ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Վրաբույժ ԱՐԱՄ-ԱՍԱՏՈՒՐ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը: 1896-ին Հալեպում բացել է Մերձավոր Արևելքում առաջին ռենտգենյան կաբինետը և կատարել ընդերադիտական հետազոտություններ:Ալթունյանի անձնական միջոցներով Հալեպում բացվել է առաջին հայկական դպրոցը` հանրահայտ Հայկական վարժարանը:ԱՌԱՔԵԼ և ՍՏԵՓԱՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ եղբայրները 1859-ին Կ. Պոլսում հիմնել են «Հայկյան թատրոնը»:Պետական գործիչ ԱԼԹՈՒՆ ԴՅՈՒՐԻՆ, նույն ինքը` Արիստակես Ալթունյանը, եղել է Եգիպտոսի Մուհամեդ Ալի փաշայի քարտուղարը, ստացել Դյուրի (մարգարիտ) անունը: «Ալմասըր» (Եգիպտոս, արաբ.) թերթի խմբագիր, այնուհետև` Եգիպտոսի արտգործնախարար` Պ. Յուսուֆյանի խորհրդականը: Դիվանագիտական աշխատանք է կատարել Եվրոպայում, նամակագրական կապ է ունեցել Ֆրանսիայի Լուի Ֆիլիպ արքայի հետ: Ծավալել է հայանպաստ գործունեություն, կատարել է թարգմանություններ ֆրանսերենից հայերեն:Համաճարակաբան ՎԱՐՎԱՌԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ հայտնաբերել և ուսումնասիրել է առնետների կծելուց առաջացող հիվանդությունը: Բժշկ. աշխարհագրության մեջ գործածության մեջ է դրել «համաճարակաբանական աշխարհագրություն» տերմինը:Թուրքիայում ծնված նկարիչ ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 1939-ին պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը, Հ. Թումանյանի «Անուշ» պոեմը (հրտ.՝ 1948): Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում:Համաճարակաբան ԱՐՏՈ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 1927-ին Երևանում կազմակերպել է Հայաստանում առաջին սանհիգիենային լաբորատորիան, որի հիմքի վրա 1971-ին կազմավորվել է Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստիտուտը (1971-ից՝ Ալեքսանյանի անվ.): Նա ներդրել է դիֆթերիայի կրկնակի պատվաստման նոր համակարգ, որը նպաստել է այդ հիվանդության վերացմանը Հայաստանում, կիրառվել է նաև ԽՍՀՄ հանրապետություններում:Գործարար ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԱՄՆ-ի միակ հայազգի միլիարդատերն է (2007թ-ին նրա ընդհանուր կարողությունը կազմել է 15 մլրդ ԱՄՆ դոլար):Վիրաբույժ ՀԱՄԲԱՐ ՔԱԼԻԿՅԱՆԸ (ԱՄՆ) երկրորդ աշխարհամարտի ժամանակ ստեղծել է վիրաբուժական նոր մեթոդներ` կյանք տալով բազմաթիվ վիրվավորված զինվորներին: Իր ստեղծած սարքերով վերականգնել է ապագա սենատոր Ռոբերթ Դոուլի` պատերազմի ժամանակ փշրված ուսը և ձեռքի աշխատունակությունը:Հոգեբան ԷՄՄԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԸ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ հիմնել է Հայաստանում առաջին մանկական հոգեբանության վերականգնողական կենտրոնը (գործել է մինչև 1993-ը): Ներառվել է «20-րդ դարի արհեստավարժ և գործարար կանայք» (2003, Քեմբրիջ) և «20-րդ դարի նշանավոր գիտնականները» տեղեկատուներում:Երաժիշտ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԸ 1921-ից ստեղծել և ղեկավարել է Հայաստանում ժողգործիքների առաջին խմբերը:Գիտնական-գյուտարար ՀԱՅԿ ՔԱՖԱՖՅԱՆԸ (ԱՄՆ) ստեղծել է կույրերի համար կարդալու պարզեցված համակարգ, "Սայբրթայփ" սարքը, որի միջոցով առանց ձեռքերի մեկ րոպեում մեքենագրում են 50 բառ, "Սայբրքոմ" հաշվիչ համակարգը, անշարժ մարդուն շրջապատի հետ շփվելու հնարավորություն տվող ռոբոտ:Ճարտարապետ ՍՈՒՐԵՆ ՓԻԼԱՎՅԱՆԸ (1910-1988, Դիրթոյթ, ԱՄՆ) նախագծել է Նյուր Յորքի Միջազգային տոնավաճառի ընդհանուր հատակագիծը և կառույցները, Դիթրոյթի Ուեյն համալսարանի շենքը, Սենթ Քլեմանս թաղամասի եկեղեցին: 1936-ին Թեհրանի սակարանի շենքի նախագծի համար արժանացել է առաջին մրցանակին:Գարեջրագործ ՉԱՐԼԻ ՓԱՓԱԶՅԱՆԸ 1978-ին Դենվերում (ԱՄՆ) հիմնել է "Փափազյան բրեվերլի ասոսեյշընս" տնային գարեջրի ֆիրման, որտեղ աշխատում է 18 հազար մարդ: Դենվերում կազմակերպում է գարեջրի ամենամյա փառատոն:ԱՐՄԵՆԱԿ ԱԼԱԶԱԶՅԱՆԸ 1969-77-ին եղել է ԽՍՀՄ ԲԿՄԱ բասկետբոլի հավաքականի ավագ մարզիչ:Մանկավարժ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼԱՄԴԱՐՅԱՆԸ 1824-30-ին եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի առաջին տեսուչը:Սուսերամարտիկ ԿԱՐԻՆԱ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԸ Օլիմպիական խաղերի արծաթե (Ատլանտա, 1996) և ոսկե (Սիդնեյ, 2000) մեդալակիր է:Ծանրորդ ԻՎԱՆ ԱԶԴԱՐՈՎԸ սահմանել է աշխարհի 4 ռեկորդ:Ռադիոտեխնիկայի և ռադիոտեղորոշման բնագավառի գիտնական ԱԲՐԱՀԱՄ ԱԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նախագծել է (ԽՍՀՄ-ում` առաջինը) Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտ. շատրվանների համալիրը։Քանդակագործ ԱԲՐԱՀԱՄԸ 1486-ին քանդակազարդել է Սևանի Առաքելոց եկեղեցու հվ. դուռը (ընկուզափայտ, ՀՊՊԹ), որի ճակատին Ամենակալն է, ներքևում` Բարեխոսության ու Հոգեգալստյան տեսարանները` կատարված պատկերագրության և զարդարվ-ի նուրբ զուգորդումով։ շԵրուսաղեմի հայոց ԱՌԱՋԻՆ պատրիարք` ԱԲՐԱՀԱՄը (638թ.) արաբ ամիրայապետ Օմարից ձեռք է բերել հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ճանաչվել է հունականից ԱՆԿԱԽ, ստացել Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարը, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքը` իր կալվածքներով, Ս. Հարություն տաճարի մի մասը ևն։ Ասորիները, ղպտիները և եթովպացիները ԵՆԹԱՐԿՎԵԼ են հայոց պատրիարքությանը, հայերին տրվել է եկեղեցու զանգ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։

Դիտումների քանակը: 36184
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎ ՓԻՐՈՒԶՅԱՆ ԱՐԱՄԻ Կենսաֆիզիկոս: Բժշկ. գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1971), ՌԳԱ ակադ. (2000, թղթ. անդամ՝ 1974), ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամ (2005): ԽՍՀՄ-ում տես. ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկակա Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott