ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ - ՔԱՂՎԱԾՔՆԵՐ

Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք:

Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե:

Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:

Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ:

Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք:

Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և
զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»:

Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են:

Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:

Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին:

Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ:

Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:

Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն:

Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին:

Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...

Մեծապատիվ մուրացկաններ, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 396

Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:

Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35

Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն և լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան և եղանակով լան. ես, պարոններ, ես կծիծաղիմ և ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ և ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու և կիներու (մեծ մանուկներու) բաժին է. կաղաչեմ, մի դպիք անոնց բաժինին:
Հոսհոսի ձեռատետր, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 455[8]

Պատմություն․ ետևիդ նայիլ, առջևդ տեսնել։
***Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում եւ մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ, զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:

Հակոբ Մանանդյան
***Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...

Երվանդ Շահազիզ
***Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
Ղ. Աղայան
***Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգին ու մեր արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ
***Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Միքայել Նալբանդյան
***Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։

Խ. Աբովյան
***Այդպես է. ստրուկ մեծացածը՝ առանց վախի, հարգանք չգիտե, եթե մեկին հարգանք է ցույց տալիս — դա վախենալուցն է։ Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետև վախենում են նրանցից, կենդանիների, որովհետև սոսկում են նրանց հարձակումներից։
Վրթանես Փափազյան
***Արծիվ միտքը արծվի թև ալ կուզե:
Ղևոնդ Ալիշան
***Թշնամուն ջախջախելու համար հարված և հանճար է պետք:
Ղևոնդ Ալիշան
***Չկա ավելի պատվական արարած, քան մարդը, որի համար ստեղծվել է ամեն բան:
Ղևոնդ Ալիշան
***Մի ուրանար զերկիրդ և զազգդ սիրուն,
Ծառն արմատով է ծառ՝ տունն հիմամբ է տուն:
Ղևոնդ Ալիշան
***«Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել»:
Հենրիկ Մալյան
***«Յուրաքանչյուր մարդ մայրենի լեզվի կարիքը պետք է զգա այնպես, ինչպես հանապազօրյա հացինը: Լեզուն ազգի հոգևոր հացն է: Լեզուն էլ հացի նման է՝ ո՜չ հնանում է, ո՜չ թառամում»:
Գրիգոր Մագիստրոս
***«Պետք է խոսքերի վայելուչ դասավորություն, ինչպես կանոնավոր գիտությունը պահանջում է, պատկառանքով ստույգը գրել, որ իմաստասերները լսելով՝ չպարսավեն. չեղածը չավելացնել՝ խոսքը անտեղի երկարացնելու համար, եղածները չպակասեցնել և անփույթ խոսքերով կիսատ-պռատ պատմել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշությամբ»:
Ղազար Փարպեցի
***«Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»:
Գևորգ Չավուշ
***Սուլթանի երկրում առանց հացի մնացեք,առանց զենքի մի մնացեք:
ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ
***...Տղա՛ս, շատ քաղցր չլինես, որ մարդիկ քեզ կուլ տան: Շատ դառն էլ չլինես, որ մնաս մարդկանց կոկորդում:
Հ. Մաթեւոսյան
***Մարդը բնույթով բարի ու մեծահոգի է, և նրա հետ միշտ հարկավոր է վարվել մեծահոգաբար, հարկավոր է հավատալ նրան. մարդու սրտում եղած բարուն, ժպտալու ունակությանը, զգալու, բարին գնահատելու ունակությանը, ուրիշին կարեկից լինելու ունակությանը...
Լ. Ենգիբարյան
***Մարդն ինքը բնությունն է, բնությունը մարդը: Մահ չկա: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին:
Մ. Սարյան
***

Դիտումների քանակը: 39784
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԵՐԱՆՈՒՀԻ ԳԱՐԱԳԱՇՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ Ծնվ. 1848թ., Կ.Պոլիս:Մահ. 14.03.1924թ., Թիֆլիս:Վ. Հ. Գարագաշյանի քույրը: 1865-67-ին՝ Կ. Պոլսի Արևելյ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott