artur.shahnazaryan
Logo

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Article image Երկրագործական փուլերն ու հացի արարման փուլերը եօթն են՝ հետեւեալ հերթականութեամբ.
1. Վար, 2. Ցանք, 3. Քաղհան, 4. Հունձք, 5. Կալ, 6. Աղաց (Աղուն), 7. Հաց թխել:

Վարուցանքը կատարւում է գարնանը կամ աշնանը: Եթէ վարելն ընդունենք գարնան առաջին ամիս, ապա համընկնում է տիեզերակարգին թէ՛ իր միւս փուլերի ժամանակաշրջաններով, թէ՛ խորհրդանիշերով: Պարզութեան համար տանք աղիւսակ, ապա կտանք բացատրութիւնները:

Zoom Image

1. ա) Հնում սկզբում ցանել են գարի: Գարին ցանելու համար Հայաստանում վարն անում են մարտ-ապրիլին, որովհետեւ մարտի սկզբներին պատահում է, որ դեռ ձիւն է լինում կամ անսպասելի ձիւն է գալիս. այս ամսին եղանակն ամենափոփոխականն է եւ հակասականը (իրար են յաջորդում ձիւն, կարկուտ, անձրեւ, արեւ): Սահմի ամիսը միանգամայն համընկնում է հողը վարելու ժամանակին:

բ) Վարը համապատասխանել է Օդ տարերքին, որովհետեւ տիեզերակարգը նախ եւ առաջ ներկայացնում է տիեզերքը՝ ողջ աշխարհը, եւ քանզի լուծերն էլ կենդանակերպի խորհրդանիշերն են, ուրեմն, նախ եւ առաջ, գոյութիւն ունի երկնային վարը. երկրային վարը (կամ երկրագործութիւնն ընդհանրապէս) նմանակում է երկնային վարին: Օդ տարերքը նաեւ երկնքի խորհրդանիշն է: Օդ տարերքում են բնակւում «օդ եւ օդայինք»՝ թռչունները:

գ) Աստղիկ-գարնանը համապատասխանող վարը զուգահեռն է ուրբաթ օրուան եւ առաւօտի (տե՛ս զուգահեռ ժամը): Զուգահեռ օրը՝ ուրբաթ, պատրաստում են հմայիլներ եւ կախում անասուններից, որ աչքով չտան կամ պաշտպանեն չարից: Առաւօտուայ վարն աւելի է համընկնում տիեզերակարգին, եւ հետաքրքիր է, որ Լոռու գութաներգի սկզբում երգում են. «Լուսը լուսացաւ, աղօթարան բացուաւ, բարին շատացաւ»,- թէպէտ վարն անում են երեկոյից մինչեւ գիշեր (ինչպ էս վկայում է Կոմիտասը):

դ) Վարը համապատասխանել է Աստղիկին՝ Արուսեակին. այդ լուսատուն ուղեցոյց է առաւօտուայ վարը սկսելու, եւ այդ բանը միշտ յիշւում է հօռովելներում: Սակայն գիտենք, որ Կարիճ-Աստղիկը համարւում է սատանայից առաջացած (Աստուած չի ստեղծել), եւ դրա համար էլ այդ օրը (ուրբաթ) հմայիլ են պատրաստում (չարից պաշտպանուելու համար): Ըստ Աստուածաշնչի՝ Աստուած Դրախտից վտարեց մարդուն եւ «անիծեց», որ այսուհետ մարդն իր քրտինքով վաստ ակի իր հացը (Յիսուսն ասում է, որ չհոգանք մեր սննդի մասին):

ե) Աստղիկը, որ համարւում է նաեւ սեռական յարաբերութիւնների խորհրդանիշ, նոյնպէս համընկնում է (ինչպէս՝ աշնան վարը համապատասխանում է Անահիտին), քանզի գութանը (ոսկի-Արեգակ) վարում է եւ բեղմնաւորում է հողը (սեւ հող-մայր):

2. ա) Ցանքսը համապատասխանում է Տրէ ամսին: Սա համընկնում է ցանելու ժամանակին (մարտի վերջում վարելուց յետոյ, յաջորդ ամիսը):

բ) Ուրեմն՝ Տիր աստուածութիւնը առնչւում է ցանքսին: Զօրէղ ապացոյց էլ ունենք. Վանայ լճի աւազանում եւ Կոգովիտում յայտնի էր շարացան համակարգը՝ «տիր դնել» անունով. «Վանայ լճի աւազանի բարբառներում եւ խօսուածքներում տիր բառը նշանակում էր ակօս, ծիր: «Տիր դնել» նշանակում էր ծիր քաշել, ակօսել եւ ծիր-ակօսի մէջ ձեռքով ցորեն ցանել, շարացան կատարել: Իսկ Գնունիքում (Թիմար) կար տիր (դիր) անունը կրող կարմրահատ ցորեն» [32, էջ 249]: Հմմտ.՝ գարնան եւ Օդ տարերքի ընդհանուր գոյնն է կարմիր, բացի այդ, տիրական նշանակում է կանաչ-կարմիր (տե՛ս ԳՈՅՆԵՐ բաժնում): Կար նաեւ «Տրի եզներ» արտայայտութիւնը. դա, անշուշտ, այն լուծն էր, որը համապատասխանում էր Տիրի զուգահեռ կենդանակերպին եւ պատկանում այդ կենդանակերպը խրոհրդանշող տանտիրօջը: Վ. Բդոյեանը «տիր դնելը» իրաւացիօրէն համեմատում է Տիր աստուածութեան անուան եւ Տրէ ամսանուան հետ: Սակայն նա նշում է, որ Վանում ցանքսը կատարում են աշնան սկզբին. դա համապատասխանեցնում է արդէն թէ՛ շարժական տօմարով (փոփոխուած, տեղաշարժուած) Տրէ ամսին, թէ՛ ամսանունների դասաւորութեան աղաւաղուած համակարգին՝ գրելով. «Եթէ հաշուենք, որ նաւասարդն սկսւում էր մարտին, ապա տրէ ամիսը համապատասխանում էր յունիսին: Իսկ վերջինս տրի հերկոցի ամիսն էր, երբ խոնաւութեան պահպանման համար գործնական պայքար էր տարւում» [32, էջ 256-257]: Սա չի նշանակում, որ հնում գարնանը չեն կատարել Տրի ցանքսը: Ակօսը բացող արօրը կոչւում է տրի արօր. «Տրի արօրը արտաքնապէս նման էր վարի խարօրին » [32, էջ 250]: Եթէ Տրէ ամսին (գարնան երկրորդ ամիս) ցանենք, ապա մէկ ամիս յետոյ ար- դէն հասկերը այնքան կբարձրանան, որ կարելի է քաղհանել:

3. ա) Հնում ցորենի ոչ շատ մեծ արտերը քաղհանել են (յատկապէս շարացան համակարգով ցանածը հնարաւոր է քաղհանել): Քաղհանել, այսինքն՝ մաքրել փշերից եւ զանազան աւելորդ բոյսերից: Այդ ամիսը ընդհանրապէս համընկնում է որոշ կուլտուրաների քաղհանելու շրջանին:

բ) Այդ ամիսը՝ Քաղոցը, Վահագն Վիշապաքաղի զուգահեռն է: Քաղ նշանակում է ե՛ւ այծ, ե՛ւ քաղել (քաղել` քաղհանել իմաստով). այդ երկու իմաստներն էլ վերաբերում են քաղոց ամսին: Ուր եմն համընկնում են՝ քաղհան (երկրագործ)- Քաղոց (ամիս)-Վահագն Վիշապաքաղ (աստուածութիւն)-Այծեղջիւր (կենդանակերպ), եւ բոլորն էլ՝ նոյն բառով են: Ի դէպ, Վահագնը մարտնչող է, նաեւ պատերազմի խորհրդանիշ է, կռիւ ու պայքար է (որից՝ պայ-առասպելական այծ. տե՛ս ԼԵԶՈՒ բաժնում), ուստի՝ մոլախոտերի եւ արտին վնասող այլ բոյսերի դէմ կռիւը, պայքարը համընկնում է նոյնպէս Քաղոց-քաղհանին:

գ) Բացի այդ, երբ հասկը մէկ ամսուայ բարձրացած էր (ցանելուց յետոյ մէկ ամիս), ապա Հայաստ անում ոչխարը եւ այծը գցել են արտի մէջ, որ արածեն. այդ դէպքում բազմապատկուել է բերքը, իսկ արածածը կրկին բարձրացել է եւ շտկուել: Այսինքն՝ քաղհան է անում՝ քաղում է նաեւ այծը (քաղը՝ արու այծը): «Տրի բուղը (կանաչը) բարձրանալիս Արծկէում եւ այլուր ոչխարն ու տաւարն արածեցնում էին, որպէսզի գարնանը ցողունը «խոտին չտար», այլ լաւ «կռութ բռներ» [32]: Պարզ է, որ հնում յատկապէս քաղհանի համար արածեցրել են քաղերին՝ արու այծերին[1]:

4. ա) Հայաստանում հունձը տեւում է ամռանից մինչեւ աշնան առաջին ամիսը (նայած վայրերի. օրինակ՝ Լոռում յուլիսից մինչեւ հոկտեմբեր տեւում է հունձը): Ուրեմն՝ ամառ-աշուն (աշնան սկիզբը) հունձ է:

բ) Հուր տարերքին (Արեւ) համապատասխանող հունձի խորհրդանիշ կարող է լինել Յիսուսի (Արէգակ արդարութեան) արդար հունձքը:

գ) Աշնան առաջին ամիսը կոչւում է Հարուանց, որ խոտ հարել է նշանակում. այսինքն՝ խոտ հարելու ամիս (տե՛ս ՏՈՄԱՐ բաժնում):

դ) Աշունը, ժողովրդի պատկերացմամբ, հնձուոր է եւ հնձում է բոլոր հասկերը՝ ողջ խոտը [133]: ե) Լուսնի խորհրդանիշն է «արծաթ» մանգաղը (տե՛ս ՄԵՏԱՂՆԵՐ), որով հունձ են անում: Լուսինը աշնան առաջին ամսուայ զուգահեռ լուսատուն է:

զ) Անահիտ աստուածուհուն նուիրաբերում էին հնձած ցորենի հասկեր: է) Միհրը քանդակներում պատկերուած է Ցուլին սպանելիս, իսկ այդ Ցուլից դուրս են եկած ցորեանի հասուն հասկեր. Ցուլ կենդանակերպը աշնան առաջին ամսուայ եւ Լուսնի զուգահեռն է:

5. ա) Կալը համապատասխանել է Նանէին: Կալսելու ժամանակը պէտք է համարել անմիջապէս աշնան առաջին ամսից յետոյ, ներառեալ երրորդ ամիսը (Նանէի ամիսը): Այս ժամանակը չպէտք է երկար համարել կալսելու համար, քանզի հնում կալի փոխարէն եղել է սանդը. սանդ ծեծելու միջոցով են առանձնացրել հատիկ ցորենը, իսկ սանդը գեղջուկը գործածել է աշնանից ձմեռ: Շատախի կանայք իրենց սանդերը հանել են դուրս եւ խմբովին աշխատել, սանդ ծեծելուն համաչափ երգեր են ասել [153]:

բ) Հողի աստուածութիւն Նանէն խորհրդանշում է նաեւ մայրութիւն: Սանդը խորհրդանշում է բեղմնաւորութիւն: Նախ ոսկի գութանի խոփը (Արեւ-տղայի առնանդամը) վարում է հողը (սեւ հող-իգականմ այր) եւ բեղմնաւորում է: Եթէ ցորենի հատիկը սերմն է, ապա սանդը կանացի օրգանն է, իսկ վարսանգը տղամարդու սեռական անդամն է:

Zoom Image

գ) Ման բառը գործածւում է երկրագործական երգերից կալի երգում: Ման նշանակում է պտոյտ, շրջան, եւ դիմելով անասուններին՝ երգում են. «Հա՛ կալ արա, ման արա» կամ «Մանի ման արա», մանի, այսինքն՝ շրջան արա: Իսկ Նանէի զուգահեռ օրն է երեքշաբթին, որին համապատասխանում է Մանի օրանունը:

6. Ցորեն ծեծելուց յետոյ կամ ծեծելու ընթացքում ձմռանը հանգիստ կարող էին զբաղուել ցորենն աղալով. նախքան ջրաղացի գիւտը ցորենն աղում էին աղորիքի օգնութեամբ: Կոյս կենդանակերպը համապատասխանել է սեռական օրգանին, այսինքն՝ աղորիքը պէտք է խորհրդանշի արգանդը՝ սեռական օրգանը: Վարով եւ արօրով կատարուել է բեղմնաւորումը, իսկ աղորիքը հասունացնում է հացի ծնունդը: Հետագայում աղացել են ջրաղացով. այստեղ ջուրը համընկնում է Ջուր տարերքին, որի մէջ են գտնւում Կոյս կենդանակերպը, Ծովինար աստուածութիւնը:

7. Հացը համընկել է Արարաչին (կենտրոն-Տարի օր-Լուսնթագ-Կշիռ): Հայաստանում ծիսական հացը թխել են արարչական օրերին, մասնաւորապէս՝ Տարի օրը. այն համարուել է Արարչի խորհրդանիշը: Այդ հացը եղել է «երկնային հացի» խորհրդանիշը. այն հացի, որն ով ուտի, այլ եւս չի սովածանայ: Ինչպէս որ վարը երկնային վարի նմանակումն է: Երեւի, այդ երկնային հացն է ծնել այս հանելուկները.

Մութը մառան,
Ծալ-ծալ աւետարան: (Լաւաշ)

Փոքր երկինք՝ ձուն է թափում: (Ալիւրմաղ)

Չորսի կուռը դար,
Մէջը արդար: (Խմորատաշտ-խմոր)


Այսպիսով, եթէ վարելու ժամանակը ընդունում ենք գարնան սկիզբը, ապա երկրագործական փուլ երը համընկնում են բուն արիական տիեզերակարգին:

- - - - - - - - - - - - - - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1 Քաղ-որձ այծ, քօշ. նոխազ «Զքաղս եւ զամենայն այծս կապոյտս եւ զպիսակս: Քաղք եւ խոյք: ...Այծ երկերիւր, քաղս քսան. մտքիս երկերիւր, խոյս քսան...: Նման այծից քաղած, եւ ձիոց մատակախաղից: ...Զեղջերուաքաղն իմացաւ կենդանի ինչ յեղջէրուէ եւ ի քաղէ, զոր բնութիւն ոչ գիտէ...:
Քաղ-Որպէս արմատ քաղելոյ. Քաղելի խոտ անպիտան եւ վնասակար, դաղձ, որ եւ գայլախոտ. զի զչար քաղն խլելով՝ բուն սերմանցն մատուսցի յօգնականութիւն: Զեկամուտ քաղն չար կամացն եւ չար խորհրդոց խլել խոստովանութեամբ: Հանել զքաղս նորա (զորթոյ)...: Քաղ երկրի ոչ եթէ այլ ուստէք լինի, այլ յարհամարհանց եւ ի ծուլանաց...: Քաղ հանել. Քաղանել. Քաղհան առնել.-
Քաղել կամ խլել զվնասակար խոտս. քաղելով ժողովել զոր հաճոյ կամ անհաճոյ թուիցի. Այնչափ յանդգնեալ սատանա- յական հոգւովն, մինչեւ ի պատգամաց հոգւոյն սրբոյ քաղհանել. զկէս աւետարանի ընտրել առնել, եւ զկէսն իբրեւ զխոտան ի բաց թողուլ: Ելանէ սերմահանն՝ կա՛մ ի վար, կա՛մ ի քաղհանել զվնասակար բանջարս...: Այս են բոյսք չարութեան, զոր ժիր մշակքն քաղհան առնեն, եւ զբարի բոյսն սնուցանեն...:
Մի՛ գուցէ մինչ զորոմն քաղհան արարեալ խլիցեն, խլիցի ընդ նման եւ ցորեանն: Դու կանուխ քաղհան որոմանն ի ցորե- նոյն արարէ...:
Անխոնջ փորեն, պեղեն, քաղհնեն, ստածեն: ...կայ Քախնիչ, իբր գործի քաղահան առնելոյ [120, 121]»:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2444
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott