artur.shahnazaryan
Logo

ՊԱՏԿԵՐՆԵՐ

Article image Հնագոյն, հին եւ միջնադարեան պատկերները նոյնպէս արտայայտում են արիական տիեզերակարգը:

Հնագոյն տիեզերակարգը, արիական Կենաց Ծառը պատկերուած է Արարատի թագաւորութեան (Ուրարտու) մի բարձրաքանդակում (Արծեկից): Այդտեղ Խոյը ամենաբարձրում է՝ Հուր տարերքում եւ Արէգակի ոլորտում, Ցուլը ամենացածրում է՝ Հող տարերքում եւ Արէգակի ոլորտում: Ցուլը ամէնացածրում է՝ Հող տարերքում եւ Լուսնի ոլորտում (այս հմմտ.՝ արիական տիեզերակարգը պատկերող որեւէ աղիւսակի հետ, բերուած մեր գրքի էջերում):

Zoom Image

Մարդ-աստուածութիւնը այնպէս է կանգնած Կենաց Ծառի դիմաց, որ իր մարմին-ծառը համապատասխան դիրքում է (զի ինքը նույնպես խորհրդանշում է Կենաց Ծառը):

7-փողանի կանթեղը՝ գտնուած Մեծամօրից, եւ Մեծամօրի 7 աստիճանները նոյնպէս խորհրդանշում են 7 լուսատուները:

Zoom Image

Արիական տիեզերական ծառը արտայայտող այս բրոնզէ թիթեղը պահւում է Հայաստանի պատմութեան պետական թանգարանում: Այն յայտնաբերել են Սեւանայ լճի ցամաքած տեղում (Լճաշէնի մօտ) Ք. ա. 2-րդ հազարամեակին պատկանող դամբարանադաշտերը պեղելիս (դրա հետ միասին յայտնաբերուել են նաեւ բազմաթիւ մետաղէ իրեր, զարդաքանդակներ, մարտակառքեր, աշխատանքի գործիքներ): Նմուշն ունի ջարդուածքներ, եւ ըստ հնագէտների եղել է այսպէս (տե՛ս բ).

Zoom Image

Ինչպէս նկատել է աստղագէտ Բ. Թումանեանը, վերեւում ճառագայթող սկաւառակը խորհրդանշում է Արէգակը: Ներքեւում պատկերուած է երկիրը, իսկ նրա վերեւում 6 լուսատուները եւ Արէգակը: Լուսինը ամէնամօտն է երկրին: Աւելացնենք, որ մէջտեղում թիթեղը բաժանուած է 12 մասի: Ուրեմն առկ այ են երկիրն ու 7 լուսատուները (7 թուի խորհրդանիշերը), եւ 12 մասերը խորհրդանշում են տիեզերակարգի 12 միաւորները (12 կենդանակերպ, ամիս, ձայն եւ այլն):

Առանձին գտնուած է նաեւ երկրի նշանը.[71]:

Zoom Image

Լճաշէնում գտնուած հազարաւոր տարիների հնութիւն ունեցող համակարգը (բրոնզէ թիթեղեայ օրինակը) առանց ընդհատուելու աւանդաբար հասել է մինչեւ միջնադար եւ արտացոլուել մանրանկ արչութեան մէջ (պարզ է, որ միջնադարեան մանրանկարիչը չի տեսել մեր ժամանակներում հայտնաբերուած հին օրինակը):

Zoom Image

Վերի կուժը խորհրդանշում է Արեւը (հմմտ.՝ Յիսուս-Արեւ-անմահութեան աղբիւր-նաեւ Ջրհոս կենդանակերպ-Հուր տարերք):
Միջնադարեան մի մանրանկարում պատկերուած ջահն իր կառուցուածքով նման է Լճաշէնում գտնու ած բրոնզէ թիթեղեայ տիեզերական համակարգին:

Zoom Image

Պատկերուած մոմակալը, որ գտնուել է Թոփրախ Կալեից, նոյնպ էս արտայայտում է Կենաց Ծառը: Ցածում երկիրն է, իսկ նրանից վեր 7 մասի բաժանումները խորհրդանշում են 7 լուսատուները: Երկրին վերաբերող նշանը նման է Լճաշէնում գտնուած բրոնզէ թիթեղի օրինակի նշանին:

Zoom Image

Արէգակը վերեւում է, զի վերին մասում պէտք է վառուի մոմը, որը խորհրդանշում է Հուր տարերքը (կրակը) եւ Արէգակը (ճրագ): [106]: Ստորեւ տալիս ենք այլ պատկերներ միջնադարեան ձեռագրերից:

Zoom Image

Ցածում երկիրն է, վերեւում 7 լուսատուներն են (6 ճիւղ + վերեւում Արէգակը = 7): 12 կլորակները խորհրդանշում են տիեզերակարգի 12 միաւորները:

Zoom Image

Zoom Image

ա) Կլորակները խորհրդանշում են երկնային մարմինները. ցածրում երկիրն է, նրանից վեր՝ 7 լուս ատուները, որոնցից վերեւինը Արեւն է:

բ) Ցածում՝ երկիր, երկրից վեր՝ 7 լուսատուներ, որոնցից վերեւինը Յիսուսն է՝ արդարութեան Արէգակը (իր մօր գրկում):

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4361
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott