AMO XARATYAN XEVONDI / ԱՄՈ ԽԱՐԱՏՅԱՆ ՂԵՎՈՆԴԻ
Թատերական գործիչ, դերասան:
ՀԽՍՀ ժող. արտիստ (1933):
Ծնվ. 08(20).04.1880թ., Թիֆլիս:
Մահ. 06.08.1957թ., Երևան:
Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության ուսումնարանում (1896-98), աշակերտել Պ. Մունեին (1906, Փարիզ):
1909-ին Թիֆլիսում հիմնել է «Նոր դրամա» թատերախումբը, ղեկավարել հայկ, թատերախմբեր:
1920-ին Ղարաքիլիսայում կազմակերպել է թատրոն,
1921-ին՝ Երևանի գավգործկոմի,
1922-ին՝ ՀԽՍՀ քաղլուսվարի,
1925-ին՝ «Ազատ կոլեկտիվ» (1933-ից՝ Խ-ի անվ. պետ. շրջիկ թատրոն) շրջիկ թատրոնները,
1949-52-ին աշխատել Էջմիածնի թատրոնում:
Բեմադրել է՝ Յանովսկու «Ցասում», «Հացի խնդիր» (ըստ Պռոշյանի), Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» ևն, դերերից են՝ Էլիզբարյան (Շիրվանզադեի «Պատվի համար»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Կորրադո (Ձակոմետտի «Ոճրագործի ընտանիքը») ևն:
Արտաշատի պետ. թատրոնը 1955-ին կոչվել է Խ-ի անունով:
Գրակ. Սարգսյան Ս., Ամո Էսարազյան, Ե., 1959:
Ամո Խարատյան (ժող.), Ե., 1981:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |