ANDOVK SYUNI, ANDOK SYUNI / ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆԻ, ԱՆԴՈԿ ՍՅՈՒՆԻ
IV դ. պետ. և քաղ. գործիչ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Սյունիների նախարարական տոհմից (350-ական թթ-ից՝ գերդաստանի նահապետը):
Խոսրով Բ Կոտակի և Վաչե Մամիկոնյանի մահից հետո ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆին իր քենակալ Արշավիր Կամսարականի հետ ստանձնել է երկրի պաշտպանության գործը, գլխավորել Կ. Պոլիս մեկնած դեսպանությունը և ապահովել Տիրանի հաստատումը Հայոց գահին:
ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆԻն վարել է սպարապետության գործերը, վճռական դեր խաղացել 350-ի Ոսխայի ճակատամարտում պարսկական զորքերի դեմ հայ-հռոմեական ուժերի տարած հաղթանակում:
ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆու ազդեցության և հեղինակության աճին նպաստել է նաև դստեր՝ Փառանձեմի Հայոց թագուհի դառնալը:
ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆԻն դիմադրել է Պարսից շահ Շապուհ II-ի հարձակումներին, վարել Հռոմեական կայսրության հետ մերձեցման քաղաքականություն, խոչընդոտել Արշակ Բ-ի և Շապուհ II-ի դաշնակցությանը:
Կյանքի վերջին տարիներին ապրել է Կ.Պոլսում, ստացել պատրիկի տիտղոս:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |