artur.shahnazaryan
Logo

ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Article image Այսպիսով, վերոյիշեալ մտքի խաղերը «մարդկային յատկութիւնների» վերաբերեալ համակարգից դուրս (այսինքն՝ հենց Մարդու Աշխարհից՝ Մարդու համակարգից դուրս) չեն բնորոշում Մարդուն ընդհանրապէս: Մարդը, ըստ վկայութիւնների, շատ որոշակի տեսակ է, այդ որոշակի տեսակը համարուել է Մարդ: Եւ Մարդու տեսակները միայն կարելի է դիտել Մարդու Աշխարհի համեմատ: Կայ «մարդու» չեզօք «տեսակը», որ տեսակ չէ, կոչենք կենդանամարդ, զուտ գոյ[1], կամ ոչինչ (Մարդու աշխարհի առմ ամբ), կամ՝ բարձրակարգ կենդանի եւ այլն, բայց երբեք՝ Մարդ): Չեզօք տեսակը ո՛չ մարդկայնութիւն ունի, ո՛չ էլ «սատանայութիւն», քանզի այդ իմաստներն ի սկզբանէ վերաբերում են համակարգին: Այստ եղ եւեթ նշենք, որ նախ ցոյց ենք տալիս, բացատրում ենք երեւոյթները, անկախ առանձին մարդուց եւ որոշակի մարդկանց տեսակից: Չեզօք «տեսակը», որը որեւէ ձեւով, որեւէ կերպ չի յարաբերւում Կենաց Ծառի Աշխարհին՝ Մարդու աշխարհին, ըստ էութեան ոչինչ է, քանի որ Մարդու Աշխարհը ամբողջն է, «ամենայնն» է, եւ այդ «ամենայնի»՝ Մարդու աշխարհի հետ որեւէ յարաբերութիւն չունենալը, դրանից դուրս լինելը ոչինչ է, դա ոչինչ է Մարդու Աշխարհի համեմատ, որովհետեւ որեւէ բան (ըստ էութեան բան) վերաբերում է Մարդու Աշխարհին: Չեզօք «տեսակը» նման է զուտ կենդանական գոյութեան եւ ապրում է միայն գոյատեւելու համար. այն կարող է միայն համարուել, օրինակ, գերզարգացած կենդանի, բայց ոչ՝ Մարդ. կարելի է լինել ակադեմիկոս եւ միաժամանակ լինել կենդանամարդ: Մարդը հոգեւոր հասկացութիւն է: Մարդը Աշխարհի պատկերը կամ այդ պատկերի շողերը որեւէ ձեւով կրողն է, Մարդը «մասնագիտութիւն» է, եւ այսօր այնպէս է վերացել նրա նախնական իմաստը, որ եթէ ըստ արժ անւոյն մէկին ասես, որ ինքը հեռու է Մարդ կոչուելու իրաւունքից, ապա կնեղանայ, բայց եթէ ոչ երաժշտին ասես, որ ինքը դեռ երաժիշտ չէ, չի նեղանայ. եթէ այդ մասնագետը չեն, չեն նեղանում, բայց «միամտօրէն» նեղանում են, երբ լսում են, որ Մարդ չեն (թեեւ այսօր բանը հասել է այնտեղ, որ սկսել են նեղանալ նաեւ միւս մասնագիտութիւնների հարցում. շատ շատերը, օրինակ, երաժշտութիւնից, նկարչութիւնից կամ գրականութիւնից գաղափար անգամ չունեն, բայց երբ լսում են, օրինակ, որ իրենք երաժիշտ չեն, խիստ նեղանում են: Առայժմ սպորտի «հաղթարշաւը» այս առումով դեռ չի սկսուել, բայց այսպէս շարունակուելու դէպքում կսկսուի, եւ կգա մի օր, երբ եթէ ընդհանրապէս ծանրաձող չտեսածին ասեք՝ «դու ծանրամարտիկ չես», կնեղանայ այնպէս, ինչպէս այսօր կնեղանայ մէկը, ում ասես. «Դու Մարդ չես»:

Մեղուն պատրաստում է «պետութիւն»-մեղրամոմը եւ ապրում է իր կազմակերպուած «համայնքի» կանոններով: Ծիծեռնակը շինում է իր բոյնը, կա թռչունի տեսակ, որ զարդարում է իր բոյնը եւ այլն, բայց չի նշանակում, թէ դրանք մարդկային յատկութիւններ են, եւ կամ այն, ինչը բուն Մարդն է (ինչով որ առանձնանում է կենդանուց, այն, ինչը բնորոշ է Մարդուն, այդ առանձնացուածը), կապ ունի այդ ամենի հետ, նոյն կերպ կարող են լինել (եւ կան) կենդանի-«մարդու» (կենդանամարդու) կողմից ստեղծու ած շատ զարգացած նիւթական տեխնոլոգիաներ, որ վերաբերում են բարձրագոյն մակարդակին, գերզարգացած կենդանու գործին, այո՝ գերզարգացած, բայց, այդուամենայնիւ, կենդանու, ոչ Մարդու, քանզի Մարդը՝ բուն Մարդը (մարդկայնութիւնը) այլ բան է նշանակում եւ այլ իմաստ ունի:

Իսկական Մարդն էլ ուտում է, խմում է, աթոռ է պատրաստում (սովորական աթոռ՝ համակարգից դուրս) կամ հիւղակ (համակարգից դուրս), որ մէջը ապրի (ինչը որ պարտադիր է), եւ դա կենդանական երեւոյթ է[1]), բայց միաժամանակ նա կրում է իր մէջ Մարդու Աշխարհը, եւ գիտակցական մակարդակով Մարդու Աշխարհը կրող Մարդուն այդ կենդանական պարտադիր «գործերը» չեն «խանգարում» նրա Մարդ մնալուն, բայց «ուրիշը»՝ ենթագիտակցական մակարդակի մարդը պէտք է զգուշանայ նմանատիպ կիրառութիւնից, որովհետեւ ենթագիտակցական մակարդակում Մարդու Աշխարհը կրում է միայն ծիսականացուած կենցաղի միջոցով (ծիսական կերակուր, որի հետ խորհուրդ է աւանդուած, աթոռ, որի ձեւն ու նախշերը Աշխարհի պատկերի մի զարդ-խորհուրդն են ներկայացնում եւ այլն), կրում է բանահիւսութեան (հեքիաթ, առասպել եւ այլն) միջոցով եւ այլն:

Եւ եթէ ենթագիտակցական մարդը, օրինակ, կենցաղային գործերը չծիսականացնի՝ համաձայն Աշխարհի պատկերի (որ արւում է աւանդութեան՝ սրբացուած սովորոյթների փոխանցման միջոցով), ապա նա ոչ մի կերպ չի յարաբերուի Մարդու Աշխարհին, քանզի այլ կերպ չի կարող տեղեակ լինել այդ Աշխարհին:

Կոմիտաս Վարդապետը մի նամակում զարմացած գրում էր, որ մի թութակ կրկնել է՝ «երգել» է ժողովր դական «Իմ չինարի յարը» երգը: Մարդու Աշխարհի այդ երգը «կրում» է կենդանին՝ թութակը, այն կա թութակի մէջ, ուրեմն Մարդու Աշխարհի մասնիկը՝ թութակի մէջ: Եթէ տեսականօրէն թութակը զգար այդ Աշխարհը, ընկալէր ենթագիտակցօրէն, անշուշտ պէտք է համարէինք, որ թութակը այդ չափով մարդացաւ, իսկ եթէ միմիայն կրկնում է (ուրիշ ոչինչ), ապա կապ չունի Մարդու Աշխարհի հետ, նրա ներսում չի տրոփում այդ Աշխարհը: Կան «մարդ»-թութակներ (մարդու արտաքինով թութակ): Խօսքը վերաբերմունքի մասին է: Եթէ «մարդը» թութակի պէս անգիր բաներ է կրկնում, դա դեռ ոչինչ է, ոչինչ է, եթէ նա թէկուզ ենթագիտակցօրէն կամ «սրտով» չի զգում դա, այն չի յուզում նրա «ներաշխարհը», չի տպաւորւում դրանից, չի դառնում այն իր մի մասը: Այսինքն՝ եթէ Մարդու Աշխարհը չի տրոփում, չի ապրում նրա մէջ, նոյնն է, թէ չկայ այդ Աշխարհը նրա մէջ (կամ կայ իբրեւ չոր ու մեռած ինֆորմացիա): Երբ գեղջուկ Մարդը հաւատով ծէս է անում կամ մասնակցում է ծէսին, ապա դառնում է հենց այդ ծէսի մասը, Մարդու Աշխարհը տրոփում է նրա մէջ, յուզում է նրա սիրտն ու միտքը, հոգին ու ոգին:

Այսպիսով, «չեզօք» տեսակը Մարդ չէ (կենդանամարդն է), իսկ Մարդու տեսակները Մարդու Աշխ արհի համեմատ են միայն, եւ այդ համեմատութեամբ լինում են այսպէս.

ա) «բարձրագոյն տեսակը». գիտէ բացայայտ համակարգը եւ հաւատում է դրան հոգով ու մտքով (թաքնուած լեզուն),
բ) գիտէ նշանակութիւնը խորհրդանիշներով եւ այլն (նշանակող մակարդակում),
գ) հաւատքով կատարում է. չգիտէ, բայց հաւատքով ապրում է այդ համակարգում (ասող մակարդակում),
դ) փնտրում է համակարգը, գտնում եւ վերադարձնում մարդկանց, ե) ստեղծում է այդ Աշխարհի մէջ, արարում է, ստեղծագործում է՝ պտուղ է տալիս, զարդարում է Մարդու Աշխարհի ծառը,
զ) չգիտէ, բայց ինքն այդ Աշխարհն է (ենթագիտակցօրէն ապրելով Մարդ Աշխարհում (ծիսականացուած եւ այլ միջոցներով), ինքը դարձել է հենց այդ Աշխարհը),
է) չգիտէ, նաեւ որեւէ մակարդակում չի կիրառում, չի մասնակցում, բայց ձգտում է, փնտրում է, ճանապարհ է ընկել դէպի Մարդու Աշխարհ, գնահատում է:

Մենք նշեցինք Մարդու բարձրագոյն տեսակը սկզբում եւ յիշեցնենք, որ նրան հաւասար են նաեւ Մարդու միւս «տեսակները», քանի որ կա Մարդու Աշխարհը՝ արտայայտուած որեւէ ձեւով. եւ ինչ ձեւով, ինչ կերպ էլ արտայայտուած լինի, նոյնն է՝ նոյն աշխարհն է:

Իսկ այն երեւոյթը, որ գործում է դէմ Մարդու Աշխարհին, չարն է, եւ այդ երեւոյթը կոչուել է «սատանայ», դրա գործը կամ հետեւանքը՝ սատանայութիւն, եւ դրա տեսակներն են.

ա) միտումնաւոր նենգափոխում է Աշխարհի պատկերը,
բ) գիտէ, բայց արհամարհում է,
գ) ապրում է նենգափոխուած համակարգով եւ այլն:

Այսպէս են տարբերուել Մարդ, սատանայ հասկացութիւնները: Եւ կան նաեւ «մեռելները» (քայլող), որ յարաբերուել են Մարդու Աշխարհի հետ, բայց «կորցրել» են այն եւ մեռել որպէս Մարդ:

* * * *

Մարդու Աշխարհում ապրելու կատարեալ կարգը կոչել են Դրախտ (կամ Անմահական Այգի). այնտ եղ այդ աշխարհը կրում են իրենց մէջ (տարբեր մակարդակներով) եւ ապրում են այդ աշխարհի կարգով, Մարդկային յարաբերութիւնների համաձայն: Եւ չարի առաջ գալով (երբ պղծւում է համակարգը)՝ ինչեր ասես չեն կարող լինել (արդէն ասել ենք՝). ա) յանուն Մարդու Աշխարհի պայքարը, բ) Մարդու Աշխարհը կորցրածները (մեռածները), գ) Մարդու Աշխարհի բեկորների գոյութիւնը՝ ցրուած ու խառնու ած կերպով, դ) երբ Մարդու Աշխարհի հետ յարաբերւում են, կրում են ինչ-որ բաներ, բայց չեն ապրում այդ յարաբերութիւնների համաձայն եւ այլն, ե) երբ «նրա» նպատակը ցանկացած միջոցով միայն ապահով ու լի գոյատեւելն է կամ՝ դրա «աւելի ցածր» մակարդակը. օրինակ՝ գիտէ մի հեքիաթ՝ Մարդու Աշխարհը ամփոփող, եւ փաստօրէն իր մէջ նա ունի այդ ինֆորմացիան, բայց դա իր համար ոչինչ է, նա չի հասկանում ինչ է դա, եւ դա ենթագիտակցօրէն էլ չի յուզում նրան եւ այլն:

Նոյնիսկ «ամենայետին տեսակը» (եթէ նոյնիսկ անուանենք անբան անասուն, վայրի, գազան եւ այլն) տեսել է ծէս, գիտէ խօսել (նրա բառապաշարում կան Մարդու Աշխարհին առնչուող միաւորներ), ակամայ կրում է Մարդու Աշխարհի բեկորներ, բայց դրանք այնպէս են խառնուած ամեն «տեսակի» «ոչինչների» հետ, որ այդ քաօսն իր «անկազմակերպ ամբողջութեամբ» չարիք է դառնում:

Մէկը կարող է հարց տալ. Ինչ է, Մարդ լինելու համար այդ ողջ համակարգը (Մարդու համակարգը) պէտք է մարսել, իւրացնել, շատ բան չի պահանջւում «շարքային քաղաքացուց»: Ո՛չ, չի պահանջւում, եթէ ուժ ունենայ եւ մի կողմ դնելով իր «փիլիսոփայութիւնն» ու կեղծ «ինքնահաւանութիւնը»՝ արդարամտօրէն ընդունի Աշխարհի պատկերի, Մարդու Աշխարհի փաստը, եթէ գոնէ վերաբերմունք ուն ենայ՝ գնահատի, չարհամարհի Մարդու Աշխարհի հոգեւոր պարզ տեսակը (սա բացատրել ենք), ապա արդէն բաց դռնից կմտնի ներս:

Բերեմ մի օրինակ. տարիներ առաջ շրջում էի մեր գիւղերում, աւանդական երգեր էի գրառում, երբեմն գիշերում էի հիւրասէր գիւղացու տանը, յաջորդ օրը շարունակում էի ճամփաս: Գիւղերից մէկում իմացայ, որ մի խաշնարած ծերունի (իննսուն տարեկանն անց) հին երգեր գիտէ, բայց, ասացին, երբեք չի երգում: Ես վստահեցրի, որ կերգացնեմ, քանի որ չէր եղել դէպք, որ իմանայի մէկը երգ գիտէ ու չերգացնեի: Հանդիպեցի ծերունուն իր գառների հետ: Կարճահասակ էր, նիհար, շարժուն ու պինդ: Ես գործի դրեցի «երգացնելու» իմ բոլոր հունարները: Զարմացայ, որ նրան չեմ կարողանում «կոտրել», անց ա «մեղադրականի». ասացի, որ եթէ մեզ կոտորել են, մեր հարազատ երկրից դուրս են շպրտել, մենք կորցրել ենք Էրգիրը, հիմա էլ եթէ չպահպանենք մեր երգը, մեր տեսակը, մեր ոգին չփոխանցենք սերունդներին, ապա դրանով թշնամու ջրաղացին ենք ջուր լցնելու, մեր տեսակին է վտանգ սպառնում, եւ դո՛ւ, ում գերդաստանը նման արհավիրք է տեսել, չես ուզում գոնէ մի փոքր կտոր երգել, որ պահենք... Գնալով յուզւում էր, շարունակում քայլել, «խուսափել» ինձանից՝ առանց երեսիս նայելու, եւ կրկին կտրուկ ասաց՝ «Չէ՛, չէ...»: «Լա՛ւ, գոնէ երգի անունը տուր,- ասացի,- տեսնեմ այդ երգը ծանօթ է ինձ, թէ չէ, էդ էլ չես ուզում անել»: Եւ յանկարծ խռոված ու խիստ, կտրուկ շուռ եկաւ դէպի ինձ, նայեց ուղիղ աչքերիս մէջ ու ասաց. «Տղա՛, չեմ երգի էրգրի երգը, անունն էլ չեմ ի տա, անունը տամ, աչքերիցս կթափի. բա տղամարդու աչքից արցունք կիգա...»,- արագ ասաց ու շուռ եկաւ հեռացաւ՝ պինդ ու ջլուտ, սիրտը փակ: Էրգրի երգը... Ահա Մարդը, խոր ու սրբագոյն պաշտամունք, արդար հաւատարմութիւն Մարդու Աշխարհի մէկ հատիկ զարդի արձագանքի՝ մէկ երգի նկատմամբ: Այդ երգը, ամենայն հաւանականութեամբ, ինձ պէտք է ծանօթ լիներ (հազուադէպ եմ լսել անծանօթ երգ), եւ միշտ անձայն հնչեց իմ մէջ այդ չլսուած, չիմացուած երգը...

Ասում են՝ չարերը երգ չունեն: Այո՛ չունեն եւ չունեն նոյնիսկ այն դէպքում, երբ գիտեն, անգիր են արել Մարդու Աշխարհին առնչուող մի երգ, բայց չունեն վերաբերմունք այդ երգի նկատմամբ, անտարբեր են, եւ այդ երգով չի տրոփում նրա մէջ Մարդու Աշխարհը: Իսկ ում մէջ տրոփում է այդ Աշխարհը, եթէ նա «ասող» մակարդակի էլ լինի (չգիտէ Աշխարհը բացայայտ կերպով, բայց ինքն այդ աշխարհն է) Աստուծոյ Մարդն է՝ Աստուծոյ Արարած: Ուստի Մարդու Աշխարհի համար երեք մակարդակներն էլ (ասող, նշանակող, թաքցնող) հաւասար են՝ իբրեւ Մարդ-Աշխարհ, քանզի արտայայտւում է Մարդու Աշխարհը տարբեր ձեւերով ու մակարդակներով, բայց ի վերջոյ դա նոյն Աշխարհն է: Այն մարդկանց, ովքեր «ասող» մակարդակում են եւ հասկանում են բառացի (այն էլ՝ պատմողական լեզուով), իզուր պէտք չէ համոզել, թէ դրանք չպէտք է հասկանալ բառացի, թէ դրանք նշանակութիւններ, խորհրդանիշեր, գաղափարներ են նաեւ, որովհետեւ «ասող» մակարդակը միայն հաւատքով կատարողն է: Եւ երբ ասում ես՝ «դա ասողն է, բայց կայ նաեւ նշանակողը, դրանք խորհրդանիշեր են» եւ այլն, ապա դրանով խարխլում ես նրա հաւատքը. նա չի ըմբռնի դա (նա պատրաստ չէ դրան): Ահա թէ ինչու աղաւաղուած ու խեղաթիւրուած են նրանք, ովքեր փոխարենը «բառացի», անսասան հաւատքով (առանց քննարկելու) ապրելու ծէսի մէջ (ասող լեզուով կրեն, ապրէն Մարդու Աշխարհով, մարդաւայել), իրենք են սկսում մեկնաբանել («մտածել», «փիլիսոփայել»), եւ քանի որ բառացի են հասկացել, ապա սկսում են մեկնաբանել նոյնիսկ բնագիտութեամբ, խօսել հրաշքների մասին՝ բացատրելով «տիեզերական երեւոյթներ» եւ այլն: Իսկ նա, ով իսկապէս «նշանակող» կամ «թաքցնող» մակարդակում է (ոչ միայն տրոփում է իր մէջ Մարդու Աշխարհը, այլեւ գիտէ դա), ապա նա կարող է նաեւ ծէս չանել՝ չապրել ծիսական կեանքով, քանի որ ծէսն իր մէջ է, ինքը գիտէ ծէսը, եւ ծէսը տրոփում է իր մէջ, եւ նա կարող է ասել՝ ես չեմ տօնում, զի բոլոր տօներն իմն են, ես չեմ տօնում, որովհետեւ ես այդ տօնն եմ:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Պարզապէս բառ չունենք այդ բանն անուանելու, զի չեզօք «տեսակը» դուրս է տիեզերակարգից՝ համակարգից, չի վերաբերում Կենաց Ծառին՝ Մարդու աշխարհին (ոչ էլ՝ որպէս համեմատական) եւ ուղղակի ոչինչ է, նոյնիսկ մեռած էլ չէ, զի մեռա- ծը նա է, ով ծնուել է, ապրել է (այսինքն՝ ծնուել է Մարդ, ապրել Մարդու աշխարհում), իսկ ով չի ծնուել, չի կարող մեռնել:

1 Այսինքն՝ կարող է պատրաստել նաեւ համակարգի մէջ, Մարդու Աշխարհի օրինակով, բայց մենք բերում ենք այլ դէպք՝ ցոյց տալու համար բուն էութիւնը հարցի:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2832
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott