hamlet.martirosyan
Logo

ԱՅՆԵՐ - ՈՎՔԵՐ՞ ԵՆ, ՈՐՏԵՂԻՑ՞

Article image (Հատված Հ. Մարտիրոսյանի անտիպ աշխատությունից, 1995թ. ©)

Այժմ, երբ մեզ արդեն հայտնի է, որ Ռիգվեդայի 4-6 հազարամյա հնություն ունեցող հիմներում ayu ցեղանվան տակ հանդես են գալիս հայերը, երբ բավականաչափ փաստեր բերվեցին անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ayu = այ = (հ)այ ցեղանվան գոյության օգտին, կարճ ժամանակով շեղվենք Ռիգվեդայից եւ հեռանանք Հայկական լեռնաշխարհից:

Որպես Ռիգվեդայից եւ Հայկական լեռնաշխարհից շեղվելու արդարացում, փորձենք «այ-(հ)այ» անվան հետքերով հասնել հեռավոր Ճապոնական կղզիներն ու ավելի մանրամասն անդրադառնալ անհիշելի ժամանակներից այնտեղ ապրող մի հանելուկային ցեղի մշակույթի եւ «այ»=«(հ)այ» անվան միջեւ եղած հնարավոր կապերին:

Zoom Image
Այների պատմական բնակության տարածությունը

Ճապոնիայի հյուսիսային կղզիներում են ապրում այժմյան աշխարհի ամենաառեղծվածային ու փոքրաթիվ ցեղերից մեկը` այները: «Երկրի վրա ապրող բազմաթիվ փոքր ազգերի մեջ այները հատուկ տեղ են գրավում: Համաշխարհային գիտության կողմից նրանք այնպիսի ուշադրության են արժանանում, որին չեն արժանացել առավել մեծաքանակ շատ ազգեր»:[3] Նման ուշադրության արժանանալու պատճառը կայանում է նրանում, որ այսօր գիտությունն անկարող է պատասխանել «ովքե՞ր են այները եւ որտեղի՞ց» հարցին:

Zoom Image
Այների ցեղախումբ

Շրջապատված լինելով մոնղոլոիդ ազգերով, այներն իրենց արտաքին տեսքով եւ մարդաբանական տվյալներով կտրուկ տարբերվում են նրանցից: Մյուս կողմից, այների մարդաբանական հատկանիշների լրիվ հավաքածուն թույլ չի տալիս նրանց հարաբերակցել Երկրի վրա ապրող որեւիցե էթնիկական խմբի եւ մարդկության ռասսայական համակարգի մեջ նրանք մեկուսի տեղ են գրավում:

Zoom Image

Պարզաբանված չէ նաեւ այների լեզվի ծագումնաբանական կապերը եւ աշխարհի ժողովուրդների լեզվաբանական դասակարգման մեջ եւս նրանք առանձնակի տեղ են գրավում:

Zoom Image

Բոլոր ուսումնասիրողների համար պարզ է միայն, որ այները ճապոնական կղզիների բնիկներ չեն: Որպես այների նախահայրենիք տարբեր հետազոտողների կողմից նշվել են Ավստրալիան, Միկրոնեզիան ու Պոլինեզիան, Հարավ-արեւելյան Ասիան, Կովկասը, Աֆրիկան, առասպելական մայրցամաքներ Լեմուրիան ու Պացիֆիդոսը, Միջին Ասիան, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափերը եւ այլն: Նրանց նույնիսկ համարեցին նեանդերթալյան մարդկանց առանձնացված ու անկախ զարգացած խումբ: Վերջին ժամանակներում բուն Ճապոնիայում առավել հաճախակի է քննարկվում այների կովկասյան ծագման վարկածը:

Zoom Image

Ըստ տարբեր գիտնականների գնահատականների, Ճապոնական արշիպելագում այների հայտնվելու ժամանակը թափառում է մ.թ.ա. XI-X հազարամյակներից (երբ այդ կղզիները դեռեւս ցամաքով կապված էին մայրցամաքի հետ) մինչեւ մ.թ.ա. I հազարամյակի կեսերը (երբ ներկայիս ճապոնացիների նախնիները սկսեցին Կորեական թերակղզուց թափանցել այներով բնակեցված կղզիները): Ճապոնիայում գտնված եւ այների նախնիներին վերագրվող խեցեգործական առարկաները համարվում են ամենահնագույններից մեկն աշխարհում (որոշ գիտնականներ նրանց տարիքը գնահատում են մինչեւ 12 հազար տարի):

Zoom Image

Այների մասին ամենահին գրավոր հիշատակությունները պահպանվել են մ.թ. I դարի չինական պատմական փաստաթղթերում, որտեղ նրանք անվանվում են «մաօ-ժեն» = «մազոտ մարդիկ»:

Zoom Image

Վաղ միջնադարյան ճապոնական մատենագրության մեջ նրանք անվանվում են «էբիսու» կամ «էմիսի», որը նշանակում է «բարբարոսներ», «արեւելյան վայրենիներ»:

Zoom Image

Մ.թ. IX դարից սկսած ճապոնացիները այներին անվանում էին «էձո», որը նույն իմաստն է կրում: Այդ անուններն իրենց մեջ կրում էին այն արհամարանքը, որ ճապոնացիները տածում էին այների նկատմամբ: Հետագա դարերի ընթացքում այները կամ բռնի ձեւով լուծվեցին ճապոնացիների մեջ, կամ ոչնչացվեցին: Ճապոնական գիտնականների տվյալների համաձայն այսօր հազիվ թե այների քանակն անցնի 20 հազարից:

Այս է այն առեղծվածի համառոտ նկարագրությունը, որը կոչվում է «այնու»:

Ովքե՞ր են իրականում այները:

Նրանք իրենց անվանում են «այնու», որի առավել ճիշտ ձեւն է «այու», քանի որ այները բառամիջում հաճախ արհեստականորեն «ն» հնչյուն են մտցնում բառին բարեհնչյունություն տալու համար: Այսպիսով այների ինքնանվանման ճշգրիտ ձեւն է «այու»:

Zoom Image

Նորի՞ց «այու»:

Նորից «այու» եւ նորից այդ «այու = այնու»-ն ունի նաեւ «մարդ», «տղամարդ» բառացի նշանակությունը: Արդյո՞ք այսքանը բավական չէ նրանց վեդայական ayu-ների հետ նույնացնելու եւ ծագումնաբանորեն հայերի հետ կապելու համար:

Սակայն շարունակենք:

Այներն իրենց հայրենիքն անվանում են Այնումոսիրի, որը թարգմանվում է ինչպես «այների երկիր», այնպես էլ «մարդկանց երկիր»: «Հայրենիք», «երկիր» իմաստն ունեցող այներեն «մոսիրի» բառը շատ համահնչյուն է ասորական արձանագրություններից (մ.թ.ա. XIV դ.) հայտնի Մուսրի երկրի անվան հետ, որը տեղադրվում է Վանա լճից հարավ-արեւելք եւ ավելի ուշ շրջանի արձանագրություններում հիշվում է Մուսասիր ձեւով (բիայնական արձանագրություններում` Արդինի): Առաջ քաշելով այների Հայկական լեռնաշխարհից ծագման, հայերի հետ ունեցած վաղեմի արյունակցական կապի մասին թեզը, բացառված չենք համարում, որ նրանց նախկին հայրենիքի Մուսրի անունը հետագայում` հայրենիքից հեռու, դարձել է «երկիր» իմաստն ունեցող հասարակ անուն:

Zoom Image

Մինչեւ այժմ Սախալինում կա մի փոքրիկ գյուղ, որին ռուսներն անվանում են Կիրպիչնայա, ճապոնացիները` Սիրոհամա, իսկ այները` Այ:

Այների մի առասպելի համաձայն, «այնու = այու» անունը եւ այները ծագել են իրենց նահապետից, որի անունն էր Այոն (հիշենք ayu-Ayu, հայ - Հայկ): Այոնը այների բարձրագույն աստվածներից էր եւ պայքարում էր չար ոգիների դեմ:

Մ.թ. VII դարի ճապոնական մի ժամանակագրության մեջ նշվում է, որ այները բաժանվում էին երեք տոհմերի. Արա, Նիգի, Ցուգարու:

Zoom Image

Ենթադրելով, որ Արա եւ Նիգի անունները կարող են պատահական նմանություն ունենալ հայկական Արա եւ Նիգ անունների հետ, շարունակենք նոր փաստեր բերել:

Այները գիր չեն ունեցել եւ իրենց սովորույթները, առասպելները, կրոնական ու աշխարհիկ երգերը հազարամյակների ընթացքում սերնդից սերունդ են փոխանցել բանավոր ձեւով: Այդ է պատճառը, որ նրանք մեծարում էին հռետորական արվեստն ու պերճախոս մարդկանց: Նրանք բարձր էին գնահատում խոսելու ձիրքը եւ այն բարձրացրել էին աստվածության աստիճանի (հիշենք հնդարիական Վաչ աստվածուհուն):

Հոկայդո կղզում այների բնակավայրերի կենտրոնը, յուրօրինակ մայրաքաղաքն էր Սարու-ն, որը գտնվում էր համանուն եւ այների համար սրբազան Սարու գետի ափին (հիշենք Րամայանայի Սարայու գետը, որի ափին էր գտնվում մայրաքաղաք Այօդան):

Այներն օգտագործում էին նշանագրերի համակարգ, որը հիմնականում փորագրում էին սրբազան իրերի վրա եւ դրանք ժառանգաբար փոխանցում հետագա սերունդներին: Նշանագրերի այդ համակարգի մեջ միանգամից աչքի է զարնում կեռխաչը` սվաստիկան:

Zoom Image

Կեռխաչը հնադարյան խորհրդանիշներից է եւ հնագույն ժամանակներից տարածված է արիական, առավելապես հայկական եւ հնդարիական մշակույթներում:

Zoom Image

Կեռխաչի աշխարհում ամենահնագույն պատկերներին հանդիպում ենք Հայաստանի վերին հին քարի դարի ժայռապատկերներում, իսկ հետագայում, մինչեւ մեր օրերը, այդ խորհրդանիշն անընդհատ առկա է հայկական մշակույթում:

Zoom Image

Zoom Image

Հայկական լեռնաշխարհից այների ծագման թեզի օգտին են վկայում նաեւ նրանց պաշտամունքային համակարգի առանցքային տերմինները: Այների կրոնական հայացքների հիմքը կազմում է ոգեպաշտությունը, իսկ ոգեպաշտության ընդհանուր սկզբունքները հիմնվում են երեք հիմնական հասկացությունների վրա.

ա) Րամա (կամ` րամ, րամատ) - այս տերմինն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որ հետազոտողները դժվարանում են այն բառացիորեն թարգմանել որեւէ լեզվով: Այդ տերմինի հիմնական իմաստներից են «ոգի», «սիրտ» հասկացությունները: Այստեղ միանգամից աչքի է զարնում այների «Րամա = ոգի» տերմինի եւ հնդարիական էպիկական հերոսի «Րամա» (Rama > ra-ma > ar-am > Արամ) անվան նույնությունը: Մեր կարծիքով «Րամա» տերմինի մեջ նստած է Ra > Ար, Արա, Արամ աստծո պաշտամունքի հետքերը, որին (հ)այ = այները պաշտել են իրենց նախահայրենիքում` Հայկական լեռնաշխարհում: Ժամանակի ընթացքում հավանաբար այդ անունը ընդհանրացվել եւ տարածվել է աստվածների կամ ոգիների որոշակի խմբի վրա եւ դարձել հասարակ անուն «ոգի», «աստված» իմաստով;


Zoom Image

բ) Կամույ - եւս բազմաբովանդակ տերմին է եւ նույնպես հիմնականում ունի «ոգի» իմաստը: Այն ոգիները, որոնք այների կողմից անվանվում են «կամույներ», ապրում են օդում, երկրի վրա, ջրերի մեջ, գետնի տակ եւ մեծ թիվ են կազմում: Որսորդության եւ ձկնորսության միջոցով իրենց անհրաժեշտ սննդի քանակը հայթայթող այների համար կամույները ցանկալի հյուրեր են, քանի որ, ըստ այների պատկերացումների, կամույները ղեկավարի հրամանով կամ իրենց ցանկությամբ կարող են այներին օգտակար որեւէ կենդանու տեսք ընդունել եւ այցելել Այնումոսիրի: Այները պետք է որսային այդ ցանկալի կենդանու տեսքով հայտնված աստծուն, վերցնեին իրենց անհրաժեշտ հումքը (միսը, մորթին, յուղը եւ այլն), իսկ սպանված կենդանու ոգուն` կամույին առատ նվերներ տալով` համապատասխան ծիսակատարության միջոցով հետ ուղարկեին կամույների երկիրը: Ըստ այների պատկերացումների, կրոնական ծեսերի միջոցով կամույներին հարգալից վերաբերմունք ցույց տալու միջոցով է միայն հնարավոր արժանանալ նրանց հաճախակի այցելություններին, հետեւաբար հարուստ որս` սննդամթերք ունենալ:

Zoom Image

Այսպիսով այների համար կամույները ամենացանկալի հյուրեր են եւ «կամույ» տերմինը թերեւս պետք է ունենա բառացի «ցանկալի» նշանակությունը: Այս պարագայում, եթե ընդունենք, որ «կամույ» բառը կազմված է «կամ» արմատից եւ «-ույ» վերջածանցից, ապա «կամ» արմատը կարելի է համեմատել հայերեն «կամ», պահլավերեն kam, վեդայական, հին պարսկերեն, զնդերեն kama բառարմատների հետ, որոնք բոլորն էլ ունեն «ցանկություն», «կամք», «կամեցողություն» իմաստը:

Վեդայական kama բառը սկզբնական շրջանում արտահայտում էր կյանքի զգացմունքային կողմը, կապված մարդկանց կամ աստվածների ցանկությունների, ձգտումների հետ, իսկ հետվեդայական շրջանում դարձավ սիրո աստծո անունը;

գ) Ինաու - այսպես են կոչվում այների կողմից պաշտվող առավել սրբազան առարկաները, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ:

Zoom Image

Վերադառնալով Հայկական լեռնաշխարհ, գտնում ենք, որ Վանի թագավորության շրջանի սեպագիր արձանագրությունում հայտնի աստվածանուններին զուգահեռ հանդիպում են նաեւ հին տոտեմիստական պատկերացումներն արտահայտող աստվածություններ: Օրինակ` «էբանինաուե»= «գետնի աստված», «ծուինինաուե» = «ծովերի ջրի աստված», «բաբանինաուե» = «լեռների աստված»:[1]

Այս անունների մեջ միանգամից աչքի է զարնում, որ «էբան» նշանակում է «գետին», «երկիր», «ծուին»` «ծով», «բաբան»` «լեռ» եւ բոլորի մոտ ընդհանուր «ինաուե» մասը կրում է «պաշտամունքի առարկա», «ոգի», «աստված» իմաստը:

Վերն արդեն հիշատակել ենք Մհերի դռան արձանագրություններում հանդիպող Inuanaue դիցանունը: Ըստ Ս.Հմայակյանի, այդ դիցանվան «եզակի թվի առաջին ողղականը պիտի որ ունենա Inua ձեւը, որն առնչվում է, թերեւս, ուրարտական in(u) «աստված» (որտեղից inae «աստվածային») բառի հետ:[1] Այնուհետեւ նա նշում է, որ Inuanaue դիցանունն արտահայտում է Բիայնիում պաշտված մի ամբողջ դիցախմբի անվանումը, որը կազմված էր 17 դիցուհիներից, որոնք բոլորն էլ կրում էին նույ Ինուա անունը: Անդրադառնալով այդ դիցանվան ծագումնաբանությանը, Գ.Ջահուկյանը գտնում է, որ բիայնական Inuanaue-ն ցեղանունից կամ տեղանունից կազմված ոչ բուն դիցանուն է «ինուաների (աստծուն)» նշանակությամբ:[2]

Zoom Image

Այսպիսով` «աստվածային», «սրբազան», «պաշտելի» նշանակությունն արտահայտող այնական «ինաու», բիայնական «ինաուե» = «պաշտամունքի առարկա», «ոգի», «աստված» բառերի, ինչպես նաեւ բիայնական Ինուա դիցանվան հնչողության եւ իմաստների ապշեցուցիչ նմանությունը եւս գալիս են հաստատելու, որ այների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է:

Այները եւս կրակապաշտ - արեւապաշտներ են: Ինչպես Agni-ն արիական ցեղերի մեջ ayu = (հ)այ-երի գլխավոր ազգային աստվածն էր, այնպես էլ կրակի աստվածուհին այների համար գլխավոր ու ամենապաշտելի ընտանեկան աստվածուհին է: Այների կրակի աստվածուհու ամենագործածական անունն է «կամույ հուտի» (ինչպես նշել ենք, «կամույ» նշանակում է «ոգի», «աստված»): Այների լեզվում շատ հաճախ հանդիպում է ր > տ (եւ հակառակ) հնչյունափոխությունը: Այդ օրինաչափությունն ի նկատի ունի Մ.Կոնդրատովը, երբ գրում է, որ «...այների լեզվում կա հնդկականին յուրահատուկ հնչյուն, որը գոյություն չունի աշխարհի ոչ մի լեզվում»:[3]

Zoom Image

Այս պարագայում այներեն «հուտի»-ն կարող է համեմատվել հայերեն «հուր» = «կրակ» բառի հետ (հուր > հուտ):

Zoom Image

Այների կրոնական պատկերացումների համակարգում կրակի աստվածուհին միջնորդ է հանդիսանում մարդկանց եւ աստվածների միջեւ: Այլ աստվածների եւ ոգիների հետ կապի մեջ մտնելու իրենց մտադրության մասին այները առաջինը տեղյակ են պահում հուտ > հուր-ին եւ խնդրում, որ տվյալ աստծուն, ոգուն պատմի իրենց խնդրանքը:

Zoom Image

Այս առումով հետաքրքիր է, որ Agni-ն եւս միջնորդ էր մարդկանց եւ աստվածների միջեւ: Օրինակ`

Նրանցից Արյամանին, Վարունային, Միթրային,
Ինդրա-Վիշնուին, Մարութներին, ինչպես նաեւ Աշվիններին,
Օ Ագնի, հրաշագեղ ձիերով, կառքով, պարգեւներով
Դե բեր (նրանց) գեղեցիկ զոհաբերական հեղումներ կատարող մարդու մոտ

(IV.2.4)

Zoom Image

Որեւէ աստծո համար կատարվող զոհաբերությունը Agni-ն էր հասցնում տվյալ աստծուն, կամ նա էր մարդկանց խնդրանքով տվյալ աստծուն կանչում զոհաբերության վայրը: Այները աստվածներին զոհաբերում էին սրբազան առարկաներ, սսնդամթերք, ալկոհոլային խմիչքներ (հիշենք արիական աստվածների սիրելի soma արբեցնող հյութը), որոնք աստվածներին են հասնում կրակի աստվածուհու միջոցով:

Zoom Image

Այների մոտ կրակի պաշտամունքը սերտ կապված է արեւի պաշտամունքի հետ եւ շատ հետազոտողներ գտնում են, որ արեւը այների ավելի վաղ շրջանի կրոնական կյանքում առաջնակարգ տեղ է գրավել: Ըստ նրանց առասպելների, երկրային կրակն առաջացել է այն ժամանակ, երբ «կամույ հուտի»=«հուր»-ը հրե օձի տեսքով իջել է երկնքից: Հեթանոս հայերը եւս ի դեմս արեւի պաշտում էին երկնային անտեսանելի ու աննյութական հուրը: Ըստ մեր նախնիների պատկերացումների, երկնային հուրը տարեկան մի անգամ իջնում է Երկիր ու ծնունդ տալիս երկրային, նյութական կրակին: Այդ պատկերացումների մնացուկներին մեր օրերում հանդիպում ենք Դրնդեզ ժողովրդական տոնակատարության մեջ:

Zoom Image

Ի տարբերություն համապատասխան արիական աստվածների, այների կրակի եւ արեւի աստվածները իգական բնույթ ունեն: Որպես այդ պատմական ժամանակաշրջանի մնացուկ-արձագանք կարելի է նշել այն փաստը, որ հայերը մինչեւ այժմ էլ երբեմն արեւին վերագրում են իգական բնույթ:

Zoom Image

Նախահայրենիքի ազգային ընդհանրությունից վաղ հեռանալը եւ հետագա հազարամյակներում անջատ զարգացումը, բազմաթիվ շփումներն ու նրանց թողած բազմաբնույթ ազդեցություններն իրենց հիմնավոր կնիքն են դրել այների կենցաղի, սովորույթների ու լեզվի վրա: Եթե նախահայրենիքի սովորույթների որոշ էլեմենտներ, որոնք այս կամ այն չափով ունեն համամարդկային բնույթ կամ գոյապահպանման նշանակություն, նրանց համար հեշտ էր պահպանել, ապա այների լեզուն հազարամյակների ընթացքում կրած բազմաթիվ ազդեցությունների ու կատարած փոխառությունների հետեւանքով կարող էր անճանաչելիության աստիճանի հեռանալ իր մայր լեզվից: Առավել եւս ընդհանրությունից այդքան վաղ անջատվելը ենթադրում է, որ նրանք իրենց հետ տարել են լեզվի հնագույն ձեւը: Չնայած դրան, շատ ուսումնասիրողներ պնդում են այների լեզվի հին շերտի բառապաշարի եւ հ.ե. լեզուների միջեւ կապի գոյությունը:

Օրինակ` Չ.Տակսամին եւ Վ.Կոսարեւը իրենց գրքում այների լեզվի հին շերտի բառապաշարից բերում են 34 էլեմենտ, որոնք ըստ հեղինակների, կարող են ունենալ հ.ե. ծագում:[1] Այդ շարքից մեջ բերենք մի քանի բառեր, որոնք, ըստ մեզ, այս կան այն չափով համահնչուն են նույնիմաստ հայերեն բառերին:

այներեն այներենի իմաստը հայերեն
այնու*, այու մարդ, տղամարդ այ>(հ)այ, այր
ու միավորիչ նախածանց շաղկապ
պե, բե առարկա, էակ բան, պեն(բառբառ.)
րուրու շատ ջուր, ծով առու
պետ գետ գետ

էտոկո** ակունք ակ
կամուրե,կամուտրե փակել,ծածկել կամարտել (սահման քաշել)
րե, (տ)րե երեք երեք, երե- սուն
ուջի կրակ, օջախ օջախ
սինե մեկ սին (=քիչ, սակավ)

Վերջացնելով մեր այս փոքրիկ շեղումը հայ-ռիգվեդայական առնչությունների թեմայից, նորից նշենք, որ հայերի այ > (հ)այ = այր, մարդ, վեդայական շրջանի հնդարիական ayu ցեղի ayu = այր, մարդ, կենսատու ուժ եւ այների այու = այր, մարդ ինքնանվանումների գոյությունը թույլ է տալիս պնդել, որ ayu > այ > (հ)այ-երը եւ այները ունեն նույն ծագումը, ապրել են նույն հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում: Ընդ որում, պետք է ենթադրել, որ ժամանակակից այների նախնիները Հայկական լեռնաշխարհից հավանաբար հեռացել են վերին հին քարի դարում:

Zoom Image

Օգտվելով մեզ մատչելի գրականությունից` մենք այստեղ այների մշակույթից բերեցինք միայն այն փաստերը, որոնք միանգամից աչքի էին զարնում: Համոզված ենք, որ ապագա ավելի մանրամասն հետազոտությունները այնու - հայկական առնչությունների ասպարեզում կբացահայտեն բազմաթիվ նոր մանրամասներ ու փաստեր:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 14699
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2014
28
Սեպտ
»19:36
ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ ...
Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով:...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Մարտ
»14:32
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ...
Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott