ԴՐՎԱԳՆԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Թալինի գյուղերից մեկում գյուղի կենտրոնում տարիքն առած մարդիկ վիճում են... Պատմությունը պատմողը մոտենում է ու սկսում հետևել վիճաբանությանը: Ծերերից մեկը պնդում է, որ Սասունը ավելի մեծ է , քան Ռուսաստանը. շատերը սկսում են ծիծաղել, ժխտել.. Էդ մարդը արդեն ինֆարկտի է հասցնում դիմացիներին իր համառությամբ: Մեկը ասում է` լավ, որպեսզի ապացուցենք քեզ, դպրոցը մոտ է. Մի դպրոցականի են կանչում, խնդրում են, որ քարտեզ բերի դպրոցից.. Բերում են քարտեզը, ծերունուն ցույց են տալիս Ռուսաստանը, հետո Սասունը.. ասում են` տեսար..? պատասխանում է` Ռուսը չունի թուղթ-թանասու~ք..~~~?****Ասում է` մի անգամ Լեռ Կամսարը ընկերական միջավայրում ասել է.
-Ես ազգերի մեծագույն հայր-թշնամի Ստալինի համար մտածեցի ամենաճիշտ պատիժը:
բոլորն իրար անցած անհանգիստ նայում են, թե այդ ինչ է???
-Ես որոշեցի, որ ոմենից մեծ պատիժը նրան կլիներ ամուսնանալ իմ կնոջ հետ :****Սոս Սարգսըանը խաղալուց է լինում Յագո "Օթելլո" ներկայացումում
ու մի հանդիսատես այնքան է տարված լինում նրա խաղով, որ տեղից գոռում է
- Հեսա կտամ կսպանեմ քեզ...****ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ մայրը գրադարանի վարիչ է աշխատել.Մի օր գրադարան է մտնում ՇԻՐԱԶԸ, տեսնելով այնտեղ կախած Լենինի նկարը, խիստ զայրանում է, նախատում գրադարանին, և ուզում է հեռանալ, այդ պահին Զարիկ մայրիկը մոտենում է նրան`ձեռքերում բարուրի մեջ Վարդանը..Շիրազը նայում է նրան ու ասում.<< Վարդանը զորավարի աչուկներ ունի, քաջ զորավար է լինելու, ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ...>>****Մեծն Ավետիք Իսահակյանը ջրով լի բաժակը վեր բարձրացնելով կենաց է ասում, դա տեսնելով մարդկանցից մեկն ասում է,- Վարպետ սպասի հիմա խմիչք կբերենք, ջրով կարելի՞ է կենաց ասել,- որին Վարպետը պատասխանում է,- Այս զուլալ ջրին մարդկային պիղծ ձեռքը չի դիպչել, ես խմում եմ կենացս այս ջրով...:****Վաղարշ Վաղարշյանը, երբ թատրոի դիրեկտորն էր, շատ խիստ էր վարվում անկարգապահ արտիստների նկատմամբ: Երբ որևէ մեկը ուշանում էր աշխատանքից, կարգադրում էր պակասեցնել նրա աշխատավարձը: Մի անգամ Հենրիկ Հովհաննիսյանը փորձից ուշանում է : Վաղարշյանը, առանց որևէ նախաբանի, կտրուկ դիմում է նրան.
-Որքա՞ն է աշխատավարձդ:
-Հազար ռուբլի:
-Դարձնել ութ հարյուր:
Հետո պարզվում է, որ Հենրիկի աշխատավարձը իրականում վեց հարյուր ռուբլի է լինում:****պատմում էին` Արամայիս Սահակյանը մի տեղ մի գեղեցիկ կնոջ է տեսնում, ոգևորված ասում է<<Թե ես գրող եմ, արի գրողի ծոցը>> :****Արամայիս Սահակյանը Լենինականում հուզված բանաստեղծություն է կարդում հոր մասին: Նոր է սկսել. «Հողից ծնված, հողով սնված» տողը, երբ մեկը դահլիճից գոռում է.
-Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է:****1900-ական թթ սկզբներին սրվել էին հայ-"ադրբեջանական" հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ադրբեջանի Ղազախի շրջան՝ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է.«Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով` ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է՝ Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր... Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:****Հայ նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանը իր բեմական կյանքն սկսել է Պոլսում գործող օպերային թատրոնում: Այդ թատրոնը բեմադրում էր Շիրվանզադեի «Նամուսը»: Հրաչյան խաղում էր հարսանիքի տեսարանին մասնակից հարբած հյուրերից մեկի դերը: Ներկայացման օրն էր: Նա պետք է դուրս գար տեսարանի վերջում և մեկ-երկու բառ ասեր: Հարսանիքի տեսարանում կովկասյան պարեր էին լինելու, իսկ պարողները չկային: Ռեժիսորը բարկությունից մոլեգնել էր: Վերջապես նա կանգնում է Հրաչյայի դիմաց և կարգադրում.
–Գնա պարի՛ր:
Հետո առանց սպասելու Հրաչյայի համաձայնությանը` նրան հրում է բեմ: Ապագա դերասանը միայն մի անգամ էր տեսել այդ պարը, բայց երբեք ինքը չէր պարել: Հայտնվելով բեմի կենտրոնում` ստիպված պարում է: Պարում է այնքան լավ, որ հանդիսատեսը նրան պարգևատրում է որոտընդոստ ծափահարություններով և խնդրում կրկնել:
...Այդ կովկասյան պարը անվանի դերասանի առաջին հաջողությունն էր:****Ուշագրավ է եղել մեծանուն վիպասան ՐԱՖՖՈՒ հնագիտական հավաքածուն: Իր ճանապարհորդությունների ընթացքում ՐԱՖՖԻՆ հավաքել է հայկական, պարսկական, հունական, հռոմեական , բյուզանդական երեք հազարի հասնող հազվագույտ հին դրամներ, նուրբ քանդակներ ու նկարներ, արժեքավոր ձեռագրեր: Վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննա Րաֆֆին, ամուսնու հնագիտական հավաքածուի դրամները 1896 թվականին տանում է / ծայրահեղ աղքատութայն պատճառով..../ Պետերբուրգ ՝ ծախելու : Այստեղ նրան հայտնում են , որ դրամների այդ հավաքածուին ավելի մեծ գին կտան Լոնդոնում : Եվ ահա Աննա Րաֆֆին գնում է Անգլիա: Բայց այստեղ կատարվում է ցավալի իրողությունը: Լոնդոնի ճարպիկ գրպանահատները գողանում են տիկին Աննայի հանդերձի մեջ կարված դրամները : Աննա Րաֆֆու բողոքը անգլիական ոստիկանությանը՝ արդյունք չի տալիս, գողերը չեն գտնվում: Այդպես էլ անհայտանում է նշանավոր գրողի մեծարժեք ընտրանին :****Ավետիք Իսահակյանը մի փոքրիկ դրվագ ունի Կոմիտասին նվիրված:
Իր հուշերում նա վերադառնում է մի հրաշալի օր, երբ հյուր էր Կոմիտասի մոտ: Նրանք նստած էին Կոմիտասի փոքրիկ այգում` տանձի ծառի ստվերի տակ: Կոմիտասը ոգևորված պատմում էր, որ հայտնաբերել և մշակել նոր էպիկական երգ` «Մոկաց Միրզա»: Նա երգեց այն Իսահակյանի համար: Իսահակյանը խոսքերով, այնպիսի հսկայական տպավորություն էր վերապրել, որ խոսքերով անհնար է փոխանցել:
Անցան տարիներ: Իսահակյանի աչքերի դեմ կանգնած էր Կոմիտասի ոգեղեն դեմքը, և հոգում լսվում էր նրա ջերմ և անկեղծ ձայնը. «Այս երգը շատ հին է, - ասում էր Կոմիտասը, - երևի նա ծնվել է հեթանոսական ժամանակներում: Երգում հնչում են հզոր ձայն էր, հպարտ քաջություն. Դա գալիս է մեր բարձր լեռներից, որոտ ջրերից, ժայռերից: Համոզված եմ, որ այդ երգը մեր խիզախ նախնիներն էին երգում: Հավանաբար, Ձենով Օհանը երգում էր, իսկ Սասունցի Թավիթը լսում...»
Կոմիտասը պատմում էր, և իր աչքերը ուրախությունից փայլում էին:
Վերցնելով ժողովուրդից երգը, նա վերադարձրեց այն վերածնված և մաքուր: Եւ ինչպես ադամանդ այդ երգը մտավ մեր կյանք, հաղթական հնչած համերգներին:****Տասնամյակներ առաջ մի հայ երգիչ ցանկանում է թուրքիայում համերգ տալ: Դրա մասին տեղեկանում է Շառլ Անձնավուրը: Երբ տոմսերը դուրս են գալիս վաճառքի Անձնավուրը բոլորը գնում է ծայրից ծայր: Համերգի օրը երգիչը դուրս է գալիս բեմ տեսնում է որ դահլիճը դատարկ է ու հանկարծ ծափահարելով ներս է մտնում Շառլը ու նստում նստարաններից մեկին.
-Երգիր ես պիտի լսեմ...****1991թ. ապրիլի 30-ին սկսվում է ծրագրավորած <Օղակ> գործողության իրականցումը: Խորհրդային բանակի ու ադրբեջանական Օմոնականների զորաջոկատները մեծաքանակ զորք ու տեխնիկայով շրջափակում են Գետեն ու Մարտունաշեն գյուղերը:
ՊԵՏՈՆ վճռականորեն առաջարկում է.
-Ոչ մի դեպքում չպետք է առանց կռվի թողնել գյուղը: Եթե մեռնելու ենք , ավելի լավ է` ՄԵՌՆԵՆՔ ԿՌՎԵԼՈՎ ՈՒ ՊԱՏՎՈՎ:
Պետո****ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ...
Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք է:****Տաղանդավոր երգահան Ավետ Տերտերյանը յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո ծանր հիվանդանում էր:****Մի անգամ, երբ Առնո Բաբաջանյանը դեռ հաճախելիս է լինում մանկապարտեզ, նրանց մոտ հյուր է գալիս մի երաժիշտ: Նա լսում է մի քանի երեխաների, այդ թվում՝ Առնոյին, և նրան խորհուրդ է տալիս անպայման զբաղվել երաժշտությամբ: Անցնում են տարիներ, և մի գեղեցիկ օր Առնո Բաբաջանյանը պարզում է, որ այդ մարդու անունն էր... Արամ Խաչատրյան:****Արամայիս Սահակյանին Գյումրիում մի ծեր կին ասում է.
-Ղուրբանդ էղնիմ, քեզ հազար տարվա կյանք եմ ցանկանում:
-Որոշել եմ 300 տարի ապրել,- ժպտում է Սահակյանը:
-300 տարի՞,- զարմանում է կինը,- ագռա՞վ ես, ի՞նչ ես...****Սարգիս Պիծակը հայ հանճարեղ մանրանկարիչ է: Նա ապրել է տասնչորսերորդ դարում Կիլիկյան Հայաստանում: Դեռ մանկուց նա մարդկանց զաչմացնում էր նկարելու իր ձիրքով:
Մի անգամ սարգիսենց տանը շատ հյուրեր կային: Նրանք ուտում-խմում էին, զվարճանում, իսկ Սարգիսը մի անկյունում իր ներկերի ու նկարների հետ էր: Հենց այդ ժամանակ պատուհանին մի պիծակ է նստում: Սարգիսը արագորեն նկարում է այդ պիծակը: Հետո նկարը մեկնում է հյուրերին: Գինով հյուրերը կարծում են, թե մագաղաթին պիծակ է նստել և փորձում են ձեռքով քշել-հեռացնել միջատը: Հետո սթափվում են ու քահ-քահ ծիծաղում: Նրա մականունը դառնում է «Պիծակ»:
Բայց իզուր չէ, որ նրան կնքել էին այդ անունով: Նա պիծակի պես խայթել գիտեր այս աշխարհի զորեղներին և անարդարներին:
Մի անգամ հարուստ մի իշխան գալիս է Սարգսի մոտ և ասում.
–Ես ուզում եմ գնել քո բոլոր նկարները և պատրաստ եմ ամեն նկարի դիմաց մի ընտիր նժույգ տալ: Իմ նժույգներով մի հզոր հեծելախումբ կկազմես:
Սարգիս Պիծակը քմծիծաղ է տալիս և պատասխանում.
–Ցավում եմ, բայց իմ նկարները նժույգներով փոխանակել չեմ կարող:
–Ինչու՞,– խոժոռվում է իշխանը:
–Որովհետև մի քանի տասնամյակ հետո քո նժույգներն այլևս չեն խրխնջա, իսկ իմ նկարների գույները կթռթռան և մարդկանց հոգիները կջերմացնեն նույնիսկ հազար տարի հետո:****Սկզբից նշենք, որ Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը փոքր-ինչ կակազում էին: Մի անգամ Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը այցելել էին մի գյուղ եւ իջեւանել առաջին պատահած մարդու մոտ, որը նույնպես կակազում էր: Իսահակյանը զրուցում էր գյուղացւ հետ դեսից-դենից, իսկ Դեմիրճյանը հանգիստ, լուռ նստել էր եւ լսում էր նրանց՝ ուշադրություն չդարձնելով Իսահակյանի ակնարկներին: Երբ հեռացան Վարպետը բարկացած ասեց Դեմիրճյանին:
-Ինչու՞ չխոսեցիր, ո՞վ գիտի կարող է մտածեց «Մեծ մարդ էր, հայտնի գրող, արհամարհեց նվաստիս»:
Դեմիրճյանը պատասխանում է:
-Դու կակազ, նա կակազ, ես է՛լ որ խոսեի կկարծեր ձեռ ենք առնում:****
Կիսվել : |