artur.shahnazaryan
Logo

ԼԵԶՈՒ - Արիացիների լեզուն

Article image Գրաբար հայերէնում ա-ն բազմաթիւ դէպքերում գրւում է այ, հետագայում՝ շարունակուելով գրուել այ, արտասանւում էր ա: Հայերէնում մաշտոցեան հնչիւնակարգի առաջին ձայնաւոր ա-ի անունն է՝ այ եւ ո՛չ այբ, ինչպէս ընդունուած է, զի բ-ն յաջորդ տառի անուանումից է անցել, եւ այ ու բեն-ի փոխարէն ասուել է այբ ու բեն: Ա-ն կամ այ-ը առկայ է այրել, արէգ (ունի այրել իմաստը եւս) եւ շատ բառերի մէջ: Այն Հայկ աստուածութեան անունն է: Հ-ն հագագային ձայն է, որ կարող է լինել կամ չլինել (տե՛ս առոգանութեան մասին նիւթերում), իսկ կ-ն կամ ք-ն (հանում են Հայքից եւս, կամ ունենք երկուսը միասին հայկք) մասնիկներ են. կ-ն փոքրացուցիչ է, ինչպէս՝ Հայրիկ, իսկ ք-ն հոգնակի է: Այնպէս որ, ար-ը իր մէջ պարունակում էյ կիսաձայնը (գրուի թէ չգրուի), ուստի մեր սրբազան սարի անունը գրւում էր Այր արատ, որ նոյն է թէ՝ Այրայրատ: Այ-ը այն մասնիկն է, որը եղել է անջատ արիական մշակոյթից, այն չի ցուցանում արիական կարգը եւ չունի արիական լեզուի բանալին: Հայկ անունը արիական լեզուով պէտք է հնչեր Հար (Հայկում կ-ն փոքրացուցիչ մասնիկ է, ուստի մնում է Հայ-ը, Հայկը վերադարձաւ Հարք երկիրը, եւ այս երկիրը պահպանել էր ճիշտ արիական անունը, իսկ Հայկ-ը այս դէպքում ներկայանում է իբրեւ խառնուած լեզուի արդիւնք եւ ոչ՝ «չբաժանուած»՝ նախնական միակ լեզուի բառ, զի չունի իր մէջ արիացիների բանալին, որը Արարիչը հանելով խառնեց լեզուի տիեզերակարգը):

Այ-ը լեզու-տիեզերակարգի համեմատ ներկայանում է իբրեւ «վայրենի» բացականչութիւն կամ բառ, որը թէկուզ աւելի «հին» էլ լինի, դուրս է Կենաց Ծառի կարգից, թէպէտ այն իր վրայ կրելով տիեզերակարգի բանալին, դառնում է արարչական բառ՝ այր: Ար-ը արիացիների նշանն է լեզուի մէջ, ար-ը այն է, որը բառը դարձնում է արիական, այսինքն՝ ար-ով, սա է բանալին արիացիների լեզուի (դիտուած արիական տիեզերակարգում), որն առանձնացնում է նրանց լեզուն «խառնուած» լեզուներից, որով ճանաչում եւ հասկանում էին միմեանց արիացիները:

Առանձին այր-ը ունի տարբեր իմաստներ, որոնք խորքով կապուած են միմեանց հետ, այսպէս.

Այր – 1. մարդ, տղամարդ, այր մարդ, առն (հնց.), 2. Ամուսին, էրիկ, էրիկ մարդ (արեւմտահայերէն), իրիկ (բարբառ): (Ա-ն փոխւում է Է-ի, ինչպէս՝ այծ-էծ, էր-ը Արարչի խորհրդանիշն է, ուստի արիական լեզւում պէտք է լինի ար-ը կամ էր-ը):

Այր – Անձաւ, քարանձաւ, քարայր, քարածէրպ, փապար, սոր (հզվդ.) ջառ, խորաւէմ, էր (բրբ.), պաղանձաւ (արեւմտահայերէն): (Յիշենք, որ Հայաստանը անթիւ-անհամար քարայրների երկիր է):

Արիաբար – առնաբար, առնական, այրական:

Այր – քարանձաւ, տղամարդ, արի՝ բարձրաձիր, ել, կանգնիր, եկ, արի՝ համարձակ [100]:

Առ – նախդիր կամ նախադրութիւն, որ զանազան հոլովումներով զանազան նշանակութիւններ է ստանում. ինչպէս՝ կողքին, դէպի, դէմը, առջեւը, համեմատութեամբ, համար, պատճառաւ, օրով, ժամանակին, մի բանի տեղ կամ փոխարէն եւ այլն: ...օրինակ՝ առանց, առանձին, առողջ, առկայծ, առընթեր, յառաջ...

Առ – «առնելը, գրաւում, յափշտակութիւն, կողոպուտ, աւար, կահ-կարասիք» [8]:

Գրաբարում արար նշանակում է արարեց, այսինքն՝ ար-ով արեց, արման նշանակում է ար մարդ:

Այսպիսով, օրինակ, միայն այր բառը կարող է նշանակել՝ քարայրում այրը (մարդը) եւ նրա մօտ այր ելը (կրակը): Արիացիների լեզուով Աստուած կոչւում է Արարիչ (Արար+իչ, իչ-ը՝ որպէս մի բան անող. օրինակ՝ գրիչ, սրբիչ եւ այլն): Արդէն արարել բառը պարզ ասում է, որ արիացիների համար արար(ել) նշանակում է՝ ամէն ինչը. ամէնը ար-ով անել: Արարել «ստեղծել, աշխարհը կառուցել, տիեզերակարգը ստեղծել՝ երկնել»: Իսկ արար նշանակում է ամենը, ամեն ինչը (հայ արիական լեզւում), արար աշխարհ «ողջ աշխարհը, ողջ տիեզերքը, այն ամենը, ինչ որ կայ աշխարհում»: Սա պահել է ժողովուրդը: Աշխ արհ ասելով պէտք է հասկանալ ոչ թէ քաօսը, այլ մարդու աշխարհը՝ Տիեզերակարգը՝ Կենաց Ծառը, որից դուրս չարի իշխանութիւնն է (խառնածին): Հայաստանում հողագործութեանը ասում են երկրա- գործութիւն. այն համարւում է երկրի՝ աշխարհի գործերի գործը, եւ վանեցիների նախավարի երգում ասւում է. «Աշխարհքի շէն վեր գութնին էր, գութան չէղնէր՝ աշխարհ ինչ էր» (տե՛ս ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ բաժնում), իսկ հողը վարելու գործիքը կոչւում է, արաւր (արօր), կրկին արարել-ը առկայ է, իսկ ւ-ը՝ իբրեւ Հող տարերքին պատկանող ձայնաւոր է (տե՛ս նախորդ բաժնում ւ-ի տեղը տիեզերակարգում), եւ ւ-ը ցոյց է տալիս հողի հետ կապուած արարչագործութիւնը:

Արիական տարրը հանդէս է գալիս մի քանի ձեւով՝ ար, այր, աւր, առ, էր, եր:

Այբուբենի 36 հնչոյթներից իւրաքանչիւրին սկզբից կամ վերջից գումարուելով արիական տարրը՝ կազմում է բառ կամ բառեր: Այսպէս.

ար – արիական տարր կամ նույնպէս աստուածութիւն:
արա – 1.աստուածութեան անուն (Արա), 2.որեւէ մէկին դիմելու ձեւ, 3.Արեւի հնագոյն անունը՝ ա ձայնաւորով՝ գումարուած ար-ը, 4.առ. «գութանի խոփի կտրած եւ ետ շրջած հողի շերտը»:
արբ – 1.«ըմպել, խմել»... արբուցանել «...հարբեցնել» [8]:
արգ – 1.«յարգ, արժէք, արժանիք»... որից եւ զ նախդիրով՝ զարգանալ [8], 2.«գործ, աշխատանք» [8], 3.«մի անգամուա ճաշ» (Սասուն):
արդ – 1.«ձեւ, կարգաւորութիւն, սարք»..., 2.յարդար, «ողորկ, վայելուչ»..., 3.«արած բանը, կատարած գործը, վաստակ, իր», 3.«հիմայ»... «արդի, այժմուայ» (8), 4.զ նախդիրով՝ զարդ:
արե – 1.տե՛ս արէ:
արզ – 1.արզ «արժանապատւութիւն» (Սասնայ բարբառ), 2.Արզ(ն). հնագոյն գաւառ եւ քաղաք Արարատի թագաւորութիւնում:
արէ – 1. «ունայն» (8), 2.Ար+Է. Արարչի խորհրդանիշ-անունը (Է+արիական տարրը՝ ար):
արը – 1.ար+ը. տիեզերակարգում ը-ի զուգահեռ աստուածութեան հնագոյն անուանումը (տե՛ս ձայնաւորների համապատասխանումը տիեզերակարգին):
արթ – 1. «արթուն», «զարթնուլ», «արթնանալ», «զուարթ» [8], 2.արթ «տկի ոտքերի մասը, ոտքերի մորթը» (Սասունի բարբառ). (հմմտ.՝ տիեզերակարգում թ-ն համապատասխանում է ոտքերին):
արժ – 1. «պատշաճ եւ վայելուչ բանը», «արժանիք» [անդ], «արժէք»:
արի – 1. «կապիճ», 2. «քաջ»-այր բառից [անդ], 3.համարձակ:
արլ – յարմար չէ արտասանութեան համար, եւ շատ դէպքերում լ-ն փոխւում է ր-ի, բայց ունենք Առալ՝ լեռներ Վասպուրականում:
արխ – 1.«առու» [անդ]:
արծ – 1.որից՝ «արծարծել»՝ կրկնուած արծ արմատից նշանակում է՝ «մոռացուելու մօտ եղած մի բան նորոգել, վառել, գրգռել», 2.արծնել. նշանակում է «տաք երկաթով կամ գունաւոր մոմով փայտի վրա նկարել», «ծեփելն եւ գունելն եւ արծնելն եւ նկարելն»: Բառիս բուն արմ ատն է արծ, որ այստեղ աճել է ն յաւելուածով: ...արծարծանել՝ «մարող կրակը բորբոք ել» [անդ]:
արկ – 1.«ձգել»... բայական ձեւը արկանել... «ձգել, նետել», 2.«դնել, մտցնել, մուծել», 3.«տարածել, փռել, սփռել»..., 4.«հանել, զրկել»..., 5.«վերագրել, վրան ձգել» [8]:
արհ– 1.արհական – տե՛ս ահ: Ուրեմն՝ արհ (ական-ը վերջաւորութիւնն է):
արձ – 1.«արձան», «կոթող, սահմանաքար, մահարձան...», 2.արձակ «ազատ, ընդարձակ, հասարակ, պարզ» [8]:
արղ – 1.լ-ի պէս դժուար է հնչեցնել ր-ից յետոյ (ղ=սոսկաձայն լ), ունենք Արղա՝ լեռ Հայկական լեռնաշխարհում:
արճ – 1.որից՝ «արճիճ», 2.Արճակ լիճը (ակ-ը վերջածանց է՝ Արճ+ակ):
արմ – «արմատ»... 1.արմ, արմն ձեւից՝ արմանիլ «արմատ բռնել, հաստատուիլ»... արմոջ «դեռ չհնձուած թարմ, արմատը վրան (խոտ)», 2.արմատ (կազմուած ատ մասնիկով), 3.զարմ «ցեղ, սերունդ...», զարմուհի «սերունդի համար պահուած էգ ձի (զ-ն նախդիր է), 4.արմանալ «զարմացած մնալ» [8]:
արյ – 1.այր-արյ:
արն – 1.ռ-ով առն նշանակում է՝ «կողոպուտ, աւար, առնել»:
Առն – ոչխար:
արշ – 1.սկիզբ (8), 2.արշ-ից՝ արշաւ, 3. ունենք՝ արշալոյս (արշ+լոյս):
արո – 1.ունենք՝ արոյր «ոսկէպղինձ, դեղին պղինձ» [8], 2.ար+ո (Արո) – ո ձայնաւորի զուգահեռ աստուածութեան հնագոյն անունը (տիեզերակարգում), այսինքն՝ Ծովինարի կամ Վանատուրի անունը: Ի դէպ, ո-ի կամ Ծովինարի զուգահեռ մետաղն է պղինձը՝ արոյրը:
արչ – 1.Արչակ է նաեւ անուանւում Արճակ լիճը (ակ-ը վերջածանց է):
արպ – 1.Արպա անունով գաւառ է եղել Արեւմտեան Հայաստանում, 2.Արպաուիա-Արպույաինի՝ քաղաք Հայկական լեռնաշխարհի հարաւային մասում... հնագոյն Ուսուաինի երկրամասում: Ըստ սեպագիր արձանագրութիւնների՝ Արարատեան (ուրարտական) պետութեանն էր միացուել Մենուայի ժամանակ, 3.հարպուն (ծով. որս) որսատեղ:
արջ – 1.«արջ գազանը», 2.սեւ (գոյնը)
արռ – նոյն ր-ի կրկնութիւնն է թաւ ռ-ով, բացի այդ, յարմար չէ արտասանութեան համար:
արս – 1.հագագային հ հնչոյթով՝ հարս (այն, որ առանց հ-ի եւս նշանակում է հարս, ապացուցում է արուս «հարս» բառը:
արվ – 1.երկրամաս Մեծ Հայքում - Արվ(աստան), աստան-ը տեղավայր ցուցանող ածանց է:
Երեւի առաջացել է Արեւ բառից, ընդհանրապէս ար-ից յետոյ վ չի գրւում, այլ՝ գրւում է ու եւ երբեմն կարդացւում վ կամ թաւ ւ, որը (թաւացած) հնչում է վ: Իսկ վ-ն առջեւում տալիս է վար՝ «հողը վարելը կամ ընդհանրապէս վարելը»:
արտ – 1.«ցանուած կամ ցանելիք հող», 2.«դուրսը», առանձին չկա... արտաք [8], 3.արտիկ «վայրի ոչխար» [8]. իկ-ը փոքրացուցիչ մասնիկ է:
արր – սա պէտք է հաւասար համարել ար-ին:
արց – 1.հագագային հ-ով հարց, 2.արցունք (արց+ունք), հին ձեւը արտաւսր (տս=ց):
արւ – ւ-ը հնչել է ու-ին մօտ, ուստի՝ 1.արու = այր բառից, ու մասնիկով (տե՛ս այր), 2.ար+ւ, Երեւակ-Նանէի զուգահեռ ձայնաւորը կամ հնագոյն անունը:
արփ – 1.ի հոլովումով է հանդէս գալիս՝ արփի «եթեր, օդից այն կողմ մինչեւ հրեղէն երկինքն եղած միջոցը» (ըստ հին աստղաբաշխութեան)... [8]:
արք – 1.սրան աւելանալով մէկ ձայնաւոր՝ ա-ն (ա=այ), կլինի արքայ «թագաւոր»: Ուրեմն բաղկացած է ար+ք+այ: Ք=Հող տարերք=Քրիստոս խաչուած երկրում, այ=Հուր տարերք, զուգահեռ Արէգին –Յիսուսին, ուստի Յիսուս Քրիստոս – Թագաւոր կամ Արքայ: Ի դէպ՝ արքայուն նշանակում է «քրիստոնեայ», գրուած նաեւ արքաւուն. այսպէս են կոչում թաթարները քրիստոնեաներին:

* * * *

Ար – ը միանալով տառի վերջից կրկին տալիս է բառերի շարք.
աար – նոյն ար-ն է, նաեւ խորհրդանշում է Արէգակը, քանզի ա-ն համապատասխանում է Արէգակին, եւ գումարուելով արիական տարրը (ար)՝ այն դարձնում է արիական բառ:
բար – 1. «հաստ», 2.«պտուղ», 3.յոգնակի՝ «բարք» = բար –ք (ք-ն յոգնակի մասնիկն է)՝ «ներքին բնածին յատկութիւն, բնութիւն, բնաւորութիւն, բարք, սովորութիւն», 4.բար... ձեւն է... բարի «լաւ»... ո՛րբար «ինչպէս», 5. ռ-ով՝ բառ «բառ»:
գար – 1.«ցաւ կամ հիւանդութիւն», 2.ռ-ով՝ գառ «գառ», 3.ագար «հողամաս, դաշտ, գիւղական վայր (ագարակ=ագար+ակ, ակ-ը վերջաւորութիւն է), շումերերէն «հողամաս, դաշտ, գիւղական վայր»:
դար – 1.«հարիւր կամ հազար եւ կամ անորոշ թուով տարիների մի մեծ շրջան», «մէկ սերունդ, մի պորտ», նոր գրականում սովորաբար՝ 100 տարի, բայց հին դար, միջին դար, նոր դար ասելով հասկացւում են աւելի մեծ շրջաններ..., 2.դար-«բարձրավանդակ, զառիվայր եւ շեղ բարձրութիւն», 3.ռ-ով՝ դառ «դառն»:
եար – սա էր-ի փոփոխակն է (տե՛ս էր): Այս փոփոխակը նաեւ ե-ի զուգահեռ աստուածութեան անունն էր:
զար – 1.«հազար», հա-ն՝ որպէս առանձին միաւոր, 2. իսկ՝ զաւր «ուժ, զաւրութիւն», 3. զ (նախդիր) + ար:
էար – 1.Է-ն Արարչի զուգահեռ ձայնաւորն է, որին գումարուած է արիական տարրը:
ըար – 1.ը-ն Անահիտի զուգահեռ ձայնաւորն է, ուրեմն եւ նրա հնագոյն արիական անուանումն է՝ Ըար:
թար– 1.ունենք՝ թարար (կրկնակի ար-ով), որ նշանակում է «դառնութիւն», 2.թաւր – ունենք՝ թաւր(ել), 3.ռ-ով՝ թառ «բարձր տեղ՝ թառելու համար»:
ժար – 1.ունենք՝ ժառ «պարգեւ», 2.այ-ով՝ ժայռ «ժայռ»:
իար– 1.ի ձայնաւորի զուգահեռ աստուածութեան խորհրդանիշ-անուան տարբերակը (նրբութիւնը):
լար– 1.«առասան», «նուագարանի թել, աղի», «թակարդ, որոգայթ», «պարանոցի ջիղեր», «ճախարակի կամ աղեղի լար»:
խար – 1.«այրել, դաղել», 2.խառ կամ խար «փուշ կամ փշոտ թուփ», 3.խառ «ոլորում, ոլորք»:
ծար – 1.ծայր «ծայր (սկզբի կամ վերջի)», 2.ծառ «ծառ», 3.ծարք (ք-ն յոգնակի մասնիկ է) «չափ եւ կշիռ»:
կար – 1.«չուան, լար», «անդամների յոդը», «կարելու գործողութիւնը կամ կարած բանը», 2.կար արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից էլ՝ «հնարաւորութիւն», «ոյժ, զաւրութիւն», 3. «պէտք, հարկաւորութիւն», որից՝ կարիք «պէտք, պիտոյք», կարաւտ «պէտք
ունեցող», 4.«ամորձիք», 5.«ցաւ, վիշտ», կարիք «ցաւ, վիշտ», 6.կառ «կառ(չել):
հար – 1.հայր «հայր», 2.հար «զարնել, խփել, հարկանել», 3.ռ-ով՝ հառ «կաւ», 4.հառաւտը (աւտը
վերջածանց է) «համարձակ»:
ձար – 1.«խոյ, նոխազ», 2.«մազ, մազէղէն», «ձարմաղ», որից՝ օձարաձեւ «մազակէրպ», ձարի «մազոտ, թաւ», 3.ռ-ով՝ ձառ «ծուռ, տգեղ, կոշտ», «անշնորհք», «ոլորուն, գալարուն» [հմմտ.՝ Ձ=ՕՁ (եւ ձեւապաշտութիւն]:
ղար –
ճար – 1.«հնար, միջոց, դարման», «ոյժ, կարողութիւն», 2.ճառ «խօսք, ատենաբանութիւն, երկար գրուածք, նկարագրութիւն», 3.ճայ «ուրուր», «մի տեսակ ագռաւ», «մի տեսակ ծովային թռչուն» [8] այս բառը վրացերէնում տուել է՝ ճարի եւ Մուշի բարբառում նոյնիմաստ՝ ճարեգ [383, էջ 54-55]:
մար – 1.մայր «մայր», 2.մայր «մթութիւն, խաւար», 3.«անտառային մի բարձր ծառ է», 4.տե՛ս ամսանուն՝ Մարերի, 5.ռ-ով՝ մառ «ժողովումն», 6.մառ «գինու կամ քացախի փառը»... գւռ. մար (ա=այ)-մայրիկ բառն է:
յար – 1.«կից, կցուած, կողք կողքի միացած», «իրար նման, յարմարող», - «յարմար, համապատասխան»... «միշտ, ամեն անգամ»:
նար – 1.անձրեւաբեր ոգու անունն է, շատ է հանդիպում նաեւ երգերում իբրեւ բացականչութիւն (սրանից է կազմուած Ծովինար-ը):
շար – 1.«շարուածք, կարգ», 2.«քօղ, շղարշ, տեսիլ», 3.ռ-ով՝ շառ «ամբոխ, խռովութիւն» (Արաբ.), 4.շառ «ոտքի կապ», 5.շառ «մութ կարմիր, արիւնագոյն, շէկ», որից էլ՝ շառագունել:
ոար – 1.ո ձայնաւորի զուգահեռ աստուածութեան հնագոյն արիական անուանումը:
չար – 1.«չար, գեշ, վատ», «ոչ բարի կամ ոչ արի» իբր՝ չ բացասականով (8), չար՝ այսինքն ո՛չ ար (այն, ինչը ար չէ՝ չար է):
պար – 1.«շուրջ, շրջան», որից՝ «պար, խաղ...», «խումբ, հաւաքոյթ», «աստղերի հոյլ եւ նրանց շարժումը», «անասունների, յատկապէս մեղուների խումբ»... պարս...:
ջար – 1.ունենք՝ երկու կողմից ար(առ)-ով՝ արջառ «ցուլ, տաւար եւ այլն», եւ ար-ը սկզբից՝ արջ «արջ», «սեւ, մութ»:
ռար – 1.սա համազօր է ար-ին, միայն՝ թաւ բնաւորութեամբ եւ գոյնով:
սար – 1.«լեռան գլուխ, բարձունք», «գլուխ, գլխաւոր», 2.«կազմած, կահ, կարասիք, սպաս», սարել «կազմել, պատրաստել»:
վար – 1.«հողը հերկելը, վարուցան կամ հերկած հող», 2.«ցած», 3.ռ-ով՝ վառ «վառած, փայլուն», 4.վառ «զինուիլ»: (Վարով ունենք բառեր՝ վարար, վարան «վարան(ել)»):
տար – 1.«հեռու, հեռաւոր», օր. տարաշխարհիկ, տարադէմ (հեռագնաց), 2.կրկնակի ր-ով՝ տարր «նախանիւթ», 3.տառ «տարր»-ից, «տառք կոչին, վասն զի ունին տարրումն իմն եւ դասութիւն»..., 4.տառ «մնջեղ ծառի սերմը կամ հունտը», 5.բայական ձեւով՝ տար «օր. հացը տար»:
րար –
ցար – 1.ց-ն նշանակում է «մինչեւ», ուստի ցար կնշանակի կամ՝ մինչեւ ար-ը, կամ՝ մինչեւ-ը արիական լեզուով:
ւար – 1.ւ-ի զուգահեռ աստուածութեան արիական անուանումը (հնագոյն):
փար – 1.փար՝ տե՛ս պար, 2.գործածւում է բայական ձեւով՝ փարել «պարփակել, մէջը պարունակել, բովանդակել», «կրել, իր մէջ ունենալ», որից՝ «փարիլ ու փաթաթուիլ, գրկախառնուիլ», յետեւաբար նաեւ՝ փարելի «սիրելի», 3.փարել «աղերսել, պաղատիլ», 4.փարել «ման ածել», 5.ռ-ով՝ փառ «վեհութիւն, մեծութիւն»:
քար – 1.«քար», 2.ռ-ով քառ «չորս»:
Այժմ տանք էր-ով (ե-ով սկսուող բառերը նոյնպէս մտցնում ենք այս համակարգում, քանզի ե-ն է-ի
նրբութիւնն է ցուցանում եւ՝ թէ՛ բառամիջում, թէ՛ բարբառում հնչելով՝ փոխարինում է է-ին):
էր – 1.Արարչի արիական խորհրդանիշ-անունը, 2.Եղիշէն (Ե դար) արիք-ին ասում է նաեւ երան, 3.կրկնակի եր-ով՝ երեր «տատանում, շարժում», 4.եռ «եռալը, եփուիլը, եփ», վառուիլ (հոգին, եռանդը), որից՝ եռանդ, ջերմեռանդ...:
էրա – 1.երա «նախկին, առաջին,նախ», նոյն է՝ առ «առջեւ» բառի հետ: 2.օրորներում երգւում է «ա՜յ էրա», 3.երե եղջերու = էրա:
էրբ – 1.երբ «որ ժամանակ», «երբեմն, մերթ», «քանի որ, որովհետեւ» = նոյն է՝ իբր բառի հետ:
էրգ – 1.երգ «երգ»:
էրդ – 1.«տանիքի լուսամուտ, երդիք», «տուն, տնւոր, տնեցիք», երդակից «տնակից, երդաշէն
«տնարար»:
Էրե – 1.երէ կամ էրէ «որսի վայրի կենդանի»:
էրզ – 1.ունենք՝ երազ «երազ»:
էրէ – (տե՛ս երե):
էրը –
էրթ – 1.երթ «գնացք, երթալը», որից՝ երթող «գնացող»:
էրժ –
էրի – 1.երի կամ էրի «կենդանու առջեւի ոտների վերին մասը, լանջակողմը, երբուծ», որից՝ առ
երի «մօտը, կողքին, քովը» (որ եւ յերի)...:
էրլ – 1.գւռ. երլական (երլ+ական՝ իբրեւ վերջածանց) «տեղացի»:
էրխ –
էրծ –
էրկ – 1.երկ (հների մօտ անեզական) «գործ, աշխատանք», 2.երկուս, 3.երկն «վախ, տագնապ»,
որից՝ երկչոտ:
էրհ –
էրձ –
էրղ –
էրճ –
էրմ –
էրյ –
էրն –
էրշ –
էրո –
էրչ –
էրպ –
էրջ –
էրռ –
էրս –
էրվ –
էրտ –
էրր – 1.Երբ «փթութիւն, ապականութիւն, նեխութիւն» (ե-ն Աստղիկի զուգահեռ ձայնաւորն է):
էրց –
էրւ – 1.գւռ. հեռու «անցեալ, անցեալ տարի» (Լոռուայ բրբ.):
էրփ –
էրք – 1.երք. տե՛ս եռալ (ք-ն յոգնակի մասնիկ է):
աէր – 1.այեր, գրուած նաեւ՝ աեր «մթնոլորտ»... որ եւ այերա «օդի չաստուածուհին, Հերա»... ընդ
այէրս օդոց... (8):
բէր – 1.բերը «բերումն, ընթացք, գալուստ», «բերք, հողի բերած արդիւնքը, պտուղ», «արգասաւորութիւն, պտղաբերութիւն», «ծնունդ, ծննդաբերութիւն», «մի տեսակի երաժշտական խազ», բերել «ածել, բերել, կրել, տանիլ, պտուղ տալ»:
գէր – 1.գեր «վեր, աւելի քան, բարձր», 2.«գաւառ» տե՛ս կեր (8), 3.«պարարտ, ճարպոտ»:
դէր – 1.նախամասնիկ՝ «փոխանակ, տեղը», 2.«սուտ, ներհակ, հակառակ» նշանակութեամբ,
3.հնում՝ Դէր «Տէր» (այս դեռ ցոյց կտանք):
եէր –
զէր –
էէր –
ըէր –
թէր – թեր 1.«կողմ», 2.«կողք, կուշտը», 3.«պակասաւոր, քիչ», 4.առաջին նշանակութիւնն էր
«թռչունի թեւ, փետուր»:
ժէր –
իէր –
լէր – 1.ռ-ով՝ լեառ «լեռ», 2.լեր «սար, ժայռ, լեռ»:
խէր – 1.«բարիք», 2.ռ-ով՝ «ապստամբ, ստահակ, անսանձ», «խոժոռ, թիւր, խէթ», «հեռ, նա-
խանձ, ոխ, հակառակութիւն»:
ծէր – 1.ծեր «ալեւոր՝ պառաւած մարդ». Գր. Տաթեւացին հանում է ծայր բառից, որպէս կեանքի
ծայրը՝ վերջը, 2.ծերք (ք-ն յոգնակի մասնիկ է), «տարածք, ճապաղք, սփիւռք»:
կէր – 1.«կերակուր, ուտելիք», 2.ռ-ով՝ կեռ «ծուռ, կոր»:
հէր – 1.«բուրդ գզելու երկաթեա սանտր»՝ հերհեր, 2.հեր-գլխի մազ:
ձէր – 1.Լոռուայ բարբառով՝ ձէրա «բազէ», 2.ռ-ով՝ ձեռք (ք-ն յոգնակի մասնիկ է), «ձեռք», նա-
խաւոր ձեր «ձեռքս՝ ուղղականը» (8):
ղէր –
ճէր –
մէր – 1.գւռ. «մայր», 2.մերան (ան՝ մասնիկ վերջի) «մակարդ», 2.ռ-ով՝ մեռ-արմատ առանձին
անգործածական, որից՝ մեռանիլ-հմմտ.՝ մայր «մութ, խաւար, մայրամուտ»՝ իբրեւ մահ:
յէր – 1.ռ-ով՝ յեռ «ընդելուզեալ, կողք կողքի շարուած՝ գամուած»:
նէր – 1.ներ «մէջ», 2.կնոջ ամուսնու եղբօր կինը, տագերակին, կամ ամուսնու միւս կինը», 3.600
տարուայ մի շրջան (Բաբելական ներ =600), 4.ռ-ով՝ նեռ «նեռ»:
շէր – 1.շեր «ստիւրակս ծառը եւ նրա ճիւղը...», 2.շէր «ժողովրդական երգ»-Արաբ., 3.ռ-ով՝ շեռ
«մեզ», 4.շերեփ=շեր+եփ «մեծ գդալ»:
ոէր –
չէր – 1.չ «ոչ»՝ ժխտական է, ուստի՝ չէր =ո՛չ է՛ր:
պէր –
ջէր – 1.«տաքութիւն», «տաք, տաքուկ», «պարզ, բարեխառն եւ պայծառ օդ...», որից՝ ջերանիլ
«այրիլ, հիւանդութեամբ, ցաւով կամ մոլորութեամբ տոչորիլ»... ջեռուցանել:
ռէր –
սէր – 1.«սէր, բարեկամութիւն, մտերմութիւն, սիրահարութիւն», 2.սեր «ցեղ, տոհմ, ծնունդ, սե-
րունդ», «սերիլ, աճիլ, բազմանալ», 3. սեր «կաթի երեսը, սեր», 4.ռ-ով՝ սեռ «ազգ, տոհմ,
ցեղ»:
վէր – 1.վէր «մարմնի վրայ խոց, կեղ» (սովորաբար անեզական), 2.վեր «վերեւը, վերի ծայրը»:
տէր – 1.«տէր, մեծ, իշխան, գլխաւոր, յատկապէս նաեւ՝ Աստուած», աւելի հին ձեւը՝ տէայր:
րէր –
ցէր – 1.ց «մինչեւ», ուրեմն ցէր՝ մինչեւ էր-ը, 2.ռ-ով՝ ցեռ:
ւէր –
փէր – 1.ունենք՝ փեռեկ «ճեղք», 2.փեռ «բերանի լորձունք» (Վանի բրբ.), 3.փեր «փերի»:
քէր – 1.«քերած կամ գրած բան», որից՝ քերել, քերթել, քորել...:

Բաց վանկերը, որոնց առջեւ ոչինչ չենք գրել, նշանակում են այն իմաստները, որոնք կազմւում են տիեզերակարգի համեմատ: Այսինքն՝ իւրաքանչիւր հնչոյթ տիեզերակարգում ունի իր զուգահեռները, եւ հնչոյթները գումարուելով իրար պէտք է տան իրէնց զուգահեռների իմաստների գումարը: Իսկ վերոբերեալ բացատրութիւններից առաւելագոյնը բերուած է Աճառեանի Արմատականում:

Բերուած վանկերին պէտք է աւելացնել նաեւ հ հագագային հնչոյթով կազմուած բառերը[1], օրինակ՝ հարկ, հարպ (հարպուն), հարս, հար (զարկել, խփել, հարկանել), հարթ (հնում պէտք է եղած լինի դ-ով, քանզի դ-ն միջակ՝ հաւասար բաղաձայն է, ինչպէս՝ դուրան «հարթ»), յարդ (ցորեանի ծղօտը՝ կալսուած), հարճ (երկրորդական կին), հարց, հառ (կաւ), հայր (հայր), հերթ, հերկ (հողը վարելու գործողութիւն), հերք (վանել, վռնտել, հերքել..., հերքում), հերձ (ճեղքուածք), հէր (գլխի մազ):

Տիեզերակարգի միաւորների անունները (իբրեւ արիական համակարգ) հին ժամանակներում պէտք է իրենց մէջ պարունակած լինեն արիական տարրը: Տանք կենդանակերպի արիական անուանումները:

Այսպիսով, այբուբենի հնչիւններին ընդամէնը գումարելով ար-ը՝ ունենք արմատական բառեր: Լեզուաբանները ամեն բան քննարկել են, բացի այն, թէ ար-ի այս ինչ հեղեղ է մեր լեզւում (տեղանունների, ամէն տեսակի բառերի, ամենակարեւոր բառերի եւ այլն): Այժմ ցոյց տանք, թէ ար-ով բառերը ինչ առնչութիւն ունեն տիեզերակարգի հետ: Յայտնի է, որ համակարգ ունեցող հին քաղաքակրթութիւններում տիեզերակարգն արտայայտւում է Մարդու «մարմնի մասերով», երաժշտութեամբ, բանահիւսութեամբ, աշխարհագրութեամբ, ճարտարապետութեամբ, տառերով, ծէսով, պատկերով եւ այլն: Սակայն լեզուի հարցում հանդիպում ենք միայն ակնարկների (օրինակ՝ վեդայական համակարգում, Կաբբալայում, չինական համակարգում), ասում ենք՝ ակնարկներ, որովհետեւ ակնարկներ են համեմատ որոշակի անմիջական համապատասխանութեանը՝ տիեզերակարգին.
օրինակ՝ եթե տուեալ հնչիւնը տիեզերակարգում ունի իր տեղը, ապա դրանով կազմուած բառը պիտի արտայայտի (համապատասխան կերպով) այդ «տեղին» մօտ իմաստներ: Հիմա մենք ունենք (ցոյց տուեցինք) այբուբենի հնչիւնները՝ դասաւորուած տիեզերակարգում (ըստ վկայութիւնների), բնական տրամաբանութեամբ. սուր հնչոյթները վերաբերում են վերին ոլորտին, միջակ կամ հաւասար հնչոյթները՝ մէջտեղի ոլորտին, ցածր հնչոյթները՝ ներքեւի ոլորտին եւ այլն (դրանք ունեն նաեւ աւելի նուրբ յարաբերութիւններ՝ բարձրութեան եւ ցածրութեան առմամբ, ինչպէս՝ բութ, թաւ, սոսկ, սուր, կայ նաեւ՝ թաւից թաւը եւ այլն):


Այժմ մեր բացատրութիւնները (որ շարադրելու ենք) պարզ հասկանալու համար պէտք է բերուած օրինակները զուգահեռաբար համեմատեք տիեզերակարգում գտնուող հնչոյթների «տեղերի» հետ, այսինքն՝ արդէն բերուած աղիւսակի հետ (տե՛ս ԱՅ-ԲԵՆ բաժնի աղիւսակը): Այսպիսով, եթէ միայն լեզուն բացառութիւն չէ, որ պէտք է համապատասխանի տիեզերակարգին, ապա պէտք է պահպանուած լինեն բաւարար քանակության բառեր, որոնք բացայայտօրէն կհամապատասխանեն տիեզերակարգին:
Ամենափոքր «պարզագոյն» միաւորը լեզւում մէկ հնչոյթն է, եւ մէկ հնչոյթին գումարելով արիական տարրը՝ ար-ը եւ էր-ը, ստանում ենք բառեր, որ ունենք: Հիմա տեսնենք այդ բառերը համապատասխանում են տիեզերակարգի համապատասխան ոլորտին:

Սկսենք միջասահմանից՝ Արարչի ոլորտից:

Կենտրոն – Դ, Ժ, Է, Հ

Բուն կենտրոնում են գտնւում Դ, Ժ բաղաձայները, հագագային Հ-ն (որ նաեւ կենտրոնում է) եւ Է ձայնաւորը (տե՛ս աղիւսակը): Այսինքն՝ սրանք պէտք է արտայայտեն Հայր Արարչին եւ նրա զուգահեռ իմաստները (իմաստներն այնքան պարզ են «երեւում», որ մեծ մասամբ աւելորդ ենք համարում մեկնաբանել)[1]:

I. ար + Դ = արդ. նշանակում է՝
1. կարգաւորութիւն, սարք
2. արած բանը, կատարած գործը, վաստակ, իր
3. յարդար «ողորկ, վայելուչ»
4. հիմայ, արդի, այժմուայ
5. զ նախդիրով՝ զարդ «տիեզերքի կարգաւորութիւն»

Էր + Դ = էրդ
1. (երդ, երդիք, էրդիք)-«տան ձեղունի վրայ եղած լուսամուտն է». այն առաստաղից է բացուած, բացուած է տան տափակ կտուրի վրայ, եւ տան ներսից երեւում է երկինքը, լոյսը տուն է թափանցում երկնքից էրդիկի միջոցով: Ժողովրդի համար էրդը (երդիկը) տան «ծուխն» է (օջախի՝ ընտանիքի, գերդաստանի էութիւնը), «երդիկդ միշտ ծխայ» նշանակում է՝ գերդաստ անդ, տունդ եւ այլն, միշտ շէն ու օրհնուած մնայ: Այն տան կենտրոնն է, այստեղից է բացւում դուռը դէպի տիեզերք (երկինք), եւ հիմնականում պատրաստւում է այնպէս, որ ունենում է 12 «աստիճան» բարձրացում:
Դ + ար = դար
1. «հարիւր կամ հազար եւ կամ անորոշ թուով տարիների մի մեծ շրջան»2, «մէկ սերունդ, մի պորտ»: (հմմտ.՝ մարդու մարմնի մասերից պորտը կենտրոնում է):
2. «բարձրաւանդակ, զառիվայր...»:
Դ + էր = դէր
1. «Տէր», «Աստուած»:

Այժմ ար-ը Դ-ին գումարենք երկու կողմից.
ար + դ + ար = «արդար»:
***
Այսպիսով, միայն միջասահմանի Դ-ին գումարելով ար եւ էր՝ ունենք Արարչի բնորոշ իմաստները. դրանք են ուղղակիօրէն՝ Տէր, Աստուած, ժամանակ1 (ե՛ւ ներկան, ե՛ւ ժամանակի «մեծ շրջանը»), տիեզերքի կարգաւորութիւն, արած գործ, վայելուչ ու ողորկ, երկնային լուսամուտ ե՛ւ բարձրը ե՛ւ ցածրը (իսկ դարա նշանակում է «հաւասար» եւ այլն):
Իսկ վերոյիշեալ արմատներին (ար-ով կամ էր-ով գումարուած Դ-ին), երբ գումարւում են մէկ կամ աւելի հնչոյթներ, համապատասխանաբար ստացւում են Արարչին զուգահեռ այլ իմաստներ եւս (օրինակ՝ դէրի նշանակում է «վանք», դարին՝ «սրբութիւն սրբոցն յաւիտենից» եւ այլն), եւ ունենք նաեւ հետեւեալ իմաստները (բերում ենք իմաստները, իսկ այդ իմաստների բառերը՝ դէր-ով կամ դար-ով տե՛սմաս IV, Լեզու):
Այսպես.
«ամէնից հայր», «խոստովանեալ յաւիտենից», «սէր յաւիտենական», «անդրանիկ», «խնամք, հոգ, ճար, ուտելիք,դեղ», «դարձ», «դադար», «սուրբ», «դուռ», «ծածուկ տեղ» եւ այլն (կրկնում ենք՝ այս իմաստների բառերը դ-ին գումարած ար կամ էր-ով են. տե՛ս մաս IV, Լեզու):
Բացի այդ, նոյն կերպ ունենք սրբատեղիների, այլ տեսակի տեղանունների եւ այլ բաների վերաբերեալ անուանումներ: Օրինակ՝
Արդինի – ուրարտական գերագոյն աստուծոյ տաճարի վայրը,
Դարանաղ – «Հայր Արամազդ» աստուծոյ տաճարի վայրը (գաւառը),
Դարունք – անմահութեան Համասփիւռ Ծաղկի տեղավայրերից մէկի անունը,
Արդուջ– սրբազան «գիհի» ծառը, որից հնում պատրաստել են տաճարների փայտային մասը եւ այլն:

* * * *

Միջասահմանի միւս հնչոյթը Ժ-ն է:
II. ար + Ժ = արժ
«պատշաճ եւ վայելուչ բանը», «արժանիք», «արժէք»:
Ժ + ար(առ) = Ժառ
1. «Պարգեւ» (հետաքրքիր է, որ միջասահմանի Դ-ով ռուսերէնում էլ նշանակում է «պարգեւ»-ՊՈՐ),
2. կիսաձայն յ-ով «ժայռ» (ըստ Աւետարանի եւ այլ հաւատքների՝ հաւատքը պէտք է հաստատել ժայռի վրա):
3. Յաջորդը հագագային հ-ն է.
ար + հ = արհ «ահ» (հմմտ.՝ Աստուծոյ վախ ունենալ)
III. Հ + ար = հար2
1. հայր3 «հայր» (յ կիսաձայնով),
2. «զարնել, հարկանել»,
3. հառ «կաւ» (հմմտ.՝ Աստուած Մարդուն արարեց կաւից),
4. հառաւտը (աւտ-ը վերջածանց է) «համարձակ»:
Հ + էր = հէր. հէրիկ (իկ-ը փոքրացուցիչ է)-նշանակում է «բաւական, գոհացուցիչ քանակութեամբ, նաեւ՝ կարող, ձեռնահաս»:

IV. Մնաց միջասահմանի Է-ն:
Է-ն Արարչի ամենակարճ անունն է: Նաեւ ժողովուրդը ցայսօր ասում է «Է՛ Աստուած»:
Է + ութիւն (վերջածանց) = «Էութիւն»:
Աստուածաշնչի թարգմանութեան մեջ էլ Արարչի անունը թարգմանուած է Է («ես եմ Է-ն»): Նոյնիսկ
ժողովուրդը կենաց խմելիս երբեմն միայն ասում է «Է՛» եւ խմում: Պլատոնը մի հայորդու անուանում է Էր (այս Էր-ը մեռնում եւ յարութիւն է առնում): Ուրարտական սեպագրերում Էր նշանակում է «տէր»:
ար+է=արէ «ունայն»:

* * * *

Ահա՛, այս օրինաչափութիւններն անժխտելի են, նաեւ պարզ է, որ նման հնագոյն համակարգին համապատասխան լեզուն, բառերը հազարամեակների ընթացքում (մինչ հասել են մեզ) փոփոխութիւնն
եր են կրել եւ որքան էլ փոխուել են, հիմնական սկզբունքը, բանալին պահպանուել է: Բառերը համեմատելով Աշխարհի պատկերի (տիեզերակարգի) հետ (տիեզերակարգում հնչոյթների դասաւորութեան հետ)՝ տեսնում ենք որ տուեալ հնչոյթը, որտեղ որ գտնւում է, արտայայտում է նաեւ կամ միայն իրեն հարեւան (կից) կամ զուգահեռ միաւորների իմաստները, եւ երեւում է սկզբունքը. օրինակ՝ Հուր տարերքի (որ ամենաբարձրն է) մէջ գտնուող հնչոյթները բարձր են, ունեն ե՛ւ ընդհանրապէս Հուր տարերքին բնորոշ իմաստներ, ե՛ւ Հուր տարերքի զուգահեռ միաւորներին համապատասխան իմաստներ եւ այլն:
Պարզութեան համար բերում ենք օրինակներ:
ՀՈՒՐ
Հուր տարերքի լուսատուն Արէգն է, «ամէնաբարձր» կենդանակերպը Խոյն է եւ այլն: Խոյին զուգահեռ բարձր հնչոյթներն են՝ Ս, Խ, Տ (տե՛ս աղիւսակը եւ միշտ համեմատիր):
Այսպէս, շարունակենք այժմ գումարել արիական տարրը Ս, Խ, Տ հնչոյթներին:
1. Ս + ար = Սար (բարձր իմաստ ունի), նշանակում է նաեւ՝ «գլուխ» «գլխաւոր»1: (Հմմտ.՝ Մարմնի մասեր. Ս-ն համապատասխանում է գլխին, Խոյն էլ է համապատասխանում գլխին):
Ս + էր = Սէր (հմմտ.՝ Խոյ-արդարութեան արէգակ-Յիսուս-Աստուծոյ գառ-սէր եւ այլն):
2. Խ + ար = Խար
1. «այրել»2 (հմմտ.՝ Հուր տարերք-արէգակ, եւ՝ որ ամենակիզիչ՝ բարձր կէտն է, այրող (տե՛ս ԺԱՄԵՐ բաժնում)),
2. որից՝ խարոյկ «կրակ»:
3. Խառ կամ խար. «փուշ» (տրնդեզի կրակը վառել են փշով. փուշը սուր է, սուրը նաեւ բարձր նշանակութիւն ունի: Կայ փուշ խազը՝ վարը հաստ (բութ), վերը սուր (բարձր):
Ար + խ = արխ. «առու» (հմմտ.՝ Ջրհոսի կողքին է):
Ար + խ + ար = արխար «խոյ» (հմմտ.՝ Խոյ կենդանակերպ):
3. Տ + ար = տար «հեռու, հեռաւոր» (Հուր տարերքը համարւում է հեռաւոր-ը տարերքներից, իսկ Խոյ-ը «ամենահեռաւորն է»)
ար + տ = արտ «ցանուած կամ ցանուելիք հողը»
ար + տ + (իկ փոքրացուցիչ մասնիկը) = արտիկ «վայրի ոչխար» (հմմտ.՝ Խոյ կենդանակերպ, շումերերէն rutik «խոյ»):
Հուր տարերք-Արէգակ-Ձուկ, Ջրհոս կենդանակերպերի սահմանում են ծ, ր, ն, ճ, յ հնչոյթներն ու ա ձայնաւորը.
1. ար + ծ = արծ.
1. որից «արծարծել» կրկնուած արծ արմատից. նշանակում է նաեւ «...վառել»,
2. արծնել. նշանակում է տաք երկաթով կամ գունաւոր մոմով փայտի վրայ նկարել, ...արծարծ անել «մարող կրակը բորբոքել» (Հուր տարերք-կրակ, տաք, վառել իմաստները):

2. ար + ա = Արա. Արա աստուածութեան անունը, Արան մեռնող եւ յարութիւն առնող Արեւի աստու ածութիւն է: (Յ կիսաձայնով՝ այր. ունի նաեւ «այրել» իմաստը):
3. ար + ր1 = առ «առնելը, գրաւումը, յափշտակութիւն...» (հմմտ.՝ Արան նաեւ պատերազմում է):
Այդ առ-ը յ կիսաձայնով տալիս է յառ (յ + առ), որից՝ յառնել (յարեայ, արի՛), ոտքի ելնել, յարութիւն առնել, կենդանանալ, արշաւել եւ այլն (կրկին համընկնում է Արային ե՛ւ յարութիւնը, ե՛ւ արշաւելը):
4. Յ + ար = յար.
1. յար+ութիւն (վերջածանց) «յարութիւն»,
2. «միշտ, ամեն անգամ»,
3. «յարմար, համապատասխան», «իրար նման, յարմարող», «կից, կցուած, կողք կողքի միացած»: (Հմմտ.՝ Ջրհոս կենդանակերպը միշտ պատկերուել է որպես երկու ջուր հոսող՝ կից եւ կողք կողքի2:
Ի դէպ՝ մեռնող եւ յարութիւն առնող Արան մեծ առնչութիւն ունի ջրի եւ ձկան հետ)3:
5. Ճ + ար = ճար.
1. «հնար, միջոց, դարման» (հմմտ.՝ կենդանացնող, յարութիւն տուող Ոսկեցնցուղ անմահական ջուրը)4:
2. Ճարեգ Մուշի բարբառում «մի տեսակի ծովային թռչուն», ճար «ուրուր», այս բառը վրացերէնում տուել է ճարի: (Հմմտ.՝ Ջրհոս. ծով, ունենք ծովի հոմանիշը՝ ծովառ «ծով», նաեւ՝ արով ծարաւ բառը, ի դէպ, ունենք լճի անուն՝ Արճակ (ակ-ը վերջածանց է բազում տեղանունների)):
ճ + առ = ճառ. խօսք, որ արեւի ճառագայթն է (դա ոչ թէ ջուրն է, այլ՝ այդ ջուրը արեւի ոսկէ ճառագայթներն են կամ արեւաշող «անձրեւն» է):
6. Ն + ար = նար.
1. անձրեւաբեր ոգու անունն է, շատ է հանդիպում նաեւ երգերում՝ իբրեւ բացականչութիւն:
(Հմմտ.՝ Ն-ն Ջրհոսի զուգահեռն է եւ Հուր տարերքում է, որի զուգահեռ մետաղն է ոսկին, եւ ունենք Ոսկեցնցուղ ջուրը՝ ճար «անմահական ջուրը»: Այս նար բառն ունենք կից ծով բառի հետ (որտեղ ծովը ծովեանից է՝ ծովեան «կայծակ») եւ արդէն՝ այլ իմաստով. Ծովինար-ը՝ ոչ թէ Ջրհոսի հետ առնչուող, այլ Ջուր տարերքում (նաեւ ծննդաբերող իմաստով), եւ այլն:
Ի դէպ, Ջրհոսը պատկերւում էր ե՛ւ է՛ ջուրը լցնող կնոջ կերպարանքով, ե՛ւ այդ իգականութիւնը պահպանուել է նաեւ այլ բառում.
ն + էր = ներ «կնոջ ամուսնու եղբոր կինը, տագերկին կամ միւս կինը»: (Հմմտ.՝ այրի (այր+ի)): Եւ՝ ի դէպ, նար-ի երգերը երգում են հենց ամռանը, որպէսզի անձրեւ խնդրեն (երաշտի դէմ) Նար-ից:

* * * *

Անցնենք ՕԴ տարերքին
Օդ տարերքի լուսատուներն են՝ Հրատ, Լուսաստղ, կենդանակերպերը՝ Կարիճ, Աղեղնաւոր, Այծեղջիւր եւ այլն (միւս զուգահեռները տե՛ս աղիւսակում): Օդ տարերքի համապատասխան հնչոյթներն են ի, շ, պ, մ, զ, կ, ե, չ, գ.
1. ար + ի = արի
1. սրտոտ, աներկիւղ, քաջ,
2. տոկուն, դիմացկուն, աննկուն5: (Հմմտ.՝ Վահագնի յատկանիշները, նաեւ՝ Մարդու մարմնի մասերից հենց Վահագնի զուգահեռն է սիրտ-Աղեղնաւորը): Ի-ով եւ յարակից Ն-ով (տե՛ս աղիւսակը) տալիս է՝ Նէրիշանակում է՝ արու այծ1 (առջեւից գնացող այծը, որ առաջնորդում է հօտին), ի դէպ, կայ նոյնանուն ժողովրդական մեղեդի, որ նուագում են ծիրանի փողով (սրինգ) այդ այծին առաջնորդելու համար (ծիրանի փողը Վահագնի զուգահեռն է (տե՛ս 7 փողեր բաժնում)): (Վահագնը անուանուած է՝ Վիշապաքաղ Վահագն. քաղ նշանակում է այծ. այսինքն՝ նաեւ՝ Վահագն վիշապայծ եւ այլն: (Նաեւ. նէր-ին գումարելով արական ի-ն՝ տալիս է Նէրի՝ «արու այծ»):

2. Ար + կ = արկ
1. «ձգել»... բայական ձեւը՝ արկանել, ...«ձգել, նետել»,
2. «դնել, մտցնել, մուծել»,
3. «տարածել, փռել, սփռել»: (Հմմտ.՝ Աղեղնաւոր (նետ ու աղեղ), ձգել, նետել, սփռել եւ՝ մտցն ել):

Կ + ար = կար
1. «չուան, լար»: (Հմմտ.՝ աղեղի լար),
2. «ուժ, կարողութիւն», «զաւրութիւն», «հնարաւորութիւն» (հմմտ.՝ վերը՝ «ձգել» իմաստի հետ): Նոյն Աղեղնաւորի ոլորտում է Մ-ն, որը եւ տալիս է՝ կամար. նշանակում է նաեւ՝ աղեղ, ծիածան (աղեղնակ), «գօտի» (ծիածանը), որից՝ երկնակամար եւ երկնային գօտի եւ այլն: Եւ Աղեղնաւոր կենդանակերպի մէջ կայ նաեւ ծիածան-աղեղ իմաստը, որը ցոյց է տալիս, թէ հնագոյն ժամանակներում այս կենդանակերպը սկզբնապէս ուղղակի նշանակել է ծիածան՝ կամար: (Ի դէպ, նոյն ոլորտում է Տիր աստուածութիւնը, իսկ տիրական նշանակում է՝ ծիածան-աղեղնակ):

Ար + շ = արշ
1. սկիզբ,
2. արշ-ից՝ «արշաւ». (հմմտ.՝ Օդ տարերքի սկզբի կենդանակերպն է Կարիճը: Սակայն այդ նոյն տեղում Կարիճի փոխարէն նախապէս եղել է Օձակիր կենդանակերպը2: Համենայն դէպս, այդ մասից են սկսւում ցերեկային ժամերը (տե՛ս ԺԱՄԵՐ բաժնում), եւ արշ-ը՝ իբրեւ սկիզբ, վերաբերում է նաեւ լոյսի բացւելուն՝ արեւի «բարձրանալու» սկզբին, եւ ունենք արշալոյս բառը: Այդ մասը համապատասխանել է նաեւ հողը վարելուն, եւ այդ գործը սկսելու նշանը օրուայ մէջ նախ լուսաստղի ծագելն է (սկիզբն է) (տե՛ս ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ բաժնում) (վարի երգն էլ սկսւում է համապատասխան բառերով՝ «լուսաստղ քիթ գցեց դուրս»)3: Բացի այդ, հենց գարնան սկիզբն է, եւ ձմռանից յետոյ հենց վարով է սկսւում աշխատանքը: Նաեւ կայ արշալոյսի եւ արշաւի առնչութիւնը. հենց այս կէտից արէգակն սկսում է արշաւել (ծագել եւ շարունակել բարձրանալ), եւ աւանդութեան համաձայն էլ՝ արէգակն ունի չորս ձի- եր, որոնցով արշաւում է աշխարհի չորս կողմերը4:

շ + ար = շար
1. «շարուածք, կարգ»,
2. «քող, շղարշ, տեսիլ», (տե՛ս նաեւ շառ (տե՛ս մառ)): (Հմմտ.՝ Աստղիկը մերկ լողանալիս մշուշով (կայ շ-ն) եւ քողով է պատում շուրջը, որպէսզի թաքնուած տղաներն իրեն չտեսնեն): շար-ով ունենք առասպելական Շարա անունը, Շարան յիշատակւում է ամբարների եւ իր որկրամոլութեան բնորոշմամբ. հմմտ.՝ կենդանակերպին զուգահեռ մարմնի մասը որովայնն է (տե՛ս աղիւսակը), եւ եօթնօրեայ հարսանեաց ծէսում ուտել-խմելու օրն էլ համապատասխ անել է Աստղիկի օրուան (տե՛ս Հարսանեաց ծէս բաժնում): Աւանդութեան համաձայն՝ Աստղիկը ծնուել է թռչնի ձուից. բացի այդ, համակարգում Օդ տաանուանում՝ շարմուղ «հաւալուսն» լողացող թռչունների կարգին պատկանող մեծ թռչուն: (Ի դէպ, Ջուր տարերքին անմիջապէս յաջորդող այս կէտում ունենք Լուսաստղին զուգահեռ «գետեզրեա» (գետի՝ ջրի եզր) բնորոշումը):

Ար + գ = արգ
1. «փոր, աղիք»,
2. «միանգամուայ ճաշ», (Սասուն),
3. «գործ, աշխատանք»,
4. «յարգ, արժէք»: [Արդէն ցոյց ենք տուել. հմմտ.՝ որովայն-ուտել-խմել-վար անել եւ այլն զուգահեռները, նաեւ՝ գ-ն, ինչպէս եւ բ-ն, միջասահմանի մօտ են: Եւ նոյնիմաստ արժէքը (տե՛ս արգ 4.) -արժ. ունենք միջասահմանի ժ-ով: (Ունենք նաեւ արգանակ «մսաջուր» եւ շարաբ «օշարակ» բառերը)]: Ե ձայնաւորով ունենք՝ եր + գ = երգ: (Հմմտ.՝ «Օրուայ պահ եւ ժամեր» բաժնի հետ եւ՝ եօթ փողեր բաժնի հետ. Աստղիկի եւ այդ մասի ժամերն են «այգը» եւ «ծայգը» (5:30-7:30). այդ ժամերին է աշխուժանում թռչունների ծլվլոցը (երգը): Արդէն նշեցինք, որ Աստղիկը ծնուել է թռչնի ձուից, եւ թռչունները զուգահեռն են Օդ տարերքի («օդայինք»)-7 փողերից Աստղիկի զուգահեռ փողն էլ թռչնաձեւ սրինգն է (կաւից), որը թէ՛ իր ձեւով եւ թէ՛ հնչիւններով (ծլվլոց) թռչնային է: Հմմտ.՝ նաեւ՝ շարմուղ «հաւալուսն» թռչունը (տե՛ս վերը)):

Գ + ար = գար
1. «ցաւ կամ հիւանդութիւն»: (Օձակիրը Կարիճով փոխարինելու դէպքը տուել է Կարիճին բազում բացասական բնորոշումներ. ի դէպ, կար-ով էլ կան բացասական իմաստներ (կարիք «պէտք, պիտոյք», «ցաւ, վիշտ») եւ այլն: Իսկ գար-ը կայ նաեւ գարուն-ում, եւ այս ոլորտից էլ սկսւում է գարունը (տե՛ս աղիւսակը): Ունենք նաեւ ագարակ (ակ-ը վերջածանց է), որ նշանակում է «հողամաս, դաշտ...»1, (հմմտ.՝ վարել)): Նաեւ՝ ինչպէս ցոյց ենք տուել արշ-ը (արշալոյս բառով) համընկնում է արեւի նոր ծագելուն՝ սկզբին, եւ «բարձրագոյն» կէտը համակարգում համապատասխանել է Խոյ կենդանակերպին, իսկ նոր ծագած արեւը համարւում է նոր ծնուած, քանզի արեւը «մեռնում», մայր է մտնում եւ «յարութիւն է առնում» եւ ապա արշաւում է, եւ ահա՛ ռ-ով ունեն գ+առ=գառ (նոր ծնու- ած գառը, շումերերէն՝ kar):

* * * *

Ահա՛, այս օրինաչափութիւնների հետ պէտք է նկատի ունենալ նաեւ մի քանի հանգամանք.
1. Համակարգից երեւում է, որ որեւէ տարերքի հնչոյթները (արդէն ասել ենք) կարող են վերաբերել նաեւ նոյն տարերքում իրար մօտ, կից, հարեւան իմաստներին:
2. Մ, Ն, Հ հնչոյթները երկակի բնոյթ ունեն (հ-ն հագագային է, ն-ն նայ է, մ-ն նայ է)2:
3. Ուղղակիօրէն զուգահեռ իմաստ ցուցանող բառերից բոլորը չեն պահպանուել (ար-ով կամ էրով), կամ պահպանուել են, բայց արիական տարրը (ար, էր) փոխուել է այլ հնչոյթով: Ունենք օրինակ, որտեղ երկուսն էլ կան՝ Արարատ, Ալարոդ, յատկապէս ր-լ անցումը շատ նկատելի է (ոչ միայն մեզ մօտ), եւ սրանց չենք անդրադառնում (առանձին թեմա է), այլ ցոյց ենք տալիս միայն բացայայտ օրինակները: Բացի այդ, շատ արիական բառեր (համակարգին համապատասխանող) պահպանուած են այլ հին լեզուներում:

Կան բառեր, որտեղ մէկ հնչոյթ+արիական ար տարրին աւելանալով ընդամէնը մէկ հնչոյթ, տալիս է այդ երկու հնչոյթների գումարուած իմաստը: Օրինակ՝ խ (= խար «կրակ», արխար, «խոյ») եւ փ-ն (հող տարերքի հնչոյթ է. պահը՝ մութ, եւ այլն, տե՛ս աղիւսակը), այսպէս՝ փ + խ = փարախ «գոմ»: Նոյն կերպ խ + փ = խարափ «գուբ, խոր-խորատ, որոգայթ» (հմմտ.՝ նաեւ՝ հեքիաթում Արէգը (խ) ընկնում է հորը (փ), յետոյ արծիւը Արէգին (տղային) լոյս աշխարհ է հանում): (Կայ նաեւ խ + փ = խափան «փչացած», բայց սա առանց արիական տարրի է):

Թաւ փ-ն տալիս է ցածր կամ փքուած իմաստներ (ընթացքում հմմտ.՝ նաեւ աղիւսակի հետ). այսպէս. փառ-Խեցգետին կենդանակերպ (խեչափառ «խեցգետին»), փառ-Երեւակ (փառազնոտի «Երեւակ»), փառ(ակ) «լեռան լանջ, ստորոտ...», փառ «վեհութիւն, մեծութիւն», փառ-օրինակ՝ սարդի գործած փառը (փառակալում): Այսպէս՝ Խեչափառին (Խեցգետին կենդանակերպին. զուգահեռ աստու ածութիւնն է Նանէն) վերագրւում է «ծնելիութիւն»1 յատկութիւնը եւս, եւ փար(ել) նշանակում է «պարփակել, մէջը պարունակել, բովանդակել», «կրել, իր մէջ ունենալ», որից՝ փար(իլ) «փաթաթուիլ, գրկախառնուիլ»... յետնաբար՝ նաեւ փար(ելի) «սիրելի»: Փարթ «փորոտիկ», փարթամ (հմմտ.՝ հնագոյն կանացի՝ մայր-արձանիկների հետ, որոնք փարթամ են)2: (Պարզ երեւում է, որ փարթ «փորոտիկ»- ը աւելի շատ պիտի վերաբերի կա՛մ հղի կնօջ փորին, կա՛մ՝ մասնաւորապէս փարթամ փորին):

Գ-ն միջասահմանում է գտնւում, եւ համակարգում փորին (ոչ փքուն) համապատասխանում է արգ «փոր, աղիք» (գ-ն Մարմնի մասերից փորի զուգահեռն է), եւ ունենք արգ-ով արգանդ բառը (ստացւում է նաեւ՝ արգ «փոր»+անդ. «փորից այն կողմ» (տե՛ս աղիւսակը՝ գ-ից ցած՝ մարմնի մասերից սեռական օրգանն է - Ծովինար զուգահեռով, եւ ունենք՝ արգաւանդ «բերրի, պտղաբեր...», եւ Ծովինարի անմիջա- պէս զուգահեռ բաղաձայնն է բ-ն, բ + ար = բար «բերք, պտուղ...», բերրի «պտղաբեր»: Բար նաեւ՝ «ներքին յատկութիւն...», իսկ բ + առ = բառ (Արարչի մօտ է գտնւում):

Աղիւսակում տե՛ս ճ, շ, ռ, ջ հնչոյթները, որ բարձրից ցածր են իրար համեմատ, եւ գոյներ բաժնում տե՛ս. որքան բարձր է հնչոյթը, այնքան բաց է իր զուգահեռ գոյնը: Եւ ահա՝ ճ-ով՝ ճերմակ, ճառ (ճառագայթ), շեր-շերնագոյն «երկնագոյն» (հմմտ.՝ շ-ն «լուս ու մութ»-ին՝ միջասահմանին կից է՝ այգաբացն է, երբ մուգ կապոյտը բացւում է (բաց գոյն է դառնում)), թաւ ռ-ով՝ շառ «մութ կարմիր, արնագոյն, շէկ», որից՝ շառագոյն (տե՛ս մառ), եւ համապատասխանում է մայրամուտին. մ-ն նաեւ Հող տարերքում է (մայր), եւ մ + առ = մառ եւ այլն): Ար + ջ = արջ «մութ, սեւ»: Սուր ս, պ-ով՝ սպարակ «դեղին կամ ծիրանի ներկ տուող ծառ է»:

Արդէն ասել ենք, որ թաւ հնչոյթները տալիս են ցածրի եւ դրա զուգահեռ իմաստներ: Թաւ ց-ն նոյնպ էս տալիս է ցածրի իմաստներ: Լուսնին զուգահեռ արծաթը հնում եղել է ց-ով՝ արցաթ (կայ նաեւ արծ աթափայլ տանձ արտայայտութիւնը, կայ նաեւ թաւ հնչոյթներով՝ քարջին «վայրի տանձ»):

Այսպէս. արցաթ, մացառ (թաւ, խիտ), ցարասի «աւել շինելու բոյս է» (կախարդը թռչում է աւելով), հարց «հարց, փորձ, քննութիւն», որից հարցուկ «կախարդ», հատահարց «սերմերով հմայող» եւ այլն:

Ցուլը նոյնպէս թաւ ց-ով ու լ-ով է, բայց ունենք արիական բառեր՝ արջառ, էրինջ (էգ հորթ), զուարակ: Աւելի համապատասխանում է արջառը. արջ «մութ, սեւ»-Հող տարերք-ցածր գոյնը:

Մահիկաձեւ լուսնի զուգահեռն է մանգաղը. Սասունի բարբառով՝ մարանդա «մեծ շեղբով մանգաղ»3:

Ք + ար = քար, ար + թ = արթ «տկի ոտքերի մասը, ոտքերի մորթը» (տե՛ս թ-ն համապատասխանում է ոտքերին. հետաքրքիր է, որ արտ(իկ) նշանակում է «վայրի ոչխար», եւ երբ պէտք է շեշտել ոտքերը՝ ցածր մասը, արտայայտւում է թաւ թ-ով՝ արթ):

Արարչի (Հայր Աստուծոյ) զուգահեռն են կենդանակերպ Կշիռը եւ միջասահմանի հնչոյթները, որոնցից է ժ-ն, եւ ահա՛ ժ-ով ունենք նժար, իսկ նժական նշանակում է «Տէր» (ինչպէս ասել ենք, մ, ն, հ հնչոյթները երկակի իմաստ ունեն, եւ նայ հնչոյթ ն-ն այստեղ ունի նաեւ ներ. ն + էր «ներս, մէջ», որ միջ ասահմանին յատուկ իմաստ է նաեւ:

Միջասահմանից բխում են աշխարհի չորս կողմերը, բայց այն (միջասահմանը), լինելով կենտրոն, պատկանում է Ջուր տարերքին (սկզբում եղել է նախագոյ Ջուրը, եւ յետոյ են ջրից տրոհուել միւս տարերքները), եւ նախագոյ Ջրի (նախապէս միայն մէկ կենտրոն) տրոհումից յետոյ՝ չորս տարերքների մէջ Ջուր տարերքի ընդհանուր կողմն է համարուել հիւսիսը (տե՛ս աղիւսակը եւ տե՛ս ՏՐՈՀՈՒՄ բաժինը), իսկ ներ նշանակում է նաեւ «հիւսիս»): Մ-ն էլ նաեւ Հող տարերքում է. Մ + այր = մայր, հ-ն նաե՛ւ կենտրոնում է. Հ + այր = Հայր, դ-ն Արարչի ամենաբնորոշ հնչոյթն է է-ից յետոյ (ցոյց ենք տուել), եւ՝ մ + դ տալիս է Մարդ (Ադամ-ը նոյնպէս դ+մ է, բայց չունի արիական տարրը՝ ար-ը, մ + դ է նաեւ բաբելոնա- կան գլխաւոր աստուծոյ անունը՝ Մարդուկ):

Մարդու մարմնի մասերից ն-ն համապատասխանում է վզին, ս-ն գլխին (ամենավերին մասին), եւ՝ ս + ն + ար = սնար. նշանակում է՝ «գլխավերեւ, գլխակողմ» (մահճի):

- - - - - - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Քանզի հ-ն ընկնում է եւ յայտնւում (թաւանում եւ այլն). տե՛ս Առոգանութիւն հատորը...:

1 Կրկնում ենք՝ իմաստները բերւում են` ըստ աղբիւրների (Հր. Աճառեանի Արմատական բառարան եւ այլն), իսկ մեր պարզաբանումները կլինեն իբրեւ լրացում:
2 Հայր Աստուածը՝ իբրեւ նաեւ ժամանակի Աստուած, նաեւ՝ «ժամանակի շրջան», հմմտ.՝ նաեւ Զրուան (իբրեւ հնում գլխաւոր աստուածութիւն եւ ժամանակի աստուած, Հայկ՝ իբրեւ նաեւ ժամանակի աստուած եւ այլն):

1 Հայր Արարիչը նաեւ ժամանակի Աստուածն էր, իսկ «մեծ շրջանը» ժամանակի համարւում էր աշխարհի սկիզբը եւ վերջը,
որից յետոյ պիտի լինի նորոգումը կամ երկնային կեանքը:
2 Ի դէպ հ եւ յ հնչոյթները չեն համարւում բուն բաղաձայներ, մէկը հագագային է, միւսը՝ կիսաձայն, եւ ժողովրդի լեզւում ու բարբառներում փոխարինւում են (Յիսուս-Հիսուս, յարութիւն-հարութիւն, յարմար-հարմար), եւ գրաբարում գրուած յ-ն ժողովրդի մօտ շատ է հնչում հ): Եւ՝ յ+ար=յար. «յարմար», «միշտ, ամէն անգամ» (ժողովրդականով՝ «հար ու հաւիտեան»), եւ ի դէպ, սա՝ յ-ն, հուր տարերքի եւ Արեւի սահմանի հնչոյթ է, եւ համապատասխանում է Արեւի (հմմտ.՝ Յիսուսի) յարութիւն առնելուն, ծագելուն):
3 Գերմ. Her-«տէր»:

1 Փաստօրէն այն, որ Խոյը համարել են գլուխ տարուայ՝ տարուայ սկիզբ, իբր սկսում է այդտեղից, սխա՛լ է, եւ այդ «գլուխ»-ը շատ աւելի հին նշանակութիւն է ունեցել. ուղղակի համապատասխանում է գլխին:
2 Ի դէպ, այր-ը (այր+ել) նոյնպէս Հուր տարերքում է՝ տե՛ս ա ձայնաւորը:

1 ր+ր=ռ
2 Դա նախապէս նշանակել է՝ Եփրատն ու Տիգրիսը. հմմտ.՝ շումերական պատկերները, հմմտ.՝ հեքիաթում Անմահական Ոսկ
եցնցուղ Ջուրը, որ յարութիւն է տալիս մեռածին:
3 Տե՛ս Գր. Ղափանցեան «Արայի պաշտամունքը ...»
4 Տե՛ս «Հազարան Հաւք» հեքիաթը...
5. Էդ. Աղայեան, Բացատրական ...

1 Էդ. Աղայեան, Բացատրական ...
2 Տե՛ս Պատմութիւն բաժնում:
3 Կայ նաեւ հագագային հնչիւնով հերկ (հ+եր+կ), հողը վարելու գործողութիւնը:
4 Նոյնիսկ մեր քրիստոնեայ հայրերը Քրիստոսին պատկերում էին չորս ձիեր լծած` աշխարհի չորս կողմերը սլանալիս: Հեթիթական արեւը նոյնպէս չորս ձիերով էր արշաւում: Ըստ մեր աւանդութեան՝ արեւի ձիերի անուններն են՝ Էնիկ, Բենիկ, Մենիկ, Սենիկ. վերջին իկ-ը փոքրացուցիչ մասնիկ է, եւ ար-ով ստանում ենք. Արէն, Արբէն, Արմէն, Արսէն (սրանք մարդկանց անուններ են): Եւ է-ն կենտրոնում է (կարող է եւ արեւելք գնալ), բ-ն՝ հիւսիս, մ-ն՝ արեւմուտք, ս-ն հարաւ:

1 Բառը շումերերէն նոյնպէս նշանակում է հողամաս, դաշտ»:
2 Տե՛ս Առոգանութիւն հատորը:

1 Տե՛ս Բախտացոյց բաժնում:
2 Տե՛ս Չաթալ Հույուկ հնաւայրի արձանիկները:
3 Հնձելու ամիս-լուսին. մանգ (պարսկ.՝ լուսին), մահիկաձեւ (մանգաղաձեւ լուսին) եւ այլն:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5420
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott