ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ
XVI դ. տոմարագետ:
(ծ. և մ. թթ. անհտ),
Որդի Երիջանի:
Ապրել և գործել է Ջուղայում:
Կազմել է «Ազարիայի կամ Ջուղայեցիների տոմար» անունով հայտնի նոր օրացույց, որտեղ հիմնականում պահպանված էր հայկ. նախկին օրացույցի սկզբունքը, տարին անշարժ էր, ուներ 12 ամիս` 30-ական օրով, ու հավելյալ ամիս` 3 օրով: Նահանջ տարիներին 12-րդ ամիսն ունենում էր 31 օր: Ա.Ջ-ու տոմարով տարեսկիզբն օգոստոսի 11-ից տեղափոխված էր գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ը: Ամիսների անունները մեծամասամբ արաբական էին, որոնք հետագայում Ա.Ջ. փորձել է փոխարինել հայկականով:
Ջուղայեցիների թվականն ստանալու համար մեր թվականից պետք է հանել 1615՝ մարտի 21-ից մինչև հունվ. 1-ը, և 1616՝ հունվ. 1-ից մինչև մարտի 21-ը ժամանակամիջոցների համար:
Ազարիայի տոմարը գործածվել է Նոր Ջուղայի և Հնդկաստանի հայկ. աղութներում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


