ASHOT KYURAPAXAT BAGRATUNI / ԱՇՈՏ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ 830թ., թաղվել է Արտանուջի ս. Առաքելոց եկեղեցում:
Վասակ Բագրատունու թոռը, Ատրներսեհի որդին:
Տփղիսի արաբ ամիրայից ազատագրել է Կղարջքից մինչև Քսան գետն ընկած տարածքը, սակայն պարտվել է արաբական զորքերից և ապաստանել Կղարջքում, որտեղ հիմնել է իշխանություն՝ Արտանուջ կենտրոնով (հետագայում միացրել է նաև Շավշեթ և Նիգալ գավառները):
Զոհվել է արաբների դեմ մարտի ժամանակ:
ԱՇՈՏ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏի որդիներ Ատրներսեհը, Բագարատը և Գուարամը Հս. Հայաստանում և Վիրքում հիմնել են առանձին իշխանություններ:
ԱՇՈՏ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏի թոռնորդի Ատրներսեհը Հայոց Սմբատ արքայի աջակցությամբ հռչակվել է թագավոր (899)՝ դառնալով վրաց Բագրատունիների արքայատան հիմնադիրը:
Գրկ.
Մարկվարտ Հ., Վրական Բագրատունեաց ծագումը, Վնն., 1913:
Ադոնց Ն., Բագրատունյաց փառքը: Բագրատունիք Վրաստանում, տես նրա Պատմական ուսումնասիրություններ գրքում, Փարիզ, 1948:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |