ԱՄԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ
XVII դ. գիտնական, բժիշկ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Սեբաստիայի հայ բժշկական դպրոցի ներկայացուցիչներից:
Գրել է «Գիրք բժշկական արհեստի» (1614) բժշկարանը՝ հինգլեզվյան բժշկական բառարանի հավելվածով (Մատենադարան, ձեռ. № 413):
Գիրքն ընդգրկում է 140 գլուխ:
Այն օտարազգի և հայ (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի և ուր.) բժիշկների կորած աշխատությունների պատառիկների խմբագրությունն է:
1625-ին ԱՄԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն խմբագրել է XII դ. ասորի բժիշկ Աբու Սաիդի «Յաղագս կազմութեան մարդոյ» (հրտ.՝ 1974, հայ., ռուս.) երկը. ընդգրկել է աչքի կազմության մասին Մխիթար Հերացու ակնաբուժության վերաբերյալ աշխատությունից (այժմ՝ կորած) մի հատված:
Ենթադրվում է, որ ԱՄԱՐ ՍԵԲԱՍՏԱՑուն է պատկանում նաև «Դուռն որ ցուցանէ զպատճառներև» խորագրով անանուն բժշկական բնագիրը:
Կազմել է նաև տոմարագիտական աղյուսակներ (լուսնացույց, ամսացույց):
Հայտնի է նաև որպես տաղասաց:
Երկեր
Գիրք բժշկական արհեստի (քննական բնագիր, աշխատասիր.՝ Դ.Մ. Կարապետյանի), Ե., 1993:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

