ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն շոշանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին:
Առնո Բաբաջանյան
***Միայն անտեսանելին տեսնողը կարող է անել անհնարինը:
Նարի Սյունի
***Մարդը նման է ջրով լի բաժակի` հանգիստ դրված վիճակում նա պարզ է և մաքուր, բայց բավական է նրան թափահարել և նա կպղտորվի իր չափով:
Դավիթ Անհաղթ
***Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա:
Հ. Շիրազ
***Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա:
Հ. Շիրազ
***Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի:
Հ. Շիրազ
***Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Պարույր Սևակ
***Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
Գ. Նժդեհ
***Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերը առաջինն են հուսահատվում:
Գարեգին Նժդեհ
***Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:
Գարեգին Նժդեհ
***"Մենք ինքներս պետք է որոշենք մեր պատմական հայրենիքի ճշգրիտ սահմանները` ուսումնասիրելով պատմական, մշակութային, ազգային և ազատագրական իրավիճակը, ընդհուպ մինչև 1915 թվականը: Մենք կարիք չունենք, որ ԱՄՆ-ի նախագահները մեզ հուշեն, թե որտեղ է մեր հայրենիքը: Նույնիսկ, եթե նրանք փորձեն դա անել, մենք մեր ավելի շահեկան տեսակետը չպետք է ստորադասենք նրանց տնտեսական, ռազմավարական և քաղաքական ծրագրերին:
Մոնթե ԱՎՈ Մելքոնյան
***Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ իրավունք չունեմ այլ տեղ լինելու: Այս գիտակցությամբ պիտի առաջնորդվի մեզնից յուրաքանչյուրը:
Մոնթե Մելքոնյան
***Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով: Մոնթե***Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է:
Մոնթե
***Ես ՀԱ՛Յ եմ, մի՛ մոռացեք, եւ ողջ կյանքս պիտի նվիրեմ Հայոց հողին: Ես այն գույնն ունեմ, ինչն ունի Հայոց հողը:
Լ. Ազգալդյան
***Ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք:
Մոնթե
***‎Անշուշտ, պահեր կան, որ որոշ մարդկանց անկարգապահ ըլլալու կամ գիտակցության ցածր մակարդակի պատճառով ջիղերդ գրեթե պայթելու աստիճանի կհասնին: Այս տեսակ բաներ շատ են: Բայց չըսեմ, որ կըզղջամ, որ եգած եմ Արցախ: Արցախն իմ հայրենիքիս մի մասն է, և ինչ որ պիտի ընենք այստեղ, նաև ես պիտի ընեմ: Որոշ մարդիկ կան, որոնք չեն հասկնա, որ կռիվը խստապահանջ բան մըն է, որ պիտի խստապահանջ ըլլաս կռվի մեջ: Եթե ոչ` մարդիկ կմեռնին, եթե ոչ` մեր հողը կկորցնենք, եթե ոչ` մեր գյուղերը կկորցնենք:
Մոնթե ԱՎՈ Մելքոնյան
***«Ես երդում տված եմ եւ կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է»
Այսպես էր բնորոշում իրեն Մոնթեն` Ֆռեզնո գաղթած Մելքոնյանների ընտանիքի կրտսեր տղան, ում կյանքը պիտի շատերի համար դառնար օրինակ:
«Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենաազնիվն էր աշխարհում, նա ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ»
Այսպես բնորոշեց Մոնթեին Վազգեն Սարգսյանը: Այո նա ճիշտ էր, Ավոն ապշեցնում էր իր ազնվությամբ և պարզությամբ: Այսպես էր ասում նա` «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով»: Ասում էր ու անում, երբեկ չէր բռնանում, օրինականություն պահանջելուց առաջ,նախ ինքն էր օրինակ ծառայում,նույնը պահանջում էր բոլորից`
«օրինականություն եք պահանջում, ձեր օրինակով ծառայեք»
Նախքան Արցախ գալը նա հսկայական ճանապարհ էր անցել, անդամաքցելով ՀԱՀԳԲ –ին, և այնտեղ լինելով ակտիվ անդամ, մի քանի անգամ հայտնվել էր բանտերում:
Գրագետ էր, շատերին զարմացնում էր իր գիտելիքով, խոսում էր շատ լեզուներով և տիրապետում էր ռազմական տարբեր ստրատեգիաների,այսինքն հարուստ էր պատերազմական գիտելիքներով…
Այո, գաղափարի մարտիկ էր և Արցախ եկավ, քանի որ այդ պահին նա ուրիշ տեղ լինել չէր կարող` «Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»
Եվ իրավ, վերջինը չեղավ,Մոնթեն այսօր մեր մեջ է, իսկ նրա պարզ ու հանճարեղ գաղափարները մեզ առաջնորդելու են դեպի արևմուտք,դեպի մր ԷՐԳԻՐ:
«Շատ նորմալ բան է, որ Հայը գա ու իր Հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ Հայեր չեն եկած»
Զորավար Մոնթե
***Ոչ մի ժողովուրդ չի ծնել ֆիդայիների նման անձնազոհ նվիրյալների: Դրանք մերօրյա Դավիթներն են, որոնք, չունենալով Քուռկիկ Ջալալին եւ Թուր Կեծակին, պայքարի են նետվել օսմանյան բռնապետության դեմ:
Ահա թե ինչու ես հավատում եմ մեր էպոսին: Դա ոչ թե ժողովրդի սին երեւակայության արդյունք է, այլ նրա կյանքի իրական հրաշապատումը:
Պ. Սեւակ
***_...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
_...Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
_...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...
Վազգեն Առաջին
***

Դիտումների քանակը: 39794
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱՎՐԻԼ (ԳԱԲՐԻԵԼ) ԿԱՄՈԵՎ ՍՏԵՓԱՆԻ Խորհրդային բանակի հրետանու գեներալ-մայոր (1958): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott