը խուժէ դէպի կամուրջ, բայց դէռ կամուրջին կէսը չհասած, Մուշեղը իր հրաշալի նշանառութեամբ, գնդակը կը զետեղէ անոր ճակտին...»46:

Թուրք հարյուրապետի ճակատագրին են արժանանում հարձակվողներից շատերը, որոնք փորձում էին անցնել Եփրատ և Խաթում գետերի կամուրջն երն ու մոտենալ ջրաղացին: Տեսնելով, որ սոսկ գրոհներով հնարավոր չէ ընկճել ֆիդայիների դիմադրությունը, հակառակորդը որոշում է ցախ, չոր խոտ, փուշ և տատասկ լցնել ջրաղացի չորս կողմերն ու կրակի տալ այն: Իսկ քրդերից մի քանիսը բարձրանում են տանիքն ու փորձում երդիկից քարյուղ լցնել ջրաղացի ներսը, չորս բոլորն ու ապա այրել: Սակայն, հայ դուկները լսելով քրդերի ոտնաձայները, գնդակահարում են տանիք բարձրացողներին ու խափանում թշնամու այդ ձեռնարկումները ևս47:

«Մութն, - գրում է Ռուբենը, - իյնալուն պէս ֆետայիները դուրս կելլեն ջաղացքի ծորակով...»48:

Լուսաբացին թշնամին, անտեղյակ ֆիդայինների գիշերային աննկատ հեռանալուց, վերսկսում է կրակ տեղալ ջրաղացի վրա, իսկ ֆիդայիներն արդեն հեռացել էին: Հաջորդ օրը՝ առավոտյան, նրանք հասնում են Բուլանուխի Շեխ-Ազոտ գյուղը և նրա մոտակա ձորերից մեկում մի փոքր հանգստանում ու շարունակելով իրենց ուղին երեք օր անց վերջապես հասնում են Ախլաթ գավառ և որոշում փոքր-ինչ դադար առնել Փրխուս և Սպրաձոր գյուղերի արանքում գտնվող Սուչխան ձորում:

Կարսից մինչև Տարոն ձգվող տարածքը, ինչպես արդեն նշվել է, ամենախիստ կերպով հսկվում էր թուրքական զորամասերի, համիդիեական գնդերի, քրդերի ու չերքեզների կողմից: Եվ պատահական չէ, որ նրանք շատ արագ տեղեկանում են Սուչխան ձորում ֆիդայինների գտնվելու մասին և անհապաղ ձեռնարկում համապատասխան միջոցներ. «... Փրխուս էն զօրքեր, թիւով 200, Ախճավերան և Խուլիկ գիւղերի չերքեզները Ալի Բէգի առաջնորդութեամբ, Ախլաթի զօրքերն ու թիւրքերը մօտ հարիւր ձիաւորներ կը գան ու կը պաշարեն Մուշեղի ապաստանած վայրը»49:

Ֆիդայիններն այս անգամ ևս բնավ չընկճելով թշնամու բազմաքանակությունից՝ աննահանջ դիմադրում են: Ալաշկերտից մինչև Ախլաթ զինատար խմբի մղած զարմանահրաշ կռիվների արձագանքները տարածվելով՝ արդեն հասել էին նաև Ախլաթ: Այն պահին, երբ թշնամին շտապում էր պաշարել Սուչխանի ձորում ապաստանած հայ մարտիկներին, Աղբյուր Սերոբը, տեղեկանալով իր զինակիցներին սպառնացող վտանգի մասին, Նեմրութի բարձունքներից շտապում է օգնության: Հակառակորդի ուշադրություը գրվելու և նրան անակնկալ մատուցելու նպատակով, նա իր զինվորներին ծպտում է քրդական համազգեստներով, աննկատ հայտնվում է մարտադաշտում ու թիկունքից սրընթաց հարձակում ձեռն արկելով, ճեղքում է թշնամու մարտաշարքերը և մոտենում իր զինակիցն երի դիրքերին: Առաքելն ու Մուշեղը և մյուս ֆիդայինները, կարծելով, որ իրենց դիրքերին մոտեցողները քրդերն են՝ կրակ են տեղում Աղբյուր Սերոբի մարտիկների վրա:

«Յանկարծ անսպասելիօրէն կը լսի Սերոբ Աղբիւրի ձայնը, որ կը պոռայ. - «Մուշեղ ջան, այդ ի՞նչ է քո արածը, ես ահաւոր կռիւներ մղելով հազիվ յաջողեցայ թշնամու շղթան պատռել ու անցնել եւ ձեզ օգնութեան հասնել, դուն մեր վրա կրակ կը բանաս»: Մուշեղը դիրքն ատկելով կը վազի դէպի կտրիճ Սերոբը, ու կը փաթաթւի նրա վզով»50:

Մարտադաշտում Աղբյուր Սերոբի անսպասելի հայտնվելը ավելի է ոգևորում մինչ այդ էլ արիաբար մարտնչող ֆիդայիներին: Հայ մարտիկների երկու խմբերը միանալով՝ այս անգամ արդեն իրենց հայդուկապետի՝ Աղբյուր Սերոբի առաջնորդությամբ վճռական և անկասելի հարվածներով խորտա- կում են թշնամու արգելապատնեշներն ու բարձրանում Նեմրութ:

«Զինատար խումբի, - նշում է Ռուբենը, - այս կռիւները խոր տպաւորութիւն ձգեցին հայերուն եւ քիւրդ աշիրեթնրու վրայ:Այդ բուռ մը հայ զինուորն երը, ռուսական սահմանէն սկսած, շատ մը կռիւներ ունենալով՝ հասած էին մինչև Նեմրութ...Իրենց երգերուն մէջ քիւրտերը անէծք եւ գովք կուղղ էին ջան ֆետայիներուն: Հայերն ալ երգեր հիւսեցին Խաթաւինայ կռիւներուն համար: Այդ երգերէն ամենէն տարածուածն է. «Առաքել, Մուշեղ, լեռներից իջան, ավերակ ջաղաց իջևան եղան» երգը»51:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 31:
2. ՀՅԴ ԿԱ, թծ. 685, գ.1, էջ 7:
3. Սասունի Կ., Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ, Պէյրութ, 1964, էջ 30:
4. «Դրօշակ», 1896, թիւ 20, էջ 149:
5. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 198:
6. «Հայրենիք» ամս., 1944, թիւ 3, էջ 109:
7. Նույն տեղում
8. Տե՛ս Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 59:
9. Նույն տեղում:
10. Նույն տեղում, էջ 58:
11. Տե՛ս «Հայրենիք» ամս., 1942, թիւ 4, Գուրգենի նամակները, էջ 11:
12. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 48:
13. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 681, գ. 1, էջ 1:
14. Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ 186-187:
15. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 20:
16. «Դրօշակ», 1900, թիւ 9, էջ 131:
17. Տես ՀՅԴ ԿԱ, թծ. 681, գ.1, էջ 2:
18. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 59:
19. ՀՅԴ ԿԱ, թծ. 681, գ.1, էջ 2:
20. Տե’ս Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 59:
21. Սասունի Կ., Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, էջ 600:
22. ՀՅԴ ԿԱ, թծ. 685, գ.1, էջ 7:
23. Կ. Սասունի, նշվ. աշխ.,էջ 600, Ռուբէն, «Հայ Յեղափոխականի մը յիշատակնե-
րը», հ. 1, էջ 131-134:
24. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 1, էջ 131-134:
25. «Դրօշակ», 1930, թիւ 2, էջ 53:
26. Տե՛ս «Պիթլիսցի Մուշեղ», Կ. Պոլիս, 1919, էջ 24:
27. «Դրօշակ», 1930, թիւ 2, էջ 53:
28. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 332:
29. «Պիթլիսցի Մուշեղ», Կ. Պոլիս, 1919, էջ 54:
30. Ա. Նորեան, նշվ. աշխ.,էջ 332:
31. Ռուբէն, «Հայ Յեղափոխականի մը յիշատակները», հ. 3, էջ 164:
32. Նույն տեղում:
33. Կ. Սասունի, նշվ. աշխ., էջ 601:
34. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 165, Կ. Սասունի, նշվ. աշխ., էջ 601:
35. Ա. Նորեան, նշվ. աշխ.,էջ 333:
36. Նույն տեղում, էջ 334:
37. Նույն տեղում:
38. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 166, Կ. Սասունի, նշվ. աշխ., էջ 602:
39. Նույն տեղում:
40. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 167:
41. «Դրօշակ», 1930, թիւ 2, էջ 56:
42. Նույն տեղում:
43. Նույն տեղում:
44. Տե՛ս, «Պիթլիսցի Մուշեղ», էջ 39:
45. Նույն տեղում:
46. «Դրօշակ», 1930, թիւ 2, էջ 56:
47. Նույն տեղում:
48. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 168:
49. «Դրօշակ», 1930, թիւ 2, էջ 56:
50. «Պիթլիսցի Մուշեղ», էջ 48:
51. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 168:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՋԵՐ ՆՐԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ, ԵՐԵՎԱՆ 2011թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2856
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott