ASHOT XULYAN VLADIMIRI / ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ
Քաղաքական, պետական գործիչ:
ԼՂՀ Աժ նախագահ (2005- ից):
Ծնվ. 19.08.1965թ., գ. Խնձրիստան (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում):
Ունի Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան (2001):
Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփաևակերտի մասնաճյուղը (1990):
2000-05-ին՝ ԼՂՀ ժողովրդավարական Արցախ միություն (2005-ից՝ Արցախի ժողովրդավար, կուսակցություն) հասարակական կազմակերպության համանախագահ,
2005-ից՝ նախագահ:
2005-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած համոզիչ հաղթանակի արդյունքում ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆն ընտրվել է ԼՂՀ Աժ նախագահ:
1992-93-ին՝ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ,
1993-95-ին՝ ԳԽ նախագահի օգնական,
1995-98-ին՝ ԼՂՀ ԱԳՆ սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժնի վարիչ,
1998-ին՝ քաղ. վարչության պետ,
1997-2001-ին՝ ԱԳ փոխնախարար,
2002-04-ին՝ ԼՂՀ ԱԳ,
2004-05-ին՝ կրթության, մշակույթի և սպորտի նախարար:
Ղարաբաղյան շարժման տարիներին մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը և ինքնապաշտպանական, ռազմագործողություններին:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմայով հրավիրված Դորթմունդյան խորհրդաժողովում ներկայացրել է ԼՂ հանրության դիրքորոշումը:
ԼՂՀ Աժ պատգմ. (2005-ից):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |