artem.ohandjanian
Logo

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Article image Artem Ohandjanian, „Armenien 1915, osterreichisch-ungarische Botschaftsberichte beweisen das Genozid", Wien 2007, S 252-271.

Առաջին համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ աղետալի էր վերջինիս համար: Դա նշանակում էր 1,5 միլիոն հայերի եղեռն և նրանց հայրենիքի՝ պատմական Հայաստանի կորոատ:

Ինչպես հայտնի է, 1915 թվականի սկզբին դաշնակիցները ռազմածովային հարձակում էին ծրագրել Դարդանելի վրա: Նրանք համոզված էին, որ Կոստանդնուպոլսի նվաճումով պատերազմը Թուրքիայում ժամանակից շուտ կավարտվեր:

1915-ի փետրվարի 11-ին սկսվեց Դարդանելի ամրությունների ռմբակոծումը: Մարտի սկզբին Դարդանելի արտաքին ամրություններն արդեն ավերվել էին, իսկ թուրքերը նախապատրաստել էին Կոստանդնուպոլսի էվակուացիան: Մարտի 19-ի վճռական հարձակման ժամանակ դաշնակիցները կորցրեցին երեք նավ, և Կոստանդնուպոլսի նվաճման ողջ ծրագիրը ձախողվեց: Այդ կապակցությամբ Չերչիլը՜ ծովակալության առաջին լորդը, բողոքեց և տեղեկացրեց ծովակալությանը. «Տեղեկություններ ունենք, որ թուրքական ամրություններում զինամթերքի պակաս է զգացվում, և որ գերմանացի սպաներր (այդ պատճառով Ա.Օ.) հուսահատ զեկույցներ են գրել և շտապ (զինամթերք Ա.Օ.) խնդրել... Այս ամենից պարզ երևում է, որ գործողությունն այժմ զոր ո ւ գիշեր վճռականորեն ու մեթոդապես պետք է արագացնել: Անխուսափելի կորուստներր պետք է հաշվի առնել»:

Գեներալ Լիման ֆոն Զանդերսի (Դարդանելի դիրքերի պաշտպանության հրամանատարը) պաշտոնական զեկույցը հաստատում է Չերչիլի ասածը. «Թուրքական զինամթերքի մեծ մասն արդեն օգտագործվել էր... Ի՞նչ տեղի կունենար, եթե կռիվն ամսի 19-ին և հաջորդող օրերին վերսկսվեր անխուսափելի ուժգնությամբ» [2]:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, սակայն, չէր ցանկանում շարունակել Դարդանելի գրոհը:

«Նավատորմի գործողությունների ժամանակ մարդկային կորուստր մեծ չի եղել, գրում է Չերչիլը իր «Համաշխարհային ճգնաժամ» գրքում: Ողջ ձեռնարկման րնթացքում միայն մի կարևոր նավ էր վթարվել... Գծային հին նավերր, որպես խոտան, համենայն դեպս պետք է ոչնչանային... Դեռ ամսի 20-ին (մարտ - Ա. 0.) ծովակալր (դե Ռոբեկ - Ա. О.) հեռագրել էր. «Ամսի 18-ից հետո ձեռք բերված փորձի շնորհիվ այն կարծիքին եմ, որ նեղուցի ամրություններր և ականափակոցների հրետամարտկոցներր մի քանի մարտական գործողություններից հետո կարող են շարքից դուրս գալ, այնպես որ ականազերծողները հնարավորություն կունենան վերացնելու Կեֆեզի փակոցները»: Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ չէր կարելի դա իրագործել» [3]:

Չերչիլը հրատապ նիստ է հրավիրում և ծովակալությանն առաջարկում շարունակել հարձակումը. «Սակայն այդտեղ ես հանդիպեցի անհաղթահարելի դիմադրության... Անախորժ կացությունը հարկադրեց ինձ հրաժարվել հարձակումը վերսկսելու համար ծովակալ դե Ռոբեկին հստակ հրամաններ տալու մտադրությունից: Առաջին ծովակալը ջանում էր ինձ մխիթարել: Ամսի 24-ին նա ինձ գրել է. «Դուք զուր եք մտահոգվում և հուզվում: Փորձեք մտածել այն մասին, որ մենք Իսրայելի տասը կորած ցեղերն ենք: Մենք անպայման կհաղթենք» [5]:

Այնուհետև Չերչիլը գրում է. Իրավացի էի արդյո՞ք մտահոգվելու և հուզվելու, եթե իրերը դիտենք արդյունքների լույսի ներքո6:

Դա Չերչիլի` իր պաշտոնից հրաժարվելու պատճառներից մեկն էր:

Դարդանելի պատերազմում ականազերծման գործի պատասխանատուն` ծովակալ Ռոջեր Քիյեսն այդ մասին գրում է. Ցանկանում եմ հաղորդել, որ ես այն ժամանակ և դեռ այսօր էլ վստահ եմ, և ոչինչ երբևէ չի կարող իմ կարծիքը փոխել, որ ապրիլի 4-ից հետո նավատորմը կկարողանար գրավել նեղուցը, և կորուստները (Գալիպոլիի կորուստների համեմատությամբ Ա.Օ.) քիչ կլինեին: Ներխուժելով Մարմար ա` մենք հզոր գրոհներով կոչնչացնեինք թուրք-գերմանական նավատորմը [7]... Քանի որ դա չարեցինք, մեկ միլիոն կյանք իզուր կորցրեցինք, իսկ պատերազմը երկարաձգվեց ևս երեք տարի [8]:

Ուինստոն Չերչիլի համառոտ կարծիքը Դարդանելի պատերազմի մասին երևում է անգլիացի լրագրող էլիս Աշմեդ-Բաթլերի օրագրի գրառումից: Նա բրիտանացի միակ լրագրողն էր, որ իրավունք էր ստացել մասնակցելու Դարդանելի պատերազմին և Լոնդոնում ներկա լինել ծովակալության կազմակերպած ընթրիքին: էլիս Աշմեդ-Բաթլերը գրում է. Ընթրիքի վերջերին նա (Չերչիլը - Ա. 0.) հանկարծ մի հզոր քննարկում սկսեց (Դարդանելի - Ա. 0.) արշավանքի մասին, թե ինչ կարող էր լինել... Նա անընդհատ համառում էր, որ մարտի 18-ի ճակատամարտն ավարտին չի հասել, իսկ եթե շարունակվեր, ապա նավատորմն անպայման կանցներ նեղուցը: Նա տառապում է այս մտքից, որից էլ մինչև իր կյանքի վերջր չի հրաժարվի [9]:

էնվեր փաշան հետագայում նույնիսկ խոստովանել է. Եթե անգլիացիներն արիություն ունենային ավելի շատ նավերով գրոհել Դարդանելր, նրանք կհասնեին Կոստանդնուպոլիս [10]:

Ինչպես գրում է ծովակալ Քիյեսը, Թուրքիայի «նավատորմի հաղթանակը» երկարաձգեց պատերազմը: Քաջալերված այդ հաղթանակով` Բուլղարիան, ի թիվս Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի, մտավ պատերազմի մեջ, որը ոչ միայն հեշտացրեց Սերբիայի անկումը, այլև ամրապնդեց Թուրքիայի դիրքերն արևմուտքում: Միաժամանակ այն լիակատար դարձրեց Ռուսաստանի մեկուսացումը իր արևմտյան դաշնակիցներից: Իսկ ցամաքային ճանապարհով Թուրքիային զենքի ու զինամթերքի մատակարարումը արդեն ապահովված էր:

Դարդանելում պատերազմական գործողությունների վերլուծությունը հիմք ընդունելով` Չերչիլի, Քիյեսի, Լիման ֆոն Զանդերսի կամ էնվեր փաշայի վկայությունները, ցույց են տալիս, որ անգլիական կառավարությունը կանխամտածված թույլ չի տվել Դարդանելում պատերազմը հասցնել հաղթական ավարտին:

Պատճառը հետևյալն է` 1915 թ. մարտի սկզբին Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանի հետ կնքեցին մի պայմանագիր, որի համաձայն պատերազմի ավարտից հետո Ռուսաստանին թողնելու էին Կոստանդնուպոլիսը և Արևելյան Անատոլիան (Արևմտյան Հայաստանը Ա.Օ.):

Վերջին իրադարձությունների ընթացքր համոզեց Նիկոլայ թագավորին,- գրում է Ռուսաստանի արտաքին գործերի նախախար Աերգեյ Աազոնովն իր «Վեց ծանր տարիները» գրքում, որ Կոստանդնուպոլսի և նեղուցների հարցր պետք, է լուծել հօգուտ Ռուսաստանի դարավոր ձգտումների: Որևէ այլ լուծում, որր կբացառեր Կոստանդնուպոլսի, Բոսֆորի արևմտյան ափի, Մար մար ա ծովի, Դար դան ելի նեղուցի, ինչպես նաև հարավային Թրակիայից մինչև Ենոս-Միդիայի (և Փոքր Ասի այ ի մյուս տարածքների) պատկանելությունը Ռուսաստանին, կլիներ անբավարար... Մարտի 27-ին Գեորգ Բուքենենը (Մեծ Բրիտանիայի դեսպանը Մոսկվայում - Ա. 0.) Լոնդոնից ստացված ցուցումների համաձայն, ինձ հանձնեց մի հուշագիր, որը հաստատում էր անգլիական կառավարության համաձայնությունը` Կոստանդնուպոլիսը և նեղուցները որոշակի պայմաններով Ռուսաստանին հանձնելու մասին, այն է` պատերազմը հասցնել հաղթական ավարտին... Պատերազմը հաղթական ավարտին հասցնելու պայ մա Օր հուշագրում արտահայտված էր հստակորեն, ֊մեկնաբանում է Մա զո նովը զարմացած,- թեև ինքնին հասկանալի էր, որ առանց դրա անհնարին կլիներ թուրքական տարածքների հաշվին ինչ-որ բան ձեռք բերեւը" :

Չնայած մարտի 27-ի պայամագրի գոյությանը, «Պատերազմը հաղթական ավարտին» հասցնելու մասին հուշագիրը ուներ թաքնված ենթատեկստ, ըստ որի իրականում Կոստանդնուպոլիսը և Արևմտյան Հայաստանը Ռուսաստանին չպետք է հանձնվեին: Դարեր շարունակ Անգլիան պայքարել էր Ռուսաստանին նեղուցներից հեռու պահելու համար, ինչպես նաև հնարավորություն չտալու նրան երբևէ արշավել դեպի Կոստանդնուպոլիս: Դեռևս 1853-56 թթ. Ղրիմի պատերազմում Անգլիան աջակցել էր Թուրքիային, իսկ 1877-78 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո Բեռլինի կոնգրեսում պատերազմի սպառնալջքով` Ռուսաստանին ստիպել էր հրաժարվել նվաճած թուրքական տարածքներից:

Բեռլինի կոնգրեսից հետո Կիպրոսի զավթումն Անգլիայի համար Ռուսաստանի հնարավոր առաջխաղացումը կասեցնելու հեռահար քաղաքականությունն էր: Հետևաբար, Կոստանդնուպոլսի և Արևմտահայաստանի հանձնումը վաղեմի թշնամի Ռուսաստանին` անհեթեթ և անտրամաբանական կլիներ: Տրամաբանական էր, որ հենց որ Ռուսաստանն այդ տարածքներում հաստատվեր, այլևս անհնար կլիներ նրան այնտեղից դուրս մղել: Այդ պատճառով էլ Կոստանդնուպոլսի նվաճումը պետք է կասեցվեր:

Անգլիացիներին, սակայն, վաղուց զգուշացրել էին Դարդանելի գրոհի հետևանքների մասին: Դա հայտնի է դառնում 1914 թ. օգոստոսի 26-ի ավստրո-հունգարական մի հաղորդագրությունից: Այդ օրը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Աորգենթաուն իր երկրի և Մեծ Բրիտանիայի անունից խոսել էր գերմանացի իր գործընկեր Վանգենհայմի հետ` Թուրքիայում քրիստոնյաների ջարդերի վտանգի մասին: Վանգենհայմը պատասխանել էր. Եթե Անգլիան չհարձակվի Դարդանելի կամ թուրքական որևէ այլ նավահանգստի վրա, չարժե մտահոգվել: Իսկ եթե հարձակվի, ոչինչ երաշխավորել հնարավոր չէ [12]:

Մեծ Բրիտանիան, այդուհանդերձ, գրոհեց Դարդանելը, բայց գործողությունը ինչպես նշեցինք, դիտավորյալ կասեցրեց: Կարելի էր, սակայն, ակնկալել, թե ինչպիսին էր լինելու Կենտրոնական Եվրոպայի երկրների և Թուրքիայի պատասխանը: Ինչպես որ զգուշացնում էր Վանգենհայմը, լինելու էր քրիստոնյաների, ավելի ճիշտ` հայերի ջարդ, որը և տեղի ունեցավ:

Դարդանելի պատերազմի հետևանքների մասին գրել է Ալան Մորհեդը. Անհեթեթ է փաստարկել, որ դաշնակիցների ձախողումը Դարդանելում Հայոց ցեղասպանության միակ պատճառն էր: Թուրքերի խորամանկ բնազդր` բնաջնջել այդ անպաշտպան փոքրամասությանը, միշտ արթուն էր: Բայց մարտի 18-ը նման առիթ նրանց տվեց` հետևեց սպանդը: «Հաղթանակը» հոգեբանական վիթխարի ազդեցություն ունեցավ թուրքերի վրա [13]:

Կոստանդնուպոլսում Ավստրիայի ռազմական կցորդ Յոզեֆ Պոմիանկովսկին իր «Օտոմանյան կայսրության անկումը» գրքում գրում է. 1915 թ. մարտի 18-ի հաղթանակը Դարդանելում հսկայական տպավորություն էր թողել թուրքերի և հատկապես Կոստանդնուպոլսի իշխանավորների վրա: Նախկին անվստահությունն ու բարոյական ճնշվածությունն անհետացել էին` իրենց տեղը զիջելով ցուցադրական լավատեսությանն ու ինքնավստահությանը, ինչպես նաև չափազանց դաժան շովինիզմին... Դարդանելում անգլիական նավատորմի նկատմամբ տարած հաղթանակից հետո խիստ գաղտնի հրաման տրվեց Փոքր Ասիայի ողջ հայ ազգաբնակչությունը տեղափոխել հյուսիսային Արաբիա կամ Միջագետք և վերաբնակեցնել Եփրատի ափի անապատներում: Բարբարոսական այդ հրամանի ի կատար ածումը իրականում նշանակում էր հայ ազգի բնաջնջում...Այդ կերպ պետք է որ մոտավորապես 1 միլիոն մարդ ոչնչացված լիներ, և քանի որ հայերի թվաքանակը Փոքր Աս ի այ ում 1200 ООО էր, ապա Թալեաթը 1915-ի վերջին իրավամբ կարող էր պնդել, որ Հայկական հարցը Թուրքիայում լուծվել է, և այն այլևս գոյություն չունի [14]:

Հարց է` հայերի ջարդը հաշվարկել էր արդյո՞ք նաև Անգլիան: (Եթե Անգլիան չհարձակվի Դարդանելի կամ թուրքական որևէ այլ նավահանգստի վրա, չարժե մտահոգվել: Իսկ եթե հարձակվի, ոչինչ երաշխավորել հնարավոր չէ):

Անգլիան, ինչպես նաև եվրոպական բոլոր գերտերությունները, այնուամենայնիվ, գիտեին, որ Արևմտյան Հայաստանն առանց հայերի, ամենահուսալի գրավականն էր Անատոլիայում ռուսական առաջխաղացման դեմ: Պատմությունը ցույց է տվել, որ հայերը միշտ դիմել են Ռուսաստանի օգնությանը և ստացել այն, ինչպես, օրինակ, 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմում, որտեղ հայերն ակտիվորեն մասնակցել են Արևելյան Հայաստանը նվաճելուն` ապահովելով Ռուսաստանի հաղթանակը: 1877-78 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը խնդրեցին Ռուսաստանին` օգնել ինքնավարություն ձեռք բերելու Արևմտյան Հայաստանում, որը հետո դարձավ Բեռլինի կոնգրեսի 61-րդ կետը` վերածվելով հայերի համար բարեփոխումների ծրագրի: Այդ տեսանկյունից Արևմտյան Հայաստանում հայերը եվրոպական մեծ տերությունների ռուսական քաղաքականության համար վտանգավոր և խանգարող գործոն էին:

Կոստանդնուպոլսի նվաճումը և Թուրքիայում պատերազմի վաղաժամ ավարտը հայ ժողովրդի համար փրկություն կլինեին: Այդ պարագայում թուրքերի պաշտպանողական պատերազմը, հայերի հալածանքներն ու ջարդերն անարդյունավետ և, հետևաբար, անհնար կլինեին: Հատկապես որ դաշնակիցները ջարդերի պատասխանատուներին անմիջապես կդատապարտեին և մահապատժի վճիռ կկայացնեին, ինչպես արեցին պատերազմից հետո` 1919-20 թթ.:

Դարդանելի պատերազմը հաղթական ավարտին չհասցնելու հետևանքները կրեցին հայերը` 1,5 միլիոն զոհ, հարյուր հազարավորներ ստիպված էին լքել իրենց հայրենիքը, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց:

Սակայն, Անգլիան Ռուսաստանի հետ իր խնդիրը չլուծեց «Դարդանելի պատերազմով»: Հարկավոր էր Ռուսաստանին հեռացնել պատերազմական գործողություններից, որպեսզի մարտի 15-ի պայմանագիրը կորցներ իր ուժը:

Ռուսաստանը, որպես պատերազմի դաշնակից, պետք է դուրս մղվեր, իսկ նրա տեղը գրավեր մեկ այլ երկիր: Որոշված էր, որ դա լինելու էր ԱՄՆ-ը, որին իրենց կողմը գրավելու համար անգլիացիները բազմաթիվ անհաջող փորձեր արեցին: Այդ մռայլ իրավիճակում հայտնվում է Ջեմս Մալքոլմլք` Օքսֆորդի համալսարանն ավարտւսծ մի հայ, որը բազում կապեր ուներ բրիտանական բարձրաստիճան շրջանակներում, գրում է Սամի Հադավին իր «Դառն հունձ» գրքում: Նա շատ մտերիմ էր սրր Մարք Սաքսին` արտգործնախարարության մի բարձրաստիճան անձի հետ: Վերջինս նրան պատմեց ԱՄՆ-ի օժանդակությունը պատերազմում ձեռք բերելու` բրիտանական կառավարության ջանքերի մասին: Մալքոլմը նրան պատասխանել է. «Ախալ ճանապարհ եք ընտրել: Կարող եք ամենուր, հատկապես ԱՄՆ-ում, քաղաքականությամբ զբաղվող հրեաների միջոցով հաջողության հասնել: Միակ ելքը` խոստացեք ապահովել նրանց համար Պաղեստինը»: Եվ այդպիսով շա րժ առաջացավ հիշյալ հարցում: Վուդրո Վիլսոնի անձնական խորհրդատու` ԱՄՆ-ի գերագույն դատավոր Լուիզ Բրանդայզի միջոցով շահեցին (Հրեաները Ա. Օ.) նախագահի օժանդակությունը և 1917թ. ապրիլին ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ... 1917թ. նոյեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Արթուր Բալֆուրը (Պաղեստինի Հրեաների համար - Ա. Օ .)` մի դեկլարացիա հրատարակեց, որը կոչվեց «Բալֆուրի դեկլարացիան»... 1937 թ. հայտնվելով պաղեստինյան (հրեաների - Ա. Օ.) Րոյալ Քոմիսիոնի (Peel) առջև` Լլոյդ Ջորջը մեկնաբանեց «Բալֆուրի դեկլարացիան». Հրեաներին խոստացանք, որ ամեն ինչ կանենք իրենց համար (Պաղեստինում - Ա. Օ.) «ազգային տուն» հաջողացնելու... Սիոնիստների ղեկավարները խոստացան հնարավորին и օժանդակել մեզ: Նրանք իրենց խոստումը կատարեցին [15]:

1917-ի փետրվարին ԱՄՆ-ը խզեց իր հարաբերությունները Գերմանիայի հետ և ապրիլի 6-ին նրան պատերազմ հայտարարեց: ԱՄՆ-ի` պատերազմի մեջ մտնելու մասին Ուինստոն Չերչիլը հետին թվով ասել է. Բոլոր ազգերի բարօրությանը օգտակար կլիներ, եթե Միացյալ Նահանգները զբաղվեր իր սեփական գործերով: Եթե ամերիկացիներն այդպես վարվեին, ապա Գերմանիայի հետ խաղաղություն կկնքվեր, իսկ Ռուսաստանը չէր փլուզվի և ճանապարհ չէր բացվի կոմունիզմի համար: Չէր փլուզվի Իտալիան, որին հետևեց ֆաշիզմը, և նացիոնալ սոցիալիստները երբեք իշխանության չէին գա Գերմանիայում [16]:

Փաստ է, սակայն, որ երբ 1914-ին սկսվեց պատերազմը, ԱՄՆ-ի նախագահն իր հայրենակիցներին խորհուրդ տվեց չեզոք մնալ: Բայց ԱՄՆ-ն մասնակցեց պատերազմին և Երբ 1918 թ. հրադադար ստորագրվեց, ԱՄՆ-ում ավելացել էր 21000 միլիոնատեր [17]... Համաշխարհային պատերազմի ավարտին, գրել է Ե. Կարմինը, փոխվել էր մեծ ֆինանսների աշխարհր: Այժմ ամերիկացիներն աշխարհում ամենահարուստն էին [18]:

Երբ Մեծ Բրիտանիան պատերազմում իր կողմը գրավեց ԱՄՆ-ին, փետրվարի 23-ին (մարտի 8-ին) բռնկվեց այսպես կոչված «Ռուսական հեղափոխությունը»: Ռուսական հեղափոխությունը հրահրել էին Գեորգ Բուքենենը և լորդ Ալֆրեդ Միլ֊ ները,՜ գրել է Գարի Ալենը իր “Die insider” գրքում:- Այդ ժամանակ Պետերբուրգը լի էր անգլիացիներով: Կարելի էր նշել այն փողոցները և տները, որտեղ բնակվում էին բրիտանացի գործակալները: Պատմում էին, որ նրանք ապստամբության ժամանակ զինվորներին փող էին բաժանում և նրանց դրդում խռովարարության: Լորդ Միլները 21 միլիոն ռուբլի էր ծախսել ռուսական հեղափոխությունը ֆինանսավորելու նպատակով, իսկ Յակոբ Շիֆը դրա համար ներդրել էր 1 միլիոն դոլար: Լորդ Միլները և Յակոբ Շիֆը բանկիր Ռոթշի լ դի աշխատակիցներն էին [19]:

Անգլիացիների իրւսկանացրած հեղափոխությունն այնքան ակնհայտ էր, որ Լոնդոնի «Թայմսը» այն պաշտոնապես անգլիական հեղափոխություն անվանեց20: Մարտի 2-ին (մարտի 15-ին) ցարը հրաժարվեց գահից: Հեղափոխության միջոցով անգլիացի պաշտոնյաները հսկում էին ողջ ռուսական վարչական համակարգը: Այդպես է հավաստում 1917 թ. մայիսի 21-ի ավստրիական մի հաղորդագրություն [21]:

Հեղափոխությունից հետո Ռուսաստանի Դումայում ձևավորվեց երկու կուսակցություն: Առաջինն ազատականն էր, որը կողմ էր պատերազմը շարունակելուն, երկրորդը` սոցիալիստականը, որը խաղաղության կողմնակից էր: Ազատական կուսակցությունը վարչապետ Ալեքսանդր Կերենսկու կառավարության ղեկավարությամբ մտադիր էր շարունակել պատերազմը: Անգլիացիները դա չէին ուզում, պատերազմի շարունակումը կնշանակեր պիտի կատարվեր 1915-ի մարտի ֆրանսա-անգլիական պայմանագիրը, այսինքն` նախատեսված թուրքական տարածքները հանձնել Ռուսաստանին, մի բան, որ բացառում էին անգլիացիները: Հետևաբար անհրաժեշտ էր հրահրել երկրորդ հեղափոխությունը, որպեսզի կառավարության գլուխ անցներ սոցիալիստական կուսակցությունը և Ռուսաստանին դուրս բերեր պատերազմից: Այդ իրավիճակում արդեն հասկանալի է դառնում Ռուսաստանի արտգործնախարար Սւսզոնովի «պատերազմը հաղթական ավարտին հասցնելու» անհասկանալի բառակապակցությունը:

Սոցիալիստական խաղաղության շարժումը հաղթանակին հասցնելու համար բոլշևիկների բարեկամները, այսինքն` Անգլիան, Գերմանիան և ԱՄՆ-ը օգնեցին փակ վագոնում աքսորից Ռուսաստան տեղափոխել սոցիալիստների առաջնորդ Վլադիմիր Լենինին: Վերջինիս ճամփորդության մասին փաստում է Բեռնից ուղարկված ավստրիական մի հաղորդագրություն. Այդ ամենի վրա որոշակի լույս է սփռում տեղացի դիվանագետի ասածը, որը գործ է ունեցել նշված ճանապարհորդության հետ: Հին պրուսական ընտանիքից սերող մի սպա յուրօրինակ պատվո ասպետ է դարձել այդ ռուս հեղափոխական խուժանի համար, որին այլ պարագայում Ռուսաստան կարտաքսեինք, և որին այժմ սիրաշահում ենք այն հույսով, որ արագ խաղաղություն հաստատվի, սա է իրավիճակը [22]:

Ապրիլի 3-ին Լենինին հայտնի փակ գնացքով, մոտ երեք միլիոն դոլարով (ոսկի) հանդերձ, պատերազմող Եվրոպայով տանում են թշնամական երկիր` Ռուսաստան: Այդ գործն իրականացրել էին գերմանական վերին հրամանատարությունը և Մաքս ֆոն Վարբուրգը` գերմանական գաղտնի ծառայության ղեկավարը: Նա պատասխանատու էր Գերմանիայում Լենինի անվտանգության համար: Որպես Վիլհելմ 2-րդի ֆինանսիստ, նա հոգում էր կայսերական կառավարության ֆինանսական գործերը և ղեկավարում Frankfurt-ի М. N. Warburg & Со ընտանեկան բանկը [23]: (Մաքս ֆոն Վարբուրգի եղբայրը` Փաուլ Վարբուրգը ԱՄՆ-ի Federal Reserve Bank-ի հիմնադիրն ու փոխնախագահն էր [24]):

Լենինի «հեղափոխության» հաջողության համար Գերմանիայի կառավարությունը տրամադրել էր յոթանասուն միլիոն մարկ [25]:

Մարտի 27-ին ամերիկյան անձնագրով և 275 ուղեկիցներով Լև Տրոցկին «Քրիսաիանւս» նավով հեռացավ Նյու Յորքից, որպեսզի Լենինի հետ իրականացնի բոլշևիկյան հեղափոխությունը [26]:

Ուշագրավ է Տրոցկու մասին Հւսլիլ Բեյի` Թուրքիայի արտաքին գործերի նախարարի արտահայտությունը 1918 թ. փետրվարի 8-ի ավստրիական մի հաղորդագրության մեջ. Լինելով հրեա` նա ուզում է վրեժ լուծել հրեաների ջարդերի համար, այդ պատճառով նրա ծրագիրը Ռուսաստանն ամբողջապես կործանելն է [27]:

Իսկ բոլշևիկների կարգախոսը հռչակում էր. Կոչում ենք ձեզ համաժողովրդական հեղափոխության: Մենք պահանջում ենք ձեզանից ոչ թե զոհվել ուրիշների համար, այլ ոչնչացնել դասակարգային թշնամիներին հայրենի երկրում [28]:

Ռուսաստանի կործանումն ավելի հաստատուն դարձնելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը հրաժարվեց Անգլիայում ապաստան տալ ցարական ընտանիքին. Նիկոլայ Երկրորդն Անգլիայի թագավորի զարմիկն էր: Արդյունքում` ցարական ընտանիքին բոլշևիկները մահապատժի ենթարկեցին: Բոլշևիկյան հեղափոխությունը նույնպես պետք էր հաջողությամբ ավարտին հասցնել: Քաղաքացիական պատերազմի ժամանակ բազմաթիվ ռուս սպիտակգվարդիական գեներալներ Տուրգուլը, Սկոբլինը և Ֆոսը աշխատում էին Լենինի և Տրոցկու, այսինքն` արևմտյան տերությունների համար [29]:

Արևմտյան երկրների, Թուրքիայի և Բուլղարիայի հետ բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում հաշտության պայմանագիր կնքեցին: Ռուսաստանը պատերազմից դուրս եկավ որպես պարտված երկիր և արժանացավ դաշնակիցների համապատասխան վերաբերմունքին: Իր հուշերում Ալեքսանդր Կերենսկին գրում է. Դավաճանելով Ռուսաստանին` Լենինն ո լ նրա ընկերները հնարավորություն ընձեռեցին դաշնակիցներին՛ Ռուսաստանին վերաբերվելու որպես պարտված երկրի [30]:

Պատերազմի թատերաբեմից Ռուսաստանին վերացնելուց հետո մարտի 15-ի պայմանագիրն այլևս չէր գործում. Ռուսաստանը չմասնակցեց «պատերազմի հաղթական ավարտին»: Այդ մասին 1918 թ. սկզբներին իր ճառում վկայում է նաև Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը. Կոստանդնուպոլիսն, իհարկե, չեզոքացված և միջազգայնացված նեղուցներով, Թուրքիայի մայրաքաղաքն է, ու նաև թուրքական գավառները (Արևմտյան Հայաստանը Ա.Օ.) մնում են Թուրքիային 31:

Լլոյդ Ջորջի ճառը բավական ազդեցիկ տպավորություն է թողել թուրք իշխանավորների վրա. 1918 թ. հունվարի 11-ին Վիեննա ուղարկած իր հաղորդագրության մեջ տեղեկացնում է Ավստրո-Հունգարիայի ռազմական հավատարմատարը [32]: Ուսանելի է նաև այն, որ դեռևս այն ժամանակ թուրքերը ճիշտ են համարել Անգլիայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Կոստանդնուպոլսում այսպես էին մեկնաբանում. Լլոյդ Ջորջը հրաժարվում է Ռուսաստանի հանդեպ ունեցած պարտավորություններից: Իրականում Անգլիան դրանց երբեք լուրջ չի վերաբերվել: Անգլիան երբեք մտադրություն չի ունեցել ռուսներին հանձնել Կոստանդնուպոլիսը և նեղուցները: Նա ստիպված էր դա ասել, սակայն ոչ անկեղծ և այն համոզմամբ, որ ռուսները երբեք այն չեն ստանա [33]:

1917 թ. նոյեմբերի 30-ին ռուսական զորքը դեռ կանգնած էր էրզինջանում. պատմական Հայաստանը նվաճել և ազատագրել էին ռուսները:

Արևմտյան տերությունների և հեղափոխական Ռուսաստանի միջև Բրեստ-Լիտովսկում հաշտության բանակցությունների ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչ Լև Տրոցկին 1918 թ. փետրվարի 10-ին հայտարարում է. ժողովրդական կոմիսարների խորհրդի անունից այսու տեղեկացնում ենք մեզ հետ պատերազմող, դաշնակից և չեզոք երկրների կառավարություններին և ժողովուրդներին, որ հրաժարվելով զավթողական պայմանագիր կնքելուց, Ռուսաստանն ավարտված է համարում պատերազմը Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Բուլղարիայի դեմ: Միաժամանակ հրաման է արձակում բոլոր ճակատներում զորացրել ռուսական զորքերը [34]:

1918 թ. հունվարին Ռուսաստանն սկսեց դուրս բերել իր բանակը թուրքական նվաճված տարածքներից` Արևմտյան Հայաստանից: Ռուսական զորքերի նահանջին զուգընթաց հայերը կազմավորում էին կամավորական ջոկատներ, ընդամենը 20 հազար մարդ գեներալ-մայոր Անդրանիկի գլխավորությամբ պետք է պւսշտպանեին նվաճված տարածքների ճակատը [35]:

1918 թ. փետրվարի 14-ին թուրքական կանոնավոր զորամիավորումներն սկսեցին հարձակումը: Հայկական կամավորական ջոկատներն ի զորու չէին նրանց կանգնեցնել և ստիպված էին նահանջել: Ցարական Ռուսաստանի ազատագրած Արևմտյան Հայաստանը դարձյալ անցավ թուրքերին:

Մեծ Բրիտանիայի հակահայկական քաղաքականությունը 1918թ. նոր փուլ թևակոխեց, երբ հայերը անգլիացիներից օգնություն խնդրեցին` դեպի Բաքու թուրքերի արշավանքի ժամանակ: Աեպտեմբերի 4-ին գեներալ Դանսթերվիլը` Բաքվում անգլիական բանակի առաջնորդը, հետևյալ գրությունն է ստանում Բաքվի ժամանակավոր կառավարությունից, որն արտահայտում է հայերի դժգոհությունը անգլիացիներից. Երբ ձեզ հետ ռազմական համաձայնագիր կնքեցինք, կարծում էինք, թե համատեղ պատասխանատվություն կկրենք պահպանելու ոչ միայն քաղաքն ու Բաքվի նահանգը, այլև ռուսների և դաշնակիցների ճակատը: Ձեզ միանալը պատճառ դարձավ, որ մեր գործարքը բոլշևիկների հետ կասեցվի... Մենք եկանք այն եզր ա֊ կայության (հարգելով բանակցություններում ձեր կառավարության հայտարարությունները), որ դուք Բաքու կբերեք բավականաչափ զորք ոչ միայն ազատելու քաղաքը, այլև կօգնեք թշնամուց մաքրել Կովկասը, որ կտրված է Ռուսաստանից: Ցավոք, մենք սխալվել էինք: Մեկ ամսվա ընթացքում, մինչև սեպտեմբերի 3-ը, դուք Բաքու բերեցիք 1000-ից փոքր-ինչ ավելի մարդ, 6 հրացանաձիգ և որոշ տեխնիկա .. [36]:

Անգլիացիների հետ դաշինքի արդյունքում Բաքվում կոտորվեց 30 հազար հայ: Պատերազմի ավարտից հետո անգլիացիները եկան Անդրկովկաս: Գեներալ Թոմսոնը Բաքվի թուրք մուսավաթական կառավարությանը խոստացավ Ադրբեջանի պետական տարածքներին միացնել Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը [37]: Երբ այդ խոստումից ոգևորված թուրքերը ռազմական գործողություններ սկսեցին Ղարաբաղի կարևորագույն քաղաքի և հայերի դարավոր մշակութային կենտրոնի` Շուշիի հայ բնակչության դեմ, գեներալ Անդրանիկն իր զորքերով արշավեց դեպի Լեռնային Ղարաբաղ: Շուշիի մատույցներում անգլիացի սպաները հասան նրան և խնդրեցին հետ դառնալ: Նրանք խոստացան ստանձնել Լեռնային Ղարաբաղի կառավարումը` մինչև հայտնի դառնային Սևրի հաշտության կոնգրեսի արդյունքները: Շուշիից գեներալ Անդրանիկի զորքերի հեռանալուց հետո, թուրքերը նորից սկսեցին հետապնդել հայերին: Հայ բնակչությունը պաշտպանվում էր, նաև` զենքով: Ի պատասխան՜ անգլիական զորքերը նրանց զինաթափեցին և քաղաքից դուրս քշեցին: Դրան հաջորդող գիշերը հուզումները վերսկսվեցին: Անգլիացի զինվորների ներկայությամբ թուրք զինվորներն սկեցին կոտորել հայ բնակչությանը: Ոչնչացրին Շուշիի մերձակա հինգ հայկական գյուղ, բնակչությանը կոտորեցին, աղջիկներին և կանանց բռնաբարեցին: Հալածվող հայերը օգնություն և պաշտպանություն խնդրեցին անգլիացիներից: Անգլիացիները, սակայն, ոչ միայն չօգնեցին, այլև զարմացած ասում էին. Մենք ի՞նչ կարող ենք անել [38]:

Ղարաբաղի և Շուշիի խռովությունները պատճառ եղան, որ ադրբեջանական զորքերը մտնեին Շուշի և քաղաքը վերցնեին անգլիացիներից: Այսպես որոշվեց Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը` հակառակ այն խոստումների, որ տվել էր անգլիական գլխավոր շտաբը գեներալ Անդրանիկին [39]:

Խաղաղության կոնգրեսի ավարտից հետո հայերը բողոքեցին, որ չէր կատարվել Մեծ Բրիտանիայի տված խոստումը` ստեղծել Մեծ Հայաստան: Լորդ Չեմբեռլենն ասաց, որ այդ խոստումը տվել է անգլիացի նախարար լորդ Աեսիլը, սակայն դա չի նշանակում, թե դա հավասարազոր է անգլիական կառավարության խոստմանը [40]:

Լենինի և Տրոցկու դավաճանությունը, ինչպես դա անվանում է Կերենսկին, դժբախտություն բերեց Ռուսաստանին, բայց դա է՛լ ավելի մեծ դժբախտություն էր հայ ժողովրդի համար: Այսպես կոչված «ռուսական հեղափոխությունից» հետո հայերը կորցրեցին պատմական Հայաստանը, որը, ըստ Անգլիայի և Ֆրանսիայի հետ Ռուսաստանի պայմանավորվածության, պետք է անցներ Ռուսաստանի ազդեցության տակ, և որի շնորհիվ կվերականգնվեր պատմական Հայաստանը:

Հայերի հաջորդ կորուստը 1921 թ. էր, երբ բոլշևիկների կարգադրությամբ Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին: Քաղաքական շախմատ, որի բացասական հետևանքները զգալի են մինչ օրս: Ի հավելումն այդ ամենի` Լենինը Կարսը և Արդահանը, փաստորեն, նվիրեց թուրքերին:

Ինչպես արդեն ասվեց, Անգլիայի այս քաղաքականությունն աղետալի էր հայերի համար, կոտորվեց 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավորներ լքեցին իրենց հայրենիքը, նրանց ունեցվածքը բռնագրավվեց, իսկ պատմական Հայաստանը նրանց համար այլևս մնաց տեսիլք:

Ծանոթագրություններ

Տ.= Seite=t2
ibid=OmjO տեղում

1. Alan Moorhead, „Gallipoli", N.Y. 1956, S. 59
2. W. Churchill, „Die Weltkrise”, S. 601
3. ibid, S. 585
4. ibid, S. 588
5. ibid, S. 589
6. ibid, S. 590
7. Alan Moorehead, „Gallipoli", S. 91
8. ibid, S. 363
9. ibid, S 172
10. ibid, S. 95
11.5.D.Sasonoff, „Sechs schwere Jahre“, Berlin, S. 311, 314
12. Wien, HHStA PA XII, 207. Jenikoj, 26. Aug.1914, Nr. 494
13. Alan Moorehead, „Gallipoli", S. 101
14.J. Pomiankowski, „Der Zusammenbruch des ottomanischen Reichs“, Leipzig 1928, S. 136, 154, 160
15. Sami Hadavi, „Bitter Harwest", N. Y. 1967, S. 17f
16.Gery Allen, „Insider", S. 91
17.Engelbrecht/Hanighen, „Merchants of death", S. 173
18.E. R. Carmin, “Das Schwarze Reich”, Munchen 2002, S. 211
19.Gery Allen, „Insider", S. 98f
20. E. R. Carmin, “Das Schwarze Reich”, Munchen 2002, S. 56
21. Wien, HHStA PA I 833. Stockholm, 21 Mai 1917, Nr. 159
22. Wien, HHStA PA I 945. Bern, 22. Mai 1917 Nr. 80/P.C.
23. E. R. Carmin, “Das Schwarze Reich”, Munchen 2002, S. 698
24. ibid, S. 57
25.5. D. Sasonoff, „Sechs schwere Jahre", Berlin, S. 289
26.Gery Allen, „Insider11, S. 93
27. Wien, HHStA PA I 946. Konstantinopel, 8. Feb. 1918, Nr. 652/res.
28. Alexander F. Kerenski, “Die Kerenski Memoieren”, Wien, 1965, S. 285, 299
29. E. R. Carmin, “Das Schwarze Reich”, Munchen 2002, S. 625
30. Alexander F. Kerenski, “Die Kerenski Memoieren”, Wien, 1965, S. 285, 524
31. Wien, HHStA PL 192. Konst.,11. Janner1918, Nr. 10
32. ibid
33. ibid
34. Wien, HHStA PA I 1053. Wien, 10. Feb.1918, Nr. 23
35. R. G. Hovannisian, „Armenia on the Road to Idependence”, Berkeley/L.A. 1967, S.114
36. Major General L.Dunstenville, “The adventures of Dunstenville”, London 1932, S.
283
37. Leo, “Erinnerungen”, Tiflis, 1924, S. 426-430
38. ibid
39. ibid
40.ibid, S. 475f *. Mirza Melkolm Khan. 1833 -1906 (Isfahan ֊ Swiss) Ջեմզ Մալքոմը հավանաբար Միրզա Մելքոմ խանի ժառանգներից է. Մելքոմ խանը (1833- Իսֆահան 1906 Շվեցարիա) եղել է Իրանի ներկայացուցիչը Կոնստանդնոպոլսուս, Բեռլինի կոնգրեսում, Անգլիայում եւ Հռոմում:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2187
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:13
ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՀՈՒՇԻ ՄԱՆՐԱՆԿԱՐ
Article image Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձեւով եւ այդ պատճառովՙ շատերի համար անհասկանալի. ֆիլմի տեսարանները նման էին կտավների եւ կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային եւ խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը եւ մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա անհասկանալի էր սահմանափակ մտածողությամբ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդո...
Կարդալ
2013
22
Ապր
»12:48
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Article image Վիեննայի արվեստագետների հայտնի սրճարան «Հավելկա»-ի տիրոջՙ Լեոպոլդի հետ ծանոթներ էինք: Ես հաճախ էի գնում այնտեղ սուրճ խմելու կամ «բուխտելն» (ջեմով խմորագնդիկներ) ուտելու, Հավելկայի կինը շատ համեղ է պատրաստում: «Հավելկայի» սրճարանում հավաքվում էին ժամանակին դեռեւս անհայտ երիտասարդ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ: Նկարիչներ, որոնք հիմնել են «Վիեննայի ֆանտաստիկ- ռեալիստական դպրոցը»: Քանի որ նկարիչները հաճախ փող չեն ունեցել «Հավելկային» վարձատրելու, նրան նվիրել են իրենց աշխատանքներից: Այդպիսով ժաման...
Կարդալ
2013
16
Ապր
»15:27
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ...
Article image Հայտնաբերվել են զոհված հայ ռազմագերիների անհայտ անուններ Ավստրիայում, նաեւ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու աշխատանքներում անուրանալի դեր ունի Արտեմ Օհանջանյանը: Վիեննայի պետական արխիվներում տարիների իր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ծնունդ տվեցին մի շարք կարեւոր հրատարակություններիՙ «Ավստրիա-Հայաստան» քառահատոր աշխատության, «Ավստրիա-Հայաստան. 1872-1936» 12 հատորյակի, «Հայաստան. թաքուն ցեղասպանություն», «1915. Անհերքելի վկայություններ», «Հայկական հա...
Կարդալ
2012
01
Դեկտ
»10:50
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է ավստրիահայ պատմաբան, ռեժիսոր, դոկտ, պրոֆ. ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» հեռուստատեսային կինոնկարը, որը 2001 թ-ին ԱՄՆ Չիկագոյի համաշխարհային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի...
Կարդալ
2012
29
Հոկտ
»22:34
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱ ...
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է ավստրիահայ պատմաբան, ռեժիսոր, դոկ, պրոֆ. ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ «ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ» հեռուստատեսային կինոնկարը, որը 1997թ-ին Ավստրիայում ընտրվել է որպես տարվա լավագույն պատմափաստագրական ֆիլմ և ներկայացվել «Օսկար» մրցանակաբաշխությանը:...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott