ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Մենք փնտռել ենք հայրենիքը, ինչպէս թիթեռնիկը փնտռում է ճրագը, որի վրայ պիտի այրուի:
Կոստան Զարեան
***Ճշմարտութիւնը կին է, եւ ամէն սիրահար կարծում է, որ իր սիրած կինը ամենագեղեցիկն է եւ ամենակատարեալը:
Կոստան Զարեան
***Մի վախեցեք ասել ճշմարտությունը` սուտը դրանից չի շատանա:
Պ. ՍևԱԿ
***Հայ ազգը ի կոչ Ազգային ինքնորոշում միավորման ոտքի է կանգնելու ու տոնելու իր դարավոր ստրկական լծից ազատագրումը, տոնելու իր հայրենիքի ստեղծումը իր բաղձանքի իրականացման երազանքի օրը:
Մովսես Գորգիսեանը 1988 թվականի մայիսի 28-ին
***...Իմ ամենաջերմեռանդ փափագն է,որ մեզանից ամեն մեկը, ամեն հայ մարդ, օրվա 24 ժամից 23-ը հատկացնի իր հոգսերին, իսկ մի ժամը՝ իր ժողովրդին:Եթե բոլորն էլ այդ մի ժամը նվիրեն ժողովրդի հոգսին, մեր բոլոր հարցերը լուծված կլինեն:
Զորավար Անդրանիկ
***Հայրենիք սիրել, ասել է` խորազգալ, խորհել ու գործել ա՜յն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզօրացման եւ յաւերժացման համար: Ցե՜ղն է մեզ օժտում յաւիտենականի զգացումով: Անցեղակրօնը միշտ էլ ենթադրում է յաւիտենական զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասէր Ֆիխտէի, «սէր չունի ո՜չ իր անձի, ո՜չ էլ իր հայրենիքի հանդէպ:
Գ.Նժդեհ
***Լավ է արիությանբ պարիսպներից դուրս մեռնենք, քան այստեղ մերոնց աչքերի առջև` տեսնելով մեր հարազատների և բարեկամների մահը:
Մխիթար Սպարապետ (XVII դարի վերջ - 1727թ.)
***Բառերն ապրում են ո'չ բառարաններում, ո'չ էլ գրքերում: Բառերի կյանքը գործածության մեջ է:
Պարույր Սևակ
***Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը համայն մարդկության:
Պարույր Սևակ
***Մենք այլևս կորուստներ չենք ունենալու: Մենք ՊԵՏՔ է շարունակվենք:
Վիլյամ Սարոյան
***Ժխտել ավանդույթը նույնն է, ինչ ժառանգականության ժխտումը, ոչ միայն հիմարություն չէ, այլ խելագարություն:
Պարույր Սևակ
***Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:
Դանիել Վարուժան
***Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանիով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքները, դու թևեր տվիր նրան՝ ժողովրդին:
Ավետիք Իսահակյան
***Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք Հայրենիք ծնած եք: Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկնալ, հետո պիտի հասկնաք...Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկնան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան Հայրենիքը:
Վիլյամ Սարոյան
***Անհնար է միաժամանակ լինել վատ մարդ, բայց լավ հայ, անհնար է միաժամանակ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ։

Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։

Ամեն մի կուսակցության անդամի նշանաբանը պետք է լինի՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։

Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից։
Գարեգին Նժդեհ
***Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործերով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա մեղա Արարատին:
Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու և հերոսներ, որոնք տվին արյուն, կյանք, օր ու արև:
Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին ` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով...
ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ
***Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից:
Կոմիտաս վարդապետ
***Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:
Կոմիտաս Վարդապետ
***Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:
Կոմիտաս
***«Կորուստ չկա տիեզերքում–կա անդադրում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխվելով հոսում է ամեն ինչ։ Nauta Dei – պիտի ասեր դիալեկտիկ փիլիսոփան։ Մեռավ՝ չէ նշանակում ոչնչացավ,կորավ, այլ կերպարանափոխվեց, թողնելով իր նյութեղեն անոթը երկրին, ոգին՝ մարդկության։ Չլիներ ոգու անմահությունը՝ չեր լինի նրա կատարելության ձգտումը, նրա առաջընթացը, որի ճամբու վրա ամեն մի խորհող էակի կյանքը միառաջաքայլ է։ Եթե էապես գոյություն ունենար մահը՝ հավիտենական կորստի իմաստով, չեր ապրի մարդկության անցյալը, որին կրթնելու կարիք է զգում եկող ու անցնող ամեն մի սերունդ։
Լիներ մահը՝ անցյալը կլիներ մեռյալ, իբրև մի խավարչտին գիշեր, իբրև մի անդունդ դատարկ և անխոս...
Մահ չկա՛, կորուստ չկա տիեզերքում, կա աստիճանական ոգիացումը նյութի, ոգու անվերջ զարգացում, կարարելագործում կա»։
Գարեգին Նժդեհ «Բանտային գրառումներ»
***

Դիտումների քանակը: 39793
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Ճարտարապետ: ՀՀ վաստակավոր շինարար (1957), վաստակավոր ճարտարապետ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott