Նախորդ հարցազրույցը՝ ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆԻ ՀԵՏ

10.09.2011

ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆ

Հարցազրույցի նկար

04.09.11
Եվրոպայի շրջագայություններից առաջ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի երգերի մենակատար և Սուրբ Գեղարդավանք երգչախմբի մեներգչուհի Սեդա Ամիր-Կարայանը սիրով համաձայնել է պատասխանել մեր ունկնդիրների հարցերին:

Հարցազրույցի տեսաձայնագրությունը տեղի կունենա այս շաբաթ օրը` 10.09.11թ-ին և կտեղադրվի մեր կայքում հաջորդ օրը:

www.anunner.com կայքի ողջ անձնակազմի համար մեծ պատիվ է հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներում բեմեր նվաճած, տաղանդաշատ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանին:

www.anunner.com-ը հնարավորություն է ընձեռում Ձեզ` անձամբ հարցեր ուղղելու երիտասարդ երգչուհուն:

Լավագույն բարեմաղթանքներով և հետաքրքիր հարցերի ակնկալիքով.
www.anunner.com

Սեդա Ամիր-Կարայանի կենսագրությունը


10.09.11.
Քիչ առաջ վերադարձանք Գեղարդավանքից, որտեղ նկարահանում էինք հարցազրույցը Սեդա Ամիր-Կարայանի հետ: Խիստ տպավորված եմ Սեդայի հոգևոր, մտավոր և մարդկային որակներից. Մեծ մարդ, մեծ արտիստ և մեծ ազգասեր: Հուսամ տեսագրությունը վաղը երեկոյան պատրաստ կլինի և Դուք ինքներդ կզգաք, թե որքան բախտավոր ենք, որ մեզանում կան նման անհատականություններ:)

Լավագույն բարեմաղթանքներով` Անուններ.քոմ

Հետգրություն.
Հարգելի այցելուներ, հարցազրույցի նկարահանումը տեղի է ունեցել Գեղարդավանքի ժայռափոր եկեղեցում, որտեղ յուրատեսակ ակուստիկ պայմաներ են:
Մենք ձայնագրությունը դիտամամբ չենք ենթարկել ձայնամշակմանը` տեղի և ժամանակի զգացումն առավելագույնս Ձեզ փոխանցելու համար:
Հուսով ենք դա մեզ հաջողվել է:

14.09.11
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ
Հեղ. Վահագն Նավասարդյան, 14 Սեպտեմբեր 2011թ. Երևան

Սեդայի մասին կարելի է խոսել անվերջ:
Առաջին իսկ հայացքից նա գերում է իր ժպիտով, խելացի աչքերով, հումորի զգացումով, կենսուրախ վարքով, հոգու թովչությամբ, կանացի նազանքով... և այսպես անվերջ:
Սեփական էության ու շրջակա բնության հետ այդքան ներդաշնակ ապրող մարդու, որպիսին է Սեդան, համենայն դեպս ես մինչ օրս տեսած չկայի:
Լինելով հուզաշատ զգացումների և ներքին դրամատիզմով լեցուն անհատականություն, Սեդան մշտապես պահպանում է արտաքին հանդարտությունն ու սքանչելի նրբագեղությունը:
Նրա ձայնը` բնության ձայնն է, սակայն նրա ուժը միայն ձայնի զորության մեջ չէ, այլ` Նժդեհյան մտածողության մեջ է, որից էլ կարծես սնվում են նրա ձայնալարերը:
Չնայած իր երիտասարդ տարիքին, Սեդան համարձակ է և չի վախենում մարտահրավերներից և փորձություններից:
Նա բարձրաձայն խոսում է այն թեմաներից, որոնց մասին նույնիսկ իրենք` ոլորտի պատասախանատուները, երբեմն նախընտրում են լռել:
Նրա խոսքը ծանրակշիռ է, հուզախռով և էմոցիոնալ: Նրանում զգացվում են իրեն դաստիարակողների` ավագ սերնդի արվեստագետների մտածելակերպն ու գաղափարախոսությունը, մասնավորապես` մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի շունչն ու ոգին:
Համոզված եմ, երբ կգա Սեդայի ժամանակը` տաղանդաշատ երգչուհին ևս կդաստիարակի իր սաներին նույնանման ոգով:

Նախկինում իր տված հարցազրույցներից մեկում Սեդան անդրադառնալով կենդանի ձայնով կատարողների ելույթներին մասնավորապես նշել էր. -«...մեր օպերային երգիչները, դերասանները, օրերով, ժամերով փորձ են անում Օպերայի բեմի վրա եւ ստանում են ընդամենը 30-40 հազար դրամ, իսկ մեր երգիչ-երգչուհիները մեկ երգ երգելու համար, ընդ որում` ոչ կենդանի ձայնով եւ նվագակցությամբ, պահանջում են 1500 դոլար: Պատկերացնո՞ւմ եք: Իսկ մեր Օպերայի երգիչները բացարձակապես չեն բողոքում, եւ դա՝ այն դեպքում, երբ երգում են բացարձակ կենդանի, առանց միկրոֆոնների, իրենց բնական հնարավորություններով: Այդ մարդիկ երբեք չեն դժգոհում, որովհետեւ արվեստի իրական ծառաներ են»:
Ինձ համար չափազաց հետաքրքիր էր պարզել Սեդայից, թե ի՞նչ է ասել. «արվեստի իրական ծառա», ի՞նչ տեսք ունեն նրանք և ի՞նչով են տարբերվում, ի՞նչպես և ո՞վ է որոշում նրանց:
Գրեթե երեք ժամ շարունակ Գեղարդավանքի կիսախավար ու սառը` ժայռափոր եկեղեցում հարցազրույց նկարահանելու ընթացքում (նրանք, ովքեր եղել են այդտեղ և գտնվել են երգասրահում 15-20 րոպեից ավելի գիտեն, թե ինչպես է ցուրտը մտնում մարդու մեջ ու սարսուռով տարածվում ամբողջ մարմնով մեկ), ես այլևս անհարմար զգացի տվյալ հարցը բարձրաձայնելուց. Սեդան`չնայած ցրտից կապտած մատներին ու չորացած շուրթերին, սեփական օրինակով ցույց տվեց ինձ արվեստի ծառայի իրական կերպարը: Ողջ նկարահանման ընթացքում, չնայած բազմաթիվ անհարմարություններին և տեխնիկական խոտաններին, նա ոչ մի անգամ չդժգոհեց և չտրտնջաց (բացառությամբ իր սանրվածքի հնարավոր խառնափնթոր տեսքից):
Այդժամ, ինձ համար պարզ դարձավ, թե ի՞նչ նկատի ուներ Սեդան «արվեստի ծառա» ասելով:
Արվեստի ծառան` ազգի ծառան է, իր ժողովրդի դեմքն ու անունը, նրա լավագույն հատկանիշների մարմնացումը:
Սեդա Ամիր-Կարայանը, անկասկած, պատկանում է նրանց թվին:

Ես երբևէ չեմ մոռանա այս հարցազրույցը, ինչպես և Սեդայի ձայնը, որն անհնար է շփոթել մեկ այլ ձայնի հետ: Այդ տոնայնության մեջ երգող ձայներ, իհարկե, շատ կան, բայց միայն Սեդայի ձայնն է, որ հնչում է այդքան հարազատ, այդքան սեփական ու այդքան կազդուրիչ:

Հարցազրույցի ավարտից հետո, երբ վերադարձանք Երևան, ընկերներիցս մեկը հարցեց.
-Հըն, ոնցե՞ր, լսեցի՞ք, լա՞վ էր երգում:
Անկեղծ ասած այդ ժամ ես դժվարացա միանգամից պատասխանել նրան. ինչպե՞ս նկարագրել աննկարագրելին:
Այդուհանդերձ, այժմ ես կփորձեմ պատասխանել ընկերոջս հարցին:
Եթե աշխարհի որևէ անկյունում Դուք լսեք մոգական և հոգեզմայլ մի ձայն, որը մոռացնել կտա Ձեզ ամեն ինչի մասին, ներառյալ Ձեր սեփական գոյության, եթե Դուք լսեք մի ձայն, որը անմնացորդ կտիրանա ձեր հոգուն ու մտքին, այնպես, որ Դուք ինքնաբերաբար կփակեք Ձեր աչքերը և Ձեր վրա այլևս չեն գործի երկրի ձգողականության ուժն ու ֆիզիկայի օրենքները, եթե Դուք կլսեք մի ձայն և տպավորություն կունենաք, թե միաձուլվել եք աստվածային արարչական շնորհին և կյանքում առաջին անգամ իրապես զգում եք գերագույն բավականություն, ապա Դուք, վստահաբար, լսում եք Սեդա Ամիր-Կարայանին:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եթե չեք տեսնում վիդեոն` սեղմեք այստեղ
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տրված հարցերը
Գնահատել
+1
-+
Mushex Sargsyan09.09.2011-22:35
Sireli Seda inch erazanq uneq dzer kyanqum? Kveradarnaq Hayastan?
Գնահատել
+3
-+
Հերի Դաւիթեան09.09.2011-12:55
Ռոպերթ Ամիրխանեանին ստեղծագործութիւններուն հետ ծանօթութիւնս նորութիւն չէ, բայց այս եզակի բերկրանքը որ կը զգամ երբ քու ձայնովդ կ'ունկնդրեմ զանոնք իրօք նորութիւն է: Տարիներու ընթացքին բազմաթիւ երգիչներ կատարեցին մեծանուն երգահանին գործերը, բայց դուն ուրիշ որակի եւ ուրիշ տեսակի թեւ ու թռիչք ընծայեցիր այդ երգերուն: Քու շնորհալի ձայնովդ եւ ապրումներովդ այդ երգերը դարձան անմոռանալի ազգային արժէքներ: Հպարտ կը զգամ որ հայ ազգը ունի քեզի նման տաղանդաշատ արուեստագիտուհի որ նաեւ տեսքով սիրուն է եւ թովիչ: Չքնաղ հայուհի:
Գնահատել
0
-+
Marine09.09.2011-11:52
Sireli Seda,bazmics lsel em dzer katarumnery ev hiacatc em dzer ergarvestov!!! Shat em uzum imanal, te dzer kyanqum inch der uni Hayastany? Hamarum eq dzez hatrenaser? Shnorhakalutyun. Marine Galstyan
Գնահատել
+6
-+
Mariam09.09.2011-09:16
Sireli Seda, nax ev araj uzumem im xorin hiacmunq@ haytnel depi dzez ev ayn gexecik uxin vor@ dzez shnorhvac e Astcu koxmic! Naev uzumem avelacnel vor inc txrecnum ev anhangstacnum e ayn past@, vor linelov hzor dzayni ev barcr intelekti ter ergchuhi duq hayreniqum haytni eq miayn poqr zangvaci. Inchov e da paymanavorvac ev ardyoq ashxatanqner tarvum en amboxj hanrutyan@ haytni darnalu hamar? EV evs mek harc. ardyoq uneq nshanaban vorov uxxordvum eq? Shnorhakalutyun.
Գնահատել
0
-+
Munch09.09.2011-06:31
Hargeli Seda, vor tarikic ek ergel? Ev tarikum ek haskacel vod "erg@" dzern e! Ev duk miakn ek dzer @ntanikum ,ov ergum e?
Գնահատել
+1
-+
Sunny09.09.2011-06:26
Sireli Seda,duk patrastvum ek ergel. Germanyayum Handel-i Messiah-an,vorpes menakatar! Inchkanov e dzez hamar ain patasxanatu arajark ev inch ail chanachvats dasakan steghtsagortsutyun kuzenaik katarel,kam vor bemum?
Գնահատել
0
-+
Arman09.09.2011-06:07
Ete ergchuhi chdarnair,apa inch kdarnair
Գնահատել
0
-+
Mery09.09.2011-05:58
Seda jan, inches zgum patarak ergelis?
Գնահատել
+1
-+
Shushan08.09.2011-22:00
Sireli Seda, yes aprumem Seulum( Haravain Korea) vortegh hay artistneri ayzelutyunnere gnalov shatanumen. Isk duq yerbevize patrastvumeq ayzelel asiakan yerkrnere yev aveli konkret Haravain Korea?
Գնահատել
0
-+
Aram08.09.2011-06:38
ove dzer kurk@?
Գնահատել
0
-+
Hasmik08.09.2011-01:43
Es kcankani vorpeszi ais harc@ liner verjin harceric mek@ Sedain ughghvats..Sireli Seda,inch kaseik ais naxagtsi masin? Ain eritasard e bavakanin, baic tsanotanalov inch tpavorutyun stacak ev inch kmaxteik nran. shnorhakalutyun!
Գնահատել
0
-+
JASMINE 08.09.2011-01:36
IIINCH LAV E VOR DUK TARBER EK MNACAC BOLOR MER HAY "ASTGHERIC"!!!SHNORHAKALUTYUN! DJVAR CHE LINEL IRENC MEJ EV LINEL TARBER?
Գնահատել
0
-+
Marina08.09.2011-01:17
Ove Dzer sirac kompozitory? (hay ev otarazgi). Um ev vor gorcnek katarum sirov, isk voronken djvarutyamb trvum! shnorhakalutyun ev amenayn barin dzez:)
Գնահատել
0
-+
Armen08.09.2011-00:47
Inch erajshtutyun eq lsum baci dasakanic ?
Գնահատել
0
-+
Տերեզա08.09.2011-00:43
Հարգելի Սեդա, ասացեք խնդրեմ ինչպեսեք վերաբերվում այնպիսի երևույթին ինչպիսին է նախանձը ստեղծագործական կոլեկտիվներում: Դուք անձամբ առընչվել եք նմանօրինակ դեպքրի հետ? Եթե այո Ինչ հետևանքներեն դրանք ունեցել? Եթե ոչ` ինչպես կվարվեք այդ պարագայում: Շնորհակալություն: Տերեզա
Գնահատել
0
-+
Tigran07.09.2011-23:43
kyankum inchn e kez uraxacnum kam txrecnum mardakain haraberutyunneri mej ev @ntanrapes?
Գնահատել
+2
-+
Edgar07.09.2011-06:48
Du tesnum es kez ,vorpes apaga dasakan ergchuhi hayastanyan bemum?
Գնահատել
+2
-+
Hasmik J07.09.2011-06:48
INCHPES ES GNAHATUM HAY DASAKAN ERGARVEST@..HAMARUM ES AIN KAYACAC?UNENK BAVARAR DASAKAN ERGI KATAROGHNER VOR KAROGHENK HPARTANAL
Գնահատել
+1
-+
Suzy07.09.2011-06:32
Seda jan,es teghyak em vor du "Areviki" saneric es. inch e kez ain tvel?
Գնահատել
+1
-+
R-Minka07.09.2011-06:31
herustacuycov bazmics lsel em Seda Amir-Karayani erger@ u mish uzecl em avi shat teghekutyun imanal ays hrashali ergchuhu masin.Snorhakalutyun anunner.com kayqi xmbagrutyan@.Shat ogtakar gorc ek katarum nerkayacnelov u lusabanelov mer taghandavor eritasardneri gorcuneutyun@.Im harc@ ergchuhun hetevyaln e` ardyoq kap uni ir azganuni tcakum@ Amirxanyani het?
Գնահատել
+1
-+
Audrey K.07.09.2011-06:15
Seda, hesht e ardiok ashxatel maestro Amirxanyani het?
Գնահատել
+3
-+
Hasmik J. H.07.09.2011-03:20
Seda jan voghjunum em kez ev ais naxagtsin,maxtelov hajoghutyun ev nor nvachumner dzez! Indz ughaki hetakrkir e te vor janrn e kez aveli hogeharazat: estradain,hogevor te,arten kareli e avelacnel, dasakan?
Գնահատել
+3
-+
Ani Varonikyan07.09.2011-02:57
Hi Seda, I am really curious and would like to know at what point in life you realized this was your calling? What happened to spark your interest in music and make you feel that this is your passion :)?
Գնահատել
0
-+
Արուս07.09.2011-02:32
Ինչպեսեք վերաբերվում ժաանակակից հայրենական հեռուստատեսությանը?
Գնահատել
+1
-+
Hrant07.09.2011-02:23
Hargeli Seda, chnayac Dzer eritasard tarikin Duk arten hascrelek chanachum dzerk berel inchpes hayrenikum aynpes el hayrenikic durs. Shat urakhem dzer hamar. Duk dzaynakcum ek maestro R. Amirkhanyanin. Karelie asel vor ashkharhy bac e dzer arjev ev Duk arten isk kayacac ergchuhi ek. sakayjn asacek indz khndrem inchpesek verabervum ayn hangamankin, vor mer erkrum ar aysor amenacacr varcatrvogh ashkahtankner amenakarevor masnagitutyunnern en-mshakuyti gorcichner, bjishkner... karcum ek mi or kpokhvi iravichaky?
Գնահատել
+2
-+
տիկին Գայանե07.09.2011-02:15
Սիրելի Սեդա, շատ Սիրեցի ձեր ձայնը: Պիտ խոստովանեմ, որ մինչ որս ճանչցած չեի ձեզի, սակայն այժմ հիացածեմ: Նաև ցավով տեղեկացա, որ մեկնում եկ Հայաստանեն` շրջագայություններու, բավական երկար ժամանակով: Կուզեի իմանալ ձեր կարծիքը ձեր նման ջահելներու դժվարությունների մասին հայրենիքում: Գնահատականքն է, որ կպակսի, գումարը, ճանաչումը?... ինչու տաղանդրավոր երիտասարդությունը կլքի հայրենիքը? Սրտանց հաջողությունեմ ցանկանում ձեզ և նորանոր բեմերի նվաճում: Կհետևինք ձեր քարիերին և հպարտությամբ կերկրպագինք: Շնորհակալություն:
Գնահատել
+1
-+
Մագդա07.09.2011-01:38
Ինչպես եք վերաբերվում Կորպորատիվ երեկույթներին: Ինչ է ձեր կարծիքը այդ մասին: Արդարացված է գրագետ երգիչների ելույթը նմանատաիպ միջոցառումներում? Շնորհակալություն
Գնահատել
+6
-+
Armine Chobanyan · 06.09.2011-23:24
Sireli Seda shnorhavorum em ev maxtum mec bemeri nvachumner! Es` gnahatelov qo shnorhq@ ev arvest@, anshush vstah em vor Hayastan@ there bazmativ angamner khpartana qezanov!))) Uzum em uxxel mek harc- ardyoq du patrast es veradarnal Hayastan usumd avarteluc heto ev sharunakel qo stexcagorcakan karerian hayreniqum? Thx
Դիտումների քանակը: 8079
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott