artur.shahnazaryan
Logo

ՆԱԽԱԳՈՅ ՏԻԵԶԵՐՔ ԵՒ ՏՐՈՀՈՒՄ

Article image Այնպէս ինչպէս տրոհուել են չորս տարերքները, այդպէս էլ տրոհուել են տիեզերակարգի այլ միաւորները: Սկզբում նախագոյ տիեզերեկան օվկիանոս էր. այն Ջուրը (կամ ջրերը), որի վրայ շրջում էր Աստուծոյ շունչը: Պարզութեան համար տրոհումը տանք աղյուսակով:

Zoom Image

* * * *

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Մենք արդէն բերեցինք Աշխարհի պատկերի արտայայտման մասնաւոր օրինակներ` Մարդու «մարմնի» մասերի, հարսանեաց ծէսից, «Հազարան Հաւք» հէքիաթից եւ այլն: Այս բաժնում օրինակն եր կտանք առաւել ամբողջական տեսքով: Դուք կտեսնեք, թէ ինչպէս է Աշխարհի պատկերն արտայայտւում Մարդու «մարմնի» մասերով, հարսանեաց ծէսի լեզուով, երկրագործութեան լեզուով, տոմարով, աշխարհագրութեամբ, տաղաչափութեամբ, առոգանութեամբ, այբուբենով, էպոսով, ճարտարապետութեամբ, կերպարուեստով եւ այլն:

Այդ բաժինների բացատրութիւնները պարզ ըմբռնելու համար պէտք է անընդհատ համեմատել բերուող պլակատ-աղիւսակի հետ (այստեղ նշուած են բաժինները) եւ համեմատութիւնները տեսնել աղիւս ակում:

Հնագոյն ժամանակներից եկող Աշխարհի պատկերի համաձայն ու համեմատ են ստեղծուել նաեւ հետագայում աստիճանաբար առաջ եկած այլ բաներ, օրինակ՝ տաղաչափութիւնը եւ այլն:

Կրկին դիտեք Աշխարհի պատկերի աղիւսակը, իսկ յետոյ կտանք մեծ աղիւսակ-քարտեզը, որտեղ առկա են ե՛ւ Աշխարհի պատկերը, ե՛ւ նրա արտայայտութիւնները (փաստերը եւ աղբիւրները տես 3-րդ բաժնում):

Աշխարհի պատկերի աղիւսակը` տե՛ս էջ 15:

ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԵՐ

Zoom Image

Լուսին - աջ ոտք (ոտնաթաթ), Երեւակ – ձախ ոտք (ծունկ), Փայլածու – սեռական օրգան, Լուսնթագ - պորտ, Լուսաստղ – ձախ ձեռք (դաստակ), Հրատ - աջ ձեռք (վերին մասը), Արեգակ - գլուխ: Բացի այս յատուկ գերիշխող համապատասխանութիւններից՝ պէտք է համապատասխան համարել նաեւ նոյն գծի վրայ գտնւող զուգահեռը, այսինքն՝ Լուսին-երկու ոտնաթաթ, Երեւակ - երկու ոտքի ծնկներ եւ այլն:

Բոլոր դէպքերում. Արեգակ – Խոյ - գլուխ, Կշիռ – Լուսնթագ - պորտ: Անահիտ – Լուսինը համապատասխանում է ոտնաթաթերին. հմմտ.՝ Արարատի թագաւորութեան ժամանակաշրջանին վերաբերող պատկերը: Մարիամ Աստուածածինը (Անահիտի զուգահեռն է) բուժում է յօդացաւերը եւ համե- մատւում է կրունկի հետ [72]: Բացի այդ, ամենացածրում է Անահիտ-Լուսին-Ցուլը:

Կոյս-Փայլածու-Ծովինարը համապատասխանել է սեռական օրգանին իբրեւ ծնելիութեանն առնչուող (հմմտ.՝ Ջուր՝ ծնելիութիւն, Ծովինար՝ ծնող կին՝ Ջուր տարերքի զուգահեռ, տե՛ս ԷՊՈՍ բաժնում): Ծովինարին զուգահեռ է նաեւ Վանատուր աստուածութիւնը, որը հիւրընկալութեան, օթեւան տուող աստու ածութիւն է, եւ նա էլ համապատասխանել է սեռական անդամին: Այդ բանը յուշում է, որ հիւրընկալութեան մէջ էր մտնում կենակցումը (դա տեղի էր ունենում Տարի օրուայ նախորդ օրը, քանզի Վանատուրը առնչւում էր Նաւասարդին եւ «գտնւում է Տարի օրից մէկ օր առաջուայ զուգահեռներում՝ օրը չոր եքշաբթի- տե՛ս ՏՈՄԱՐ բաժնում): Առանց այս էլ յայտնի է, որ նման սովորութիւնը (հիւրընկալաբար կենակցումը) տարածուած է եղել հին ժամանակներում:

Լուսնթագ-Կշիռը՝ կենտրոնը համապատասխանում է պորտին: Պորտը համարւում է նաեւ սերնդի հիմքը, ձեւաւորման սկիզբը: Եւ մարդու կենտրոնը, որտեղից ձեւաւորուել է, պորտն է: Ըստ ժողովրդական սովորութեան (օրինակ՝ Վարանդայում)՝ նօր ծնուած երեխան եթէ տղա է լինում, պորտը կտրում են եւ տանում գցում են գիւղի կենտրոնը, իսկ եթէ աղջիկ է, պորտը գցում են գոմը՝ մութ տեղ [11]: Գոմում է պահւում եզը կամ ցուլը, իսկ Ցուլ կենդանակերպից էլ սկսւում են գիշերային ժամերը: Արարատի թագաւորութեան ժամանակաշրջանի պատկերում Կենաց Ծառի կենտրոնում գտնուող «տերեւին» (չորրոր դն է բարձրութեամբ 7 թուի համակարգի մէջ) համապատասխանեցուած է պորտը:

Ուրեմն պորտը սերունդի հիմքն է, մարդու ձեւաւորման սկիզբն է եւ համապատասխանում է Լուսնթագ-Կշիռ-Արարչին, ուստի, ըստ ժողովրդական աւանդութեան՝ «Ամուլ (չբեր) կինը պառկում էր պորտով պորտաքարի վրայ, որը գտնւում էր Սիսիանից (Սիսաւանից) դէպի Գորիս տանող խճուղու աջ կողմում: Կինը շրջւում էր՝ պորտով այդ քարի գլխին պառկած եւ յետոյ քարի մէջ մեխ ցցում՝ դրա հետ իր ամլութիւնը գամելով» [74, էջ 200]: Ինչպէս արդէն ցոյց ենք տուել, մեխը, որ երկաթն է, նոյն Լուսնթագ-Կշիռ-Արարչի զուգահեռների թուին է պատկանում: Նաեւ՝ Արեւ-Թագաւոր-փեսայի հայրը համեմատւում է պողպատի եւ մեխի հետ (տե՛ս ՄԵՏԱՂՆԵՐ բաժնում): Գութանի մասերն իրենց անուններով. առատամ, բազուկ, բազուկի միջի մասում (մէջտեղում) քառանկիւնի նեղ ծակ «պորտը», գործավար: Իսկ «պորտի տեղից» կապւում է երկաթէ շղթան, երկար «զինջիլը», որից քաշում են երկու եւ երեք լուծ եզները [74, էջ 127]: Աւելացնենք նաեւ ժողովրդի մէջ աւանդաբար գործածուած 7-ը պորտի օրէնքը (զոյգերը իրաւունք չունեն ամուսնանալու, եթէ նրանց միջեւ պահպանուած չէ «արեան» մինչեւ 7 կարգ հեռաւորութիւնը):

Եթէ Հող տարերքը համապատասխանել է ոտքերին (քայլում ենք հողի վրայ), ապա Ջուր տարերքը համապատասխանել է փորին, որտեղ գտնւում է մեր խմած ջուրը, իսկ Օդ տարերքը համապատասխ անել է այն մասերին, որտեղ լցւում է շնչած օդը:

Կարիճ-Աստղիկը (սատանան)-(Յուդան՝ քրիստոնէութեան մէջ) համապատասխանել է որովայնին, որ նշանակում է, թէ այդ միաւորների բնոյթն է որովայնամոլութիւնը (ինչը որ համապատասխանում է):

Առիւծը համապատասխանել է ազդրերին, որոնք ոյժ են խորհրդանշում:

Աղեղնաւոր-Տիրը համապատասխանել է բազկին, ձեռքի մկաններին (կարելի է համեմատել Աղեղնաւոր Հայկի բնորոշման հետ՝ «հաստաբազուկ»): Նաեւ համապատասխանում է սրտին. սրտոտ բառը նշանակում է համարձակ, քաջարի: Տիրը գուշակութեան աստուածութիւն է (երազահան), իսկ սիրտը նոյնպէս առնչւում է գուշակութեանը. մինչ օրս էլ ասում են՝ «սիրտս յուշում է», կամ «սիրտս կանխազգում է», կամ «սիրտս վկայում է» եւ այլն:

Այծեղջիւր-Վահագն-Հրատը (խորհրդանշում է պատերազմ, կայծակ, որոտ, ամպրոպ, եւ գոյնն է կարմիր) համապատասխանել է թիկունքին ու կրծքին (դա բնորոշ է պատերազմի աստուածութեանը) եւ ձեռքի վերին մասի մկաններին: Իսկ Հուր տարերքում Արեգակը (որին վերաբերում են Արա-Ջրհոս, Միհր-Ձուկ, Արեգ-Խոյ) համապատասխանել է վզին ու գլխին, որոնք ամենաբարձրում են: Արիական համակարգում ամենաբարձրում է նաեւ Արեգակը:

Խեցգետինը համապատասխանել է ծնկներին. յիշենք, որ Արեւը 2000 տարի առաջ ամռան առաջին ամսին գտնուել է Խեցգետին կենդանակերպում: Իսկ հնագոյն կարգի համաձայն՝ Խեցգետինը Հող տարերքի զուգահեռն էր (աշնան երկրորդ ամիս), ուստի էլ Փոքր Մհերը (Արեւը), որ ամռան ամիս էր, տարերքը՝ Հուր, արդէն (մօտ 2000 տարի առաջ) թաղւում է հողի մէջ մինչեւ ծնկները:

Եթէ մարդու մարմնի մասերի համապատասխանութիւնը, ըստ արիական համակարգի, տանք կենդանաշրջանով՝ շրջանի ձեւով, ապա մարդու դիրքը նման կլինի սաղմնաւորուող մանկան դիրքին այսպ էս.

16000 տարի առաջ (ցերեկով)
4000 տարի առաջ (գիշերով)

Zoom Image

Կէտերի յարաբերութիւնները գծում են մի տեսակ սպիրալ (պարոյր):

12. Խոյ – գլուխ
11. Ձուկն – վիզ
10. Ջրհոս – ուսեր
9. Այծեղջիւր – կուրծք
8. Աղեղնաւոր – սիրտ
7. Կարիճ – որովայն
6. Կշիռ – պորտ
5. Կոյս – սեռանդամ
4. Առիւծ – ազդրեր
3. Խեցգետին – ծնկներ
2. Երկաւոր – սրունքներ
1. Ցուլ – ոտնաթաթեր

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3083
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott