ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Տիեզերքում կա «Շավարշի մոլորակ»: Իսկ Շավարշը լեգենդար ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է, ստորջրյա լողի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի, եվրոպայի, ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն, որը տարիներ առաջ տրոլեյբուսի վթարից հետո Երևանյան լճում փրկեց տասնյակ մարդկանց կյանք:Հանրահայտ Թաջ մահալը կառուցվել է հայուհու պատվին: Մութալ Մահալ է կոչվել Սամարղանդի տիրական Թեմուրի հետնորդ Շիհար ադդին Շահ Ջիհան Առաջին կինը, որի պատվին էլ Շահը կառուցել է տաճարը:Նորբերտ Վիների՝ «Կիբեռնետիկայի հոր», «Գայթակղիչը» վեպի գլխավոր հերոսը՝ ԳՐԻԳՈՐԻ ՋԵՅՄՍԸ, հայ է:Դեռևս 1912-ին համաշխարհային ռեկորդ էր սահմանել հայ կին օդաչու ՍՈՖՅԱ ԱՃԵՄՈՎԱՆ:Առաջին հայ կինը, որ ստացավ հրահանգիչ-օդաչույի կոչում(1936թ) ՌՈԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էր:Առաջին հայը, որը բնակություն է հաստատել Ամերիկայում, ՄԱՐՏԻՆ անունով նոր ջուղայեցի էր(1618թ.):Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը՝ «Բեկիի Շարպ»(ըստ անգլիացի գրող Ուիլյամ Թեքերեյի վեպի), ստեղծել է ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ (1935թ.):Հայ առաջին բանաստեղծուհին՝ ՍԱՀԱԿԴՈՒԽՏԸ, ապրել է 8-րդ դարում:Բժիշկ-տիեզերագնաց ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆԸ (ԱՄՆ) եղել է ԱՌԱՋԻՆ հայ տիեզերագնացը: Հեղինակ է մի շարք ճարտարագիտական գյուտերի: 1989-ի մարտի 13-18-ին, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք է կատարել «Սփեյս Շաթլ» ծրագրի «Դիսքավերի» տիեզերանավով: Թռիչքը տևել է չորս օր, 23 ժամ, 38 րոպե: 1981-ին որոշվել է, որ տիեզերական թռիչքի պետք է մեկնեն Բաղյանն ԱՄՆ-ից և 25-ամյա աշտարակցի Յաշա Գևորգյանը ԽՍՀՄ-ից. մամուլը գրել է, թե նրանք «միմյանց հետ հայերե՞ն պիտի խոսեն տիեզերքում»: Թռիչքները չկայացան:ԱՄՆ-ի արբանյակների կցման գլխավոր կոնստրուկտորը հայ է՝ ԱՐԱ ԱՎԱԳՅԱՆ:Առաջին հայ բժշկուհին՝ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆԻ կին ԱՂՈՒԻԹԱՆ, ապրել է 3-րդ դարում:ԱՄՆ-ի ատոմային ռունբի հումքի ստեղծողներից մեկը հայ էր՝ ՀԵՆՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(1912-1968):Մոսկվայի Բանակի կենտրոնական ակումբի շենքի նախագծի հեղինակն է ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԸ: Նա համահեղինակ է Վոլգոգրադի գլխավոր հատակագծի:Լեհաստանում ծնված, վերտուոզ դաշնակահար, դերիժոր և մանկավարժ ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻՆԸ (հայրական ազգանունը` Պստիկյան, 1819- 1897) Փարիզում ուսանել է հանրահայտ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին, ընկերացել նրան, եղել նրա անձնական ասիստենտը: ԱՌԱՋԻՆՆ է հրատարակել մեծ կոմպոզիտորի երգացանկը Լեհաստանում: Հիմնադրել է Լվովի (Լեհաստան) կոնսերվատորիան: ԱՄՆ-ի կինոյում նկարահանված առաջին հայուհին ՖԼՈՐԱ ԶԱԲԵԼՆ է(Իզաբելա Մանգասարյան):Երկրորդ համաշխարհային պատերազմում հրաշքներ գործած «Կատյուշայի» գյուտարարներից մեկը հայ է՝ ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲԻ ԱԿՈՊՈՎԸ(1899-1958):Ռումինիայի 1953-1977թթ. Օրհներգի երաժշտությունը գրել է հայազագի ՄԱԹԵՅ ՍՈԿՈՐԸ:Զանզիբարի (1964) և Սոմալիի (1972) պետական օրհներգերի հեղինակը ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐԱՆՆ է:Եգիպտոսում հայտնի էր 13-րդ դարի հայազգի շինարար-ճարտարապետ Բահադ էլ Գարագուշը, որը կառուցել է Գիզեի կամուրջը, Կահիրեի Լեռնաբերդը, հասարակական շենքեր:Հայարվեստագետ-լուսանկարիչ,Կանադայի համալսարանի դոկտոր ՀՈՎՍԵՓ ՔԱՐՇԸ(1908-2008) լուսանկարել է ժամանակի նշանավոր մարդկանց. Պաբլո Պիկասո, Ալբերտ Էյնշտեյն, Էռնեստ Հեմինգուեյ, Ուինսթոն Չերչիլ, Ֆիդել Կաստրո, Նիկիտա Խրուշչով, Բեռնարդ Շոու, Իվ Կուստո, Մարկ Շագալ, Ջոն Քենեդի և ուրիշներ:

Դիտումների քանակը: 36063
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՌ ԿԱՄՍԱՐ Արձակագիր, երգիծաբան: 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին: 1935-ին ԱՆՀԻՄՆ բռնադատվել է, բանտարկվել երևանյան բանտում, աքսորվել Վորկուտա և Բասարգ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott